247 ընտրատեղամասերից մշտական հեռարձակում չի իրականացվում
Քաղաքականություն
07.06.2026 | 19:48
Հայաստանի տարածքում գործող 247 ընտրատեղամասերից մշտական հեռարձակում չի իրականացվում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Factor.am-ին պարզաբանեցին, որ դրանք 300-ից պակաս ընտրող ունեցող տեղամասերն են (այդ թվում, օրինակ, Կիրանցը), 8 քրեակատարողական հիմնարկներն ու դատապարտյալների հիվանդանոցը։
Ընդհանուր առմամբ՝ այսօր ՀՀ-ում բացվել է 2005 տեղամաս, 1758-ում (300 և ավելի ընտրող ունեցող տեղամասեր) համաժամանակյա հեռարձակումն ապահովող տեսախցիկներն առկա են։
Գայանե Խաչատրյան