Եթե ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գանք՝ ՌԴ-ն կթուլանա, իսկ դա Ադրբեջանի և Թուրքիայի շահից է բխում․ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ չենք դառնա․ Վաղարշակ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
Բոլորը

«Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանը Factor TV-ի եթերում խոսել է իրենց քաղաքական ուժի նպատակների, ներքին և արտաքին մարտահրավերների և դրանց լուծման իրենց տեսլականի մասին։

Անդրադառնալով հարցին, թե ինչն իրենց չի բավարարում գործող իշխանության աշխատանքում՝ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ իրենց խնդիրը ոչ թե քննադատությունն է, այլ լուծումներ առաջարկելը։

«Միայն կառավարության հարցը չի։ Եթե մենք մասնակցում ենք, ապա մենք առաջարկում ենք լուծումներ և տեսնում ենք այն, ինչ-որ այսօր թերի է։ Մենք որոշել ենք ոչ թե քննադատել, այլ առաջարկել մեր մոտեցումները։ Եվ ոչ թե միայն այսօրվա, դա էլ ասեմ ձեզ, որովհետև սխալ կլինի մոտեցումը, եթե մենք քննադատում ենք այսօրվա բացթողումները ու չենք գիտակցում, չենք հասկանում, որ դրանք եկել են նաև 90-ական թվականների սկզբից, և ամեն մի իշխանություն ունեցել է իր բացթողումը, որը այսօր կուտակվել է և ստեղծել է այն իրավիճակը, որը պահանջում է լուծում»։

Վարչապետի թեկնածուն, խոսելով հասարակության միասնականության կարևորության մասին, ընդգծել է, որ պառակտվածությունը երկրի համար ամենամեծ սպառնալիքն է։

«Երբ ինձ հարց տվեցին, թե ինչ եք տեսնում ամենամեծ սպառնալիքը այսօր Հայաստանի համար, ես տեսել եմ հասարակության պառակտվածությունը։ Պառակտված հասարակությունն ինքը երբեք չի կարող դիմակայել և՛ ներքին սպառնալիքներին, և՛ արտաքին։ Դուք շատ լավ հասկանում եք, որ եթե հասարակությունը պառակտված է, ոչ մի անվտանգության մասին հնարավոր չի խոսել։ Մենք այսօր ունենք փոքրամասնության իշխանություն։ Մենք խախտել ենք հիմնական ժողովրդավարության օրենքը»։

Որպես լուծումներից մեկը՝ Հարությունյանն առաջարկել է ընտրություններին մասնակցությունը դարձնել պարտադիր՝ այն անվանելով «պատվավոր պարտականություն»։

Անդրադառնալով ԵՄ-ի հետ ինտեգրման շուրջ Ռուսաստանի հետ առաջացած խնդիրներին՝ Հարությունյանը նշել է, որ հարցը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում։

«Ինչի՞ միայն Ռուսաստանի հետ։ Մեր պրոբլեմը ոչ թե միայն Ռուսաստանի հետ է։ Մենք պրոբլեմ ունենք բազմակողմանի՝ Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք պրոբլեմ ունենք Եվրամիության հետ։ Մենք պետք է հասկանանք՝ մեր շահերը ո՞րն է այս իրավիճակում։ Այդ հարցերի պատասխանը մեր առաջին կետն է՝ ազգային անվտանգության հայեցակարգ կամ ռազմավարություն։ Այս ստեղծված իրավիճակում չի կարելի անել քայլեր, որտեղ մենք դառնում ենք հակասությունների կենտրոնում»։

Հարությունյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելը կամ դրանից դուրս գալը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։

«Սա միայն ՀԱՊԿ-ը չի։ ՀԱՊԿ-ը դա նույն Եվրասիական միությունն է, նույն պետություններն են։ Երբ որ դու դժգոհություն ես հայտնում ՀԱՊԿ-ից, դու միևնույն ժամանակ հարցեր ես ունենում նաև այդ նախագահների հետ, որոնք ԵԱՏՄ-ում են։ Լինելով ՀԱՊԿ-ում՝ դու ունես լծակ ազդել, որովհետև այնտեղ հստակ գրված է, որ դու չպիտի գործես ի վնաս ՀԱՊԿ պետության անդամ պետության շահերին։ Դու լծակ ես ունենում։ Երբ որ մենք դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ու՞ր ենք ընկնում։ Եվ այստեղ Էրդողանը ասել է, որ մենք պիտի թյուրքալեզու պետությունների ՆԱՏՕ ստեղծենք։ Այնտեղ մտնե՞նք։ Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված են, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք և ԵԱՏՄ-ից։ Երբ որ մենք դուրս ենք գալիս, մենք ամբողջովին և՛ ռազմական առումով, և՛ տնտեսական առումով ու՞մ գիրկն ենք ընկնում»։

Վաղարշակ Հարությունյանի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները լիարժեք չի կատարել, սակայն դա բխել է նաև կառույցի ներսում առկա քաղաքական իրավիճակից։

«Այո՛, ՀԱՊԿ-ը չի գործել, բայց ինքը նաև ճնշման տակ, Ռուսաստանի, ես դա գիտեմ, որովհետև ես աշխատել եմ, որ այդ ՀԱՊԿ-ը գործի այնտեղ։ Ճնշել է Ռուսաստանը, և ճնշման տակ նրանք համաձայնվել են, որպեսզի առաքելություն գա Հայաստան։ Այստեղ Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը եղել է, որ մենք այդպիսի ունենանք․․․ և ՀԱՊԿ-ը լիարժեք չի գործել։ Այո՛, ես ասում եմ՝ ՀԱՊԿ-ը պետք է նույնիսկ Ղարաբաղի պարագայում մինիմում գոնե հայտարարություններ աներ»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան