Որտե՞ղ է կռվել Արթուր Օսիպյանը․ Նիկոլ Փաշինյանին արձագանքում են Օսիպյանի մարտական ընկերները

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

«Արցախ, 44 օրյա պատերազմ, հյուսիսային ուղղություն։ Առաջին նկարում Արթուր Օսիպյանը մարտական հերթապահության է, դրա համար է բացակայում նկարում։

Տասնյակ մարդիկ ու հրամանատարներ կան, որ կփաստեն նրա մասնակցությունը պատերազմին»,- «Ֆեյսբուք»-ում այսպիսի գրառում է արել արցախցի Հարութ Մնացականյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հարցադրմանը, թե որտեղ է կռվել Օսիպյանը պատերազմի օրերին։

 

Գրառման մեջ, սակայն, Մնացականյանը չի նշել, թե Օսիպյանի մասնակցությամբ լուսանկարը երբ է արվել։ Factor TV-ի հետ զրույցում նա ասաց, որ առաջին լուսանկարը, որտեղ Օսիպյանը բացակայում է, արվել է իր կողմից 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Արցախում, պատերազմի ժամանակ։

«Այս նկարում Արթուրը բացակայում էր, որովհետև ինքը մարտական հերթապահության էր, բայց անձամբ ֆիզիկապես ես այդ մարդուն և՛ սեպտեմբերի 27-ին եմ տեսել մեկնելիս, և՛ այդ օրերին՝ հոկտեմբերի 22-ին, երբ ես հայտնվեցի այդ մարտական դիրքում»,- պատմեց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ Օսիպյանը կամավոր է մեկնել ռազմաճակատ պատերազմի առաջին իսկ օրերին։

«Նա կամավոր կերպով մեկնել է ռազմաճակատ սեպտեմբերի 27 կամ 28-ին։ Առնվազն յոթ-ութ հոգու անձամբ եմ ճանաչում, ովքեր ողջ են և որոնց միջոցով կարելի է կրկնակի դա ճշտել։ Այդ թվում նաև Արթուրի անմիջական ղեկավարությունից՝ այն գումարտակի հրամանատարից, որի պատասխանատվության ուղղությամբ և մենք գտնվում էինք»,- նշեց Մնացականյանը։

Հարութ Մնացականյանը նաև պնդեց, որ այն մարտական դիրքը, որտեղ եղել է Օսիպյանը, մինչև պատերազմի ավարտը հակառակորդի կողմից չի գրավվել։

Արթուր Օսիպյանի հետ կռված Արման Ղարայանը, որը լուսանկարում պատկերված անձանցից մեկն է, մեզ հետ զրույցում պատմեց, որ Օսիպյանը մինչև ջոկատի զինաթափումը` նոյեմբերի սկիզբ, մասնակցել է մարտական գործողություններին։ Նրանք «Եղնիկներ»-ում են եղել։

«Որ զինաթափեցին՝ Արթուրը կռվեց վերևների հետ ու դուրս եկավ, ես ու ախպերս մնացինք Ստեփանակերտ… Սաղ գիտեն՝ ոնց ենք եղել, որտեղ ենք եղել»,- ասաց Ղարայանը:

Նա ընդգծեց նաև, որ իրենց հրամանատարը Կարեն Ջալավյանն է եղել (Քյոխ)։

«Ինչ ասում են Արթուրի մասին՝ կապ չունի իր հետ։ Ինքը համ պայքարել ա թալանի դեմ, համ պայքարել ա թուրքի դեմ»,- եզրափակեց Օսիպյանի մարտական ընկերը։

Նիկոլ Փաշինյանն այսօր, պատասխանելով Factor TV-ի հարցին՝ արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից, հայտարարեց՝ այդ նա՛ պետք է ներողություն խնդրի ու հավելեց․

«Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել՝ Ղարաբաղի հարցն առաջ է տանում։ Որտե՞ղ է կռվել, որտե՞ղ է եղել ինքն ընդհանրապես պատերազմի ժամանակ։ Նա պիտի ներողություն խնդրի և իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները։ Գիտեք՝ մենք չգիտե՞նք իր և Ղարաբաղի իշխանության կապերի մասին։ Այսինքն՝ Ձեզ թվում է, որ մենք այդպիսի բաներում միամի՞տ ենք»։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև, որից հետո Օսիպյանը ձերբակալվեց, ապա երկու ամսով կալանավորվեց։ Արցախցի գործիչն արդեն տասներորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել։ Փաշինյանը Օսիպյանին «փախած» էր անվանել։ Հացադուլը դադարեցնելու հորդորներին ի պատասխան՝ Օսիպյանը հայտարարել է, որ հացադուլը կդադարեցնի այն ժամանակ, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից։ Քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ հայտարարում են, որ Օսիպյանի կալանավորման հիմքեր չկան, որ դրանք անհամաչափ են և որ նա քաղբանտարկյալ է:

Արփի Հակոբյան