Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել Ղարաբաղի հարցն առաջ է տանում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Ինձ համար Սամվել Շահրամանյանն ու Արթուր Օսիպյանը նույն կատեգորիայի մարդիկ են։ Այս մասին Factor TV-ին հարցին ի պատասխան հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը հետարքրքվել էր՝ ի՞նչն էր նրան հունից հանել․ «Նրան ճանաչողները պնդում են, որ նա որևէ կապ չի ունեցել իշխանության հետ, էլիտայի հետ որևէ կապ չունի, և Դուք նրան «փախած» անվանեցիք։ Հիմա նա, երևի տեղյակ եք, որ հացադուլի մեջ է և ասել է, որ հացադուլը կդադարեցնի այն դեպքում, երբ որ Դուք ներողություն խնդրեք իրենից՝ իրեն «փախած» անվանելու համար։ Ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք պատրաստվում եք ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից, և եթե ոչ, ապա չե՞ք կարծում, որ նրա հետ եթե ինչ-որ մի բան պատահի, Դուք մեղքի զգացում կունենաք այդ ժամանակ, թե՞ ոչ»։

«Որտե՞ղ է Արթուր Օսիպյանը կռվել, որ մի հատ էլ եկել Ղարաբաղի հարցն առաջ է տանում։ Որտե՞ղ է կռվել, որտե՞ղ է եղել ինքն ընդհանրապես պատերազմի ժամանակ։ Նա պիտի ներողություն խնդրի և իր նման պսևդոէլիտայի ներկայացուցիչները։ Գիտեք՝ մենք չգիտե՞նք իր և Ղարաբաղի իշխանության կապերի մասին։ Այսինքն՝ Ձեզ թվում է, որ մենք այդպիսի բաներում միամի՞տ ենք։

Ինքը և պսևդոէլիտայի մյուս ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մեր նահատակների ընտանիքներից, որ ուզում են շարունակել այդ պրոցեսը և Հայաստանը վերադարձնել կոնֆլիկտի խորխորատի մեջ։ Որտե՞ղ է կռվել ինքը, որտե՞ղ է եղել ինքը և իր նմանները։ Այո՛, ինքը և իր նմանները․ էլի եմ ասում՝ խոսքս վերաբերում է Ղարաբաղի պսևդոէլիտային։ Նրանք փախածներն են, որոնք պատանդ են պահել մի հատ Ղարաբաղում Ղարաբաղի ժողովրդին, հիմա էլ Հայաստանում են պատանդ պահում Ղարաբաղի ժողովրդին։ Իրենք էլ չեն դիմում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար և ուրիշներին էլ հորդորում են, որ չդիմեն Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար»,-ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։