Ընդդիմությունը ցայտնոտի մեջ է․ աղաղակում էր՝ ո՞ւր է 8 մլրդը․ զե՛նք ենք գնել, որը կցուցադրվի, փողը դրված է հրապարակում․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Factor TV-ի եթերում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու Արման Եղոյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված համաձայնագրերին, Ռուսաստանի և ընդդիմության քննադատություններին և ներքաղաքական խնդիրներին։

Խոսելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ստորագրված փաստաթղթերի մասին՝ Եղոյանը նշել է.

«Ոչ մի նորություն այստեղ չկա, ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագիրն է, որի մասին չարախոսներն ասում էին, որ այն մոռացվել է կամ բարենպաստ չի ժամանակը դրա իրագործման համար։ Պարզվում է՝ այն չի մոռացվել, և ոչ ավելի, ոչ պակաս, դրա վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար Հայաստան է ժամանել անկախության ընթացքում չորրորդ անգամ Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարը»։ Եղոյանը հաստատել է, որ պետք է սպասել ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկին՝ ընդգծելով, որ փաստաթղթում մանրամասն նկարագրված են բոլոր կազմակերպչա-իրավական և հարկային առանձնահատկությունները։

Անդրադառնալով մտավախություններին, թե Իրանը կարող է խոչընդոտել ծրագրին, Եղոյանը հայտարարել է. «Մենք ասում ենք, որ Իրանը մեր լավ բարեկամն է, որ նաև հարգանքով վերաբերվի մեր շահերին, ինչպես մենք ենք հարգանքով վերաբերվում իր շահերին։ Մեր պետության ինքնիշխան տարածքն է, մեր իրավազորությունն է, ուրեմն այդպես է։ Եթե մենք խոսենք այլ տերմինաբանությամբ՝ մտահոգություն, անհանգստություն, քաղաքական խնդիր, դրա համար արդեն կա բարեկամական հարաբերություն»։

Ի պատասխան ընդդիմության և Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքների, թե Զելենսկու և Ռուբիոյի այցերը հակառուսական ուղղվածություն ունեն, Եղոյանը նշել է. «Եթե մենք որպես մեր համագործակցությունը սկսելիս չափանիշ ընտրենք, թե ովքեր են Ռուսաստանի բարեկամ պետությունները, մեր համագործակցության շրջանակը կարող է երկու-երեք անգամ կրճատվել ընդհանրապես աշխարհի հետ»։ Նա հավելել է, որ երրորդ պետությունների շահերով չի կարելի պայմանավորել երկկողմ հարաբերությունները։

Մեկնաբանելով Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի քննադատությունները՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները «խաթարելու» մասին՝ Եղոյանն ասել է. «Միգուցե պարոն Կարապետյանը հարցին նայում է որպես Ռուսաստանի քաղաքացի, հարցին նայում է ռուսական քաղաքական իսթեբլիշմենթի աչքերով»։

Հարցին՝ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումները ճնշում են արդյոք հայ ընտրողի վրա, Եղոյանն ուղիղ չի պատասխանել՝ նշելով. «Ես կարծում եմ՝ մեր տնտեսության համար եկել է մի փուլ, որը տնտեսագետներն ավելի լավ կբացատրեն, որ մենք հասել ենք մի ինչ-որ նշաձողի, երբ մեզ արդեն պետք է որակական թռիչք։ Այսինքն, մենք պետք է որակական նոր մակարդակի բարձրանանք, և այստեղ կարծում եմ, որ Եվրամիության ստանդարտներն են մեզ շատ օգնելու»։

Անդրադառնալով ՌԴ ՊՆ նախարար Շոյգուի հայտարարությանը, թե Հայաստանը 2022-ի սեպտեմբերին օգնության դիմում չի ներկայացրել՝ Եղոյանն ասել է. «Երբեք ոչ մեկ ՀԱՊԿ-ին չի մեղադրել Լեռնային Ղարաբաղում [չմիջամտելու համար]։ Հայաստանի վրա 2022 թվականի սեպտեմբերի հարձակումից ի վեր մենք բոլոր հնարավոր հոդվածներով, բոլոր հնարավոր հղումներով, հաշվի առնելով 21 թվականի այդ դառը փորձը… բոլոր հնարավոր ձևերով դիմել ենք»։

Եղոյանը նաև պատասխանել է ընդդիմության քննադատությանը, թե մայիսի 28-ի զորահանդեսը պարտված իշխանության PR քայլ էր։ «Իրենց գործընկերներն Ազգային ժողովում մի աղմուկ-աղաղակ էին դրել, թե ու՞ր է փողը, ինչի՞ վրա եք ծախսել փողը… Մի անգամ լռեցինք, երկու անգամ լռեցինք, երեք անգամ լռեցինք, հետո տեսանք՝ այլ  ճար չկա, վարչապետը ասաց, որ զենք ենք առել։ Հիմա բերում ենք, ցույց ենք տալիս։ Ի՞նչ են ուզում»։

Խոսելով ընդդիմության քարոզարշավի և մասնավորապես ադրբեջանցիների երևանյան «այցը» պատկերող հոլովակի մասին՝ Եղոյանը այն որակել է որպես «աբսուրդ» և «աննորմալություն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան