«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին

Լուրեր

25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
Բոլորը

SOAD-ի համերգի հետ կապված. մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նածարար Ժաննա Անդրեասյանը։

«Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Instagram-ի իր story բաժնում անդրադարձել է Երևանում սպասվող System of a Down խմբի համերգի մասին տեղեկությանը:

Թանկյանը գրել է․ «Այս թեմայի շուրջ, կարծես, որոշակի շփոթմունք կա։ Մենք ծրագրել էինք այս տարվա հուլիսին ելույթ ունենալ, սակայն որոշեցինք հետաձգել այն կազմակերպչական և ժամանակային խնդիրների պատճառով։ Կհայտարարենք այդ մասին, երբ համերգը վերանշանակվի»։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավան վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ System of a Down-ը հուլիսին համերգով հանդես է գալու Երևանում։ Նրա խոսքով՝ համերգը նախատեսված էր Հանրապետության հրապարակում։

Խումբը վերջին անգամ Հայաստանում ելույթ ունեցել է 2015 թվականի ապրիլի 23-ին՝ Հանրապետության հրապարակում կայացած «Wake Up The Souls» անվանումով անվճար համերգով, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։