«Տղիս զավոդում գործի ընդունել տանք»․ «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ալավերդի քաղաքի գրասենյակների պատասխանատուն և այլ անձինք, ըստ ստացված տվյալների, ընտրողներին ընտրակաշառք են տվել՝ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գրասենյակների պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

Իրենց հանցավոր գործունեությունը քողարկելու նպատակով ընտրակաշառք ստացող քաղաքացիներին վճարված գումարները ներկայացվել են որպես կուսակցության տարբեր գրասենյակներում որևէ հաստիքի ձևակերպված լինելու պայմաններում վճարվող աշխատավարձ։ Այնինչ, հիշյալ քաղաքացիները ոչ միայն գրանցված չեն եղել որպես աշխատակից, այլ նաև իրենց կամ իրենց ընտանիքի անդամների քվեներն ապահովելուց զատ, որևէ աշխատանք չեն կատարել։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում։