Միրզոյանի պատասխանը Շոյգուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 12:29
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:24
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ռուսաստանի հայտարարություններին, նշել է, որ Հայաստանին մատակարարվող գազի և հացահատիկի դիմաց Երևանը վճարում է, իսկ համագործակցությունը փոխշահավետ է։ Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ բնականոն գործընկերային հարաբերությունների պահպանմամբ՝ միաժամանակ շարունակելով ԵՄ-ի հետ մերձեցման օրակարգը։ Միրզոյանը պատասխանել է նաև ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուի հայտարարություններին։

Լրագրողների հետ հարցազրույցը հարցուպատասխանի տեքսով՝ ստորև․

– Պարոն Միրզոյան, Շոյգուն ասում է՝ մենք Հայաստանին տալիս ենք գազ, հացահատիկ և ասում է, որ Հայաստանը…

-Լավ, մենք վճարում ենք դրա դիմաց, չէ՞։

– Ասում են, որ էժան են տալիս, պարոն Միրզոյան, և ակնարկում են, որ Հայաստանում շուտով կարող են  խնդիրներ ունենալ։

– Ժողովուրդ ջան, լավ, եկեք այս թեման այսպես ամփոփեմ։ Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ և՛ երկկողմ, և՛ ԵՏՄ շրջանակներում մեր բնականոն մտերիմ գործընկերային հարաբերությունների պահպանման մեջ։

-Հիմա եթե Դուք ասում եք, որ Հայաստանի դիրքորոշումը սա է, իրենք էլ ասում են, որ Հայաստանի քայլերը չեն բխում դաշնակցային ոգուն, համապատասխան չեն։ Մենք ունե՞նք օրինակ…

– Մենք այդպես չենք կարծում։

-Դուք այդպես չեք կարծում… հիմա նաև իրենք որպես շարունակություն ասում են, որ մենք մի քանի անգամ էժան՝ ի տարբերություն այլ գործընկերների, Հայաստանին տալիս ենք այս-այս-այս ամենը։ Հիմա Դուք սա համարում եք ակնարկ, որ այդտեղ կարող է բան փոխվե՞լ։

-Մենք էլ մեր բաժինն այս-այս-այս մասնակցությունն ունենք, չէ՞։ Ի վերջո, դա փոխշահավետ է, այդ համագործակցությունը։

-Բայց Դուք այդտեղ տեսնո՞ւմ եք ակնարկ, որ իրենք զգուշացնում են ինչ-որ բան փոխելու մասին, թե՞ ոչ։

-Չգիտեմ, երևի ինչ-որ անհանգստություններ կան ամեն դեպքում, որոնք այդ հայտարարությունների մեջ դրսևորվում են, բայց մեր դիրքորոշումը նույնն է։ Եվ շատ պարզ է, և թափանցիկ, և հանրային մենք սա ասել ենք։ Հասկանալի է, որ եթե սա մեր ԵՄ հետաքրքրությունների և հավակնությունների մասով անհանգստություն է, ապա ամենաբարձր մակարդակով էլ այդ մասին խոսել ենք, հրապարակային էլ ասել ենք, և ես հիմա կարող եմ դա կրկնել։ Մենք հասկանում ենք, որ միաժամանակ լինել ԵՏՄ և ԵՄ անդամ՝ հնարավոր չէ։ Երկու տարբեր տնտեսական կառույցներ են, չէ՞։ Եվ երբ որ պահը կգա, երբ որ մենք պետք է կայացնենք որոշում՝ այստեղ թե այնտեղ, մենք այդ որոշումը կկայացնենք՝ էլի թափանցիկ, էլի քննարկելով։ Այս պահին ինչ ունենք. այս պահին ունենք, այո՛, Հայաստանի Հանրապետության ժողովրդի եվրոպական հավակնությունները, այս պահին ունենք Եվրոպական Միության հետ մեր մերձեցման ռազմավարական նաև գործընկերության օրակարգը։ Եվ միևնույն ժամանակ մենք ունենք ԵՏՄ-ում մեր լիարժեք անդամակցությունը և համագործակցությունը այդ կառույցի շրջանակներում։

– Եթե այս անհանգստությունները որոշակի գործնական բնույթ ստանան, Հայաստանը ունի՞ ինչ-որ պլան, որով այդ իրավիճակում, օրինակ, կհաղթահարի այն խնդիրները, որ գուցե առաջացնեն ռուսները։

-Դուք ի՞նչ եք մտածում։

-Չգիտեմ, Ձեզ եմ հարցնում, պարոն Միրզոյան։

-Դե մենք կարծում ենք, որ այդ գործընկերությունը նորմալ շարունակվում է, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ նորմալ ամեն ինչ շարունակվի։ Շնորհակալություն։