ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարի և կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ տվյալները խմբագրվել են։

Factor TV-ի ստացած նոր տեղեկանքում արդեն նշվում է, որ Նարեկ Կարապետյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի քաղաքացի է։ Փոփոխությունը կատարվել է մայիսի 20-ին, օրվա վերջում, ինչի վերաբերյալ հրապարակում է կատարել նաև Ազգային ժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանն ու նշել, որ փաստաթուղթն ինչ-որ պահի անհասանելի է դարձել, այնուհետև այն խմբագրվել է։

Նարեկ Կարապետյանի քաղաքացիության հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա հայտարարել է, որ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել։

Նարեկ Կարապետյանը մայիսի 20-ին Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան ևս պնդել է, որ ՀՀ քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն երբեք չի ունեցել․ «Իրավաբանները դիմել են ՌԴ դեսպանատուն, ամենայն հավանականությամբ, որպեսզի պատասխան տրվի»,- նշել է նա։

Այդպես էլ պաշտոնական պարզաբանում չի տրվել այն մասին, թե ինչու և ինչպես է Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում Նարեկ Կարապետյանի անվան դիմաց նշված եղել ՌԴ քաղաքացի։ Արդյո՞ք դա սխալմունք է եղել, անփութության հետևանք՝ հայտնի չէ։ Ռուս պաշտոնյան այս մասին պարզաբանում ներկայացնելու փոխարեն՝ խոսել է հակառուսական ապատեղեկատվական քայլերի մասին։

Փաստաթղթում Նարեկ Կարապետյանի անունը հիշատակված է որպես «Մոսպրոմեքսպլուատացիա» ՍՊԸ բաժնետեր։

Նշված փաստաթղթի վերաբերյալ մայիսի 20-ին հրապարակում էր կատարել նաև Factor TV-ին: Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այստեղ ուշագրավը միայն ռուսական ռեգիստրում առկա տվյալները չեն։ Նույն բաժնեմասի վերաբերյալ տեղեկություններ ավելի վաղ հենց ինքը՝ Կարապետյանն է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Ապրիլի 23-ին նա ԿԿՀ-ին է ներկայացրել կուսակցության խորհրդի անդամի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը։ Կարապետյանն իր պաշտոնեական պարտականությունները ստանձնել է 2026-ի փետրվարի 11-ին։ Այդ օրվա դրությամբ ԿԿՀ ներկայացված հայտարարագրում  նշված է, որ նա 2020-ի օգոստոսի 18-ին ընկերության բաժնետոմսեր է ձեռք բերել Վլադիմիր Ռուբչենկովից։ Վերջինս 2004 թվականից «Մոսպրոմեքսպլուատացիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է։ Այդ մասին նշվում է նաև այն փաստաթղթում, որը Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից ստացել է Factor TV-ն։

Էկրանապատկերը Նարեկ Կարապետյանի՝ ԿԿՀ ներկայացրած հայտարարագրից

 

Թեև ԿԿՀ  ներկայացված փաստաթղթում ընկերության անվանումը փակ է, սակայն Նարեկ Կարապետյանի բաժնեմասի արժեքի, ինչպես նաև  Վլադիմիր Ռուբչենկովից այն գնելու վերաբերյալ  տվյալները համապատասխանում են Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ​​գրանցամատյանից ստացված տվյալներին, որտեղ նշված է «Մոսպրոմեքսպլուատացիա» ընկերության անունը։ Սակայն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով  մայիսի 13-ին ներկայացրած հայտարարագրում Նարեկ Կարապետյանը չի նշվել ո՛չ այս ընկերության, ո՛չ էլ գնված բաժնետոմսերի մասին։ 

Էկրանապատկերը Նարեկ Կարապետյանի՝ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրից

Ուշագրավ փաստ,  «Մոսպրոմեքսպլուատացիա» ընկերության 2,5 տոկոս բաժնեմասը Կարապետյանը ձեռք է բերել՝ վճարելով ընդամենը 250  ռուբլի, որն այդ օրվա դրությամբ համարժեք է եղել 1650 դրամի։  Սա այն դեպքում,  երբ  2020 թվականի հունվարի դրությամբ «Մոսպրոմեքսպլուատացիա»-ի սեփական կապիտալը կազմել է շուրջ 55 միլիոն ռուբլի, որը համարժեք է եղել  427,3  միլիոն դրամի։ Փաստացի, խոսքը սիմվոլիկ արժեքով իրականացված գործարքի մասին է, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում բաժնեմասի փոխանցման բնույթի վերաբերյալ։ Հավելենք, որ 2025-ին ընկերությունը 621,9 միլիոն ռուբլու՝ ավելի քան 3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել։ 

Մանրամասները՝ մեր հրապարակման մեջ։

 

Եվգենյա Համբարձումյան