«Անիծում եմ այն օրը, երբ ձեզ եմ ընտրել»․ Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերից մեկի ծնողը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Ո՞ւր ա իմ էրեխեն… Ինչի՞ տարաք 15 էրեխու վառեցիք։ Իմ էրեխեն մոխիր դարձավ… Իմ էրեխեն մի հատ փչացած ատամ չուներ բերանի մեջ։ Պատասխան տո՛ւր, պատասխան տո՛ւր»,- Մեծամորում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով նշեց Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերից մեկի ծնողը։

Ի պատասխան Փաշինյանը հայտարարեց, որ այդ դեպքից հետո կորպուսի հրամանատարը և այլ տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից և հիմա դատավարություն է գնում, նրանք դատվում են:

«Ես իհարկե հասկանում եմ ծնողների հուզմունքը: Իմիջիայլոց, էդ ազատված սպաներից մի մասը, կորպուսի հրամանատարի տեղակալը, հիմա ընդդիմադիր ակտիվիստ ա: Ինչի՞ չեք գնում ընդդիմության հանրահավաքներին: Մախսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ ա և բոլոր հնարավոր տեղերում լինում ա։ Ինչի՞ չեք գնում Մախսուդյանի մոտ:

Դուք գիտեք՝ ովքեր են մեղավորները, և դատավարություն ա գնում: Ես խոնարհվում եմ ձեր առաջ»,-նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ին, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող Հայաստանի զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 7-ը տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, իսկ 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Հրդեհին հաջորդել է պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որի համաձայն զբաղեցրած պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանը, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ՝ գնդապետ Շիրազ Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Օհանյանը, ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Մազմանյանը, բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Հակոբյանը, բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Աղեկյանը, բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Ղազարյանը, բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Սարգսյանը։

Զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին։ Նրանք ենթադրում են, որ կատարվածը դիտավորություն է։

2025 թվականի մայիսի 2-ից Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում ընթանում է Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատաքննությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։