Փաշինյանը դատի է տվել Կարապետյանին․ պահանջում է ուղիղ եթերով հերքել սնկերի վերաբերյալ հայտարարությունը

Լուրեր

24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի՝ մայիսի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նրա հայտարարության համար։

Factor TV-ն «Դատալեքս»-ից տեղեկանում է, որ հալյուցինոգեն սնկեր օգտագործելու վերաբերյալ Կարապետյանի արած հայտարարության համար Փաշինյանը 6 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում։

Հայցադիմումի մեջ նշված է․ «Պահանջում ենք հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով։ Բովանդակությունը․ «Հայտնում եմ, որ այդ տեղեկությունները ամբողջությամբ զրպարտում են ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»։

Կարգը՝ հերքումն իրականացնել յութուբյան ալիքում նվազագույնը 200 հազար բաժանորդագրություն ունեցող առնվազն երեք լրատվամիջոցներով, ուղիղ եթերով տեսաձայնագրման միջոցով՝ վճռով նշված բուն տեքստը ընթերցելու միջոցով։ Հերքումը իր տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է: Հերքումը չպետք է պարունակի պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է պարունակի բացառապես հերքման տեքստը։ Հերքումը նշված լրատվամիջոցներով կատարելու անհնարինության դեպքում, այն իրականացնել նույն պայմաններով՝ յութուբյան ալիքի միջոցով»,-պահանջում է հայցվորը։

Գործը մայիսի 14-ին մակագրվել է դատավոր Երեմ Եսոյանին։

Հիշեցնենք՝ մայիսի 7-ին իր տանը մամուլի ասուլիսի ժամանակ Սամվել Կարապետյանը ասել էր, թե անցյալ տարի, երբ վարչապետ Փաշինյանը գնացել էր Չինաստան, այնտեղ հատուկ ռեստորաններում փորձել է հալյուցինացիաներ առաջացնող սնկեր։ Կարապետյանն հայտարարել էր, թե իր ինֆորմացիայով՝ Փաշինյանի «դուրը եկել էր» և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան»։

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ պատրաստվում է դատի տալ Սամվել Կարապետյանին նրա հայտարարության համար։

Եվգենյա Համբարձումյան