Դասաժամերը կրճատել են՝ ՔՊ քարոզարշավին մասնակցելու համար․ ԿԳՄՍՆ-ն քննություն կանցկացնի

Լուրեր

05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչները «Գազելներ»-ով տեղափոխվել են Ապարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցելու համար։ Այս մասին գրում է News.am-ը, որի հետ զրույցում դպրոցի ուսուցիչներից երկուսը հայտնել են, որ քարոզարշավին մասնակցելու նպատակով կրճատել են դասաժամերը։

«Եկել ենք, որ դիմավորենք մեր արևին, մեր Նիկոլ Փաշինյանին, մեր հավատարիմ մարդուն, որ շատ-շատ բան է արել մեզ համար։ Շատ շնորհակալություն։ Աստված տա իրենց երկար կյանք»,- տեսանյութում ասում է դպրոցի «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» և «Նկարչություն» առարկաների ուսուցիչ Վարդիթեր Գրիգորյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք խախտում չէ՞ քարոզարշավին մասնակցելու համար դասաժամեր կրճատելը, ուսուցիչն արձագանքել է․ «Մենք չէինք կարող չգայինք, մեր վարչապետին չդիմավորեինք, դրա համար մենք կրճատեցինք ժամերը։ Այո՛, հանուն Փաշինյանի»։

Ուսուցչի խոսքով՝ անձնակազմը, հատկապես դպրոցի տնօրեն Աննա Վարդանյանը, քարոզարշավին մասնակցելու ցանկություն են հայտնել, իսկ աշակերտներին տուն են ուղարկել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Վիլեն Գաբրիելյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ բացառվում է վարչական ռեսուրսի կիրառումը՝ այլ մեկնաբանություններ չանելով կոնկրետ այս դրվագի առնչությամբ։

ԿԳՄՍ նախարարությունից են արձագանքել տեսանյութին։ «ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։

Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և Քուչակ գյուղերի ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Նախարարությունը կնախաձեռնի առանձին քննություն՝ պարզելու դեպքի մանրամասները և կիրառելու օրենքով սահմանված հետևանքները՝ համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ»,- նշում են նախարարությունից։

«Ականատես» դիտորդական առաքելությունից Factor.am-ին փոխանցեցին, որ ուսումնասիրում են Արագածոտնի մարզում ՔՊ քարոզարշավին դպրոցների հնարավոր ներգրավվածության դեպքերը։

Անի Թամրազյան