ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդը 3,7 մլրդ դրամ կվերադարձնի պետությանը

Լուրեր

12.05.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.05.2026 | 23:16
Հոսպիտալացվել է Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը
12.05.2026 | 23:05
Պուտինին զեկուցել են «Սարմատ» հրթիռային համակարգի հաջող փորձարկման մասին
12.05.2026 | 22:52
Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարները հայտարարել են, որ Իրանը չպետք է Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործի
12.05.2026 | 22:39
Հայաստանն արել է ավելին, քան ակնկալվում էր ԵՄ վիզաների ազատականացման այս փուլում. Արփինե Սարգսյան
12.05.2026 | 22:25
Վոլոդինը հայտարարել է, թե Զելենսկիի հրավերը Երևան «չի կարելի բարեկամական քայլ համարել»
12.05.2026 | 22:14
Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների
12.05.2026 | 21:57
ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե
12.05.2026 | 21:47
Հայացք՝ դեպի Մոսկվա․ ինչպես են քաղաքական ուժերը վերաբերվում Պուտինի սպառնալիքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:30
Քոչարյանն ու Սարգսյանը գազի փականը ՌԴ-ի ձեռքն են տվել, մեզ ասում են՝ խելոք մնացեք, թե չէ՝ ՌԴ-ն կջղայնանա․ արդար չէ․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 21:14
Գանայի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
12.05.2026 | 21:01
Կեղծ ինքնություններ, քրեական անցյալ, կրեմլյան նարատիվներ․ Wyoming Star-ի նոր թողարկման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.05.2026 | 20:51
Քալիֆորնիայում քաղաքապետերից մեկը խոստովանել է, որ աշխատել է Չինաստանի համար որպես չգրանցված օտարերկրյա գործակալ
12.05.2026 | 20:43
Երևանում վիճաբանության ընթացքում 53-ամյա տղամարդը կրակոց է արձակել օդ. նա հայտնաբերվել է. ՆԳՆ
12.05.2026 | 20:30
Վթար Գյումրիում. մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել մայթեզրին
Բոլորը

«ԱՆԻՖ-ի դուստր ընկերության կողմից կառավարվող «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ ներդրումային ֆոնդից պետբյուջե կվերադարձվի 3,7 միլիարդ դրամ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական գույքի կառավարման կոմիտեն։

2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով, Հայաստանի կառավարությունը հաստատել էր տնտեսական նշանակություն ունեցող ներդրումների խթանման ծրագիր՝ շուրջ 80 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով։ Ծրագրի շրջանակում պետությունը 10 միլիարդ դրամի ներդրում էր կատարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի կողմից կառավարվող ներդրումային ֆոնդում։

2021-2023 թվականներին ֆոնդը բաժնեմասնակցային ներդրումներ էր իրականացրել 10 փակ բաժնետիրական ընկերություններում։

Ավելի ուշ՝ 2024 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված նվիրատվության պայմանագրով «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները ԱՆԻՖ-ից փոխանցվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Դրանից հետո քննարկվել է ֆոնդին պատկանող բաժնետոմսերի վաճառքի հարցը։

«Կառավարչին թույլատրվել է սահմանված ժամկետում վաճառել Ֆոնդին պատկանող բաժնետոմսերը՝ որպես օտարման գին սահմանելով առևտրային ընկերությունում ներդրված գումարի և դրա ներդրման օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսավճարների հանրագումարը՝ նվազեցված վճարված շահութաբաժինների չափով։ Տոկոսավճարների հաշվարկման տարեկան դրույքաչափը սահմանվել է 10.2720%՝ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությանը համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արդյունքում, իրականացվել է 4 ընկերությունների բաժնետոմսերի առքուվաճառք։ Այդ ընկերություններում ֆոնդի ներդրումների ընդհանուր ծավալը կազմել էր 2,9 միլիարդ դրամ, մինչդեռ վաճառքից ստացվել է 3,7 միլիարդ դրամ։

Կառավարության՝ 2026 թվականի մայիսի 7-ի որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել ֆոնդի փայերի մարման ուղղությամբ, ինչի արդյունքում 3,7 միլիարդ դրամը կվերադարձվի Հայաստանի պետական բյուջե։

Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019 թվականին․ նպատակը հստակ էր՝ երկրի տնտեսության մեջ ներգրավել օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանել խոշոր նախագծեր և զարգացնել ենթակառուցվածքներ:

2022-2023 թվականներին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հիմնադրամում բացահայտել են չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: 2025 թվականի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, որի նախաքննությունն ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։ Այդ քրգործը հարուցվել է Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունից հետո: Գլխավոր դատախազությունը 2025-ի օգոստոսի 15-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ՝ կապված նրա ենթակա ֆոնդի եւ CFW-ի գործարքին: Հիշեցնենք, որ 2023 թ. CFW-ն ավելի քան 1,5 մլրդ դրամ ներդրում է ստացել ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդից, ինչի դիմաց ֆոնդը դարձել է CFW-ի 49 տոկոսի բաժնետեր: Դատախազությունը հետապնդում է հարուցել այս ֆոնդի կառավարիչ ընկերության («Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ) 2020-2024 թթ. տնօրեն Բելլա Մանուկյանի և CFW-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ: Դավիթ Փափազյանը մեղադրվում է միանգամից 3 քրեական հոդվածով՝ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձևաթղթերի կեղծում կամ կեղծ փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձեւաթղթերի իրացում, պատրաստում կամ օգտագործում, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, ինչպես նաեւ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահում, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Նշենք նաև, որ 2025-ին ՀՀ պետական բյուջեից 84 մլն 473 հազար 633 դրամ հատկացվեց չգործող ԱՆԻՖ-ին՝ 2024-ի շահութահարկը վճարելու համար։ Դա վճարելու վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 20-նն էր։ Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ ԱՆԻՖ-ին տրամադրված 1.7 միլիարդ դրամ դրամաշնորհի կազմում 2024 թվականի շահութահարկի գումարը չի ներառվել, քանի որ այն ի սկզբանե չի կանխատեսվել որպես ծախս և, հետևաբար, չի արտացոլվել նաև ընկերության տնօրենների խորհրդի կողմից հաստատված ծախսային նախահաշվում։

ԱՆԻՖ-ի հիմնադրումից ի վեր մինչև 2023-ի հոկտեմբեր տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող, այժմ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱՆԻՖ-ի գործով։

2025-ի տարեվերջյան իր ամփոփիչ ասուլիսում Ավինյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, խոստովանել էր, որ ԱՆԻՖ-ում ձախողում եղել է։

«Ինչ-որ փուլում մենք այդ ձախողման պատճառներին պետք է անդրադառնանք, և, հնարավոր է ստացվի, որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաներ շատ մեծ մեղավորություն ունեն այդ ձախողումների մեջ։ Եվ ես հուսով եմ՝ կգա այդ օրը, և այդ պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել էր Երևանի քաղաքապետը՝ առանց անուններ նշելու։

Արփի Հակոբյան