Այո՛, ձախողում արձանագրում ենք ԱՆԻՖ-ում, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ մեղավորություն ունեն դրանում. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
Բոլորը

«ԱՆԻՖ-ում ձախողում կարո՞ղ ենք արձանագրել, այո՛, կարող ենք»,- պատասխանելով Factor TV-ի հարցին՝ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան իր ամփոփիչ ասուլիսում։

«Ինչ-որ մի փուլում մենք այդ ձախողման պատճառներին պետք է անդրադառնանք, և հնարավոր է ստացվի, որ Հայաստանի Հանրապետության ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյաներ շատ մեծ մեղավորություն ունեն այդ ձախողումների մեջ։ Եվ ես հուսով եմ՝ կգա այդ օրը, և այդ պաշտոնյաները պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց Երևանի քաղաքապետը, որը եղել է ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահն ու որպես վկա հարցաքննվել է այդ գործով։

Երևանի քաղաքապետն այսօր նաև հայտնեց, որ առաջադրել է իր թեկնածությունը 2026-ի խորհրդարանական ընտրություններում։ Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի՝ ՔՊ համամասնական ցուցակում չընդգրկվելն է պատճառ դարձել, որ այս անգամ ինքն ընդգրկվել է ցուցակում՝ ի տարբերություն 2021 թվականի։

«Ես կարծում եմ՝ 2021 թվականին իմ դիրքորոշումն ի նպաստ է եղել մեր թիմին, որոշակի վերանայումներ, այնուամենայնիվ, իրականացրել ենք այդ ժամանակվանից հետո, և խոշոր բիզնեսի ու իշխանության տարանջատումը, կարևորագույն սկզբունք է պետության կայացման առումով»,- նշեց ՔՊ կուսակցության վարչության անդամը։

Ավինյանը, սակայն, ուղիղ չպատասխանից հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի առջև պայման է դրել գործարարների՝ ՔՊ ցուցակում չընդգրկվելու մասով։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Տիգրան Ավինյանը չմասնակցեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Հետագայում պարզաբանեց, որ նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններ են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան