Պուտինն է ասել, որ Նիկոլ Փաշինյանի պես ոչ մի ղեկավար քաջություն չի ունեցել՝ կնճռոտ հարցեր լուծելու․ վախ չկա․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ընդդիմության կողմից իշխանության հասցեին հնչեցվող մեղադրանքներին՝ դրանք որակելով հակասական և վախի մթնոլորտ ստեղծելու փորձ։ Նա մեկնաբանել է Փաշինյան-Պուտին հանդիպման շուրջ պնդումները, խոսել հայ-ռուսական հարաբերությունների, բանակի բարեփոխումների և առաջիկա ընտրությունների հիմնական ուղերձի մասին։

Արձագանքելով Սամվել Կարապետյանի ակնարկին, թե Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին նախատել է «ապօրինությունների» համար, Ղազարյանը նշեց, որ նման կերպ չի ընկալել հանդիպումը։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը Հայաստանում դատարանի դեր չի ստանձնել և չի կարող գործող իրավական գործընթացներին գնահատական տալ։ 

«Խոսակցությունը գնացել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից պրոռուսական ուժերի քաղաքական գործընթացներին մասնակցության և ձերբակալությունների մասին, բայց դրանք ամենևին չեն կարող գնահատականի արժանանալ որպես ապօրինի գործողություններ»,- պարզաբանեց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում տիրող ժողովրդավարական միջավայրը՝ խոսքի, մամուլի և համացանցի ազատությունը, ինչպես նաև այն սկզբունքը, որ իշխանություն կարող են ձևավորել բացառապես ՀՀ քաղաքացիները։ Ղազարյանը հիշեցրեց նաև, որ տարիներ առաջ հենց Վլադիմիր Պուտինն էր գնահատել Նիկոլ Փաշինյանի քայլերը. «Պուտինն ասում էր, որ այնպիսի քաջություն, ինչպիսին ունի մեր վարչապետը, ոչ մի ղեկավար չի ունեցել՝ լուծելու կնճռոտ հարցերը»։

Սոնա Ղազարյանն ընդդիմության հռետորաբանությունը համարում է ներքուստ հակասական։ 

«Մի կողմից ասում են, որ մենք ամբողջ աշխարհի 40 լիդերներին բերել ենք մեզ համար քարոզարշավ անելու, մյուս կողմից ասում են, որ մեզ ընտրելու դեպքում Հայաստանը դառնալու է Ադրբեջանի մարզը։ Եթե մենք այդքան ուժեղ ենք, ինչպե՞ս ենք պատրաստվում դառնալ Ադրբեջանի մարզ»,- հարցադրում արեց նա։

Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ այս ամենը Ռոբերտ Քոչարյանի վարքագծի շարունակությունն է՝ ուղղված վախի մթնոլորտ ստեղծելուն և այն քաղաքական կապիտալի վերածելուն․ «Իրենք պարզապես զբաղված են ստերի և մանիպուլյացիայի տարածմամբ»։

Պատգամավորը համոզված է, որ հակառուսական տրամադրությունները Հայաստանում արհեստականորեն չեն ստեղծվում։ Դրանք, ըստ նրա, Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններին չարձագանքելու հետևանք են։ 

«Հայաստանի սահմանը կարմիր գիծ է, և երբ դրան արձագանք չեղավ, բնական չէ՞ր հայ ժողովրդի արձագանքը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ ոչ ոք չի կարող Հայաստանում արհեստականորեն հակաֆրանսիական կամ այլ տրամադրություններ գեներացնել։

Միաժամանակ, նա կտրականապես մերժեց այն մտավախությունները, թե Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը կարող է հանգեցնել երկրի «թրքացմանը»։ 

«Մեր ժողովուրդն այնքան իմաստուն ու խոհեմ է, որ երբևէ չի ռսացել և չի կարող թրքանալ։ Հայ ժողովրդին բնորոշ չէ որևէ պետության ազդեցության տակ գնալը, մենք ունենք ինքնություն»,- վստահեցրեց Սոնա Ղազարյանը։

Անդրադառնալով բանակի մարտունակության վերաբերյալ քննադատություններին՝ իշխանական պատգամավորը հայտնեց, որ մայիսի 28-ին հանրությանը կներկայացվեն պաշտպանական ոլորտի ձեռքբերումները։ «Մենք ժառանգություն ենք ստացել անպաշտպան, չկահավորված սահմաններ։ Հիմա այդ սահմանները կահավորվել են», – ասաց նա։ Ղազարյանը նշեց, որ կցուցադրվի նորագույն զենք, որը ձեռք է բերվել տարբեր պետությունների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ համագործակցությամբ, և որ այն ունի բացառապես պաշտպանական նշանակություն։

Նախընտրական քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ Սոնա Ղազարյանը ներկայացրեց այն հիմնական ուղերձները, որոնցով իշխող ուժը հանդես կգա Սյունիքի մարզում։ 

«Մեր հիմնական ուղերձն, իհարկե, խաղաղությունն է և մեր պետականության պահպանումը։ Սրանք ընտրություններ են այն մասին՝ արդյո՞ք Հայաստանը կկարողանա իր անկախացմանն ու խաղաղությանը տեր կանգնել»,- եզրափակեց նա՝ վստահություն հայտնելով, որ քաղաքացիները կգնահատեն կատարված աշխատանքը և կընտրեն կայուն զարգացման ուղին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան