Կարապետյանից, Քոչարյանից, Ծառուկյանից հետո՝ հաջորդ ընդդիմադիր ուժը ԼՀԿ-ն է․ կոալիցիա կկազմենք 4 ուժով՝ Փաշինյանին հեռացնելու․ Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
14.05.2026 | 11:17
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:15
Ընտրակաշառք տալու գործով երեկ ձերբակալված անձանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
14.05.2026 | 11:07
Արսեն Հարությունյանը RAF-ում նորամուտը կնշի օլիմպիական չեմպիոնի դեմ գոտեմարտով
14.05.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 10:53
Մեսիի դուբլը «Ինտեր Մայամիին» հաղթանակ է պարգևել գոլառատ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 10:50
«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում խուզարկություններ են․ կան ձերբակալվածներ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընտրություններին իրենց մասնակցությանը, ՀԱՊԿ-ի դերակատարությանը, խաղաղության պայմանագրի կետերին և հետընտրական հնարավոր սցենարներին։

Ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է «Լուսավոր Հայաստանը» մասնակցում ընտրություններին, երբ Փաշինյանի քաղաքական ուժից զատ՝ կան նաև միլիարդատերեր, մեծ ռեսուրսներ ունեցող ընդդիմադիր այլ ուժեր, Գորգիսյանը համեմատություն անցկացրեց.

«Ձեր հարցը նման է նրան, որ կարծես կա խաչապուրի կամ մատնաքաշ, ինչո՞ւ կա էկլեր։ Էկլեր կա, որովհետև դրա կարիքը կա, որովհետև դա ունիկալ բան է, որովհետև դրա նման ուրիշ բան չկա։ Հարցումները ցույց էին տալիս նույնիսկ այդ վիճակում, որ 30-40%-ը չի պատրաստվում գնալ ընտրության կամ այդ ներկապնակում չի տեսնում այն քաղաքական ուժը, ում ուզում է ընտրել։ Հետևաբար, այդ Ձեր ասած միլիարդատերերը, ազգակործան կառավարությունը և մնացած այլ ուժերը չեն կարողանում ներկայացնել այն պրոդուկտը, որը մեր քաղաքացին ուզում է։ Եվ «Լուսավոր Հայաստանը» գալիս է այդ տարբերվող, գաղափարական և քաղաքական պրոդուկտը ներկայացնելու քաղաքական դաշտում։ Մի հատ պատկերացրեք՝ «Լուսավոր Հայաստանը» չկա այս քաղաքական դաշտում։ Քաղաքական դաշտը դադարում է լինել քաղաքական»։

Ըստ Գորգիսյանի՝ առանց իրենց ուժի դաշտում մնում են միայն երկու բևեռներ. «Մենք ի՞նչ ունենք։ Ունենք կառավարություն՝ իր պետական ռեսուրսներով, որը ձգտում է դառնալ քիչ թե շատ փոքրիկ դիկտատոր, այսպես ասենք, իր ձեռքը կենտրոնացնելով ամեն ինչ, սկսած դպրոցի, չգիտեմ, պարետի պարտականություններից՝ կախիչը ստուգող, մինչև սահմանադրական դատարանի ղեկավար և կաթողիկոս։ Մյուս կողմում, այո՛, ունենք օլիգարխներ և նախկին իշխանության ներկայացուցիչներ։ Եվ այդտեղ չկա քաղաքականություն բացարձակ»։

Գորգիսյանը վտանգավոր համարեց Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության համաձայնագրի նախագիծը. «Այն կետերով, որը կա, դա Հայաստանի համար բացարձակ վտանգավոր և Հայաստանի շահերից բացարձակ չբխող նախագիծ է։ Վտանգ ներկայացնող շատ ավելի վտանգավոր կետեր կան, որոնք չեզոքացնում են այդ մնացածը։ Դրանցից մեկը այլ երկրների ռազմաբազաներ սահմանի երկայնքով ունենալն է։ Դա վտանգավոր կետ է, որովհետև Հայաստանը իր կարողություններով միայնակ այսօրվա իր վիճակում, իր ռեսուրսներով, շատ հնարավոր է, որ ունակ չլինի վաղը, մյուս օրը պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։ Եվ դրա համար մեզ պետք կլինի, օրինակ, համագործակցություն ցանկացած ուժի հետ՝ լինի դա Ամերիկա, լինի դա Եվրոպա, լինի դա Ռուսաստան։ Եվ մենք այդ հնարավորությունից զրկված ենք լինելու»։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի՝ Հայաստանին չօգնելու հարցին՝ Գորգիսյանը մեղադրեց գործող իշխանությանը.

«Լինելով ՀԱՊԿ-ի անդամ՝ մենք ձերբակալում ենք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին։ Գրեթե ճիշտ հասկացաք։ Փաշինյանն է արել այդ ամեն ինչը, ՀԱՊԿ-ն ուներ իր անելիքները, և ՀԱՊԿ-ի հետ դեռ պետք է խոսել, պետք է պարզաբանումներ պահանջել։ Ես չդառնամ, հա՞, այստեղ Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի պաշտպանը։ Մենք այդտեղ միանշանակ ունենք խնդիրներ, բայց եկեք մենք առաջինը մեր կողմից նայենք՝ մենք ինչն ենք սխալ արել»։

Նա զարգացրեց միտքը՝ նշելով, որ Հայաստանի քաղաքական դաշտը միշտ փորձել է մեղքը բարդել ուրիշների վրա. «Ինչքա՞ն կարելի է լինել իմբիցիլ, ես չեմ հասկանում։ Ինչքա՞ն կարելի է չասել ժողովրդին ճշմարտությունը ու թողնել, որ այդպես մենք մնանք տհաս վիճակում, որովհետև Նիկոլ Փաշինյանը տապալեց, ձախողեց բանակցությունները։ Դրա արդյունքում բերեց պատերազմի և ձախողեց պատերազմի կառավարումը ու տարավ կործանման Արցախը»։

Գորգիսյանը ներկայացրեց իրենց տեսլականը հետընտրական շրջանի համար. «Եթե Ձեր նշած երրորդ և չորրորդ ընդդիմադիր ուժերը չանցան Ազգային ժողով, դա նշանակելու է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է։ Որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, պետք է այս ուժերն անցնեն։ Եվ միայն այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը կունենա 50%-ից ցածր մանդատներ Ազգային ժողովում, և դրա արդյունքում հնարավոր կլինի ձևավորել ընդդիմության կողմից կառավարություն, Նիկոլ Փաշինյանին դուրս մղելով կառավարությունից և երկիրը տանել վերականգնման ճանապարհով»։

Հարցին, թե արդյոք պատրաստ են կոալիցիա կազմել Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի ուժերի հետ, նա պատասխանեց. «Ովքեր կլինեն Ազգային ժողովում։ Կոալիցիայի իմաստն այն է, որպեսզի ներսում լինեն փոխզսպումներ և կոմպրոմիսներ։ Որևէ ուժ այս ընտրություններով չի կարողանալու 50%+1 մանդատ ունենալ։ Մեր համար այսօր օրհասական է և գերկարևոր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը։ Կոալիցիոն կառավարության գնով, որտեղ սկզբունքային են լինելու մեր մոտեցումները։ Դրանք են՝ խաղաղության՝ այսօրվա սեղանին դրված փաստաթղթի վերանայում, բացառում՝ ոչ մի բանի դիմաց տալ միջանցք»։

Գորգիսյանը չհամաձայնեց իշխանության այն թեզի հետ, թե խաղաղության պայմանագրի դրույթները կասկածի տակ դնողները պատերազմ են սադրում.

«Փաշինյանը կստի, և ոչ առաջին անգամ, որովհետև մենք չունենք խաղաղություն։ Եթե մենք ունենք խաղաղություն, և եթե Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, Ադրբեջանն իր տարածքում չպիտի վերացնի հայկական հետքը, չպիտի վերացնի հայկական մշակույթը։ Ադրբեջանը իր խոսույթով, իր քայլերով ակնհայտ ցույց է տալիս, որ նրանք չեն ուզում խաղաղություն։ Ու հերի՛ք է մեր քաղաքացիներին վախեցնենք պատերազմով։ Եթե Ադրբեջանն ուզում է Հայաստանը վերացնել, ես պատրաստ եմ զենք առնել և գնալ, վերցնել և գնալ պատերազմելու Ադրբեջանի դեմ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան