ՌԴ ռազմաբազան հանելով ՀՀ-ն ԱՄՆ-ի՝ ոչ-ՆԱՏՕ դաշնակցի կարգավիճակ պիտի ստանա․ միակն է, որ կզսպի Թուրքիային և Ադրբեջանին․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
Բոլորը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական փաստաթղթի ստորագրումը դրական և ողջունելի քայլեր են, սակայն դրանք պետք է դիտարկել որպես հնարավորություն՝ ավելի գործնական քայլերի անցնելու։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց դիվանագետ, Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը՝ ընդգծելով, որ խոսքերից պետք է անցնել կոնկրետ գործողությունների, հատկապես անվտանգային այլընտրանքներ ստեղծելու ուղղությամբ։

Դիվանագետի խոսքով՝ նման միջոցառումները և փաստաթղթերը կարևոր են, սակայն ինքնին բավարար չեն։ «Ընդհանրապես, նման միջոցառումների անցկացումը Հայաստանում և նման փաստաթղթերի ստորագրումը դրական եմ գնահատում, որովհետև սա հնարավորություն է Հայաստանի համար ավելի գործնականորեն զարգացնել դեպի Եվրոպա ընթացող իր ուղին։ Խնդիրը պարզապես այն է, որ ինչքանով մենք կկարողանանք, իսկ մենք ասելով՝ նկատի ունեմ տվյալ դեպքում իշխանությունները, կկարողանան իրենք գործնական գետնի վրա այս ամբողջը դնել։ Արդյո՞ք սա չի սահմանափակվի, ինչպես յոթը տարի, հերթական խոսակցություններով դեպի Եվրոպա գնալուն»,– նշեց Պապյանը։

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը կշարունակի տարբեր լծակներով ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հիշեցնելով ռուսական կողմից տարածվող թեզերը։ «Այդ թեզերը կան, և այդ թեզերը շարունակելու են, զարգացնելու են, և իրենք էլ փորձելու են ավելի գործնական գետնի վրա դնել՝ ցույց տալու համար, որ տեսեք, առանձնապես խոստումներից բացի բան չեք ստացել, բայց մենք մեր կողմից որոշ պատժամիջոցներ ենք կիրառում»։

Արա Պապյանի համոզմամբ՝ անվտանգության հարցում պետք է լինել իրատես և հասկանալ, որ Ֆրանսիան չի կարող լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը։ «Վերջնական նպատակը պետք է լինի Միացյալ Նահանգները, որովհետև Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որ ունի ռազմական, տնտեսական, քաղաքական կարողություն երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը։ Ու թող չասեն այն հայրենասերները՝ մենք պետք է ապավինենք մեր ուժերին։ Լսեք, մեր հակառակորդների և մեր ռազմական, տնտեսական, քաղաքական ուժերի այնպիսի անհավասարություն կա, որ մենք չենք կարող առանց դաշնակիցների, և սա ուզում եմ շեշտել՝ դաշնակիցների, ոչ թե մի ենթակայությունը փոխել մյուս ենթակայությամբ»։

Նա նշեց, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու համար անհրաժեշտ է այլընտրանք ունենալ։ «Հանուն նրա, որպեսզի մենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենանք, հավասարակշռված հարաբերություններ ունենանք, մենք այդ այլընտրանքը պետք է ունենանք։ Այդ դեպքում իրենք մեզ կհարգեն, այդ դեպքում մեզ նորմալ, ոնց որ գին կտան և չեն խաբի, նաև չեն գցի»։

Խոսելով անհրաժեշտ գործնական քայլերից՝ Պապյանը շեշտեց Իրանի հետ էներգետիկ համագործակցության խորացման կարևորությունը։ «Օրինակ, կոնկրետ եմ ասում՝ գազի վերաբերյալ, եթե ոչ ուղղակի թանկացում, այլ պարբերաբար տեխնիկական վթարներ են լինելու և այլն, և այլն։ Այդ թանկացումը… Ի՞նչ պիտի անենք։ Պետք է տեսնենք այլընտրանք։ Եթե դու չես ուզում, ես էլ դեմ եմ, որ ուզում են Ադրբեջանից առնել, որովհետև դա ոչ միայն Ադրբեջանին է ուժեղացնում, այլ նաև դա մի տեսակ անբարոյական է։ Եթե դու այլ աղբյուր չունենաս, գուցե, բայց կա Իրանը»։

Նա նաև անդրադարձավ հայկական երկաթուղին ռուսական կոնցեսիոն կառավարումից վերցնելու և այլ երկրի, մասնավորապես Ղազախստանին հանձնելու քննարկումներին՝ դրանք համարելով սխալ մոտեցում։ «Ստացվում է մի բան, որ մենք ուզում ենք մրից դուրս գանք, մխի մեջ ընկնենք։ Միգուցե, պետք է հենց այդ եվրոպական ճանապարհով գնալ։ Չէ՞ որ մենք ասում ենք՝ գնում ենք Եվրոպա, բա այդ դեպքում ինչի՞ ենք ուզում Ղազախստանին տալ»։

Ըստ դիվանագետի, Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ հիմնված է ոչ թե փափուկ ուժի, այլ կոշտ ճնշման վրա։ «Ռուսաստանը հոգեբանորեն այն երկիրը չի, որ փափուկ ուժով փորձի աշխատել։ Ռուսաստանը միշտ ձախողել է փափուկ ուժը։ Նայեք, իր բոլոր հաղթանակները կապված են պատերազմների հետ, ինչ-որ կոշտ պայքարի։ Արևմուտքն ասում է՝ ինձ հետ լինես, քեզ լավ կլինի։ Ռուսաստանն ասում է՝ ինձ հետ չլինես, քեզ վատ կլինի։ Ու այդ վատի սպառնալիքն են դնում մեր առաջ»։

Պապյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է դադարի կես քայլերով առաջ գնալուց և հստակ գործողություններ իրականացնի՝ հասկանալով, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն նահանջող կայսրություն է, իսկ Արևմուտքի խնդիրն է թուլացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։ «Այո՛, դժվար է լինելու, այո՛, կորուստներ ենք ունենալու։ Իսկ հիմա հարց եմ տալիս՝ եթե մենք այս բանը չանենք, չե՞նք ունենալու այդ կորուստները և այլն։ Ունենալու ենք, ինչո՞ւ ենք ունենալու, որովհետև Ռուսաստանը օբյեկտիվորեն նահանջող կայսրություն է, նրա փոխարեն գալիս է Թուրքիան»,– եզրափակեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան