ԵՔՀ գագաթնաժողովը ՀՀ-ին Եվրոպայի քաղաքական համերաշխությունն է ընդգծում, բայց ունի նախընտրական ընդգծում․ Նարեկ Սուքիասյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթնաժողովը Հայաստանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև ներքաղաքական և աշխարհաքաղաքական համատեքստում քաղաքական համերաշխության կարևոր ազդակ է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը։

Գնահատելով գագաթնաժողովի նշանակությունը՝ Սուքիասյանը նշել է, որ և՛ ընդդիմության, և՛ իշխանության տեսակետները մասամբ ճիշտ են։

«Կարծում եմ, սա այն եզակի դեպքերից է, երբ երկու պնդումներն էլ բավականին ճիշտ են։ Այո՛, սա կարևոր հանգրվան է Հայաստանի և եվրոպական երկրների հարաբերություններում, և այստեղ համաձայնությունն այն անցկացնելու նաև քաղաքական բովանդակություն ունի, թեև հաջորդ տարի էլ կարծես հանդիպումը, նմանատիպ հանդիպում, գագաթնաժողով տեղի է ունենալու Ադրբեջանում, որը բնավ չունի եվրոպական ամբիցիաներ, ինչպիսիք Հայաստանի իշխանությունն է հետապնդում, բայց, ամեն դեպքում, սա քաղաքական համերաշխության որոշակի ընդգծում է։ Սակայն, միևնույն ժամանակ, անհնար է չտեսնել, որ սա նաև լուրջ նախընտրական ընդգծում է»,- ասել է նա։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքը Եվրամիության ֆորմատ չէ, այլ ավելի լայն շրջանակ՝ ուղղված անկաշկանդ շփումներին և բանակցություններին։ Նրա խոսքով, այս տարվանից ձևաչափին միանում է նաև Կանադան, ինչը պայմանավորված է տուրբուլենտ ժամանակաշրջանում Միացյալ Նահանգների հետ նրա ավանդական դաշնակցային հարաբերություններում առկա խնդիրներով։ Անդրադառնալով ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին՝ Սուքիասյանը նշել է, որ նման գործողությունները սովորական են միջազգային միջոցառումների ժամանակ։

Նրա կարծիքով, իշխանությունները կարող են օգտագործել այս իրավիճակը՝ իրենց բանակցային դիրքերն ամրապնդելու համար։ Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի մասին՝ Սուքիասյանը նշել է, որ իշխող ուժի նախընտրական ծրագրում հստակ նշված է Եվրամիությանն անդամակցելու չափանիշներին համապատասխանելու գործընթացը։

«Եվ եթե դա տեղի ունենա, այստեղ մի հետաքրքիր ձևակերպում կա, որ և եթե Եվրոպական միությունը պատրաստ է ընդունել Հայաստանին, ապա այդ հարցը դրված կլինի, ու կդիմի Հայաստանը ԵՄ-ին լիարժեք անդամ դառնալու համար»,- պարզաբանել է նա։ Նրա կարծիքով, Եվրամիության անդամակցության հարցը, հավանաբար, կարճաժամկետ հեռանկարում իրատեսական չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան