Իշխանությունը մոռացե՞լ է, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազա կա, երբ մեզ մեղադրում է ՌԴ-ին իբրև երաշխավոր բերելու մեջ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է իրենց քաղաքական ուժի նախընտրական շանսերին, խաղաղության օրակարգին և իշխանության վարած քաղաքականությանը։ 

Խոսելով ԲՀԿ-ի՝ Ազգային ժողով անցնելու հնարավորությունների մասին՝ Աբովյանը թերահավատություն հայտնեց սոցիոլոգիական հարցումների վերաբերյալ։ «Ընդհանրապես ես մեծ վերապահումով եմ վերաբերվում սոցիոլոգիական հարցումներին, որովհետև, հաշվի առնելով նաև 21 թվականի փորձը, կհիշեք՝ ընտրություններից առաջ ինչ շանսեր էին տալիս ընդդիմությանն ու իշխանությանը, և ի վերջո ինչ ստացվեց։ Կարծում եմ, որ մեր շանսերի ամենաբարձր գրավականն այն ծրագիրն է, որով մենք հանդես ենք գալիս։ Իսկ ծրագրի անունը, վստահաբար, դուք գիտեք՝ «Առաջարկ Հայաստանին» է»,- նշեց նա։ Աբովյանի խոսքով, իրենց ծրագրի հիմքում քաղաքացիների կողմից խնդիրների լուծման եղանակների ձևավորումն է, ոչ թե «օդից կտրված մարդկանց» կողմից մշակված լուծումները։

Աբովյանը քննադատեց իշխանության խաղաղության օրակարգը՝ այն անվանելով ժամանակավոր հրադադար։ «Այն, ինչ այսօր կոչվում է խաղաղություն, ինքն, ըստ էության, խաղաղություն չէ։ Ինչպես ուզում եք անվանեք՝ ժամանակավոր նախընտրական հրադադար, սահմանի վրա չեն կրակում։ Որովհետև, գիտե՞ք, դիսկուրսն իջեցվել է այնպիսի պրիմիտիվ մակարդակի, երբ որ ասում են՝ խաղաղություն է, որովհետև սահմանի վրա չեն կրակում»։

Սրան հակադրելով ԲՀԿ-ի առաջարկած «երաշխավորված խաղաղության» հայեցակարգը՝ նա ընդգծեց. «Առանց երաշխավորված խաղաղության չի կարող լինել ոչ մի բան՝ ո՛չ տնտեսություն, ո՛չ սոցիալական բլոկ, ո՛չ մի բան։ Երբ որ քո գլխին թուրքական յաթաղանը կախված է, ու դու ապավինում ես ընդամենը թուրքերի և ադրբեջանցիների բարիդրացիական վերաբերմունքին, ապա այդ պարագայում դա խաղաղություն չէ»։

Ի պատասխան դիտարկման, թե արդյոք իրատեսական է Հայաստանում համադրել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ ուժերի շահերը, Աբովյանը պարզաբանեց. «Խնդիրը նրանում չի, որ բերենք և աշխարհաքաղաքական բոլորի շահերը համադրենք Հայաստանում, այլ հակառակը՝ հայկական շահի ներմուծումը կամ ներդրումը, պայմանական, այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնում։ Այսինքն, այստեղ խնդիրն այն չէ, որ, ժողովրդական լեզվով ասած, եկե՛ք, սաղդ լցվե՛ք այստեղ»։

Անդրադառնալով իշխանությանը և ընդդիմությանն ուղղված փոխադարձ մեղադրանքներին՝ պատերազմ հրահրելու և ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ, Աբովյանը նշեց, որ պատերազմի կուսակցությունը մեկն է. «Եռագլուխ պատերազմի կուսակցությունը տարածաշրջանում միայն մեկն է։ Դա Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, որովհետև իրենք են, ըստ էության, գեներացնում պատերազմ, իրենք են սպառնում պատերազմով, և երբ որ փորձում են 180 աստիճան նենգափոխելով պտտացնել իրականությունը, դրանից ոչ մի բան չի փոխվում։ Ժողովուրդ ջան, մածունը սպիտակ է, նույնիսկ եթե մեջը սև թուրքական ներկ են լցնում»։

Նա նաև քննադատեց իշխանության դիրքորոշումը արցախահայության վերադարձի հարցում՝ այն կապելով Ադրբեջանի պահանջների բավարարման հետ։ «Ադրբեջանական կողմն ինչ պայման դրել է, այդ ի վերջո եկել, հասել է նրան, ինչ ինքը ցանկանում է՝ բոլոր պայմանները»,- եզրափակեց Արման Աբովյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան