Ինչպես է Փաշինյանի երգը հնչել դպրոցում. տնօրենը մանրամասներ է պատմում

Լուրեր

14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
Բոլորը

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Արարատ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջում 25.04.2026թ․ հրապարակվել է «Նշում ենք քաղաքացու օրը» վերտառությամբ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են դպրոցի աշակերտները բեմում կատարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգը: Հաջորդ օրը տեսանյութը հեռացվել է դպրոցի ֆեյսբուքյան էջից։

«Միջնակարգ դպրոցում աշակերտների ներգրավմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչության հետ ասոցացվող երգի բեմադրումը և դպրոցի ֆեյսբուքյան էջում համապատասխան տեսագրության հրապարակումը, դիտորդական առաքելության գնահատմամբ, խախտել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու արգելքը, որն ուղղակիորեն սահմանված է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով»,-նշված է դիտորդական առաքելության տարածած հաղորդագրությունում։

Factor.am-ը Այգեզարդ գյուղի Արարատ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Բաբլոյանից հետաքրքրվեց, թե ինչու են դպրոցում հնչեցրել Նիկոլ Փաշինյանի կողմից հեղինակված և «Վարչաբենդի» կողմից կատարվող երգը։
«Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակում աշակերտները երգել են այդ երգը։ Ես լրագրողից եմ իմացել, որ դա նախընտրական քարոզչության երգ է, հետո ճշտեցի երգը գրված է եղել 2025 դեկտեմբերին, իսկ այդ ժամանակ քարոզչության մասին խոսք չկար։ Աշակերտներից մեկը կիթառ է կարողանում նվագել, նվագել, մյուսներն էլ երգել են։ Այստեղ որևէ քաղաքական միտում չկա»,-ասաց նա և հավաստիացրեց, որ երբ իմացել է, որ ասոցացվում է ՔՊ-ի հետ, հեռացնել է տվել էջից։

«Ես հրահանգավորեցի, որ ջնջեն, երբ արդեն իմացա, որ այդպիսի բան են ասում։ Բնականաբար, պետք է հանեինք»,-ասաց նա։
Հարցին՝ կուսակցակա՞ն է, Նոնա Բաբլոյանն ասաց․ «Ես կուսակցական չեմ, չեմ եղել, չեմ էլ լինի։ Ես շատ հեռու եմ կուսակցական լինելուց, կուսակցական գաղափարախոսությունը, կներեք, ինձ համար անբարոյականություն է։ Ես ունեմ իմ խիղճը, իմ Աստվածը, զբաղված եմ կրթության գործերով։ Չգիտեմ՝ ինչու նման արձագանք եղավ, սա միտումնավոր չէ․․․անմեղ երեխաների․․․ երևի տեքստը դուր է եկել, երգել են»,-ասաց նա։

Նարեկ Կիրակոսյան