«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է դպրոցներում քաղաքական քարոզչության և երեխաների ներգրավման դեպքերի մասին

Լուրեր

14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Բոլորը

Լուսանկարըը՝ Այգեզարդ գյուղի, Արարատ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը, որտեղ աշակերտները կատարում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ասոցացվող երգ, խախտում է կրթական հաստատություններում քաղաքական գործունեության արգելքը։ Դիտորդական առաքելությունը նաև արձանագրել է տարբեր քաղաքական ուժերի միջոցառումներին երեխաների ներգրավման դեպքեր և կոչ արել բացառել նման գործելակերպը։

«Արարատի մարզի, Այգեզարդ գյուղի, Արարատ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջում 25.04.2026թ․ հրապարակվել է «Նշում ենք քաղաքացու օրը» վերտառությամբ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են դպրոցի աշակերտները բեմում կատարում “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության և նրա քաղաքական քարոզչության հետ ասոցացվող «Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն» երգը: Հաջորդ օրը տեսանյութը հեռացվել է դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Միջնակարգ դպրոցում աշակերտների ներգրավմամբ “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության քարոզչության հետ ասոցացվող երգի բեմադրումը և դպրոցի ֆեյսբուքյան էջում համապատասխան տեսագրության հրապարակումը, դիտորդական առաքելության գնահատմամբ, խախել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու արգելքը, որն ուղղակիորեն սահմանված է “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքով:

Դպրոցական միջավայրի քաղաքականացումն ու երեխաների ներգրավումը քաղաքական ենթատեքստ ունեցող բեմադրություններում խիստ խնդրահարույց է նաև կրթական գործընթացի չեզոքության և երեխայի իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ապահովման տեսանկյունից:

Բացի այդ, «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրել է վերջին շրջանում տարբեր կուսակցությունների քարոզչական միջոցառումներին և հավաքներին փոքրահասակ երեխաների ներգրավման դեպքեր։

Թեև երեխաների մասնակցությունը հասարակական կյանքին միջազգային իրավական փաստաթղթերով ճանաչված իրավունք է, միջազգային չափանիշներով սահմանված են հստակ երաշխիքներ՝ նման մասնակցության համատեքստում երեխայի իրավունքների լիարժեք պաշտպանության ապահովման նպատակով։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան պարտավորեցնում է պետություններին պաշտպանել երեխային «նրա բարեկեցությանը որևէ տեսանկյունից վնասող շահագործման բոլոր այլ ձևերից»։ Դրան զուգահեռ, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն ընդգծում է, որ երեխաները չպետք է ենթարկվեն ճնշումների կամ մանիպուլյացիայի՝ իրենց տեսակետները արտահայտելու իրավունքն իրացնելիս, իսկ երեխաների մասնակցության գործընթացները պետք է լինեն կամավոր և իրականացվեն այնպիսի եղանակներով, որոնք անվտանգ են և հաշվի են առնում հնարավոր ռիսկերը։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը համատեղ դիրքորոշմամբ շեշտել են, որ քաղաքական կուսակցությունների կողմից ընդունվող վարքագծի կանոնների շրջանակում նրանք պետք է հանձն առնեն չխրախուսել, հորդորել կամ հարկադրել երեխաներին մասնակցել քաղաքական հավաքների կամ ցույցերի։ Հանրահավաքներին և քարոզչական երթերին մասնակցող երեխաները կարող են ենթարկվել զանգվածային հրմշտոցի, բռնության, ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև ոչ պատշաճ լեզվի և վարքագծի ազդեցության ռիսկերի: Համապատասխանաբար, կուսակցությունները և քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան քաղաքական հանրահավաքներին և այլ զանգվածային միջոցառումներին երեխաներին ներգրավելուց։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դիտորդական առաքելությունը կոչ է անում՝

-ուսումնական հաստատություններին և իրավասու պետական մարմիններին ապահովել քաղաքական գործունեության արգելքի պահանջների խստիվ պահպանումը կրթական միջավայրում, բացառել քաղաքական քարոզչության կամ դրա հետ ասոցացվող բովանդակության ներմուծումը և ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ՝ նման խախտումների կրկնությունը բացառելու նպատակով,

-բոլոր քաղաքական ուժերին, թեկնածուներին և նրանց աջակիցներին խստորեն պահպանել երեխաների պաշտպանության միջազգային չափանիշները և զերծ մնալ երեխաներին նախընտրական քարոզարշավին ներգրավելուց՝ ապահովելով երեխաների պաշտպանության միջազգային չափանիշների պահպանումը»,- ասված է հաղորդագրությունում։