Պուտինը գիտի՝ ռուսամետ ուժերը ՀՀ-ում իշխանության չեն գա, ուզում է՝ ԱԺ մտնեն, ՌԴ-ի շահերը պաշտպանեն․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագետ Միքայել Զոլյանը կարծում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում պայքարը գնում է երկու հիմնական ուղղությամբ՝ ՀՀ-ի՝ սեփական ռեսուրսների վրա հույս դնելու և արտաքին «մեծ եղբոր» միջամտությանը սպասելու։ Factor TV-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ռուսամետ ուժերը չունեն իրատեսական շանսեր իշխանության գալու համար, իսկ Կրեմլի իրական նպատակը Հայաստանում իր շահերը պաշտպանող ուժեղ ընդդիմադիր դաշտ ձևավորելն է։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմությանը «պատերազմի եռագլուխ կուսակցություն» անվանելուն՝ Միքայել Զոլյանն ասել է, որ քաղտեխնոլոգիաները գործում են միայն այն դեպքում, երբ հիմնված են իրականության վրա։

«Քաղտեխնոլոգիաներն առանձին վերցրած չեն աշխատում, եթե դրանք հիմք չունեն իրականության մեջ, եթե մարդկանց մոտ ընկալում չկա։ Բանավեճի էությունը իրական է, որովհետև երկու տրամաբանությունների միջև է պայքար գնում։ Մի տրամաբանությունը ասում է՝ եկեք մենք մեր հարցերը ինքներս լուծենք, մեր ռեսուրսներին միայն վստահենք, և, քանի որ մեր ռեսուրսները սահմանափակ են, եկեք իրատես լինենք, փորձենք հարևանների հետ խաղաղություն հաստատել այն պայմանների վրա, որոնք իրատեսական են։ Այն մյուս տրամաբանությունն ի՞նչ է ասում։ Ասում է՝ եկեք մենք ինչ-որ մեծ նպատակներ դնենք, որոնք ակնհայտորեն մեր երկրի հնարավորություններից մի քանի անգամ բարձր են, բայց կգա մի հատ մեծ եղբայր, փրկիչ, որը կգա ու այդ հարցերը կլուծի», – նշել է Զոլյանը։

Ըստ քաղաքագետի՝ ռուսամետ ուժերի գլխավոր խնդիրն այն է, որ հայ հասարակության մեջ Ռուսաստանի կերպարը սկսել է ընկալվել որպես գաղութատիրական։

«Դա ռուսական կայսրությունն է, որը կարող է տարբեր անուններով հանդես գալ՝ կարող է ԽՍՀՄ անունով, Ռուսաստանի Դաշնություն անունով… Բայց, ամեն դեպքում, սա ինչ-որ մի կայսրություն է, որը, մանիպուլացնելով, մեզ զրկում է ինքնիշխանությունից, խաղալով մեր զգացմունքների, մեր պատմական տրավմաների վրա, մեզ դարձնում է գործիք»։ Զոլյանի համոզմամբ, Կրեմլը գիտակցում է, որ ռուսամետ ուժերի իշխանության գալն այս պահին իրատեսական չէ, և իրական նպատակներն այլ են։  

Առաջինը՝ խորհրդարանում տեղ ունենալ. «Նախ, իրատեսական է, որ այդ ուժերը անցնեն խորհրդարան և այնտեղ ստեղծեն, այսպես ասած, լուրջ ընդդիմադիր հատված, որը կպաշտպանի Ռուսաստանի շահերը»։

Երկրորդ՝ Եվրոպամետ ուժերին դուրս մղել. «Նպատակն է թույլ չտալ, որ խորհրդարան մտնեն ավելի եվրոպամետ ուժեր, որոնք Փաշինյանին կքննադատեն հակառակ կողմից։

Երրորդ ՝ հնարավոր հեղաշրջման լեգիտիմացում. «Եթե ապագայում փորձեն ինչ-որ նոր հեղաշրջում իրականացնել՝ լինի դա փողոցային շարժման միջոցով, թե ռազմական, շատ կարևոր է, որ խորհրդարանում լինեն ռուսամետ ուժեր, որոնք կփորձեն լեգիտիմություն հաղորդել այդպիսի հեղաշրջումներին»։

Չորրորդ՝ ընտրությունների լեգիտիմության վիճարկում. «Կրեմլը կարող է փորձել հարցականի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը, որպեսզի թուլացնի Հայաստանի կառավարությունը և երկկողմ հարաբերություններում Հայաստանի դիրքերն ավելի թույլ լինեն»։

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան