Իսկ ինչո՞ւ չեն հորդորում Գագիկ Ծառուկյանին, Արման Թաթոյանին՝ չմասնակցել ընտրությանը, այլ՝ մեզ են թիրախավորում. Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները բխում են «սեփական մաշկը, ֆիզիկական գոյությունը և ազատությունը պաշտպանելու» դրդապատճառներից, քանի որ նա պայմանավորվածություններ ունի Ալիևի և Էրդողանի հետ։ Factor TV-ին տված հարցազրույցում նա վստահություն է հայտնել, որ ընդդիմադիր դաշտի ոչ մի ուժ, այդ թվում՝ իշխանությունը, միանձնյա մեծամասնություն չի կազմելու։

Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընդդիմադիր ուժերը չեն անցնելու խորհրդարան, Գրիգորյանը դա համարեց իրականությունից կտրված։

«Դուք լուրջ եք ընկալել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները։ Ի՞նչ է նշանակում, որ ինքը 90% ձայն է ստանալու, 100% ձայն է ստանալու։ Ինքը Կիմ Չեն Ընի փառքի՞ն է այսպես ուզում մոտենալ։ Իրողությունն այն է, որ ինքն էլ շատ լավ գիտակցում է, բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ որևէ ուժ, այդ թվում նաև իշխանությունը, միանձնյա 50 գումարած 1 ձայն չի ստանալու»,- նշեց նա։

Ի պատասխան նախկին իշխանության ներկայացուցիչների կոչերին՝ դուրս գալ ընտրապայքարից և չխանգարել ընդդիմության կոնսոլիդացիային, Աննա Գրիգորյանն ընդգծեց.

«Այն հայտարարությունը, որ մենք չենք հաղթահարում անցողիկ շեմը, որևէ առնչություն չունի իրականության հետ։ Մենք ունենք կայուն ընտրազանգված, և այնպես չի, որ մեր չմասնակցելով այն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեին մեզ քվեարկել, ավտոմատ գնալու են և քվեարկեն Սամվել Կարապետյանին կամ առկա այլ ուժին։ Այդպես չի։ Ինչո՞ւ այդ դեպքում նույն անձինք չեն հորդորում Գագիկ Ծառուկյանին չմասնակցել, Արման Թաթոյանին չմասնակցել։ Ինչո՞ւ են հենց հատկապես մեզ թիրախավորում՝ շատ լավ հասկանալով, որ ընդդիմադիր ընտրազանգվածի մի ստվար զանգված հենց մեզ է սատարում»։

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանի գոյատևման և քաղաքական վարքագծի հիմքում ընկած են անձնական անվտանգության և արտաքին պայմանավորվածությունների գործոնները։

«Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություններ ունի, և սրանք այլևս կոնսպիրոլոգիաների դաշտից չեն։ Պայմանավորվածություններ կան և՛ Ալիևի հետ, և՛ Էրդողանի հետ։ Ինքը հո գիտի՝ ինչ է արել մեր երկրի հետ։ Ինքը հո գիտի՝ ինչ է արել մեր ժողովրդի հետ։ Եռաբլուրը եռապատկած մարդը հո գիտի՝ ինչ է արել մեզ բոլորիս հետ։ Ու ինքը պատկերացնում է, թե ինչպիսին կարող են լինել իրավական հետևանքները, և, հետևաբար, իր սեփական մաշկը, իր ֆիզիկական գոյությունը և իր անվտանգությունը, և նաև ազատությունը պաշտպանելու համար ինքը գնում է այս աննախադեպ իր գործողություններին»։

Աննա Գրիգորյանը համաձայն չէ այն մոտեցման հետ, թե ընդդիմությունը պետք է խոսի միայն սոցիալ-տնտեսական խնդիրներից, քանի որ, նրա խոսքով, օրակարգում ազգային ինքնության և պետականության հարցերն են։

«Քաղաքական ուժերը պետք է բալանսավորված տան իրենց պատկերացումները մեր ապագայի, մեր երկրի մասին։ Բայց այս տարիները չեն հիշվելու որպես լավ ասֆալտ արված տարիներ կամ մեծ փոսեր ունեցող փողոցներով տարիներ։ Լավ ասֆալտը ու վատ ասֆալտը որևէ մեկը չի հիշելու։ Հիշվելու է որպես մեր հայրենիքի մի կտորի՝ Արցախի կորստի տարիներ։ Սա պատմական արձանագրում է»։

Նա ընդգծեց, որ թեև իրենց ուժը խոսում է նաև կենսաթոշակների, կրթության և այլ սոցիալական խնդիրների մասին, սակայն ազգային օրակարգը անտեսելն անհնար է. «Այո, բալանսի հարցը, ճիշտ շեշտադրումների հարցը կա, բայց երկուսն էլ շատ կարևոր են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան