Հայ ժողովրդի մեջ մարել է պետականություն ունենալու կայծը․ համառ պայքարելու եմ, որ չմեռնի ազատ և անկախ ապրելու ցանկությունը․ Շահեն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանի համոզմամբ՝ Հայաստանում պետականության և անկախության գաղափարները մարում են, և իր առաքելությունն է պայքարել այդ արժեքները վերակենդանացնելու համար՝ անկախ նախընտրական պոպուլիզմից։ Factor TV-ի հետ զրույցում նա, որպես «Միասնության թևեր» դաշինքի պատգամավորի թեկնածու, ներկայացրել է իր քաղաքական խոսույթի առանցքային դրույթները՝ շեշտելով ինքնիշխանության և ազգային արժանապատվության կարևորությունը։

Անդրադառնալով իրենց նախընտրական ուղերձներին՝ Հարությունյանը նշել է, որ իրենց քարոզչության հիմքում ոչ թե սոցիալ-տնտեսական խոստումներն են, այլ պետականության հիմնարար արժեքները։

«Դա պետության նկատմամբ հարգանքի և պատասխանատվության գիտակցումն է, ազատության և անկախության գիտակցումն է։ Ընդհանրապես արժեքների մասին է կոնկրետ իմ խոսույթը,- ասել է նա և հավելել,- քանի որ մեր դաշինքի մեր շարժման քաղաքական ծրագրերը իմ գործընկերները լավագույնս կարողանում են ներկայացնել, ինձ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ես ավելի ազատ և անմիջական զրույց ունենամ մարդկանց հետ, խոսեմ արժեքներից, ինչը որ այսօր շատ կարևոր է»։

Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում պետականության գաղափարը թուլացել է, և դա վերջին տասնամյակների սխալ քաղաքականության հետևանք է։ «Հայ ժողովրդի մեջ արդեն մարել է այն կայծը՝ պետականություն ունենալու, կամ մարման գործընթացի մեջ է։ Եվ ես համառ պայքար եմ ցանկանում տանել, որպեսզի մարդկանց մեջ, մտքերում և հոգիներում չմեռնի անկախ և ազատ ապրելու ցանկությունը և գիտակցությունը։ Եթե 35 տարի առաջվանից սերմանվեին այդ արժեքները ժողովրդի մեջ՝ պետություն, անկախություն, ազատություն, վստահաբար մենք այսօր այս իրավիճակում չէինք հայտնվի»,- ընդգծել է Հարությունյանը։

Փորձելով բացատրել, թե ինչու են շատ քաղաքական ուժեր խուսափում արժեքային քարոզչությունից՝ նա նշել է․ «Աշխատատեղերով, սոցիալական պայմանների բարելավման խոստումներով չի, որ պետություն է կառուցվում։ Պատերազմի սպառնալիքով ստացած քվեով չի, որ պետություն է կառուցվում։ Պետություններն այլ բանի մասին են, քաղաքականությունը և ընտրություններն այլ բանի մասին են»։

Խոսելով արտաքին մարտահրավերների և անվտանգության երաշխիքների մասին՝ Շահեն Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հույսը դնի բացառապես սեփական ուժերի վրա և հրաժարվի «տերեր փնտրելու» հոգեբանությունից։

«Պետք է հույսներս դնենք մեր սեփական ուժերի վրա, հավատանք ինքներս մեզ և տերեր չփնտրենք։ Մենք մեր պատմության մեջ՝ այս հազարամյա վերջին, տեսել ենք, որ մենք միշտ փնտրել ենք այդ տերերին՝ այս կամ այն կայսրությանը և պետությանը, և տեսել ենք, թե ինչպիսի ծանր, աղետալի հետևանքներ է ունեցել դա մեր ժողովրդի, մեր ազգի համար։ 1915 թվականին մենք պետություն չունեինք, գտնվում էինք մի կայսրության մեջ, ինչը որ այսօր շատերը փափագում են, տեսանք՝ մեկ ու կես միլիոն մարդու ոնց սպանեցին։ Լավագույնս անվտանգությունն ապահովելու հնարավորությունը դա անկախ պետությունն է»։

Նա նաև կոչով դիմել է անկախության սերնդին՝ ակտիվ ներգրավվելու քաղաքական գործընթացներում և քաղաքական ուժերից պահանջելու հստակ դիրքորոշում՝ Հայաստանի ինքնիշխանության հարցում։

«Ես դիմում եմ մեր անկախության սերնդին, որոնք ծնվել են անկախ պայմաններում, անկախ երկրում և չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ ծանր է ապրել գաղութի, կայսրության կազմում։ Ես հույս ունեմ, որ այս մարդիկ, ի վերջո, հիմա ժամանակն է, որ սկսելու են դրսևորվել։ Թող բոլորը՝ այս նախընտրական փուլերում, մարդիկ այդ ուժերին հարց տան՝ դուք պատկերացնում եք այս պետությունը միութենական կազմում, թե՞ չեք պատկերացնում։ Եվ մարդիկ պետք է գնան ընտրության՝ իրենց մտքում ունենալով, թե ում են պատրաստվում այս պետության հաջորդիվ տարիները հանձնել»,- հայտարարել է Հարությունյանը՝ հավելելով, որ այս պայքարը չի սահմանափակվելու միայն ընտրություններով, այլ շարունակվելու է մշտապես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան