ՔՊ-ի էլիտային հարց եմ տալիս՝ Արարատ Միրզոյանին, Արայիկ Հարությունյանին, հա՞շտ եք Փաշինյանի հետ, որ ՀՀ-ն մերը չէր, հիմա մերն է․ Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
07.08.2026 | 11:50
Արինա Սաբալենկան հարդի վրա լավագույն արդյունքն է գրանցել վերջին 10 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:45
ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ
07.08.2026 | 11:39
Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել
07.08.2026 | 11:37
«Սատանայի փաստաբանը»․ Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:30
Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը
07.08.2026 | 11:22
Այսօր ամոթի օր է․ Մարիաննա Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է նախընտրական սրված իրավիճակին, իշխանության վարած քաղաքականությանը և ՀԱԿ-ի առաջիկա անելիքներին։

Անդրադառնալով  ընտրակաշառքի մեղադրանքով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների ձերբակալություններին, Մանուկյանը դատապարտել է թե՛ ընտրակաշառքի երևույթը, թե՛ իշխանությունների վերաբերմունքը։ «Բնականաբար, քննադատում ենք, մեղադրում ենք, այդ ձևի գործելակերպ չի կարելի։ Ընդ որում, որքան հասկանում եմ, երեխաների նկատմամբ, կանանց նկատմամբ, մանկահասակ երեխաներ ունեցող… Դատապարտելի է բոլոր դեպքերում։ Դատապարտելի է և՛ ընտրակաշառք բաժանելը, և՛ կանանց ձերբակալելը։ 100 տարի դրա դեմ ենք պայքարել, դրա զոհն ենք դարձել»։

Մանուկյանի խոսքով՝ նախընտրական փուլը սուր է ընթանում, լարվածությունը մեծ է։ Նա խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ դրանք որակելով վիրավորական Հայաստանի անկախության սերնդի համար։

«Կառանձնացնեմ ընդամենը Նիկոլ Փաշինյանի երկու արտահայտություն․ «Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է»։ Սա վիրավորանք է մեր անցյալին, մեր շարժմանը՝ 88-ից այս կողմ ազատագրական, անկախական շարժմանը։ Մի հատ էլ այս ձևի հայտարարություն կար․ «Այս Հայաստանի Հանրապետությանը դուք լուրջ եք վերաբերում։ Սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ է»։ Հիմա ինձ ասեք, խնդրեմ, սա վիրավորանք չի՞ ինձ, ձեզ, մեր ժողովրդին, այն հանրաքվեին քվեարկածներին, խորհրդարանի բոլոր պատգամավորներին, այն զոհված տղերքին, սահմաններում զոհված տղերքին, որոնց հաշվին մենք ունեցել ենք Հայաստանի Հանրապետություն»։

Արամ Մանուկյանը հարցով դիմել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այն անդամներին, որոնք ժամանակին եղել են շարժման մասնակից՝ Արարատ Միրզոյանին, Արայիկ Հարությունյանին, Վահագն Խաչատրյանին, Լիլիթ Մակունցին, Անդրանիկ Քոչարյանին և այլոց․

«Ես ուղղում եմ այս հարցն առանց որևէ հետին մտքի։ Դուք համաձա՞յն եք այս մտքերի հետ։ Դուք հա՞շտ եք այն մտքերի հետ, որ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է, որ Ղարաբաղը թոկ էր մեր անկախության վզին, որ Անկախության հռչակագիրը հակապետական փաստաթուղթ է և խանգարում է մեր զարգացվածությանը, մենք չունեինք հայրենիք, սա հայրենիքի մնացորդ է։ Ինձ համար շատ կարևոր է այս պատասխանը, որովհետև այս ընտրությունները կանցնեն, Նիկոլ Փաշինյանը չի լինի։ Ինձ շատ հստակ պատասխան է պետք։ Այս մարդիկ այսպես մտածում են, թե իրենց ղեկավարն այդպես է ասել, իրենք ձեն չեն հանում։ Սա դիրքորոշում է, գիտեք, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, ոչ թե անգամ մեր շարժմանը, այլ սա դիրքորոշում է ինքդ քեզ։ Դու ինքդ քո խղճի առաջ մաքո՞ւր ես։ Չպատասխանելն էլ ես համարելու եմ, որ դեմ են սրան, բայց ձեն չեն հանում»։

Մանուկյանը շեշտել է, որ ՀԱԿ-ը մերժում է ցանկացած արտաքին միջամտություն Հայաստանի ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որ երկրից է այն գալիս։

«Մենք պրոռուս չենք, մենք պրոամերիկացի չենք, բայց մենք ոչ հակաամերիկացի ենք, ոչ հակառուս ենք։ Մենք ձգտել ենք միշտ դրան, ոչ թե մենք ամենախելոքն ենք, որովհետև մեր հաշվարկով՝ Հայաստանի զարգացման լավագույն ճանապարհը այն է, երբ որ ունենաս լայն բարեկամների շրջանակ, ունենաս լայն հարաբերություններ բոլորի հետ։ Առաջիկա ընտրությունները լինելու են հանրաքվե, և Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի՝ ինքնիշխանությունն ինքն իրեն պահում է, թե չէ, թե գնում է Նիկոլ Փաշինյանին է աջակցում, որն աջակցվում է դրսի ուժերի կողմից»։

Խոսելով ՀԱԿ-ի ծրագրերից՝ նա նշել է, որ Կոնգրեսն առաջարկում է «Հյուսիս-հարավ» երկաթգծի կառուցում, որը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու անվտանգային լուրջ նշանակություն կունենա՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային հանգույց։

Մանուկյանը սուր քննադատության է ենթարկել նաև կառավարության՝ 230 դպրոց փակելու ծրագիրը՝ այն համարելով ազգային ողբերգություն։

«230 դպրոց փակվում է Հայաստանում, որից 215-ը գյուղական դպրոցներ են։ Այսինքն, եթե այս ծրագիրն իրականացվի, Հայաստանում 215 գյուղական դպրոց փակվելու է, և ձեզ երաշխավորում եմ 100 տոկոսով, որ դրան հետևելու է մի քանի տարի հետո այդ գյուղերի ամայացումը։ Դպրոցը պատմություն է, դպրոցը ապագա է, դպրոցը ժառանգություն է, անցյալ է, և եթե դպրոցը չկա, այդ համայնքի, այդ մարդու կյանքի մեջ պակասում է ինչ-որ բան։ Դռնեդուռ պետք է գնամ՝ գյուղեգյուղ, և գնալու եմ, որ խնդրելու եմ՝ դպրոց փակող իշխանությանը ոչ թե պետք է ձայն չտալ, այլ պետք է տանել դատարան»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան