«Ուժեղ Հայաստանն» ասում է՝ 300 000 աշխատատեղի ներուժ ունենք, ես կարող եմ ասել՝ 500 000-ի ներուժ կա․ Նաիրի Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 12:54
Ռուսական կողմն ԱԹՍ-ներով հարձակվել է ուկրաինական շրջանների վրա. զոհեր և վիրավորներ կան
13.05.2026 | 12:45
Ազատ Արշակյանը դատարանում հաղթել է Սամվել Կարապետյանին․ ինչ մանրամասներ են հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:34
Դիկ Ադվոկատը կդառնա աշխարհի առաջնությունում աշխատած ամենատարեց մարզիչը
13.05.2026 | 12:23
Գագիկ Ծառուկյանի փեսայից ու աղջկանից բռնագանձված գույքերը գրանցվել են պետության անունով․ Դատախազություն
13.05.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա
13.05.2026 | 12:10
Թուրքիայի հետ առևտուրը՝ նոր կանոններով // ԵՀ-ն հրապարակել է ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման զեկույցը․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 12:03
ԱՄՆ-ում վաճառվել է Գագիկ Խաչատրյանի տունը և գումարի 70 տոկոսը ՀՀ-ին է փոխանցվելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:55
NBA-ի բասկետբոլիստը մահացել է 29 տարեկանում
13.05.2026 | 11:43
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում. ՈՒՂԻՂ
13.05.2026 | 11:41
Վաղուհասի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը դարձել է ադրբեջանական վանդալիզմի թիրախ
13.05.2026 | 11:34
«Բետիսը» 20 տարի անց կխաղա Չեմպիոնների լիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:33
Մասյացոտնի թեմը հրապարակել է ծախսերի հաշվետվությունը և հերքել չարաշահումների մեղադրանքները
13.05.2026 | 11:25
«Հայաստան» դաշինքը պնդում է, որ ՔՊ-ն Թալինում վարչական ռեսուրս է չարաշահել
13.05.2026 | 11:16
Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ բանակցությունները վերսկսելու համար
13.05.2026 | 11:08
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հիմնադիր անդամ, «Միավորված հայեր» կուսակցության ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է իրենց քաղաքական ուժի դեմ հնչող մեղադրանքներին, տնտեսական ռիսկերին և ինքնիշխանությանը սպառնացող վտանգներին։ Նա ընդգծել է, որ իր գործունեության նպատակը ոչ թե պատգամավորական մանդատ ստանալն է, այլ խնդիրների լուծումը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու իր անունը չկա դաշինքի ընտրական ցուցակում, Սարգսյանը նշել է, որ ինքն իրեն դասական քաղաքական գործիչ չի համարում և առաջնային է համարում խնդիրների լուծումը, ոչ թե պաշտոնը։ «Երբևէ իմ գործունեության նպատակը պատգամավորական մանդատ ստանալը չի եղել։ Դա է պատճառը, որ ես ցուցակում չկամ։ Ինձ համար երբևէ դերակատար լինելն ինքնանպատակ չի եղել։ Այսինքն, եթե կա կատարող օղակ՝ պաշտոնյա կլինի, պետական ծառայող կլինի, ապա պետք է խնդիրը ախտորոշել, լուծման ուղիները տրամադրել և կատարել։ Կհայտնվեմ անձամբ այդպիսի իրավիճակում՝ կա՛մ պատգամավորական, կա՛մ կառավարության անդամի կարգավիճակում, երբ որ դերակատարներն այլևս իրենց սպառած կլինեն, չեն կարողանա իրենք անձամբ կատարել, և ես ստիպված կլինեմ անձամբ կատարելու որոշակի գործառույթ»։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու մեղադրանքներին՝ Սարգսյանը նշել է, որ դատապարտում է ցանկացած ապօրինություն, սակայն պնդում է, որ պետք է պահպանվի անմեղության կանխավարկածը։ «Ես երբևէ անձ չեմ քննադատում, գործողություն եմ քննադատում։ Ցանկացած պարագայում իմ դաշնակցի, թիմակցի, թե իմ հակառակորդի կողմից տեղի ունեցած ապօրինությունը միանշանակ դատապարտում եմ։ Միևնույն ժամանակ, չեմ խախտում անմեղության կանխավարկածը։ Հերքում կամ հաստատում է քննիչը, այնուհետև՝ դատախազը, այնուհետև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անձը համարվում է կա՛մ հանցանք կատարած, կա՛մ հռչակում են նրա անմեղությունը։ Հետևաբար, ես չեմ կարող այդ առումով խախտել անմեղության կանխավարկածը, իսկ եթե կա այդպիսի դեպք՝ հանցագործության կատարման, ապա միանշանակ դատապարտելի է»։

Խոսելով Ռուսաստանի հետ հնարավոր «տնտեսական պատերազմի» մասին՝ Սարգսյանը նշել է. «Տնտեսական պատերազմի մասին վաղ է խոսելը, ես ավելի շատ կխոսեմ տնտեսական հնարավոր ռիսկերի և հետևանքների մասին»։ Նա քննադատել է գործող իշխանությանը տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ իրական քայլեր չանելու համար։ «Դուք հրապարակային անընդհատ ասում եք, որ պետք է տնտեսության դիվերսիֆիկացիա։ Ինչի՞ց եք եզրակացնում, որտեղի՞ց եք այդ բառերը սովորել։ Հայաստանն ունի աշխարհի 100 երկրներում դիվանագիտական ներկայացուցչություն, որոնցից ընդամենը երկուսում ունի առևտրային ներկայացուցչություն։ Ի՞նչ է սա նշանակում, որ տնտեսական համագործակցության նախադրյալներ որևէ երկրի հետ չի ստեղծվում»։

Անդրադառնաալով իրենց ուժի՝ 300,000 աշխատատեղ ստեղծելու խոստմանը՝ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի միլիոնից ավելի չզբաղված մարդկային ռեսուրս։ «Մենք պաշտոնապես ունենք 160-ից 185 հազար գործազուրկ։ Եվ ունենք 900 հազարից ավելի աշխատուժից դուրս բնակչություն։ Միլիոնից ավելի մենք ներուժ ունենք։ Վստահեցնում եմ Ձեզ՝ հնարավոր է մարդկանց գրեթե բոլորին տեղավորել աշխատանքի»։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի ունեցվածքի մեծ մասի Ռուսաստանում գտնվելը կարող է կախվածություն ստեղծել, Նաիրի Սարգսյանը նշել է. «Այո, կա այդ ռիսկը, և չի կարելի դա թաքցնել, և պետք է ուղղակի խոսել ռիսկերի վերացման կամ ռիսկերի կառավարման մասին։ Եթե դա արդյունաբերական հնարավորություն է, այո, արդյունաբերությունը կարելի է տեղափոխել Հայաստան։ Իսկ եթե դա ռեստորանային և ծառայությունների մատուցման հատված է, շատ ավելի լավ, երբ որ դա տեղակայված է այլ երկրում, որովհետև դուք չեք կարող Երևանում ռեստորանը կառուցել և Մոսկվայում ծառայությունը մատուցել։ Շատ ավելի լավ է հավաքագրել շահույթները Մոսկվայից և տեղափոխել դիվիդենտները Հայաստան»։

Նաիրի Սարգսյանը ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու և ԵՄ-ին ինտեգրվելը համարում է կեղծ օրակարգ։ «ԵՏՄ-ից դուրս գալն այս փուլում անթույլատրելի է, որովհետև դա Հայաստանի Հանրապետության լուծարման վերջնական գործողությունը կլինի։ Ինչո՞ւ։ Որովհետև 40% և ավելի առևտրաշրջանառությունը Հայաստանում տեղի է ունենում ԵԱՏՄ շուկայում»,- նշել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան