Սամվել Կարապետյանը կոպիտ սխալվեց, ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմից խոսեց․ շանտաժով իշխանության գալը սխալ է․ Գարեգին Չուգասզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
Բոլորը

Ազգային ժողովրդավարական բևեռի նպատակն ընտրություններում նոր քաղաքական դաշտի ձևավորմանը մասնակցելն ու դրա վրա որակական ազդեցություն ունենալն է։ Factor TV-ի եթերում նման  պնդում արեց ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը։ Ըստ նրա՝  ԱԺԲ-ն ներկայացնում է «ինքնիշխան բևեռը»՝ ի տարբերություն, իր բնորոշմամբ, «պրոթուրքական» իշխանության և «պրոռուսական» ուժերի։

Ըստ Չուգասզյանի՝ Ազգային ժողովրդավարական բևեռի պայքարը չի սահմանափակվում ընտրություններով. «ԱԺԲ-ն նոր չէ իր կենսագրությամբ, և ԱԺԲ-ի խորհրդի անդամները և շարժման անդամները տասնյակ տարիների փորձ ունեն պայքարի։ Այնպես որ, այս ընտրություններով չի սկսվել, ընտրություններով չի վերջանում մեր պայքարը։ Բայց հերթական փուլն է պայքարի, և այդ պայքարում մենք կարծում ենք, որ շատ կարևոր պայքարի փուլ է, որտեղ ձևավորվում է նոր քաղաքական դաշտ, և մեր նպատակը էդ պայքարում ձևավորմանը մասնակցել և ունենալ էն որակական ազդեցությունը էդ ձևավորմանը, որը միայն, թերևս, ԱԺԲ-ն կարող է ունենալ»։

Անդրադառնալով քաղաքական դաշտի բևեռացմանն ու այն հարցին, թե որ կողմին են իրենք հարում, Չուգասզյանը նշեց. «Այն հանգամանքը, որ մեր անունը բևեռ է, արդեն խոսում է այն մասին, որ մենք ինքնուրույն բևեռ ենք, և մենք երբևիցե որևիցե ճամբարի չենք պատկանել։ Երբ որ ասում են՝ կա պրոթուրքական, արևմտյան քողով ուժ, և կա պրոռուսական ուժ, մեր դիրքը ինքնիշխան, հայակենտրոն դիրքն է՝ եղել և մնում»։

Չուգասզյանը գործող իշխանությանը բնութագրեց որպես հողմացույց, որը շարժվում է քամու ուղղությամբ։ «Այսօրվա իշխանությունը… իր լավագույն բնութագիրը ֆլյուգեր արտահայտությունն է։ Քամու ազդեցության տակ շարժվող, թե որտեղից քամին կփչի, էդ ուղղությամբ գնալու իշխանություն ունենք։ Իշխող ուժը իր ապազգային, նեոբոլշևիկյան էդ դիրքորոշումով, իր դիրքորոշումով ինքը իրեն դուրս է դրել։ Ինքը բացարձակ չարիքի դիրքերից է հանդես գալիս, թշնամու հետ համագործակցող ուժի դիրքերից է հանդես գալիս։ Օրակարգը վերցնում է Բաքվից, Անկարայից»։

Միևնույն ժամանակ, Չուգասզյանը քննադատեց Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, թե Ռուսաստանի հետ հնարավոր է տնտեսական պատերազմ սկսվի՝ դա որակելով շանտաժ. «Բնականաբար, մենք ոչ ընդունում ենք պատերազմի շանտաժը Նիկոլի, ոչ էլ Ռուսաստանի շանտաժը տնտեսական։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի կոպիտ սխալն էր, որ ինքը կրկնեց, որ այդ վտանգը կա։ Ինչո՞ւ էր սխալ։ Որովհետև ներկա պայմաններում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը այսպես թե այնպես նահանջել է։ Շանտաժով ժողովրդին վախեցնելով գալ իշխանություն, բոլոր դեպքերում սխալ է։ Պետք է ինքնիշխանությունից խոսել»։

Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ Հայաստանին ինքնիշխանություն կայացնելու համար առաջին հերթին պակասում է արժանապատվությունը. «Նախ քո արժանապատվությունը ու կարմիր գծերը պետք է ունենաս, որ քեզ որևիցե մեկը բանի տեղ դնի և փորձի քո հետ ինչ-որ հարաբերություն ունենալ՝ որպես սուբյեկտի, և ոչ թե օբյեկտի։ Ուրեմն, ամեն ինչ սկսվում է այդ արժանապատվությունից»։

Նա նշեց, որ Ռուսաստանը «նահանջող ուժ է», իսկ առաջացած վակուումը լցնում են այլ ուժեր, որոնց հետ Հայաստանը պետք է կարողանա իր շահերը համադրել։ «Պետք է հավասարակշռություն ստեղծի՞ ռազմաքաղաքական իր համար, թե՞ ոչ։ Եվ այդ ձևով ամրապնդի իր ինքնիշխանությունը, որովհետև, այո՛, անվտանգությունը, ինքնիշխանությունը հենվում է անվտանգության վրա, իսկ անվտանգությունը հենվում է ռազմաքաղաքական հավասարակշռության վրա։ Կա՞ն այդպիսի ուժեր, որոնց իրար նեյտրալիզացնելով՝ դու կկարողանաս այստեղ անվտանգությունդ ապահովել։ Այո՛, կան»։

Խոսելով ընտրարշավի մասին՝ ԱԺԲ խորհրդի անդամը վերահաստատեց, որ իրենց վարչապետի թեկնածուն կալանքի տակ գտնվող Վարուժան Ավետիսյանն է։ «Մեր համար հավատք, հայրենիք և ինքնիշխանություն, սա է լինելու այն հիմնական ուղղությունը, որով մենք այս քարոզարշավը տանելու ենք։ Մեր համար ի գործ, հիշում եք Վարուժանի հայտնի խոսքը, 16 թվականին, որ ասեց, ի գործ այս երեք ուղղություններով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան