Պարզվեց՝ Վարդան Ղուկասյանն է քաղաքական դաշտում ամենալավ տղան, մյուսները պոռոտախոսներ են․ Պարույր Հայրիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու է որոշել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել հետախուզման մեջ գտնվող և ԱՄՆ-ում ազատազրկված Վարդան Ղուկասյանի գլխավորած կուսակցության հետ դաշինքով։ Ըստ Հայրիկյանի՝ իրենց առաջարկած ծրագրային դրույթներին համաձայնել է միայն այդ քաղաքական ուժը։

Պատասխանելով հարցին, թե ինչու է դաշինք կազմել հայհոյախոսությամբ հայտնի և հետախուզման մեջ գտնվող անձի հետ, Հայրիկյանը նշել է, որ իրենց առաջնահերթությունը ոչ թե անձերն են, այլ «Բացարձակ ժողովրդավարության» սահմանադրական նախագծի ընդունումը։

«Առաջարկը մենք արել ենք քաղաքական հանրությանը՝ ամբողջ ուժգնությամբ, ասելով, որ եթե մարդիկ սիրում են հայրենիքը, բնականաբար այդ հայրենիքը հայրենիք պահող ժողովրդին, և նրանք, վերլուծելով պատմությունը, եկել են նույն եզրակացության, որ մեր ձախողումները սկսվեցին Սահմանադրության այս խուժան տարբերակը… ընդունելուց հետո, ապա մենք պատրաստ ենք դա համարել առաջնահերթություն։ Մենք նրանց հետ կարող ենք դաշինք կազմել»,- ասում է նա։

Ըստ նրա՝ այս առաջարկին արձագանքել է միայն Վարդան Ղուկասյանի թիմը՝ ի դեմս նրա շտաբի պետ Լևոն Բաղդասարյանի․ «Նրա շտաբի պետը մեր հայտարարությունը կարդալուց հետո դիմել է մեզ՝ ասելով, որ իրենք էլ են ընդունում, որ Սահմանադրության մեր նախագիծը շատ կարևոր բան է… Իրենք ասել են՝ «Մենք միանում ենք այդ առաջարկին»։ Այդ դեպքում ես եմ կանգնել փակուղու առաջ»։

Հայրիկյանը կտրուկ է գնահատել մյուս քաղաքական ուժերի պահվածքը՝ նշելով. «Պարզվեց, որ հայ քաղական դաշտում ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքական ուժը՝ բարձր ազգային, ժողովրդավարական, մարդկային, պարզվեց, որ ունի «ԴՕԿ» կուսակցությունը։ Մյուսները… պարզվեց՝ ամենալավ տղան Վարդան Ղուկասյանն է՝ քաղաքական դաշտում։ Մյուսները պոռոտախոսներ են և իրենք իրենց են սիրում, ազգին չեն սիրում»։

Ինչ վերաբերում է դաշինքի վարչապետի թեկնածուի հարցին, Հայրիկյանը նշել է, որ դա երկրորդական է։

«Դա արդեն ճնճղուկի որս չի, արդեն դառնում է, ասենք, աղվեսի որս։ Ինձ չի հետաքրքրում։ ԱԻՄ-ն ունի մեկ գերխնդիր՝ ինչպես անել, որ 3-6 ամսվա ընթացքում Հայաստանն ունենա նոր, կարգին Սահմանադրություն, և դրանով գնա առանձին ընտրությունների՝ վարչապետին առանձին, Ազգային ժողովին՝ առանձին։ Դա է մեր խնդիրը»,- ասել է նա։

Հարցին՝ արդյո՞ք իրենց չի խանգարի այն հանգամանքը, որ Ղուկասյանն ԱՄՆ բանտում է, Հայրիկյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ դա այն հարցն է, որը շատ ավելի փոքր հարց է, քան «Բացարձակ ժողովրդավարության» կարևորությունը հասկանալը և աջակցելը։ Դրա վրա ուշադրություն պետք չէ դարձնել, դա մանրուք է, մանրուք»։

«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդը նշել է, որ իրենց առաջարկած համակարգում իշխանության տերը դառնում է քաղաքացին, և սա է այն գերնպատակը, որի շուրջ համախմբվել են։ Նա նաև ընդգծել է, որ անձամբ Վարդան Ղուկասյանի հետ չի շփվել, և բանակցությունները վարվել են նրա թիմի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան