Պլանավորված էր․ երեք երիտասարդ «Nissan»-ով գալիս են, որպեսզի ավտոբուսում հարց լուծեն․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խորհրդարանի նիստում անդրադառնալով օրերս ավտոբուսում տեղի ունեցած միջադեպին, նշեց, որ դրա արագ բացահայտումը կարևոր էր, սակայն ընդգծեց՝ նման դեպքերը պատահական չեն։

«Երեք երիտասարդներ «Nissan»-ով գալիս են, որպեսզի ավտոբուսում հարց լուծեն։ Դա պատահական չի, դա պլանավորված գործողություն է, և համարենք, որ ինչքան ընտրությունները մոտենան, այդպիսի պրովոկացիոն գործողությունները շատանալու են»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։

Նա հիշեց նաև Մարտի 1-ի իրադարձությունները՝ նշելով, որ նախկինում ևս գործել են խմբեր, որոնք կազմակերպված ձևով են ի հայտ եկել, և այսօր էլ նման ուժերի առկայությունը չի բացառվում։

Հիշեցնենք՝ թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսում ապրիլի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է վարորդի վրա հարձակման միջադեպի։

Ավտոբուսում երկու ուղևոր վիճաբանել են ուղեվարձը չվճարելու համար։ Վիճաբանությանը միջամտել է վարորդը՝ հորդորելով դադարեցնել այն և նշել, որ հանրային տրանսպորտը կռվի վայր չէ։ Ավտոբուսում միջադեպից որոշ ժամանակ անց վեճի մասնակից ուղևորը մի քանի անձանց հետ գտել է տվյալ ավտոբուսը, կանգնեցրել այն, իջեցրել վարորդին ու ծեծի ենթարկել։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։