Ո՞վ էր «ժուչոկ» դրել մանկապարտեզի տնօրենի աշխատասենյակում. «ՀԺ»

Լուրեր

12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Armtimes.cօm-ը դեռ ապրիլի 25-ին տեղեկություն էր հրապարակել, որ Շիրակի մարզի Արթիկի թիվ 4 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակում հայտնաբերվել է գաղտնալսող սարք: Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, որն այս պահին գտնվում է նախաքննության փուլում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Քրեական գործ է հարուցված, իսկ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: Գործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, որոնց տվյալներն այս պահին հրապարակման ենթակա չեն»,- armtimes.com-ին տեղեկացրեց մարզի դատախազը:

Արթիկի թիվ 4 մանկապարտեզի նախկին տնօրեն Հասմիկ Աջամօղլյանն էլ տեղեկացրեց, որ դեռ որևէ տեղեկություն չկա, թե ով է ի վերջո իր աշխատասենյակում գաղտնալսող սարք դրել:

«Գործից դեռ ոչ մի բան չկա: Հիմա հատուկ գործերի քննիչն է քննում գործը: Ինձ հա էլ քննում են, չեմ հաշվել, բայց շատ եմ գնացել, եկել: Չգիտեմ, թե ինձանից բացի ում են քննել»,- armtimes.com-ին տեղեկացրեց նախկին տնօրենը:

Արթիկից armtimes.com-ին փոխանցված տեղեկության համաձայն՝ հարցաքննության են հրավիրվել մանկապարտեզի նախկին տնօրենը, ամբողջ աշխատակազմը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի տեղակալ Արտակ Հարությունյանը, ինչպես նաև բաժնի պետեր:

Հիշեցնենք, որ «ժուչոկի» ի հայտ գալուց հետո, Մխիթար Վարագյանն աշխատանքից ազատել էր Հասմիկ Աջամօղլյանին»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: