Վթարի ենթարկված ոստիկանները թեև Փաշինյանին չէին ուղեկցում, բայց նրա այցի առնչությամբ էին Լոռի մեկնում

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով Ապարան-Քուչակ ճանապարհին վթարի ենթարկված ոստիկանության գվարդիայի ավտոբուսի ուղևոր-ծառայողները մեկնում էին Լոռու մարզ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հանդիպումների ընթացքում հանրային կարգ ապահովելու համար։ Այս տեղեկությունը Factor.am-ին հաստատել են ՆԳՆ երկու պաշտոնյա։

Factor.am-ը փորձեց այս տեղեկատվությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ՆԳՆ խոսնակից, սակայն, վերջինս փոխանցեց, որ մինչ այս հրապարակված պաշտոնական տեղեկատվությանն ավելացնելու ոչինչ չկա։

Հիշեցնենք` ոստիկանությունն առավոտյան հայտնեց, որ այսօր՝ ժամը 7:50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսը և «Նիսան» մեքենան։ Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքում գրել է, թե Ապարանի ճանապարհին վթարված ավտոբուսը չէր կարող ուղեկցել ՀՀ վարչապետին, քանի որ առավոտյան ժամը 8։00-ին դեռ եղել են Երևանի ՔՊ գրասենյակի մոտ։

Նշենք, որ գվարդիայի ծառայողները, ոչ թե այդ պահին ուղեկցում էին վարչապետին, այլ նախապես մեկնում էին Լոռի, որպեսզի հանրային միջոցառման շրջանակներում հասարակական կարգն ապահովեին։

Հավելենք, որ Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ  «Համացանցում շրջանառվում է ապատեղեկատվություն՝ իբր տեղի ունեցած վթարը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի մեղավորությամբ է եղել: Սակայն, դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուսին:

Մյուս ապատեղեկատվությունը կապված է՝ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի՝ ՀՀ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցելու հետ, որը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված տրանսպորտային միջոցով ուղևորվել են Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու»։

 

Նարեկ Կիրակոսյան