Վթարի մեղավորը «Նիսան»-ի վարորդն է եղել․ դուրս եկել հանդիպակաց գոտի․ ՔԿ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհին «Նիսան» և ոստիկանության գվարդիայի «Հյունդայի» ավտոբուսի մասնակցությամբ մահվան ելքով վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ համացանցում տարածվող տեղեկությունները ավտոբուսի մեղավորության և վարչապետի ավտոշարասյուն ուղեկցելու մասին պաշտոնապես հերքվել են։

«2026 թվականի ապրիլի 11-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հյունդայի» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Համացանցում շրջանառվում է ապատեղեկատվություն՝ իբր տեղի ունեցած վթարը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի մեղավորությամբ է եղել:

Սակայն, դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուսին:

Մյուս ապատեղեկատվությունը կապված է՝ ոստիկանության գվարդիայի ավտոբուսի՝ ՀՀ վարչապետի ավտոշարասյանն ուղեկցելու հետ, որը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված տրանսպորտային միջոցով ուղևորվել են Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու»,- ասված է հաղորդագրությունում։