Առանց հանրային լայն քննարկման հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյանը՝ «խոպանչիներին» հարկելու նախաձեռնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ Կառավարության այսօրվա արտահերթ նիստի սկզբում առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը անդրադարձավ համացանցում մեծ աղմուկ բարձրացրած ՊԵԿ -ի, այսպես կոչված, «խոպանչիներին հարկելու» նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն նման նախաձեռնությամբ է հանդես եկել և մտադիր է 2020 թվականից հարկել Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները: Արարատ Միրզոյանը պարզաբանեց, որ ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ առանց լայն հանրային քննարկման, առանց հանրության համաձայնության հարկային որևէ բեռի ավելացում չի լինելու:

«Բացառվում է այդպիսի բան: Եվ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել, ընդ որում` քննարկումները կարող են հաճախ մանիպուլյատիվ բնույթ ստանալ, կարող են աղավաղվել, բայց կարող են մեկնաբանվել այնպես, ինչպես կան և արժանանալ կամ չարժանանալ մարդկանց հավանությանը: Եվ միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են այդպիսի նախաձեռնությունները կյանքի կոչվել: Կոնկրետ «խոպանչիներին հարկելու» նախաձեռնության օրինակով, պետք է նկատեմ, որ խոսքը մի փոքր աղավաղվել է և սխալ է մեկնաբանվում: Գաղափարը հետևյալն է՝ կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչպես պաշտոնյաներն են հիմա հայտարարագրեր ներկայացնում, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները: Նախ պետք է հասկանանք, թե ինչքանով է Հայաստանը պատրաստ դրան: Եվ նույնիսկ եթե դա կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ եկամուտի կրկնակի հարկումը: Այսինքն՝ չի կարող պատահել, որ որևէ մեկն իր եկամուտից ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում արդեն հարկ է վճարում, տրանսֆերտը փոխանցում է Հայաստան, և մի հատ էլ Հայաստանում է հհարկ վճարվում»,- մանրամասնեղ առաջին փոխվարչապետը։

Միրզոյանի փոխանցմամբ՝ այս գաղափարը դեռ պետք է քննարկվի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: