Ցավում եմ, եթե Սամվել Կարապետյանի անունն էր ուժեղ տղաների ուժը. չի՛ կարող մասնակցել ընտրություններին․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
Բոլորը

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնցով արգելվում է դաշինքների անվանման մեջ անհատների անունների կիրառումը, սխալմունքի ուղղում է և ուղղված չէ որևէ կոնկրետ ուժի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի դեմ։

Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Անդրադառնալով մեղադրանքներին, թե իշխանությունը ճնշում է գործադրում նորաստեղծ ուժի վրա, Ղազարյանը պարզաբանեց, որ փոփոխությունը նորություն չէ և բխում է ինչպես «Կուսակցությունների մասին» օրենքի, այնպես էլ նախկինում ընդունված ընտրական կարգավորումների տրամաբանությունից։
«Նախ պետք է մենք անկեղծորեն մեր քաղաքացիներին ասենք, որ սա անհասկանալի տեխնիկական վրիպակ է։ Այսինքն, սա նորություն չէ։ Անհասկանալի պատճառներով, իսկապես անհասկանալի տեխնիկական պատճառներով, դուրս է մնացել նախագծից»,- ասաց նա՝ հավելելով, որ փոփոխությունը կատարվել է դեռևս 2021 թվականի ընտրությունների ժամանակ։
Ի պատասխան հարցին, թե ինչու է փոփոխությունն արվում հենց հիմա, երբ պարզ է դարձել, որ ստեղծվելու է Սամվել Կարապետյանի անվան հետ կապված դաշինք, Ղազարյանը հերքեց որևէ կապ՝ ընդգծելով.
«Եթե մենք գնում ենք ժողովրդավարության հաստատմանը, որտեղ որ մարդիկ պետք է ընտրեն ծրագրեր, կուսակցություններ և ոչ թե անձանց, սա շատ տրամաբանական է, սա շատ տեղավորվում է այս փիլիսոփայության մեջ»։ Նրա խոսքով, եթե այդ ուժի հիմնական գործիքակազմը կայանում է միայն Սամվել Կարապետյանի անվան շուրջ, ապա դա խոսում է իրենց թուլության մասին։
Հարցին, թե արդյոք այս քայլը պատասխան է Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որով նա, ըստ էության, միջնորդում էր Սամվել Կարապետյանի՝ ընտրություններին մասնակցելու հարցում, Սոնա Ղազարյանը պատասխանեց.
«Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը առաջնորդվում է օրենքով և օրենսդրությամբ։ Եվ մենք լավարկում, մոդերնիզացնում ենք բոլոր մեր օրենքները, և այս փոփոխությունը նորություն չէ։ Պետք չի մանիպուլացնել մեր հասարակությանը»։
Պատգամավորը նաև մեկնաբանեց Սամվել Կարապետյանի արձագանքը, ով Փաշինյան-Պուտին հանդիպումը «խայտառակ» էր որակել և կանխատեսել տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ։
«Նախ, վերջապես ուզում էինք լսել իրական Սամվել Կարապետյանի իրական խոսքը։ Լավ կլինի այս տեքստը կարդա, այսպես ձեռքի մեջ վերցնի և արտաբերի այս տեքստը։ Մենք նման հարաբերություններ չենք ընդունում, դրա համար կառուցում ենք Ռուսաստանի հետ նոր ոճի հարաբերություններ, որոնք, թույլ տվեք գնահատել, բավականին հաջող են»։
Ամփոփելով խոսքը՝ Սոնա Ղազարյանը հավելեց, որ Կարապետյանի թիմը սպասարկում է «կայսերական օրակարգեր», որոնք նպատակ ունեն խանգարել Հայաստանի խաղաղ հարաբերություններին հարևանների հետ՝ երկիրը դարձնելով հեշտ կառավարելի։ «Մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ խաղաղության օրակարգը Հայաստանում սպասարկում ենք միայն մենք։ Մնացած բոլորը, այն ինչը նկարագրում են, օրինակ՝ կոնֆլիկտներ ունեցող երաշխավորների ինստիտուտ, պատերազմն է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան