Հանրայինը կցուցադրի՞ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը. Հ1-ը պատասխանել է Factor TV-ի հարցերին

Լուրեր

07.04.2026 | 21:00
Թրամփի սպառնալիքը Իրանի դեմ միջուկային զենքի կիրառման մասին է, բայց դա իրատեսական չէ․ սա քարոզչական հնարք է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:44
Ադրբեջանում սկսել են արգելել հիջաբ կրել հանրակրթական դպրոցներում
07.04.2026 | 20:30
Վարկանիշի փոփոխություն՝ հօգուտ Փաշինյանի․ ով որքան ձայն կհավաքի, եթե ընտրությունները լինեն վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 20:14
Սիմոնյանը տեղադրել է Factor TV-ի տեսանյութի մոնտաժած տարբերակ և ընտրողաբար է ներկայացրել ԱԺ դիմաց հավաքվածների խոսքերը
07.04.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ մեծ մարտահրավերներ կան, բայց լուրջ բանավեճ չկա ընտրություններին մասնակից ուժերի միջև․ Արամ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:46
Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումը՝ այն անվանելով «ծրագրված սադրանք»
07.04.2026 | 19:33
Աարոն Ռեմզին ավարտել է կարիերան
07.04.2026 | 19:19
ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:16
Միջոցներ ենք փնտրում՝ տնային կալանքում գտնվողների ընտրության մասնակցությունն ապահովելու համար. Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:15
Ցավում եմ, եթե Սամվել Կարապետյանի անունն էր ուժեղ տղաների ուժը. չի՛ կարող մասնակցել ընտրություններին․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.04.2026 | 19:02
Պուտինի հետ զրույցում Օրբանն իրեն համեմատել է մկան հետ, որը առյուծին ցանցից ազատում է. Bloomberg
07.04.2026 | 18:48
Ջրի որակ ու կեղտաջրերի մաքրում․ փոխվարչապետը հանդիպել է «Վեոլիա»-ի փոխնախագահին
07.04.2026 | 18:36
Կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են 41-ամյա բնակչին
07.04.2026 | 18:25
Թրամփը՝ Իրանի «քաղաքակրթության ոչնչացման» մասին // ԸՕ-ի փոփոխությունն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ԼՈՒՐԵՐ
07.04.2026 | 18:10
Վենսը հայտարարում է, որ Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

«Տիգրան Պասկևիչյանի հետ ֆիլմերի ստեղծման կամ հեռարձակման վերաբերյալ որևէ պայմանավորվածության մասին փաստաթղթային տեղեկատվություն Հանրային Հեռուստաընկերությունում չի պահպանվել»,- Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հանրային հեռուստաընկերությունից՝ անդրադառնալով վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած «Անկախության մեր ճանապարհը» վավերագրության շուրջ քննարկումներին։

Մենք ուղիղ հարց էինք հղել՝ առաջիկայում նախատեսվո՞ւմ է ֆիլմի ցուցադրումը։ Եթե այո՝ ե՞րբ, եթե ոչ՝ ինչո՞ւ, լրատվամիջոցի հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե  Թորոսյանն այսպես էր պատասխանել․ «Ներկայումս տվյալ ֆիլմի եթերային ցուցադրման վերաբերյալ հստակ ժամանակացույց սահմանված չէ»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Factor TV-ի հետ զրույցում գրող, հանրային գործիչ Տիգրան Պասկևիչյանը պատմել էր, որ 2020 թվականի հուլիսին Հանրային հեռուստաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել նկարահանել վավերագրական ֆիլմ՝ Ղարաբաղյան շարժումից մինչև 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն  կատարված իրադարձությունների մասին։ Ֆիլմը պատրաստ է եղել 2020 թվականի դեկտեմբերին, սակայն,  հետպատերազմյան շրջանով պայմանավորված՝ հեղինակն ինքն է նշել, որ հեռարձակումն այդ ժամանակահատվածում նպատակահարմար չէ։ Անցել է 5,5 տարի, սակայն Հանրային հեռուստաընկերությունն այդպես էլ չի ցուցադրել ֆիլմը։

Նշենք, որ հեղինակին վճարվել է 4,2 մլն դրամ, իսկ ֆիլմի հեղինակային և գույքային իրավունքներն անցել են Հանրային հեռուստաընկերությանը։

«Իրենց պետք չի, որ խոսվի, որ այս երկիրը քայլ առ քայլ դարձել է երկիր։ Եթե այդ բանը խոսվի, եթե այդ մասին անընդհատ խոսվի, ասվի, մարդիկ պիտի հասկանան, որ իրենք եկել ու քանդել են այն, ինչը ուրիշ մարդիկ ստեղծել են սենց բրնձի հատիկներով հավաքելով։ Այ սա է ամբողջ խնդիրը»,- մեզ հետ զրույցում  ֆիլմը չցուցադրելու որոշումը նման կերպ էր պատճառաբանել  Պասկևիչյանը։

Նա նաև նշել էր, որ  մի քանի անգամ գրավոր դիմել է Հանրային հեռուստաընկերությանը՝ փորձելով պարզել, թե երբ է ցուցադրվելու ֆիլմը։ Այդպես էլ պատասխան չստանալով՝ ՀԱԿ գրասենյակում կազմակերպել է ֆիլմի ցուցադրություն, ինչից հետո իր դեմ դատական հայց է ներկայացվել։ Օրեր առաջ  դատարանը վճիռ է կայացրել՝ ճանաչելով Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության բացառիկ գույքային իրավունքներն «Անկախության մեր ճանապարհը» վավերագրականի նկատմամբ, իսկ   Տիգրան Պասկևիչյանին արգելել ֆիլմի օգտագործումը։

Տիգրան Պասկևիչյանն այս մասին կոշտ գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում, Factor TV-ն պարզաբանման համար դիմել էր Հանրային հեռուստաընկերությանը, որտեղից գրավոր հարցում էին պահանջել։ Մենք հետևյալ հարցերն ենք ուղղել՝ Տիգրան Պասկևիչյանի հետ ե՞րբ և ի՞նչ պայմանավորվածություն է եղել «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ստեղծման և հեռարձակման մասով, ո՞ւմ առաջարկով է նկարահանվել ֆիլմը, ինչքա՞ն բյուջե է նախատեսված եղել և ո՞վ է ֆինանսավորել, պայմանագրում ի՞նչ պարտավորություններ են ունեցել կողմերը, արդյո՞ք հեռուստաընկերությունը կամ Պասկևիչյանը պայմանագրի որևէ կետի շուրջ անհամաձայնություն են ունեցել, ինչո՞ւ և ի՞նչ պատճառով ֆիլմի ստեղծումից 5 տարի անց այն չի հեռարձակվում հեռուստաընկերությամբ, ի՞նչ խնդիրներ կան, և ի վերջո, արդյո՞ք քաղաքական որևէ ուժի կամ գործչի կողմից հրահանգ կա ֆիլմը չցուցադրելու։ Հեռուստաընկերությունից խնդրել էինք նաև պայմանագրի օրինակը տրամադրել, ստացել ենք հետևյալ պատասխանը․

«2020 թվականի հուլիսի 24-ին անհատ ձեռնարկատեր «Վարդանուշ Ռաֆիկի Գասպարյանի» և «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ Ա/Ձ Վարդանուշ Գասպարյանը պարտավորվել է բացառիկ հիմունքներով Հանրային հեռուստաընկերությանը փոխանցել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի 30-ամյակին նվիրված՝ պայմանագրի հավելվածով սահմանված տեխնիկական և բովանդակային բնութագրերին համապատասխանող, յուրաքանչյուրը 25 րոպե տևողությամբ երկու փաստավավերագրական ֆիլմերի նկատմամբ իր բացառիկ գույքային իրավունքները:

Իր հերթին Հանրային հեռուստաընկերությունը պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում իրականացրել է համապատասխան վճարում՝ համաձայն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության:

Սկզբնապես ֆիլմերը պատվիրվել են դիմացի կողմին Անկախության օրվա ցուցադրման համար, սակայն հարկ է նշել, որ ֆիլմերի հանձնման գործընթացը իրականացվել է պայմանագրով նախապես սահմանված՝ ֆիլմերի հանձնման վերջնաժամկետի փոփոխությամբ, մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին կողմերի միջև կնքված լրացուցիչ համաձայնագրով, նշված ժամկետը երկարաձգվել է՝ սահմանվելով 150 օր սկսած պայմանագրի կնքման պահից:

Վերոգրյալի արդյունքում տվյալ տարվա համար նախատեսված՝ Անկախության օրվան նվիրված հեռարձակման ժամանակացույցը կորցրել է իր արդիականությունը՝ պայմանավորված ֆիլմերի փոխանցման ժամկետների փոփոխությամբ:

Հայտնում ենք, որ նշված ժամանակահատվածում Տիգրան Պասկևիչյանի հետ ֆիլմերի ստեղծման կամ հեռարձակման վերաբերյալ որևէ պայմանավորվածության մասին փաստաթղթային տեղեկատվություն Հեռուստաընկերությունում չի պահպանվել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հնարավոր բանավոր պայմանավորվածությունների վերաբերյալ ևս Հեռուստաընկերությունը չի տիրապետում համապատասխան տեղեկատվության, նկատի ունենալով, որ տվյալ ժամանակահատվածում Հանրային հեռուստաընկերությունը գործել է այլ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարությամբ:

Ձեր կողմից պահանջվող՝ ֆիլմերի բյուջեին վերաբերող տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ՝ հաշվի առնելով, որ այն հանդիսանում է պայմանագրով նախատեսված գաղտնի տեղեկատվություն և ենթակա չէ երրորդ անձանց տրամադրման:

Նույն հիմքով հնարավոր չէ տրամադրել նաև պայմանագրի պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև պայմանագրի պատճենը՝ հաշվի առնելով գաղտնիության պահպանման վերաբերյալ պարտավորություններից բխող սահմանափակումները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ պայմանագրի կատարման ընթացքում կողմերի միջև որևէ վեճ կամ տարաձայնություն չի արձանագրվել: Հարկ ենք համարում ընդգծել, որ վերոհիշյալ ֆիլմի ցուցադրման իրավունքները պատկանում են Հանրային հեռուստաընկերությանը, ինչպես նաև բազմաթիվ այլ ֆիլմերի իրավունքներ ևս գտնվում են Հանրային հեռուստաընկերության տնօրինության ներքո:

Այս համատեքստում ֆիլմերի եթեր հեռարձակումը պայմանավորված է բացառապես Ընկերության ծրագրային քաղաքականությամբ և սահմանվող առաջնահերթություններով»։

Հարցման պատասխանը ստանալուց հետո Factor TV-ն նորից կապ հաստատեց Տիգրան Պասկևիչյանի հետ։ Նա հայտնեց՝ այն ԱՁ-ն, որի հետ կնքվել է պայմանագիրը, պատկանում է իր կնոջը։

«Պայմանագրի կնքման ժամանակ հարցրին՝ ունե՞մ ԱՁ, ասացի՝ կինս ունի, այդ պատճառով պայմանագիրը կնքվեց «Վարդանուշ Ռաֆիկի Գասպարյան» ԱՁ-ի հետ»,- պարզաբանեց Պասկևիչյանը։ Անդրադառնալով հարցման պատասխանի այն հատվածին, թե «Տիգրան Պասկևիչյանի հետ ֆիլմերի ստեղծման կամ հեռարձակման վերաբերյալ որևէ պայմանավորվածության մասին փաստաթղթային տեղեկատվություն Հանրային Հեռուստաընկերությունում չի պահպանվել», ֆիլմի հեղինակը մեզ տրամադրեց իր և Հանրային հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար միջև 2020 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած գրագրության բովանդակությունը։ Ըստ դրա՝ հոկտեմբերի 13-ին Պասկևիչյանը խնդրել է պայմանագրի ժամկետը երկու ամսով երկարաձգել, քանի որ ֆիլմի վրա աշխատող անձինք պատերազմով պայմանավորված զբաղված են։ Գրագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանն առաջարկել է երկարացման ճանապարհով չգնալ, այլ պարզապես սպասել՝ երբ հարմար ժամանակ կլինի ստեղծագործական խմբի համար, ավարտեն և հանձնեն։

«Այս գրագրությունից հետո, այնուամենայնիվ, փաստաթղթավորվել է ու կնքվել է պայմանագրի երկարացման համաձայնագիր»,- նշում է Պասկևիչյանը։

Նախքան մեր հարցման գրավոր պատասխանի տրամադրումը ֆիլմի շուրջ ծագած աղմուկին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, նշելով՝ քննարկվում են ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակներ։ Մեզ տրված պատասխանի վերջում, սակայն, նշվում է՝ «եթերային ցուցադրման վերաբերյալ հստակ ժամանակացույց սահմանված չէ», ստացվում է՝ հնարավոր է ֆիլմը ոչ թե եթեր հեռարձակվի, այլ դրա ցուցադրումը այլ ձևո՞վ կազմակերպվի։

Երեկ երեկոյան ֆեյսբուքյան էջում ֆիլմի հեղինակ Տիգրան Պասկևիչյանը բաց նամակ է հղել Հովհաննես Մովսիսյանին՝ առաջարկելով ֆիլմը տեղադրել Հանրայինի յութուբյան ալիքում և այդպիսով խնդիրը լուծել։

Ռոզա Վարդանյան