Ստեղծել ենք լուրջ հարվածային ԱԹՍ-ներ, հրետանի․ զորահանդեսին կցուցադրվի ՀՀ-ի ռազմարդյունաբերական արտադրանքը․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի եթերում մանրամասներ է ներկայացրել մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք զինտեխնիկայի ցուցադրությունից, խոսել է ռազմարդյունաբերության ձեռքբերումների և սահմանiն ամրաշինական նոր կառույցների մասին։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով, մայիսի 28-ին զինտեխնիկայի ցուցադրությունը հանրությանը հաշվետվություն ներկայացնելու ձևաչափ է, թե ինչպես են ծախսվել պաշտպանական բյուջեի միջոցները։ Նա հերքել է մտահոգությունները, թե ցուցադրությամբ կարող են բացահայտվել Հայաստանի զինանոցի գաղտնիքները։

«Ես համաձայն եմ վարչապետի հետ, որ ցուցադրվում է այն զինտեխնիկան, որը ձեռք է բերվել վերջին ժամանակաշրջանում՝ 44-օրյա պատերազմից հետո, որը նաև հաշվետվություն է մեր հասարակությանը, թե մենք այդ ծավալի գումարը, բյուջեով նախատեսված, ինչի վրա ենք ծախսում՝ նոր զենքի, նոր հնարավորությունների։ Եվ այդ զենքին համապատասխան նաև կրթական ծրագրեր ենք իրականացնում զինված ուժերում։ Նոր բանակը պետք է ունենա համապատասխան սպառազինություն և դա կառավարելու համար հմտությունների տիրապետող սպայակազմ և զինվորականություն»,- ասել է նա։

Պատգամավորը հատկապես կարևորել է տեղական ռազմարդյունաբերական արտադրանքի աճը՝ նշելով, որ այն ունի մրցակցային հնարավորություններ։

«Մենք ոչնչից ստեղծել ենք բավականին լուրջ անօդաչու թռչող սարքերի համակարգ՝ հետախուզական, հարվածային, հիմա զարգանում է, կամիկաձե համակարգեր, հրետանային համակարգեր, դրանք բոլորը այսօր իրականություն են։ Տեսանելիությունը բարձրացնող համակարգեր, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր․ դրանք նախկինում մեկ-երկու ձեռքբերում էին, այսօր դրանք մի քանի տասնյակից էլ ավելի են»,- նշել է Քոչարյանը։

Անդրադառնալով սահմանագծին կառուցվող նոր ամրաշինական կառույցների («բունկերների») վերաբերյալ քննադատություններին՝ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է, որ դրանք ունակ են պաշտպանել զինծառայողի կյանքը։ Խոսելով պաշտպանական ոլորտի նախկին ղեկավարների մասին՝ Քոչարյանը կոշտ գնահատականներ է հնչեցրել։

«Պաշտպանության նախարարը ո՞նց կարող է իր երկրից գտնվի դուրս և գործի իր երկրի դեմ։ Այսինքն, նրանք, որ պաշտոնավարել են, երևի այս երկրի պաշտպանության պատասխանատուն չե՞ն եղել, գուցե օտարի՞ պատասխանատուն են եղել։ Ուրիշ բացատրություն չկա դրանց բացատրություններից։ Միխայիլ Հարությունյանը, հասկացանք, Մարտի 1-ով հակասահմանադրական թոհուբոհի մեջ է եղել և լքել է, և փոխանակ գա այստեղ այդ հարցերի պատասխանը տա և մաքուր խղճով ապրի իր երկրում, բայց չէ։ Վիգեն Սարգսյանը՝ գումարը վերցրեց, հիմա անհետացավ։ Արշակ Կարապետյանը՝ առավոտից իրիկուն, առավոտից իրիկուն [խոսում է]»։

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը՝ «կա՛մ դուք պետք է մեր հետ լինեք, կա՛մ եթե մեր հետ չեք, ապա մենք պետք է կարողանանք մեզ պաշտպանելու, անվտանգային միջավայր կառուցելու հնարավորություն ունենանք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան