Եթե Սամվել Կարապետյանի ուժի խախտումների ծավալները մեծանան՝ ընտրակաշառք բաժանեն, պիտի քննարկվի՝ ընտրություններին չմասնակցելը․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
15.08.2026 | 11:58
Վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր ու մեքենաներ. ուժեղ քամու հետևանքները
15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 11:12
65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի
15.08.2026 | 11:00
Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ տարածք Իրանում գործողության ավարտից հետո
15.08.2026 | 10:45
Արտյոմ Սիմոնյանը գեղեցիկ գոլ է խփել «Ուրալի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 10:28
Վթարային ջրանջատում Կարճևան գյուղում
15.08.2026 | 10:13
Քննարկվել են Հայաստանի և Ռուանդայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները
15.08.2026 | 09:41
Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 23:22
Հուլիսին Ուկրաինայում զոհվել է առնվազն 437 խաղաղ բնակիչ՝ ամենաբարձր ցուցանիշը 2022-ից ի վեր. ՄԱԿ
14.08.2026 | 23:07
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերի արգելքը
14.08.2026 | 22:48
Անձրև, ամպրոպ, որոշ շրջաններում՝ հորդառատ տեղումներ. եղանակի կանխատեսումը
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հակոբ Սիմիդյանը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո ռուսական կողմից հնչող ազդակները տնտեսական ոլորտում քաղաքական աստառով գործիք չեն դառնա։ Factor TV-ին տված հարցազրույցում նա մեկնաբանել է ՌԴ նախագահի հայտարարությունները՝ նշելով, որ դրանք հեշտացրել են իրենց գործը՝ հանրությանը ցույց տալու, թե որ ուժերն ում շահերն են պաշտպանում Հայաստանում։

Անդրադառնալով Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանի տնտեսական կախվածության մասին հիշեցումներին՝ Սիմիդյանը նախընտրում է չօգտագործել «ճնշում» որակումը։ Նրա խոսքով, նախկինում ևս եղել են դեպքեր, երբ հայկական ապրանքների հետ կապված խնդիրներ են առաջացել։

«Ես հույս ունեմ, որ հիմա այն հաղորդակցումը, որ կա ամենաբարձր մակարդակով, խնդիրները, հարցերը, որոնք առաջանում են կամ առաջացած են, կլուծվեն, և որևէ տնտեսական խնդիր, այսպես ասած, քաղաքական աստառի տեսքով գործիք չի դառնա», – նշում է նա։

Խոսելով ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հայտարարության մասին, թե Հայաստանում, իբր, խախտվել են «ռուս գործարարի» (նկատի ունի Սամվել Կարապետյանին) իրավունքները «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործով՝ Սիմիդյանը դա որակում է քաղաքական, ոչ թե իրավական գնահատական։  Ի պատասխան հարցին, թե ով է այն «ռուսամետ, ՌԴ անձնագիր ունեցող, բանտարկված» քաղաքական գործիչը, որի մասին խոսել է Վլադիմիր Պուտինը, Սիմիդյանը պատասխանել է․ «Ենթադրաբար Սամվել Կարապետյանի մասին է խոսքը»։

Նրա գնահատմամբ՝ ՌԴ նախագահի այս հայտարարությունը հստակ նպատակ է հետապնդել։

«Կարծում եմ, որ այդ բաց խոսակցությունը օժանդակելու, հենց հանրային իմաստով օժանդակելու միտում ուներ։ Բայց մեր վարչապետի պատասխանը, կարծում եմ, սպառիչ էր»։

Սիմիդյանի խոսքով, այս հայտարարությունը, ըստ էության, օգնել է իշխող ուժին՝ պարզաբանելու քաղաքական դաշտի իրական պատկերը։ «Մեր գործը հեշտացավ այն առումով, որ էլ կարիք չկա բացատրելու, թե Հայաստանում որոշ ուժեր ում շահերն են պաշտպանում և ում շահերի համար են այստեղ քաղաքականությամբ զբաղվում։ Ավելի պարզ դարձավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, թե ովքեր են ռուսամետ ուժերը և ինչի համար են իրենք հիմա քաղաքական գործունեություն ծավալում Հայաստանում»։

Խոսելով վերջին օրերին իրավապահների կողմից բացահայտված ընտրակաշառքի դեպքերի մասին, որոնք վերագրվում են տարբեր ուժերի, այդ թվում՝ Արթուր Վանեցյանի և Սամվել Կարապետյանի ուժերի ներկայացուցիչների, Հակոբ Սիմիդյանը նշեց, որ եթե այդ երևույթները զանգվածային բնույթ կրեն, պետք է հանգեցնեն կոնկրետ քայլերի։

«Եթե դրանց ծավալները գնալով մեծանան, պետք է քննարկման առարկա դառնա նրանց՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցություն թույլ չտալը», – ընդգծել է նա։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան