Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Միքայել Մարգարյանի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Երեկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի մասով ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել և քրեական վարույթ նախաձեռնվել։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից.

«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել: Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»։

Հիշեցնենք՝ երեկ միջադեպ էր տեղի ունեցել խորհրդարանի շենքի հարևանությամբ՝ Դեմիրճյան փողոցում։ 44-օրյա պատերազմի մասնակիցների հարազատները  պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջով ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ էին հավաքվել։ Ըստ համացանցում հրապարակված կադրերի՝ թիկնազորի ուղեկցությամբ անցնում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Անհետ կորած զինծառայողների ծնողներից երկուսը նրան հարցեր են ուղղում, խոսակցությունը հարթ չի ընթանում, ԱԺ նախագահը հեռանում է։ Հետո, ըստ հրապարակված կադրերի, որոշ հեռավորության վրա տեղի է ունենում «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Միքայել Մարգարյանի հետ միջադեպը, Սիմոնյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանք է հնչում, ինչին  ԱԺ նախագահն իր հերթին պատասխանում է հայհոյանքով։  

Միջադեպից հետո ինչպես Մարգարյանը, այնպես էլ կուսակցության անդամ Արսեն Վարդանյանը բերման էին ենթարկվել։ 

 

Ռոզա Վարդանյան