Ո՛չ աղբի փող է տալիս, ո՛չ հաշվետվություն ներկայացնում. ԿԿՀ-ն կրկին տուգանեց Արամ Հարությունյանին

Լուրեր

27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 40 հազար դրամով տուգանել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին։ Factor TV-ն այս մասին տեղեկանում է հանձնաժողովի պաշտոնական կայքէջից։

Հարությունյանը պարտավոր էր ԿԿՀ-ին ներկայացնել կուսակցության տարեկան հաշվետվությունը, սակայն դա չի արել։

Գործի քննության ընթացքում նախագահը նշել է, որ կուսակցությունը չունի որևէ գույք կամ ֆինանսական շրջանառություն, սակայն տարեկան հաշվետվություն չներկայացնելը սկզբունքային բնույթ ունի, իրեն կարող են տուգանել, ինքը նույնիսկ աղբահանության վճար չի վճարում: Բացի այդ նշել է, որ ինքը որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, փաստաթուղթ չի ներկայացնելու (այդ թվում՝ տարեկան հաշվետվությունը):

«․․․Հանձնաժողովի կողմից հնչեցրած հարցին ի պատասխան Արամ Հարությունյանը նաև նշեց, որ կուսակցության ղեկավար մարմնի պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագիր չի ներկայացնելու, քանի որ հանձնաժողովն ինքն էլ կարող է ձեռք բերել պահանջվող տվյալները իր մասին, հետևաբար հայտարարագիր ներկայացնելու անհրաժեշտություն չկա, ու ինքը միայն թոշակ է ստանում:

Արամ Հարությունյանը նաև նշել է, որ լիազորում է հանձնաժողովին իր անունից ներկայացնել «զրոյական» հաշվետվություն ու նույնիսկ պատրաստ է իր կնիքը թողնել հանձնաժողովին, որ հաշվետվությունը իր անունից լրացնի ու ինքը որևէ թուղթ չի ստորագրի: Իսկ ԿԿՀ-ի դիտարկմանն առ այն, որ հանձնաժողովն իրավասություն չունի կուսակցության փոխարեն տարեկան հաշվետվություն կազմելու՝ Արամ Հարությունյանի կողմից նշվեց, որ այդ դեպքում կարող են իրեն տուգանել»,-նշվում է որոշման մեջ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հենց այդպես էլ վարվել է։

Հիշեցնենք՝ Հարությունյանը ևս մեկ անգամ էլ տուգանվել է 450 հազար դրամով՝ 2024-ի ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի վերաբերյալ տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։

Ավելի վաղ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով Արամ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել։

YouTube-ում հրապարակվել էր «Նիկո՛լ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով տեսանյութ, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կողմից առերևույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչեցվել:

Այս գործով նա արդարացվել էր։

Եվգենյա Համբարձումյան