Wildberries-ն իր դոմենների գրանցման իրավունքը փոխանցել է Միրզոյան եղբայրներին․ Կադիրովը ռեյդերային գրավման մասին է խոսել. The Moscow Times

Լուրեր

09.09.2024 | 10:26
ՔՊ-ն նոր պատգամավոր ունի, նա երդվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2024 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 9-ի դրությամբ
09.09.2024 | 10:10
Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում
09.09.2024 | 10:02
Սուրեն Պապիկյանը Կորեայում մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը
09.09.2024 | 10:00
Ազգային ժողովի 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի բացումը․ ՈՒՂԻՂ
09.09.2024 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2024 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
08.09.2024 | 21:15
«Ղալթաղչի» կոչվող տարածքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու
08.09.2024 | 21:00
Այսօր մենք հեռուստատեսություն, ըստ էության, չունենք. ապաքաղաքական զրույց Արմեն Ամիրյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2024 | 20:27
Կյանքից հեռացել է Ալեքսանդր Մասլյակովը
08.09.2024 | 20:17
Ռուսական անօդաչու թռչող սարք է կործանվել Լատվիայում․ Ռինկևիչս
08.09.2024 | 19:27
Արևմուտքը հերթական «խաղաղության համաժողովին» ցանկանում է ՌԴ-ին տեսնել մասնակիցների թվում․ Շոլց
08.09.2024 | 18:18
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2024 | 17:14
Պապոյանը Լատվիայում այցելել է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ զբաղվող ընկերություն
08.09.2024 | 17:02
Հրազդանում երեք մեքենա իրար է բախվել
Բոլորը

Wildberries ընկերությունն իր դոմենների գրանցման իրավունքները փոխանցել է Russ առցանց գովազդային օպերատորի հետ ստեղծված նոր համատեղ ձեռնարկությանը, որի հետ գործարքի մասին հայտնի է դարձել հունիսին։ Իրավիճակին ուշադրություն է հրավիրել DNS թվային և կենցաղային տեխնիկայի առցանց խանութի համահիմնադիր և համասեփականատեր Դմիտրի Ալեքսեևը, գրում է The Moscow Times-ը։

«Դե ինչ, արդեն ամեն ինչ շատ վատ է։ Wildberries-ի կայքերի գրանցումը նույնպես փոխանցվել է РВБ-ին։ Այժմ Wildberries LLC-ն ունի միայն ապրանքային նշանների իրավունք»,- գրել է Ալեքսեևը Telegram-ի իր ալիքում։

Ալեքսեևը Wildberries-ի միաձուլումը Russ-ի հետ, որի մասին հայտարարվել է 2024 թվականի հունիսին, անվանել է «զարմանալի» և «աննախադեպ» գործարք՝ հավելելով, որ որպես մարդ, որն «ինչ-որ չափով գլուխ է հանում կորպորատիվ կառավարումից և շուկայից», ենթադրում է, որ գործարքի արդյունքում Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը ոչ միայն «կնվիրի» բիզնեսի 35%-ը, այլև «կարող է ամբողջությամբ կորցնել վերահսկողությունն» ընկերության նկատմամբ:

Wildberries-ի և Russ-ի միաձուլման շուրջ խնդիրների մասին հայտնի դարձավ անցյալ շաբաթ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի միջոցով։ Նա իր Telegram ալիքում հայտնել է, որ Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավը, եկել է իր մոտ և խոսել իր ընտանիքում ու բիզնեսում առկա լուրջ խնդիրների մասին։ Ըստ Կադիրովի՝ Բակալչուկն ասել է, թե ռեյդերներն իր կնոջն ու երեխաներին «հեռացրել են» իրենից, իսկ Wildberries-ի ակտիվներն «իրավական մեքենայությունների միջոցով հապճեպ անցնում են օտար ձեռքեր Russ Outdoor ընկերության միջոցով»:

«Առկա է բացահայտ և լկտի ռեյդերական գրավում: Ես գիտեմ, որ այս ռեյդերային գործընթացի լծակները գտնվում են Լևան և Ռոբերտ Միրզոյան եղբայրների, ինչպես նաև մի քանի հայտնի կովկասցիների ձեռքում»,- գրել է Կադիրովը։

Ռոբերտ Միրզոյանը գլխավորում է արտաքին գովազդի Russ Outdoor օպերատորը, որի հետ Wildberries-ը հունիսին հայտարարեց միաձուլման մասին։ Նրա մասին քիչ բան է հայտնի, իսկ եղբոր՝ Լևանի մասին՝ շատ ավելի քիչ։ Շուկայի մասնակիցները Russ Outdoor-ը կապում են շատ ավելի հայտնի կովկասցի՝ միլիարդատեր Սուլեյման Քերիմովի հետ:

Բակալչուկը հորինվածք է անվանել իր ամուսնու վարկածը ռեյդերային գրավման մասին: Ըստ նրա՝ «սա ռեյդերային գրավում չէ, այլ ամուսնալուծություն»։

Wildberries-ի հիմնադիրն ասել է՝ իրեն ոչ ոք չի առևանգել, ինքն ու իր երեխաները լավ են. «Ես ողջ եմ և առողջ, ես պատանդ չեմ՝ Կովկասի գերուհի չեմ»:

Ընկերության հիմնական սեփականատերը Տատյանա Բակալչուկն է՝ 99 տոկոս բաժնետոմսով, նրա ամուսինը 1 տոկոս բաժնեմաս ունին։ Բայց ամուսինների միջև ամուսնական պայմանագիր չկա, այս դեպքում ամուսնալուծության ժամանակ գույքը հավասարապես պետք է բաժանվի իրենց միջև, պնդում է Վլադիսլավ Բակալչուկը։