ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա IRONMAN հեղինակավոր մրցաշարի աշխարհի առաջնությունում

Լուրեր

16.06.2024 | 21:35
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.06.2024 | 21:19
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը. պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2024 | 21:08
Վաղը տեղի կունենա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը
16.06.2024 | 21:00
Խիզախության, հումորի, ԿԳԲ-ի և Քենեդիի արտոնությունների մասին, ապաքաղաքական զրույց Գարի Քյոսայանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2024 | 20:45
Ագրեսորը չի կարող թելադրել հրադադարի պայմանները․ Բորելը՝ ՌԴ-ի մասին
16.06.2024 | 20:12
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2024 | 20:03
Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ-ի պատասխանը՝ «GG» ընկերության հայտարարությանը
16.06.2024 | 19:57
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2024 | 19:51
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2024 | 19:09
Ամեն հարցում կողքդ ենք. Ծավի բնակիչը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2024 | 19:02
ԱԽ քարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունները
16.06.2024 | 18:36
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2024 | 18:20
Հարուցված անօրինական քրվարույթի միակ դրդապատճառն ընկերության հիմնադրի քաղաքացիական դիրքորոշումն է․ հայտարարություն
16.06.2024 | 17:27
Արմեն Գրիգորյանն ու Սալիվանը խոսել են անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության մասին
16.06.2024 | 17:06
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները
Բոլորը

Ալեքսեյ Օրեշինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշինը վաստակել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնության իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես կգա նաև դեկտեմբերին Նոր Զելանդիայում կայանալիք Ironman 70.3 (Half Ironman) աշխարհի առաջնությանը։

«Այսպիսի մասշտաբային միջոցառումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը լինելը մեծ պատիվ և նշանակալի իրադարձություն է ինձ համար: Մայրիկիս պապը՝ Սարգիս Մանասյանը, 1919 թվականին եղել է Հայաստանի ներքին գործերի նախարարը: Մայրս ասում էր՝ եթե թեկուզ մեկ կաթիլ հայկական արյուն ունես, չես կարող հայ չլինել: Նրա մահից հետո ցանկացա ամրապնդել կապերս Հայաստանի հետ, ստանալ ՀՀ քաղաքացիություն և միջազգային հարթակներում իմ ուժերի ներածին չափով ևս բարձր պահել Հայաստանի անունը: Սա ինձ համար շատ կարևոր է»,- պատմում է Օրեշինը, որը ծնվել է Մոսկվայում, իսկ այժմ բնակվում է Սինգապուրում:

Օրեշինը եռամարտով ակտիվորեն զբաղվում է 2017 թվականից, բայց ամենաբարձր արդյունքները սկսել է գրանցել վերջին 3 տարիների ընթացքում:

«Հենց այնպես չես կարող հայտնվել աշխարհի առաջնությունում. ավելի քան 500 մասնակիցներից աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճում 20-30 մարզիկներ: Խմբում պետք է առնվազն լավագույն եռյակում լինես՝ արտոնագիր ստանալու համար: Ես հանդես եմ գալիս 40-44 տարեկանների խմբում, որը բավականին մրցունակ է. այնտեղ նախկին պրոֆեսիոնալ մարզիկներ են, ռեկորդակիրներ: Սինգապուրում, օրինակ, ինձ հետ միևնույն խմբում է հանդես գալիս մի մարզիկ, որն Օլիմպիական խաղերի՝ լողի մրցումների նախկին մասնակից է»,- պատմում է Ալեքսեյ Օրեշինը:

ՀՀ դրոշի ներքո առաջին մասնակցությունն Օրեշինն ունեցել է 2023 թվականի մայիսին՝ Մալայզիայի Դեսարու քաղաքում անցկացված Ironman 70.3 առաջնությունում գրավելով առաջին հորիզոնականը: Նույն տարում նա Ավստրալիայում կայացած Ironman 70.3 առաջնությունում եզրափակել է լավագույն հնգյակը:

Ընդհանուր առմամբ՝ 2023 թվականին Օրեշինը կարողացել է հասնել ակնառու արդյունքների համաշխարհային մակարդակում: Ավստրալիայում անցկացված Ironman-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան հեղինակավոր առաջնությունում զբաղեցնելով առաջատար դիքերից մեկը՝ նա իրավունք է ստացել մասնակցելու Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը: Աշխարհի լավագույն եռամարտիկների հետ պայքարում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակել է լավագույն քառյակը:

Ironman-ը երկար հեռավորությունների եռամարտի շարք է, որի յուրաքանչյուր անհատական ​​մրցավազք բաղկացած է երեք փուլից. դրանք անցկացվում են հետևյալ հաջորդականությամբ՝ առանց ընդհատումների 2,4 մղոն (3,86 կմ) լող, 112 մղոն (180,25 կմ) ճանապարհային հեծանվավազք և 26,2 մղոն (42,195 կմ) մարաթոնային վազք: Ironman-ը համարվում է աշխարհի ամենադժվար մեկօրյա մրցաշարերից մեկը: