Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման ստորագրահավաքին միացած ՀՅԴ երեք պատգամավորների անունները հայտնի են

Լուրեր

21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
21.12.2025 | 13:04
24-ժամյա վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքում
21.12.2025 | 12:59
Ձմեռային արևադարձն է․ Գագիկ Սուրենյան
21.12.2025 | 12:17
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը դատապարտվել են 17 տարվա ազատազրկման
21.12.2025 | 11:32
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում
21.12.2025 | 11:11
«Ինտերը», «Յուվենտուսը» և «Նապոլին» հետևում են Սպերցյանի խաղին․ գործակալ
21.12.2025 | 11:08
Պուտինը պատրաստ է բանակցել Մակրոնի հետ Ուկրաինայի շուրջ․ Պեսկով
21.12.2025 | 10:23
Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
21.12.2025 | 10:08
Արթուր Միրանյանը 4-րդ գոլն է խփել Իսրայելի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.12.2025 | 09:30
Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու հարցով ստորագրահավաքին միացած 46 պատգամավորներից ՀՅԴ խմբակցության երեք պատգամավորներն են՝ Ռոմիկ Մանուկյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Ռուզան Առաքելյանը։

Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի միացել ստորագրահավաքին, նա Հայաստանում չէ։ Փաստաթղթի տակ չի ստորագրել նաեւ Սպարտակ Սեյրանյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի ստորագրել, սակայն հրաժարվեց իր կուսակիցների հետ կապված այլ մանրամասներ հայտնել։

Իսկ ահա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկատվությունը՝ հորդորելով չկարեւորել անձերին։ Նշված պատգամավորներից ևս տեղեկությունը ճշտել մեզ չհաջողվեց:

Թե ինչու են ի աջակցություն երկրորդ նախագահի հանդես եկած 46 պատգամավորներից 42-ն իրենց անունները այդքան համառորեն գաղտնի պահում, հասկանալի չէ, քանի որ ամեն դեպքում շուտով այդ ցուցակը հրապարակվելու է։

Հավելենք, որ մինչ այժմ հայտնի են ստորագրահավաքին միացած 4 պատգամավորի անուն․ Աժ նախագահ Արա Բաբլոյան, Աժ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանով եւ Արփինե Հովհաննիսյան, ինչպես նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյան։

Շողիկ Գալստյան