Տեսանյութեր | Factor.TV https://factor.am Thu, 16 Jul 2026 18:09:01 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.1 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Տեսանյութեր | Factor.TV https://factor.am 32 32 ԿԼ. «Ալաշկերտը» վերջին վայրկյաններին փրկվեց պարտությունից ու հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1042095.html https://factor.am/1042095.html#respond Thu, 16 Jul 2026 17:58:12 +0000 https://factor.am/?p=1042095
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց ղազախական «Ելիմային» ու դուրս եկավ հաջորդ փուլ։

Ղազախսանի Սեմեյ քաղաքի «Սպարտակ» մարզադաշտում կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում թիմերը խփեցին մեկական գոլ։

Հետխաղային 11-մետրանոցներով Վահե Գևորգյանի գլխավորած թիմը հաղթեց 6:5 հաշվով։

Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել էր 1։1 հաշիվը։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի «Ալաշկերտը» կմրցի ռումինական «Կլուժի» հետ։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Ելիմայ» (Ղազախստան) – «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 2:2 (առաջին հանդիպում՝ 1։1) (11-մետրանոցներով` 5:6)

Ամկալ Բախտիյարով, 11, Հրվոյե Իլիչ, 96 – Մոմո Տուրե, 4, Դաուդա Տոգոլա, 120+1

]]>
https://factor.am/1042095.html/feed 0
ՌԴ-ն նյարդային է, չպետք է սրել իրավիճակը՝ խզելով կոնցեսիոն պայմանագիրը․ պիտի վերակառուցենք, հարցը թողնել ապագային․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1042005.html https://factor.am/1042005.html#respond Thu, 16 Jul 2026 17:00:16 +0000 https://factor.am/?p=1042005 Հայաստանի կառավարության կողմից ԱՄՆ-ի հետ համաձայնեցված «Թրամփի ուղի» նախագծի համաձայնագրի վավերացման գործընթացի մեկնարկը ակտիվացրել է քննարկումները ռազմավարական նշանակություն ունեցող այս ուղու իրագործելիության և հնարավոր խոչընդոտների շուրջ։ Factor TV-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը վերլուծել է նախագծի ընթացքը, առկա ռիսկերը և առաջիկա անելիքները։

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ՝ ներկա փուլում նախագիծը տեսանելի առաջընթաց է գրանցում մի քանի ուղղություններով միաժամանակ։

«Մենք տեսնում ենք, որ մի քանի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում։ Թե՛ իրավական հարթությունում, թե՛ տեխնիկական հարթությունում, թե՛ վարչարարական առումով։ Օրեր առաջ ամերիկյան փորձագիտական խումբ էր Հայաստան ժամանել, այսինքն՝ գետնի վրա աշխատանքներ են տարվում։ Բացի այդ, մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս առանձին գործընթաց է պլանավորում երկաթուղու այն հատվածների մասով, որոնք այս պահին Ռուսաստանի վերահսկողության տակ են»,- նշում է փորձագետը։

Չնայած այս ակտիվությանը՝ Պետրոսյանը զգուշավոր է երկարաժամկետ կանխատեսումներ անելիս՝ դա պայմանավորելով համաշխարհային և տարածաշրջանային անկայունությամբ։

«Երկարաժամկետ հեռանկարով կանխատեսումներ անելն այս պահին բավականաչափ բարդ է, քանի դեռ աշխարհը և դրանով պայմանավորված մեր տարածաշրջանը գտնվում են որոշակի անորոշության փուլում։ Մենք չենք կարող ասել, թե ինչպիսի ընթացք կունենա կամ ինչպիսի հանգուցալուծում կունենա «Թրամփի ուղի» նախագիծը։ Գործ ունենք այն հանգամանքի հետ, որ ընթացիկ փուլում նախագիծը, երևի թե, հնարավոր ողջ տեմպով առաջ է ընթանում»։

Ըստ փորձագետի՝ նախագծի ճակատագիրն ուղղակիորեն կախված է երկու հիմնական հակամարտությունների զարգացումներից, որոնք խախտել են գործընթացների կանխատեսելիությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմը, և ԱՄՆ-ի ու Իրանի միջև պարբերաբար բռնկվող զինված կոնֆլիկտը։

Նա առանձնացնում է հատկապես ԱՄՆ-Իրան հակամարտությունը՝ նշելով, որ դրա ռազմական բաղադրիչի շարունակվելը կարող է ուղղակի սպառնալիք դառնալ նախագծի համար։ «․․․ եթե Միացյալ Նահանգներ-Իրան հակամարտությունը շարունակվում է մնալ ռազմական հարթությունում, այսինքն՝ այս իրավիճակը թեկուզ շարունակվում է՝ պայմանավորվածություն չեն կնքում, և տևական ժամանակ իրար հարվածում են։ Եթե լինի անհրաժեշտություն թիրախավորելու Հայաստանի տարածքը, շատ հանգիստ կարող են ասել՝ այդ տարածքում կա ամերիկյան ռազմական ներկայություն»,- պարզաբանում է Պետրոսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը, հասկանալով Իրանի զգայունությունը, նման քայլի չի գնացել։

Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր հակազդեցությանը՝ փորձագետը նշում է, որ այս պահին Մոսկվան զերծ կմնա նախագիծը բացահայտ խոչընդոտելուց երկու հիմնական պատճառով. «Առաջինը՝ Ռուսաստանը շատ խիստ այսօր ծանրաբեռնված է Ուկրաինայով, և երկրորդ՝ նա չի ցանկանում Միացյալ Նահանգների հետ խնդիրներ ստեղծել։ Դա է պատճառը, որ իրենք փորձում են ավելի շատ այդ խնդիրներն ուղղել եվրոպական ուղղությամբ»։

Նախագծի իրագործման համար առանցքային է Հարավկովկասյան երկաթուղու հարցը, որի կոնցեսիոն կառավարումը պատկանում է Ռուսաստանին։ Պետրոսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է գործի փուլային տրամաբանությամբ։

«Այս պահին պետք է շարժվել փոքր, բայց շատ հստակ քայլերով։ Այսինքն՝ պետք չէ շտապել։ Հայաստանը հիմա կարող է ինքնուրույն անել կամ այնպիսի գործընկերների հետ անել, որոնց հետ հնարավոր է համագործակցել, դա պետք է անել վերանորոգումներ։ Հետո գուցե այնպիսի իրավիճակ լինի, որ ռուսական կողմը ինչ-որ կերպ փոխհատուցի։ Այսինքն՝ պետք է գնալ փուլ առ փուլ։ Իսկ դրա համար պետք է շարունակել բաց, առարկայական, կառուցողական երկխոսություն»։

Նրա համոզմամբ, քանի դեռ տարածաշրջանում առկա են չկարգավորված հակամարտություններ, որևէ կանխատեսում անելը սխալ է։ Այդ իսկ պատճառով, նա առաջարկում է կենտրոնանալ կարճաժամկետ, իրատեսական քայլերի վրա։ «Պետք է կարճաժամկետ, լավագույն դեպքում միջնաժամկետ պլանավորմամբ առաջ գնալ՝ մինչև տարեվերջ ինչ քայլեր ենք իրականացնում։ Դրանից հետո, երբ որ այդ կարճաժամկետ վեցամսյա պլանը ունենանք, կկարողանանք ավելի երկարաժամկետ կանխատեսումներ անել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

 

 

]]>
https://factor.am/1042005.html/feed 0
Նոր միլիոններ՝ ՀԿԵ-ին․ ներդրումների հարցը շարունակում է մնալ անորոշ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1042046.html https://factor.am/1042046.html#respond Thu, 16 Jul 2026 16:45:02 +0000 https://factor.am/?p=1042046 Հայաստանի կառավարությունը 65,2 մլն դրամով ավելացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին տրամադրվող սուբսիդիան՝ ուղևորափոխադրումներից կրած վնասների մասնակի փոխհատուցման համար։ Կառավարության հաստատած նախագծի համաձայն՝ 2025 թվականի արդյունքներով ընկերությանը վճարման ենթակա սուբսիդիան կազմել է 312,2 մլն դրամ, մինչդեռ 2026-ի պետական բյուջեով փոխհատուցումը 246,9 մլն դրամ է։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ Կառավարության կողմից պետք է մշտապես մոնիթորինգի ենթարկվի այդ սուբսիդիայի տրամադրման չափն ու կարգը։

«Ոչ թե ամեն տարի պետք է նույն տեքստով այդ սուբսիդավորման որոշումները կայացվեն, այլ փորձի խորացված ուսումնասիրություններ անի՝ պարզելու դրա ազդեցությունները»,- ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Կառավարության կողմից հայկական երկաթուղիները կառավարող ռուսական ընկերությունը հերթական ֆինանսավորումը ստանում է ոլորտում առկա մի շարք խնդիրների ֆոնին։ Մասնավորապես, առայժմ անհայտ է, թե ինչ միջոցներով են իրականացվելու երկաթուղային ցանցում նոր ներդրումները, որոնք Հայաստանին, ըստ իշխանությունների, անհրաժեշտ են լիակատար ապաշրջափակման համար։

«Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։ Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում»,- ասել էր ՀՀ վարչապետը։

2025 թվականի վերջին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո ռուսական կողմն այդպես էլ հրապարակավ նոր ներդրումներ կատարելու պատրաստակամություն չհայտնեց։ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին առաջ քաշեց երկաթուղին ռուսական կողմից վերցնելու և երրորդ երկրի կառավարմանը հանձնելու սցենարը, ինչպես նաև նշված հատվածները ՀՀ-ի կողմից վերականգնելու տարբերակը։  Թե ինչ են որոշել Երևանն ու Մոսկվան, այդպես էլ չբարձրաձայնվեց։ Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չի բացառում, որ այս հարցերը քննարկվել են վարչապետի՝ Եկատերինբուրգ այցի ընթացքում։

«Վարչապետերի հանդիպում է տեղի ունեցել Եկատերինբուրգում, ենթադրում եմ՝ այդ թեման ևս քննարկվել է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների բոլոր թեմաներն են քննարկվել»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

2024 թվականին ՀԿԵ-ի կողմից հրապարակված հաշվետվության համաձայն՝ ընկերությունը 144 միլիարդ դրամի ներդրում է իրականացրել։ Պայմանագրով նախատեսված կառավարման ամբողջ՝ 30 տարիների ընթացքում ընդհանուր ներդրումները, ըստ պայմանագրի, 174 միլիարդ դրամ պետք է լինի։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի կառավարությունը ներդրումների վերաբերյալ երբևէ անհամաձայնություն չի հայտնել։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ռուսական կողմը նոր ուղղությունների համար ներդրումներ չի իրականացնի։

«Պայմանագրով ռուսական կողմն իր ներդրումները, ըստ այս Կառավարության, կատարում է, եթե նոր ներդրումներ են ցանկանում, պետք է ՀՀ-ն նոր ծանրաբեռնվածություն ապահովի, որը եկամուտ կապահովի»,- ասաց նա։

Սարգիս Խանդանյանը Factor TV-ի հետ զրույցում շեշտեց՝ գործընթացների վերաբերյալ քննարկումները շարունակվում են հիմնականում ռուսական կողմի հետ։

«Քանի որ Հարավկովկասյան երկաթուղին ռուսական է, ՌԴ-ի հետ են քննարկումները շարունակվում։ Բոլոր հնարավոր տարբերակները քննարկվում են, այս պահին նոր բան չկա ասելու»,- ասաց նա։

Նոր բան չկա ասելու նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության թույլ տված չարաշահումների վերաբերյալ։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հայտարարեց, որ ՀԿԵ-ում չարաշահումների ծավալը հասնում է 60 մլն դոլարի, սակայն այդպես էլ վնասի վերականգնում տեղի չունեցավ, իսկ 2021-ին հայտարարեցին քրեական վարույթը կարճելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

 

]]>
https://factor.am/1042046.html/feed 0
Ծառուկյանը սադրեց, ինչո՞ւ որձ առյուծից խոսեց՝ սրեց իրավիճակը․ քրեական գործերը կապված չեն դրան․ Հակոբ Սիմիդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1041959.html https://factor.am/1041959.html#respond Thu, 16 Jul 2026 16:00:36 +0000 https://factor.am/?p=1041959 Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի բռնագանձումը հօգուտ պետության և Ծառուկյանի շուրջ քրեական պատմություններն ընդդիմադիր գործիչները որակում են որպես քաղաքական հաշվեհարդար և սեփականության վերաբաշխում։ Factor TV-ի հետ զրույցում ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանն անդրադարձել է այս մեղադրանքներին, իշխանության և ընդդիմության հետագա հարաբերություններին և Ռուսաստանի դերակատարությանը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում։

Սիմիդյանը կտրականապես հերքում է, որ «Արարատցեմենտ»-ի բռնագանձումը և Ծառուկյանի ներգրավմամբ քրեական գործերը քաղաքական ընդդիմախոսին չեզոքացնելու քայլեր են՝ այն որակելով որպես զուտ իրավական գործընթաց։

«Ես չեմ կարծում, որ սա քաղաքական ընդդիմախոսի չեզոքացման որևէ դրվագ է իր մեջ պարունակում, քանի որ ապօրինի գույքի բռնագանձման վարույթը Գագիկ Ծառուկյանի դեպքում արդեն տարիներ շարունակ է տեղի ունենում։ Այսինքն՝ ինքը մի օր պետք է դատական ատյանում հայտնվեր։ Հիմա մենք տեսնում ենք դա»,- նշում է նա։

Պատգամավորի խոսքով՝ սա ոչ թե սեփականության վերաբաշխում է, այլ հանրության սպասելիքների իրագործում․ «Հայաստանից և Հայաստանի ժողովրդից ապօրինի կերպով գողացվածը պետք է վերադարձվի։ Սա ապօրինի գույքի բռնագանձում է՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, որը, կարծում եմ, հեղափոխությունից հետո հանրության առաջնային սպասելիքն էր, որն իրականանում է»։

Անդրադառնալով վարչապետի կողմից նախկինում հնչեցված «կզցնելու», «նստացնելու» մասին հայտարարություններին՝ Սիմիդյանը պնդում է, որ քրեական գործերը հարուցվել են շատ ավելի վաղ, և հենց Գագիկ Ծառուկյանն է փորձել քաղաքականացնել իրավական գործընթացները։  

Հարցին՝ արդյո՞ք այս գործընթացները Ռուսաստանի ազդեցությունը կրճատելու նպատակ չունեն, հաշվի առնելով ՌԴ նախագահի հայտարարությունները «ռուսամետ ուժերին» աջակցելու վերաբերյալ, Սիմիդյանը պատասխանում է. «Այո, Ռուսաստանի Դաշնության ղեկավարն է, ըստ էության, խոսել Հայաստանում քաղաքական ուժեր ունենալու մասին, ռուսամետ ուժերի… Ինքն է այս փաստն արձանագրել»։

Միա ժամանակ, նա շեշտում է, որ Հայաստանի պետական կառույցները Ռուսաստանին մեղադրանք չեն ներկայացրել, այլ խոսել են Ռուսաստանում գործող կոնկրետ գործարար շրջանակների կողմից ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ «Պետությունը մյուս պետությանը չի մեղադրում որևէ բանում։ Խոսում ենք ճշգրիտ իրավիճակների մասին, տալիս ենք ճշգրիտ գնահատականներ և պատրաստ ենք դրա մասին ուղիղ խոսել նաև մեր գործընկերների հետ»։

Խոսելով խորհրդարանում ընդդիմության հետ աշխատանքի մասին՝ Սիմիդյանը հույս է հայտնում, որ քննարկումները կլինեն քաղաքակիրթ շրջանակներում, սակայն չի բացառում իրավիճակի սրացումը։

«Ես հույս ունեմ, որ մեր գործընկերները՝ ապագա գործընկերներն Ազգային ժողովում, նույն մոտիվացիայով կմոտենան իրենց աշխատանքին։ Բայց, իհարկե, եթե այնտեղ գործիչներ կան, որոնք, օրինակի համար, հայտարարում էին, որ առաջնագծի մեր զինվորները պետք է հետ չվերադառնան, պետք է ականապատ տարածքում պայթեն, զոհվեն։ Եվ եթե այս որակի և այս ձևի պատգամավորներ են լինելու Ազգային ժողովում, կարծում եմ, կխտանան քննարկումները՝ բոլոր հետևանքներով»,- ասում է նա։ 

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի կողմից ՀՀ վարչապետին չշնորհավորելու փաստին, Սիմիդյանը նշում է, որ իշխանության լեգիտիմության աղբյուրն օրինական ընտրություններն են, որոնք ամրապնդել են պետության դիմադրողականությունը։ 

«Անհանգստացնող չէ այն պատճառով, քանի որ Հայաստանն օրենքի շրջանակում ձևավորել է իր իշխանությունը»,- եզրափակում է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

 

 

 

]]>
https://factor.am/1041959.html/feed 0
500 հազար դոլար է տվել փաստաբանին, բայց դատապարտվել ցմահ. կոշտ մեղադրանքներ՝ ընդդեմ պաշտպանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1042017.html https://factor.am/1042017.html#respond Thu, 16 Jul 2026 15:30:11 +0000 https://factor.am/?p=1042017 Ութ տարի առաջ եզդիաբնակ Շամիրամ գյուղի գերեզմանատան մոտ գործող սգո սրահում 4 անձի սպանելու և 7 հոգու վիրավորելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Թելման Քալաշյանը պնդում է՝ իր փաստաբան Կրոմվել Գրիգորյանը 500 հազար դոլար է վերցրել, սակայն պատշաճ պաշտպանություն չի իրականացրել։

«Մոտ մի 320 հազար դոլար՝ մի տարվա մեջ, 2017 թվի վերջից մինչև 2018 թվի վերջը, փող ենք տալիս։ Ասում է՝ «իրա գործը աֆեկտ է, ես վեց տարուց Թելմանին հանում եմ դատարանի դահլիճից, մնացած փողն էլ տուն գալուց հետո կտաք»։ Այդպես պայմանավորվում ենք»,- Factor TV-ի հետ զրույցում պատմում է Քալաշյանը։

Պայմանավորվելուց հետո փաստաբան Կրոմվել Գրիգորյանը ստանձնել է նրա պաշտպանությունը, աղմկահարույց գործի քննությունը տևել է 7 տարի։ Քալաշյանի խոսքով՝ չնայած գումարի մյուս մասը գործի ավարտին տալու պայմանավորվածությանը՝ այդ ընթացքում փաստաբանն իրենից գումար է պահանջել արդեն այն ժամանակ, երբ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն։

«Գալիս է այնտեղ, ասում է՝ «Թելման ջան, պիտի այդ փողերը՝ մնացած փողը, երբ ուզեմ, ինչքան ուզեմ՝ պիտի տաս»։ 70 հազար դոլար իրեն պարտք էր մնացել, որ պիտի դուրս գայի՝ տայի։ Այդ 70 հազար դոլարը կուրսով հաշվեց 33 միլիոն 600 հազար դրամ եղավ, ութ-ինը վկա ունեմ,ձայնագրություններ ունեմ, ասեց՝ «չտաս՝ չի լինի»։ Ես էլ հանեցի այդ 33 միլիոն 600 հազարը մաս-մաս տվեցի տասը օրվա մեջ։ Տարավ ու հիմա ես ցմահ եմ դատապարտվել»,- ասում է Քալաշյանը։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 1-ին․ ըստ դատապարտյալի՝ բարեկամն իրենից մի քանի ամսով 100 հազար դոլար գումար է պարտքով վերցրել, սակայն տարիներ շարունակ այդպես էլ չի վերադարձրել։

«Oգոստոսի 5-ին պետք է աղջիկ երեխուս ուղարկեի Եվրոպա վիրահատության։ Ես էլ օգոստոսի 1-ին զանգում եմ ասում՝ «ա՛յ տղա, փողերս ի՞նչ եղավ, երեխուս պիտի վիրահատեմ այսինչ օրը»։ Քալաշյանն ասում է՝ ի պատասխան՝ ընտանիքի հասցեին հայհոյանքներ է ստացել, ինչից հետո, իր բնութագրմամբ, «արյունը գլխին է տվել»։ 

«Աֆեկտի տակ եմ եղել, հոգեկան խիստ հուզմունքի տակ։ Այդ սպանվածների հետ ես ո՛չ կապ եմ ունեցել, ո՛չ թշնամանք, ո՛չ պարտք ու պահանջ, երեք հոգուն չեմ էլ ճանաչել։ Ես եղել եմ հոգեկան խիստ հուզմունքի տակ»,- արարքը պատճառաբանում է դատապարտյալը։

Քալաշյանն ասում է՝ փաստաբանն իրեն հավաստիացրել է, որ դատարանում կկարողանա ապացուցել, որ արարքը կատարել է «աֆեկտի» ազդեցության տակ։ 

«Ես իմ փողերն եմ ուզում։ Ես ունեմ հիվանդ երեխա, հիվանդ կին։ Իմ անասունները այդ 33 միլիոն 600 հազարի համար ծախեցի տվեցի, որ դուրս գամ իմ ազատության համար, իմ հիվանդ երեխեքին կաշխատեմ, կպահեմ։ Հիմա ես մի կոպեկ չունեմ, բա այս երեխեքին ինչո՞վ պահեմ։ Ինձի ցմահ տվել եք, գոնե էդ երեխեքին չսպանեք»,- նշում է դատապարտյալը։

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, սակայն, կտրուկ հերքում է, թե որևէ խոստում է տվել Թելման Քալաշյանին։

«Թելման Քալաշյանին փոխանցեք, որ Գրիգորյանը այն փաստաբանն է, որ ոչ մեկին 1985 թվականից մինչև այսօր ոչ մի խոստում չի տվել: Ես իրան բազմիցս ասել եմ՝ «Թելման, ես չեմ խոստանում, նման բան չի եղել», ասում է՝ «դե իմ բարեկամներին ես խոստացել»: Բարեկամների հետ էլ ունեմ ձայնագրություններ, իր հետ էլ․ ինչ գումար վերցվել է՝ պաշտպանության համար է վերցվել, ոչ թե խոստումներ տալու համար»,- շեշտում է փաստաբանը: 

Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք Քալաշյանը նրան 500 հազար դոլար է վճարել, Գրիգորյանը կտրուկ արձագանքեց՝ «դա արդեն Ձեզ չի վերաբերում», զուգահեռ հայտարարելով, որ դատաքննության ամբողջ ընթացքում պատշաճ պաշտպանություն է իրականացրել, 560 էջ վերաքննիչ բողոք է ներկայացրել։

«Նախաքննության փուլում, դատաքննության փուլում, Վերաքննիչ դատարանում խախտումները բազմաթիվ են: Եթե իմ բողոքի քննությունը իրականացվեր ամբողջ ծավալով, ես ենթադրում եմ, որ գործը գոնե կբեկանվեր կամ կուղարկվեր նոր քննության»,- ասում է փաստաբան Գրիգորյանը:

Եթե Թելման Քալաշյանի բուն քրեական գործն ամբողջությամբ ավարտված է, ապա փաստաբանի հետ կապված գործը դեռևս նախաքննության փուլում է․ Քալաշյանն այս տարեսկզբին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

«Ինձ տուժող են ճանաչել։ Մի անգամ տարել հարցաքննել են, մի քանի վկա են կանչել, էլի երկու հոգի վկա դեռ չեն կանչել, ու այդպես ձգձգում են»,- նշում է Քալաշյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղից հայտնեցին՝ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել առանձնապես խոշոր չափերով խարդախության հոդվածով․ Թելման Քալաշյանը տուժող է ճանաչվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

 

 

 

]]>
https://factor.am/1042017.html/feed 0
Ճանաչում ենք Փաշինյանի ապագա կառավարությունը որպես ՀՀ-ի փաստացի կառավարություն, բայց լեգիտիմ չէ․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1041935.html https://factor.am/1041935.html#respond Thu, 16 Jul 2026 15:00:36 +0000 https://factor.am/?p=1041935 «Հայաստան» խմբակցությունը, վերցնելով պատգամավորական մանդատները, հայտնվել է քննադատությունների տարափի տակ, այդ թվում՝ սեփական կողմնակիցների կողմից։ Factor TV-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձել է այս որոշման դրդապատճառներին, իշխանության լեգիտիմության հարցին և ընդդիմության առաջիկա անելիքներին։

Մանդատները վերցնելու որոշումը քննադատողներին Խաչատրյանը բաժանում է երկու մասի՝ նշելով, որ պատրաստ է ընդունել միայն իրենց աջակիցների դիտարկումները։ 

«Քննադատություն ես կարող եմ ընդունել մեր աջակիցների կողմից։ Եթե կան մարդիկ, ովքեր քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին, ի՞նչ բարոյական և տրամաբանական իրավունք ունեն մեր որևէ գործողություն քննադատելու»,- նշում է նա։

Խաչատրյանի խոսքով՝ խորհրդարան մտնելու որոշումը կարևոր է, քանի որ Ազգային ժողովը պայքարի կարևորագույն հարթակ է․ «․․․որտեղ դու կարող ես դիմագրավել իշխանություններին, քննադատել, ցույց դնել իշխանությունների ձախողումները, ներկայացնել այլընտրանքներ։ Ի վերջո, խորհրդարանը դրա համար է ստեղծված։ Այսինքն, եթե դու ընդդիմություն ես, պետք է օգտագործես բոլոր հնարավոր գործիքները իշխանությունների դեմ պայքարելու համար»։

Անդրադառնալով ընդդիմության նախկին հայտարարություններին, թե իշխանափոխությանը հաշված րոպեներ են մնացել, ինչը բարձր ակնկալիքներ էր ստեղծել հանրության շրջանում, Խաչատրյանը դա որակում է որպես քաղաքական պայքարի առանձնահատկություն․ «Դա ժանրի օրենքն է։ Բնականաբար, դու խոսում ես առավելագույն ակնկալիքների մասին։ Ամբողջ հմտությունը հետևյալն է. այնքան քիչ չասես, որ որևէ մեկը քո հետևից չգա, և այնքան շատ չասես, որ չկարողանաս հասցնել անել այն, ինչ խոստացել ես»։

Նա, միաժամանակ, պնդում է, որ իրենց քաղաքական ուժն ապացուցել է իր սկզբունքայնությունը։ «Այն, որ մեր գործունեության ընթացքում ցույց ենք տվել, որ իրոք ամենաարմատական և ամենակայուն ընդդիմադիր քաղաքական ուժը մենք ենք, կարծում եմ, պետք է տեսողությունը և խիղճը կորցրած լինես, որպեսզի իմ այս պնդմանը հակադրվես»,- հայտարարում է նա։

Խաչատրյանը հստակ տարանջատում է դնում իշխանության օրինականության և լեգիտիմության միջև։ Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքը ճանաչում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որպես փաստացի իշխանություն, բայց ոչ լեգիտիմ։

«Մենք ճանաչում ենք Հայաստանի ապագա կառավարությունը, որը ձևավորվելու է Նիկոլ Փաշինյանի կողմից, որպես Հայաստանի փաստացի կառավարություն։ Լեգիտիմ չի, որովհետև ինքը խախտել է ընտրությունների արդարությունը, թափանցիկությունը, ազնվությունը։ Լեգիտիմ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրություններից մի քանի ամիս առաջ թոշակները 10,000 դրամով չբարձրացներ»,- նշում է պատգամավորը։

Արթուր Խաչատրյանը վստահեցնում է, որ իրենք չեն հրաժարվելու փողոցային պայքարից և համատեղելու են խորհրդարանական ու արտախորհրդարանական գործիքակազմերը․ «Մենք միշտ ասել ենք, որ մենք փողոցային, խորհրդարանական և արտախորհրդարանականը համադրելու ենք։ Եվ այդ երկուսը իրար ոչ թե ժխտում են, այլ իրար ուժեղացնում են»։

Ըստ պատգամավորի՝ առաջիկայում կարող են լինել մի քանի զարգացումներ, որոնք կծառայեն որպես համահայաստանյան զայրույթի և իշխանափոխության խթանիչ։

«Անկլավների թեման կարող է լինել, կարող է լինել տնտեսական իրավիճակը։ Եվ ես չեմ բացառում նոր պատերազմը։ Որովհետև Ադրբեջանի նպատակը խաղաղություն հաստատելը չի, Ադրբեջանի նպատակը Հայաստանը ոչնչացնելն է։ Նոր պատերազմի արդյունքում կարող են ներսի փոփոխություններ տեղի ունենալ, որովհետև ժողովուրդը, որն ասում էր՝ «դե լավ…», հիմա ի՞նչ են ասելու։ Հիմա ասելու են՝ խոստացել ես խաղաղություն, բերեցիր պատերազմ։ Ուրեմն՝ քո խոստումը ձախողել ես, ուրեմն վե՛ր կաց, գնա՛»,- ասաց նա։

Ընդդիմադիր գործիչը բացառում, որ հեղափոխական իրավիճակի ստեղծման դեպքում ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ելնելով ինքնապահպանման բնազդից, կարող են դավաճանել իրենց առաջնորդին․ «Ես ասել եմ, որ Հայաստանում առնվազն երեք անգամ դա եղել է։ Դա նաև Հայաստանին հատուկ ֆենոմեն չի, երևույթ չի, ամբողջ աշխարհում էլ մենք դա տեսնում ենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

 

 

 

 

]]>
https://factor.am/1041935.html/feed 0
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը // 5 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար․ ԼՈՒՐԵՐ https://factor.am/1041930.html https://factor.am/1041930.html#respond Thu, 16 Jul 2026 11:10:24 +0000 https://factor.am/?p=1041930 https://factor.am/1041930.html/feed 0 Ծառուկյանի մարզասրահի շենքն անցել է համայնքին, շարունակելու է գործել․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1041890.html https://factor.am/1041890.html#respond Thu, 16 Jul 2026 10:15:14 +0000 https://factor.am/?p=1041890 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին։

«Այո՛, հաստատում եմ։ Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Համապատասխանաբար, պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը, և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագա հայտարարություններ անպայման կլինեն», ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ արձանագրված խախտումները հայտնի են եղել դեռևս մեկ տարի առաջ։

«Խախտումներն արձանագրվել են դեռևս, եթե չեմ սխալվում, մեկ տարի առաջ։ Տարբեր քննարկումներ ենք ունեցել իրենց հետ, սակայն լուծումներ այդպես էլ չեն գտնվել, և այդ լուծումները չգտնելուց հետո արդեն վերջնական որոշումներ են կայացվել»,- նշեց քաղաքապետը։

Արդյո՞ք որոշումը կապված է Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումների՝ ԱԱԾ գործողությունների և քրեական գործերի հետ, քաղաքապետը հարցին հետևյալ կերպ պատասխանեց․ «Ո՛չ, կապ չունեն։ Կոնկրետ այս գործընթացը սկսել է շատ ավելի վաղ, և այս գործընթացը, անկախ որևէ այլ պրոցեսից, տեղի էր ունենալու»։

Քաղաքապետը հայտնեց, որ շենքը նախատեսվում է օգտագործել որպես մարզման կենտրոն՝ հաշվի առնելով նաև սոցիալական բաղադրիչը։

«Այդ շենքի հետ կապված մենք անպայման դեռ կանդրադառնանք հարցին։ Մենք այնտեղ ունենք մարզվողներ, որոնց իրավունքները, կարծում եմ, պետք է պաշտպանենք։ Կարծում եմ՝ այն շարունակելու է գործել որպես մարզման կենտրոն՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով»,- ասաց Ավինյանը։

Հարցին՝ արդյո՞ք այն կարող է դառնալ համայնքային վճարովի մարզասրահ, քաղաքապետը պատասխանեց․ «Այն դառնում է հենց համայնքային մարզասրահ՝ որոշակի սոցիալական կոմպոնենտներով»։

Անդրադառնալով Օղակաձև այգու այլ շինություններին, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող օբյեկտներին, և հարցին՝ ինչո՞ւ դրանց նկատմամբ նույն գործընթացները չեն իրականացվում, Ավինյանը նշեց, որ սեփականատերերի անունները նշանակություն չունեն։

«Կարծում եմ՝ վերջին չորս տարիների ընթացքում մենք ապացուցել ենք, որ որևէ մեկի անունը մեզ համար այս տեսակ հարցերում էական չէ։ Մեզ համար կարևոր չէ, թե ովքեր են տնօրինում նմանատիպ գույքերը։ Քանդում իրականացնելուց կամ բարեկարգում իրականացնելուց՝ լինի փոքր ավտոտնակ, թե մեծ շինություններ, մենք, անկեղծ ասած, չենք նայում, թե ովքեր են տիրապետողները»,- վստահեցրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

]]>
https://factor.am/1041890.html/feed 0
Ինչպես տնտեսվարողները ձուկ և ձկնամթերք կարտահանեն եվրոպական շուկա․ պարզաբանում է Պապոյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1041836.html https://factor.am/1041836.html#respond Thu, 16 Jul 2026 08:57:03 +0000 https://factor.am/?p=1041836 ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրոպական միության երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ և վերամշակված ձուկ, ինչպես նաև ձկնամթերք արտահանելու վերաբերյալ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«2026-ին, ըստ էության, եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին փոխանցել է, թե ինչ ընթացակարգեր է անհրաժեշտ։ Մենք բավական աշխատանքներ ենք իրականացրել և այդ ուղղությամբ աշխատանքն ավարտում ենք»,- ասաց Պապոյանը։

Նախարարը ներկայացրել է, թե ինչպես է իրականացվելու տնտեսվարողի՝ եվրոպական շուկա դիմելու ընթացակարգը։

ԵՄ արտահանման համար տնտեսավարողները պետք է գրանցվեն TRACES համակարգում՝ դիմելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որը կստուգի նրանց համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Պահանջները վերաբերում են արտադրանքի անվտանգությանը, հիգիենային, հետագծելիությանը, մակնշմանը, պահպանման պայմաններին և արտադրական գործընթացներին։

Կառավարությունը սրանով սահմանում է այն պահանջները, որոնց պետք է համապատասխանեն ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանող ձկնաբուծական տնտեսություններն ու արտադրողները։

Ըստ կառավարության՝ կարգավորման նպատակն է ընդլայնել հայկական ձկնամթերքի արտահանման հնարավորությունները դեպի եվրոպական շուկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

]]>
https://factor.am/1041836.html/feed 0
ԵՄ շուկա արտահանելիս՝ տնտեսվարողները չեն վճարի մաքսատուրքեր․ խոսքը լայն ապրանքատեսակների մասին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1041850.html https://factor.am/1041850.html#respond Thu, 16 Jul 2026 08:48:55 +0000 https://factor.am/?p=1041850 Հայաստանյան ծագում ունեցող ապրանքների համար ԵՄ-ի հետ առանց մաքսատուրքերի առևտրի հնարավորություն բացելը լուրջ ռեսուրս է Հայաստանի համար՝ դիվերսիֆիկացնելու իր արտահանումը և ամրացնելու տնտեսական անվտանգությունը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը՝ պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ ապրանքատեսակների համար է կանաչ լույս վառվելու ԵՄ շուկա մտնելիս և սա ի՞նչ կտա հայաստանյան բիզնեսին։

Անուշիկ Ավետյանը պարզաբանել է, որ նախատեսվում է Հայաստանին տրամադրել ինքնավար առևտրային միջոցներ, ինչը թույլ կտա հայկական ապրանքների մոտ 80%-ն արտահանել ԵՄ երկրների շուկաներ՝ առանց մաքսատուրքերի։

«Խոսքը վերաբերում է շատ լայն ապրանքատեսականիների, GSP+ համակարգում ներառված գրեթե բոլոր ապրանքներն են ներառված այս նախագծի մեջ, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների գրեթե 99%-ը։ Նախկինում GSP+-ի մեջ գյուղատնտեսական ապրանքներ ներառված չէին։ Սա ենթադրում է առանց մաքսի առևտուր Եվրամիության անդամ երկրների հետ։ Այսինքն՝ տնտեսվարողները ցանկում ներառված ապրանքների արտահանման պարագայում մաքսատուրք չեն վճարելու»,- նշել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ այս քայլը կնպաստի արտահանման դիվերսիֆիկացմանը, իսկ տնտեսվարողները խնայված գումարները կկարողանան ուղղել ներդրումների, նոր տեխնոլոգիաների ձեռքբերմանը և արտադրության ստանդարտների բարելավմանը։ Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովի վերջնական որոշումը կկայացվի աշնանը՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին։ Ըստ փոխնախարարի՝ արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացմամբ Կառավարությունը փորձում է լուծել ՀՀ-ի տնտեսական անվտանգության խնդիրը։ 

Խոսելով ԵՄ-ից տրամադրվող ֆինանսական աջակցության մասին՝ նա նշել է, որ 2026 թվականի մարտին Հայաստանը ԵՄ-ից ստացել է 90 միլիոն եվրոյի դրամաշնորհային աջակցություն, որի մի մասն ուղղվելու է հենց արտահանման դիվերսիֆիկացմանը։ Միայն հունիսին ՌԴ-ի սահմանափակած ապրանքները վերաուղղորդվել են այլ շուկաներ, օրինակ՝ ծաղիկ է արտահանվել 25 երկիր, միրգ՝ 15 երկիր, բանջարեղեն՝ 7։

Ավետյանն ընդգծել է, որ Կառավարությունն ակտիվորեն աշխատում է տնտեսվարողներին աջակցելու ուղղությամբ՝ փոխհատուցելով նոր շուկաներ մուտք գործելու հետ կապված լոգիստիկ ծախսերի մի մասը։ 

«Դա հնարավորություն կտա մասնավոր հատվածին ավելի մրցունակ գին առաջարկել Եվրամիության շուկային, Պարսից ծոցի երկրներին կամ այլ շուկաներին»,- ասել է նա։

Կառավարությունը նաև քննարկում է թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների օդային փոխադրման՝ «էյր-կարգոյի» ծախսերի փոխհատուցման նախագիծ։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից սահմանափակումներին՝ փոխնախարարը նշել է, որ թեև Կառավարությունը գերադասում է ունենալ բալանսավորված տնտեսական հարաբերություններ, այնուամենայնիվ, արտահանման դիվերսիֆիկացումը մնում է առաջնահերթություն։

«Կառավարությունը նման նպատակ չի դրել իր առջև՝ գերազանցելու Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները՝ Եվրամիության շուկաներով փոխարինելով։ Մեր առջև դրված նպատակն առևտրի դիվերսիֆիկացումն է, և դա չի նշանակում մեկ շուկան փոխարինել մեկ այլ շուկայով»,- պարզաբանել է Ավետյանը։

Նա հավելել է, որ արտահանման վերաուղղորդումն արդեն տեղի է ունենում դեպի Ծոցի երկրներ, Կենտրոնական Ասիա ու ԵՄ անդամ երկրներ։

Անուշիկ Ավետյանը վերահաստատել է, որ Հայաստանն այս պահին չի քննարկում ԵՏՄ-ից դուրս գալու հարցը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այս հղումով։

]]>
https://factor.am/1041850.html/feed 0