Հիշում ենք եվ պահանջում | Factor.TV https://factor.am Thu, 03 Sep 2026 08:29:37 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.6 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Հիշում ենք եվ պահանջում | Factor.TV https://factor.am 32 32 Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1056964.html https://factor.am/1056964.html#respond Tue, 01 Sep 2026 16:30:09 +0000 https://factor.am/?p=1056964 Factor.am-ն ուսումնասիրել է դոլարային միլիարդատիրոջ հայտարարագիրը և այնտեղ հանդիպել մի ընկերության անվանման, որի հետքը հասնում է Պանամայից Կիպրոս, իսկ այնտեղից՝ Ֆրանսիայի Լազուրե ափ։

Կարապետյանը հայտարարագրել է բաժնետոմսեր և բաժնեմասեր 18 տարբեր կազմակերպություններում։ Դրանց մեծ մասի անունները հանրությանը հասանելի չեն, սակայն մի քանիսը բաց են՝ «Լե Գոնքս», «Գլոբալ Կոնֆորմիտի» ԱԳ, «Տաշիր Կապիտալ Լիմիթեդ» և «Կալուգայի քիմական և դեղագործական գործարան» ԲԲԸ։

Մեր ուշադրությունը գրավեց «Լե Գոնքս»-ը։ Հայտարարագրում այս անվամբ ներկայացված ընկերությունը նույն Le Gonks Stood Incorporated-ն է՝ Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունը։

Կարապետյանի հայտարարագրի համաձայն՝ նա ընկերությունում 2000 եվրո արժողությամբ բաժնեմաս է ձեռք բերել 2016 թվականի նոյեմբերի 10-ին։ Սակայն ընկերությունն ուշագրավ է ոչ միայն նրանով, որ գրանցված է օֆշորային գոտում։

Ֆրանսիայի արդյունաբերական սեփականության ազգային ինստիտուտի տվյալներով՝ ընկերությունը Ֆրանսիայում գործունեություն է սկսել 2016 թվականի հունիսի 21-ին։ Որպես հիմնական գործունեություն՝ նշված է հողամասերի և այլ անշարժ գույքի վարձակալությունը։ Ընկերության՝ Ֆրանսիայում նշված երկրորդական հասցեներից մեկը «Մարիա Իրինա» վիլլան է։

The Insider-ի հետաքննության համաձայն՝ վիլլան տնօրինող կառուցվածքում ներգրավված է եղել կիպրոսյան Leyson Holdings Limited ընկերությունը։ Իսկ Leyson-ը նախկինում պատկանել է հենց պանամական Le Gonks Stood Incorporated ընկերությանը։

Leyson Holdings-ը 2016 թվականին անցել է Սամվել Կարապետյանի վերահսկողության տակ։ Նույն տարում ընկերությունը «Գազպրոմբանկից» ստացել է 115 միլիոն եվրոյի վարկ, որն այնուհետև փոխանցվել է վիլլան տնօրինող ընկերությանը։

The Insider-ի հրապարակման համաձայն՝ շքեղ առանձնատունն օգտագործվել է որպես վարկերի գրավ, թեև դրա հետ կապված պարտավորությունները գերազանցել են գույքի արժեքը։

«․․․ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերուհին և նրա երկու երեխաների մայրը՝ Ալինա Կաբաևան, ժամանակ է անցկացրել այս առանձնատանը։ ․․․Այսպիսով, առանձնատունը «նվիրել» են Կարապետյանին հարկատուների և գազ արտադրողների հաշվին, մինչդեռ «Գազպրոմ»-ը, ըստ էության, նրան նշանակել է որպես սեփականության անվանական սեփականատեր»,– գրել է The Insider-ը։

Վիլլայի շուրջ հարցերը, սակայն, միայն լրագրողական հետաքննություններով չեն սահմանափակվել։

Դեռևս 2024 թվականին Ֆրանսիայի դատարանը սառեցրել է դրա սեփականության իրավունքը։ Առանձնատունը փաստաթղթերով կապվում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի հետ, սակայն Փարիզի դատախազները կասկածում են, որ դրա իրական շահառուն կարող է լինել ռուսական «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը։ Այս պահին վիլլան գտնվում է Leyson Holdings Limited-ի վերահսկողության ներքո։

Սամվել Կարապետյանի հայտարարագրում նշված Le Gonks-ը այս պատմության ավելի վաղ օղակն է։ Խոսքը պանամական օֆշորային ընկերության մասին է, որը նախկինում վերահսկել է Leyson-ը և, ըստ ֆրանսիական գրանցումների, գործունեության հասցե է ունեցել հենց «Մարիա Իրինա» վիլլայում։

Այսպիսով, Սամվել Կարապետյանի հայտարարագրում «Le Gonks» անունով նշված ընկերությունը կապվում է օֆշորային մի շղթայի հետ, որը Պանամայից՝ Կիպրոսով, հասնում է Ֆրանսիայի Լազուր ափի «Մարիա Իրինա» վիլլա։ Այդ վիլլայի իրական սեփականատիրոջ հարցն այսօր արդեն ոչ միայն լրագրողական հետաքննության, այլև ֆրանսիական իրավապահների քննության առարկա է։

 

Եվգենյա Համբարձումյան 

]]>
https://factor.am/1056964.html/feed 0
Մայորի մարմինը հուղարկավորել են առանց ձեռքերի և գլխի․ Բաքուն հայ ընտանիքին կվճարի՞ 104 հազար եվրո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1033527.html https://factor.am/1033527.html#respond Mon, 22 Jun 2026 15:36:02 +0000 https://factor.am/?p=1033527 Սկզբում հրազենային վնասվածք են հասցրել, մահից վայրկյաններ առաջ՝ կտրել ձեռքերը, այնուհետև դեռևս ողջ վիճակում գտնվող զինծառայողին գլխատել են․ այս ոճրագործությունն ու խոշտանգումն ադրբեջանցիները քառօրյա պատերազմի օրերին իրականացրել են մայոր Հայկ Թորոյանի նկատմամբ։ 

Խոշտանգման փաստը հաստատել է միջազգային ատյանը․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս Բաքվի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով՝ Ադրբեջանը խախտել է զինծառայողի կյանքի, խոշտանգումների արգելքի իրավունքը, բացի այդ՝ տառապանք է պատճառել ընտանիքի անդամներին:

«Դեպքը վերաբերում էր Թալիշից մի փոքր հեռու դիվերսիոն խմբի կողմից երկու զինծառայողի մեքենայի վրա հարձակում գործելուն, նրանց վրա կրակելուն։ Մի զինծառայողը տեղում մահացել էր, իսկ այս զինծառայողը, ում մասով կայացվել է վճիռը, ծանր վիրավորվել էր։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գնահատել է առանձնահատուկ ծանրությունն այս հանցագործության, հատկապես՝ նրան անդամահատելով սպանելը, մինչ այդ նաև մարմնի մյուս մասերի անդամահատումը գնահատել է որպես գերծանր տառապանք պատճառել անձին»,- նշում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանը։

2016 թվականի ապրիլի 2-ի կեսօրին 31-ամյա Թորոյանը և 68-ամյա վարորդ, պայմանագրային զինծառայող Հրանտ Ղարիբյանը դուրս են եկել զորամասից, որ զինամթերք մատակարարեն Թալիշ գյուղից շուրջ 2 կմ հյուսիս գտնվող մեկ այլ ռազմական հրամանատարական կետի։ Սակայն հայտնվել են շրջափակման և կրակահերթի տակ։ Թորոյանը հասցրել է հաղորդագրություն ուղարկել ծառայակից ընկերոջը․ «Կրակեցին իմ վրա»:

«Հրանտ Ղարիբյանի մարմինը հայտնաբերվել է ապրիլի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, մեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա։ Հայկ Թորոյանին նախ դուրս են բերել բեռնատարից, կտրել են ձեռքերը․ սկզբում աջը, ապա՝ ձախը։ Սակայն մահվան անմիջական պատճառը ոչ թե այդ վնասվածքներն էին, այլ գլխատումը։ Նրա գլուխը «տրավմատիկ կերպով առանձնացվել էր, երբ նա դեռ կենդանի էր, մահից վայրկյաններ առաջ, և հենց դա էլ հանգեցրել է մահվան»։ Թորոյանի մարմինը հայկական զինված ուժերը հայտնաբերել են հաջորդ առավոտ՝ ապրիլի 3-ին, բեռնատարից մոտ 30 մետր հեռավորության վրա»,- նշվում է ՄԻԵԴ վճռում։

Հայկ Թորոյանի խոշտանգման դեպքով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում էր ուղարկվել սպանությունից օրեր անց, բացի այդ միջանկյալ միջոցով պահանջ էր ներկայացվել վերադարձնել զինծառայողի մարմնի մասերը, սակայն, ապարդյուն․ մայորը հուղարկավորվեց «Եռաբլուր»-ում ապրիլի 7-ին՝ առանց մարմնի կտրված մասերի, որոնք մինչ օրս չեն հայտնաբերվել։ Թորոյանը հետմահու պարգևատրվեց Հայաստանի Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով և Արցախի Մարտական ծառայություն մեդալով։

Ադրբեջանը, ինչպես և սպասելի էր, չընդունեց ոճրագործության փաստը՝ հայտարարելով, թե այդ ժամանակ ադրբեջանական զինված ուժերը դեռևս չէին մտել Թալիշ գյուղ, հետևաբար՝ չէին կարող ֆիզիկապես կատարել այդ գործողությունները։

«Այնքան անպատժելի են եղել ադրբեջանցի զինծառայողները, որ անդամահատված գլխի լուսանկարն էին հրապարակել սոցիալական ցանցերում։ Մենք միջնորդել էինք այդ լուսանկարը փորձաքննության ենթարկել, և հաստատվել էր, որ դա պատկանում է հենց այս զինծառայողին, ում վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռը»,- ասում է Մելքոնյանը։

Ադրբեջանցի զինծառայողների ոճրագործության մասով գործը Եվրոպական դատարանում քննվել է ուղիղ 10 տարի։ Ի վերջո, կոնվենցիոն խախտումներն արձանագրելով, դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին Թորոյանի ընտանիքին վճարել 90 հազար եվրո՝ իրավունքների խախտման համար և 14,210 եվրո՝ դատական ծախսերի համար: Սակայն մինչ օրս Բաքուն երբեք չի կատարել  հայերի հետ կապված գործերով ՄԻԵԴ վճիռներով ամրագրված պարտավորությունները։

«Ո՛չ փոխհատուցել գումարը, որը ներկայացվել է դատարանի կողմից՝ բարոյական, հատկապես բարոյական վնասի համար, ո՛չ էլ կատարել է արդյունավետ քննություն, հետո ներպետական մակարդակում պատասխանատվության ենթարկել: Բոլոր վճիռները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ հայ ազգի ներկայացուցիչների հետ կապված նրանք չեն կատարում»,- ընդգծում է Արաքս Մելքոնյանը:

Ադրբեջանի անպատժելիությունը կարող է ավելի խորանալ Խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում՝ կարծում են ոլորտի մասնագետները, քանի որ այն ենթադրում է միջազգային ատյաններ ներկայացված հայցերի հետքաշում։ 

Արդո՞ք այս անգամ Բաքուն կկատարի ստրասբուրգյան դատարանի՝ իր առաջ դրված պահանջները և ոչ միայն կփոխհատուցի որդեկորույս ընտանիքին ու կվճարի փաստաբանական ծախսերը, այլև քրեական պատասխանատվության կենթարկի ոճրագործություն կատարած անձանց, պարզ կդառնա առաջիկա երեք ամսվա ընթացքում։ Վճռով հենց այսքան ժամանակ է սահմանված պարտականությունները կատարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

 

 

]]>
https://factor.am/1033527.html/feed 0
Թրամփի ուղին՝ Մեղրիում․ նախագիծ, որը կարող է փոխել տարածաշրջանը. հատուկ ռեպորտաժ Մեղրիից. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/955392.html https://factor.am/955392.html#respond Sat, 22 Nov 2025 16:00:28 +0000 https://factor.am/?p=955392 Երեք տասնամյակ տևած դադարից հետո Մեղրիում հնարավոր է կրկին լսվի գնացքի շչակի ձայնը։ Օգոստոսի 8-ին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրած հռչակագրով նախատեսված է մեկնարկել «Թրամփի ուղի» նախագիծը։ Այն ենթադրում է Մեղրիի տարածաշրջանով՝ Արաքսի ափով ձգվող 42 կմ երկարությամբ երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցության, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների կառուցում։

Նախագիծը, որը հավակնում է դառնալ Ասիան Եվրոպային կապող Միջին միջանցքի հարավային առանցքը, նախատեսվում է իրականացնել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության միջոցով։ ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել տրամադրել մոտ 145 մլն դոլար, իսկ ընդհանուր շինարարությունը, ըստ նախնական հաշվարկների, կարժենա շուրջ 360 մլն դոլար։

Մինչ պաշտոնական Երևանն ու Վաշինգտոնը բանակցում են դետալների շուրջ, Մեղրիում տրամադրությունները տարբեր են։ Բերքահավաքի եռուն շրջանում գտնվող տեղացիները մի կողմից ակնկալում են տնտեսական ակտիվություն, աշխատատեղեր և դեպի Երևան ու այլ տարածաշրջաններ բեռնափոխադրումների դյուրացում, մյուս կողմից՝ ունեն ակնկալիք, որ իրենց ունեցած անվտանգային մտահոգությունները կհասցեագրվեն։

Տեղում ենթակառուցվածքային խնդիրները ևս մեծ են․ խորհրդային երկաթգիծը վաղուց ապամոնտաժվել է, իսկ առկա ավտոճանապարհները նեղ են միջազգային տարանցման համար։ Հետևաբար, պահանջվելու են լայնածավալ ինժեներական աշխատանքներ։

«Թրամփի ուղին» կարող է դառնալ տարածաշրջանի տնտեսական զարկերակը՝ Հայաստանին բերելով տարանցիկ երկրի կարգավիճակ, սակայն դրա իրագործումն ուղիղ կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման և իրական փոխադարձության սկզբունքի պահպանման հետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

]]>
https://factor.am/955392.html/feed 0
Զոհերի թիվը՝ պլյուս մինուսով. պատերազմից 5 տարի անց զոհված անձանց ցանկը  հրապարակված չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/949884.html https://factor.am/949884.html#respond Fri, 07 Nov 2025 17:00:12 +0000 https://factor.am/?p=949884 2020 թվականի պատերազմից 5 տարի անց Հայաստանի քաղաքացիները չգիտեն բոլոր այն անձանց անունները, որոնք չվերադարձան ռազմաճակատից։ Զոհվածների անվանական ցանկն առ այսօր չի հրապարակվել։ Նրանց միայն մի մասի անունները կարելի է գտնել Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ ամփոփված են պատերազմի մասնակիցների մարմինները:

44 օր տևած պատերազմի ընթացքում Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հրապարակում էր զոհված անձանց ցանկը։ Բայց երբ կրակը դադարեց, նախարարությունն էլ դադարեց հրապարակել տվյալներ։

Զոհերի հնարավոր՝ ոչ պաշտոնական թիվն առաջին անգամ 2020 թվականի նոյեմբերի 14-ին հրապարակեց Սուրբ աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«5 օր առաջ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն Նիկոլին զեկուցել են, որ այս պահի տվյալներով՝ ունենք.

2250 զոհված և հերձված

1400 զոհված և դեռևս չհերձված

1100 անհետ կորած։

4750 հաստատված մահ, որ փաստաթղթով զեկուցվել է ՀՀ վարչապետին»,- գրել էր Միքայել Մինասյանը:

Առողջապահության նախարարությունը շտապեց հերքել զոհերի թվի մասին տեղեկությունը:

«Հայտնում ենք, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը լկտի սուտ է: Սույն օգտատիրոջ կողմից անամոթաբար կեղծիք տարածելը ծանոթ գործելաոճ է, սակայն հայկական կողմի զոհերի վերաբերյալ ուռճացված թվեր ներկայացնելը անցնում է բոլոր սահմանները: Ով է լկտիաբար ստում և ով՝ հայտնում ճշմարտությունը։ Այս հարցն առ այսօր իշխանություն-ընդդիմություն վեճի առարկա է»,- հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

Իշխանության և ընդդիմության միջև զոհերի թվի վերաբերյալ վեճը, սակայն, չդադարեց:

«Պատերազմ բերած մարդը խոսում է խաղաղության մասին։ 2018 թվականին խաղաղությունից չէր խոսում։ Որովհետև կար խաղաղություն, բայց չկար խաղաղության օրակարգ։ Երբ որ խաղաղություն չի լինում, հայտնվում է խաղաղության օրակարգը։ Ինքը 5000 զոհերով, 11 հազար վիրավորներով բերել է պատերազմ, ինքը ծնել է խաղաղության օրակարգ»,- ասուլիսներից մեկի ժամանակ ասել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մինչդեռ իշխանությունները պատերազմի օրերից ի վեր խոսում են 4000-ի հասնող զոհերի մասին, պնդում, որ ընդդիմությունն ուռճացված թվեր է ներկայացնում։

«Պատկերացնո՞ւմ եք ասում են՝ 5000 զոհ։ 4000-ը քիչ ա՞, որ ասում եք՝ 5000 զոհ։ Տո ստի հերն եմ անիծել, թե մենք 5000 զոհ ունենք։ 4000-ը քի՞չ է։ Մենք ամեն մեկի մահն ենք ողբում»,- հանրահավաքներից մեկի ժամանակ հայտարարել է ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը:

«Գլխովին հայաթափես Արցախը և զոհաբերես հինգ հազար պայծառ երիտասարդների, իսկ տասը հազարից ավելի զինվորների հաշմանդամ դարձնես․․․Եվ այս ամենից հետո ցինիկաբար հայտարարես և ամեն օր կրկնես ու հպարտանաս, որ խաղաղություն ես պարգեւել հայ ժողովրդին»,- ասել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Էնքան ցավալի է, որ էսօր ինչ-որ մարդիկ եթերում իրենց թույլ են տալիս ասել, որ պատերազմի ժամանակ 5000 մարդ է զոհվել։ Էդ մարդիկ սրիկաներ են, եթե համարում են, որ մեր երեխաների թիվը կարող են 1000-ով ավելացնել»,- հարցազրույցներից մեկում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

5000 զոհի մասին խոսել է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հայաստանում ոչ թե պետք է 5000 նոր գերեզման ավելանար, այլ 5000 նոր կնունք, ծնունդ ու հարսանիք լիներ։ Եռագույնները պետք է ծածավեին ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ Հայոց բանակի հաղթական շքերթներին, մեր արցունքները պետք է ուրախության, այլ ոչ թե ողբերգության հույզերից ծնվեին, և այդ լուսավոր տղաներին, նրանց ընտանիքներին մենք բոլորս պարտք ենք արժանապատիվ, բարեկեցիկ ու հզոր Հայաստան»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Իշխանությունն ու ընդդիմությունը միայն մի հարցում են համերաշխ․ զոհերին պետք է երախտապարտ լինել։ Միայն թե նրանց թիվը ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև իշխանությունները հստակ չգիտեն։

«Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, ներողություն այս արտահայտությունն անելու համար, պլյուս-մինուս 50։ Ներողություն այս արտահայտության համար»,- Ազգային ժողովում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ապա առաջարկել  1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Հենց այսպես՝ պլյուս-մինուսով էլ իրավասու մարմիններն են հրապարակում զոհերի թվի վերաբերյալ տեղեկությունները։

Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն և Քննչական կոմիտե ուղարկված գրավոր հարցումներով խնդրել ենք հայտնել 44-օրյա պատերազմում զոհված անձանց թիվն ու նրանց անվանական ցանկը:

Պաշտպանության նախարարությունից մեր գրավոր հարցմանը պատասխանելու համար նախ մեկամսյա ժամկետ են խնդրել՝ պատճառաբանելով, թե լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ կատարել, ապա նշել են, որ դիմենք Քննչական կոմիտե։

Դեպի Քննչական կոմիտե է ուղղորդել նաև Ազգային անվտանգության ծառայությունը։ Իսկ Քննչական կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ հայցվող տեղեկությունները գաղտնիք են պարունակում։

Մինչդեռ նախկինում Կոմիտեն բազմիցս թվեր է հրապարակել։ Մեր այս դիտարկումից հետո գերատեսչությունից բանավոր տվյալներ են հայտնել․ «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»։

Այս թիվը, սակայն, չի համապատասխանում Քննչական կոմիտեի կողմից այլ լրավամիջոցներին տրամադրված թվերին։ Օրինակ՝ Ժողովուրդ օրաթերթին Կոմիտեից հայտնել են, որ զոհերի թիվը 3944 է, իսկ Ազատություն ռադիոկայանին՝ 3981։

Ով է ճիշտ և ով է ստում։ Այս հարցի պատասխանը կարելի է ստանալ միայն զոհերի, անհետ կորած անձանց և գերիների անվանական ցանկը հրապարակելով, որը, փաստորեն, պատերազմից 5 տարի անց դեռևս չի հրապարակվել։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ պատերազմի զոհերի ցանկը չհրապարակված իշխանությունը ցանկանում է 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի ցանկն ամբողջացնել:

«Ցեղասպանության թանգարանում պետք է լինի բոլոր նահատակված մեր ժողովրդի անուն-ազգանունները։ Պետք է հստակ իմանալ՝ 1 մլն է, 2 մլն է, թե մեկուկես է։ Այսինքն՝ դա պետք է լինի շատ հասցեական»,- Ազգային ժողովում հայտարարել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Իսկ ինչպե՞ս պետք է հավաքել ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի ժամանակ զոհերի ցանկը, երբ պատերազմից 5 տարի անց ականատեսների աչքի առաջ տեղի ունեցած պատերազմի զոհերի ցանկն անգամ ամբողջացված չէ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան

 

 

]]>
https://factor.am/949884.html/feed 0
Ո՞ւր են 180 հազար դոլար արժողությամբ 15 երգն ու տեսահոլովակը․ 1 տարի անց դեռ չեն հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/938268.html https://factor.am/938268.html#respond Tue, 07 Oct 2025 15:41:32 +0000 https://factor.am/?p=938268 Երևանի քաղաքապետարանը անցյալ տարի Էրեբունի-Երևանի 2806-ամյակի տոնակատարությունների շրջանակում 180 հազար դոլար հատկացրեց՝ 15 երգի նորացված կատարումներ ձայնագրելու, ինչպես նաև 1 նոր երգ ու տեսահոլովակ ստեղծելու համար։ Ու թեև ծրագիրը 2024-ի տոնակատարություններին էր նվիրված, շուրջ 1 տարի անց՝ 2025-ի տոնակատարությունների նախաշեմին, դրանք դեռ չեն հրապարակվել։

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ թե՛ երգերը, թե՛ տեսահոլովակը պատրաստ են:

«Որոշեցինք, որ ավելի թեմատիկ ժամանակահատվածում դրանք ներկայացնենք հանրությանը և Էրեբունի-Երևան 2807 տոնակատարության շրջանակում դուք կտեսնեք տեսահոլովակը և քաղաքի տարբեր հարթակներում կհնչեն երգերը, որոնք համար գումար ենք հատկացրել»,- ասաց Լևոն Հովհաննիսյանը։

Երևանի քաղաքապետարանը 180 հազար դոլարը վճարել է 2013 թվականին հիմնադրված «Կոմբինատ փրոդաքշն» ՍՊԸ-ին, որը որևէ պետական գնման չի մասնակցել, համենայն դեպս, գնումների պետական համակարգում այդ մասին վկայող որևէ ինֆորմացիա չկա։

«Էս ամեն ինչը շատ թափանցիկ գործընթացով է եղել, համագործակցել ենք «Շարմ հոլդինգ» ընկերության հետ»,- ասաց Հովհաննիսյանը։

Քաղաքապետարանի ու «Կոմբինատ փրոդաքշն» ընկերության միջև դրամաշնորհի պայմանագիր է կնքվել, ուշագրավն այն է, որ դրամաշնորհը տրամադրվել է առանց մրցույթի՝ ընկերության տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի գրության հիման վրա։ Պայմանագիրը կնքվել է 2024 թվականի օգոստոսի 2-ին՝ 15 երգերի գործիքավորման, կատարողների ընտրության, ձայնագրման, միքսինգի, մասթերինգի և նոր հեղինակային երգի ստեղծման համար։ Մեկ տարի անց անգամ պայմանագիրը չի հրապարակվել։ Ֆինանսական և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն  այս գործընթացում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։

«Ով գիտի, որ կարող է դիմել քաղաքապետարանին և իր ուզած միջոցառման համար ֆինանսավորում ստանալ, արդյո՞ք դիտարկվում են այլընտրանքներ, ինչպես  է կազմվում տեխնիկական բնութագիրը․ հանրային միջոցների օգտագորման հետ կապված մի շարք հարցեր կան»,- ընդգծեց Քյուրումյանը։

Ի դեպ, Լևոն Հովհաննիսյանի հիշատակած «Շարմ հոլդինգ»-ի գործադիր մարմնի ղեկավարը 2019-ից Լիլիթ Մարտիրոսյանն է։ Հոլդինգի 50%-ի բաժնեմասի սեփականատերը Ռուբեն Ջաղինյանն է, 25-ական տոկոս բաժնեմասեր ունեն Կարեն Ղազարյանը և Հրանտ Թոխատյանը։ Ռուբեն Ջաղինյանի հետ փոխկապակցված է նաև «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, որը կառավարական տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար առանց որևէ մրցակցության բազմամիլիոնանոց ծրագրեր է շահել։ Էրեբունի-Երևան 2806-ամյակի եզրափակիչ համերգի կազմակերպիչը ևս «Ֆակտորի փրոդաքշն»-ն էր։ Այս ընկերության հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, որոնք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, և Հանրային հեռուստաընկերությունում, երբ խորհրդի նախագահը Ռուբեն Ջաղինյանն էր։

Ի՞նչ նկատի ունի փոխքաղաքապետը, երբ պնդում է, որ թափանցիկ գործընթաց է եղել։

«Մասնագիտացված և պորեֆեսիոնալ թիմ, գիտելիք ու փորձ ունեցող քիչ կազմակերպություններ կան, որոնք կարող են այդ ծավալի պատշաճ աշխատանք անել»,- բացատրեց Հովհաննիսյանը։

Հաշվի առնելով, որ «Կոմբինատ փրոդաքշն»-ը որևէ պետական գնման չի մասնակցել և մի քանի անգամ արգելանքի տակ է եղել՝ ստացվում է, որ Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ թիմ ու փորձ ունեցող ընկերություն ասելով նկատի ունի փոխկապակցված ընկերություններին։

Ֆինանսական և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը հակադարձում է՝ սա ոչ թափանցիկ աշխատանքի վառ դրսևորում է։

«Եթե իրենք ուզում են բաց, թափանցիկ, հաշվետու գործունեություն ծավալել, ապա պետք է հրապարակեն պայմանագիրը»,- նշեց Քյուրումյանը։

Ի դեպ, ուշագրավ է, որ 15 երգերից միայն միայն 3-ն են Երևանի մասին։ Լիլիթ Մարտիրոսյանն անցյալ տարի Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ նախագծում ընդգրկված են նաև երգեր, որոնք տարիներ շարունակ հնչել են մայրաքաղաքի տարբեր վայրերում և սիրված են ժողովրդի կողմից, իսկ երգերի ձայնագրությունների մտահղացումը «Կոմբինատ փրոդաքշն» ընկերությանն է։ Փոխքաղաքապետի վստահեցմամբ՝ 180 հազար դոլարից բացի ընկերությանը հավելյալ գումար չի տրամադրվել։

Էրեբունի-Երևան 2807-ամյակի տոնակատարությունները կսկվեն հոկտեմբերի 11-ից և կամփոփվեն հոկտեմբերի 12-ին։ Ըստ Լևոն Հովհաննիսյանի՝ տեսահոլովակն ու երգերի նորացված կատարումները կհնչեն այդ երկու օրերի ընթացքում, ապա կհրապարակվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

 

 

]]>
https://factor.am/938268.html/feed 0
2.1 մլրդ դրամի նվիրատվություններ պաշտոնյաներին. ինչ կոռուպցիոն ռիսկեր են թաքնված խոշոր փողերի հետևում. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/885269.html https://factor.am/885269.html#respond Tue, 29 Apr 2025 17:15:07 +0000 https://factor.am/?p=885269 Ավելի քան 2 մլրդ 112 մլն դրամ․ 2023 թվականին ահա այսքան նվիրատվություններ են ստացել Պետական եկամուտների կոմիտեի, դատական համակարգի, ուժային կառույցների և ՀՀ մարզային համայնքների աշխատակիցները։ Ուշագրավ է, որ նվիրատուների մի մասն իր կողմից ներկայացրած հայտարարագրում անգամ չի ունեցել այնքան գումար, որքան նվիրաբերել է բարձրաստիճան պաշտոնյայի։

«Ինֆոքոմ»-ը պարզել է, որ 2023 թվականին Հայաստանի մարզային համայնքների 20 պաշտոնյա ընդհանուր 596 մլն դրամի 31 նվիրատվություն է ստացել 30 նվիրատուներից։ Նրանց թվում կան նաև իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչներ։ Օրինակ՝ Վեդի համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը միայն 2023 թվականին 43 մլն դրամ նվիրատվություն է ստացել իր հորաքրոջ տղայից, ինչպես նաև 10 մլն դրամ՝ հորից։ Ի՞նչ նպատակով է Սարգսյանին ավելի քան 53 մլն դրամի նվիրատվություն կատարվել և ինչո՞ւ էր այդքան խոշոր գումար հարկավոր համայնքապետին, Factor TV-ն փորձեց պարզել հենց Սարգսյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ավելի վաղ «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանը համայնքապետն այսպես էր պատասխանել․ «Հորաքրոջս տղայի կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 43 մլն դրամ և 18.12.2023թ. կնքված նվիրատվության պայմանագրով հորս կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 10 մլն դրամ գումարով ձեռք եմ բերել հասարակական նշանակության թվով 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը»։

ՔՊ-ական ևս մեկ պաշտոնյա՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, 19,5 մլն դրամ է ստացել ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունից։ Factor TV-ի հետ զրույցում Սափեյանը նշեց՝ համայնքի համար է նվիրատվություն ստացել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն, խնդիր էր տեսել դեռևս նախորդ տարի, ավելին՝ կոռուպցիոն հանցագործության կասկածով դիմել էր Գլխավոր դատախազություն, սակայն քրեական վարույթ չէր նախաձեռնվել․ օրինականությունը ստուգվել էր հսկող դատախազի կողմից, և վարույթի հիմքեր չէին եղել։ Եվ եթե  մամուլի և իրավապահների ուշադրության կենտրոնում տարբեր առիթներով հայտնված Սափեյանն ու Սարգսյանը մի քանի միլիոն նվիրատվությամբ են աչքի ընկնում, ապա լայն հանրությանն անծանոթ Աշտարակ համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Գնել Սուքիասյանը, որի լուսանկարն անգամ չգտանք, 305 մլն 688 հազար դրամ է ստացել, որը, ըստ հայտարարագրի, եղբայրն է նվիրաբերել։ Նրանից հետ չի մնում Աբովյան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Մովսիսյանը, որը հորից 98 մլն դրամ նվիրատվություն է ստացել։

Խոշոր նվիրատվություններ միայն մարզային պաշտոնյաները չէ, որ ստացել են․ «Ինֆոքոմ»-ը հաշվել է՝ 2023 թվականին Պետական եկամուտների կոմիտեի 77 աշխատակիցներ ստացել են մոտ 478 մլն դրամի 109 նվիրատվություն։ Ամենամեծ նվիրատվությունը ստացել են Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության-վարչության նախկին պետ Արմեն Սաֆարյանը՝ 58 մլն 200 հազար դրամ և Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Սուրեն Գալստյանը՝ 57 մլն 900 հազար դրամ։ Երկուսն էլ այդ գումարները ստացել են իրենց հայրերից, որոնք հայտարարատու անձ չեն, հետևաբար, նրանց եկամուտները հետագծելի չեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին ղեկավար Հայկուհի Հարությունյանն ընդգծում է՝ շատ հաճախ հենց այսպիսի նվիրատվություններն են խնդիրներ առաջացնում պաշտոնյաների համար։

Հատկանշական է, որ նմանօրինակ դեպքերը քիչ չեն Պետական եկամուտների կոմիտեում, ավելին, 478 միլիոնից 416 մլն դրամը ՊԵԿ աշխատակիցները ստացել են գումարի տեսքով, իսկ մոտ 62 մլն դրամը՝ բնամթերային ձևով։ Factor TV-ն դիմեց ՊԵԿ լրատվական ծառայությանը՝ խնդրելով պարզաբանել՝ խնդրահարույց չէ՞ Կոմիտեի աշխատակիցների՝ նման խոշոր նվիրատվություններ ստանալու փաստը։ ՊԵԿ-ից պատասխանեցին, թե խնդիրն իրենց տիրույթում չէ, եթե ռիսկեր պարունակող որևէ հանգամանք լինի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն կսկսի։ Մինչդեռ, ընդգծենք, որ հանձնաժողովն իրավասու չէ ինքնակամ ստուգումներ իրականացնել։

Իրավապահ և դատաիրավական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներն ու աշխատակիցները ևս զերծ չեն մնում խոշոր նվիրատվություններից․ միայն 2023 թվականին 57 դատավորներ, դատավորի օգնականներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ ստացել են մոտ 695 մլն դրամի 68 նվիրատվություն, իսկ Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, Հակակոռոպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության 85 աշխատակիցներ՝ ավելի քան 343 մլն դրամի 105 նվիրատվություն։ Դատական դեպարտամենտղից ևս նշեցին, որ խնդրի կարգավորումն իրենց լիազորությունների շրջանակում չէ։

Խոշոր նվիրատվությունների մասին «Ինֆոքոմ»-ի արձանագրած տվյալներն ուսումնասիրել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչի առթիվ նախաձեռնվել է 3 վարչական վարույթ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը նվիրատվությունների բաժինն առավել համակարգելու և ուսումնասիրություններն ավելի դյուրացնելու մասով առաջ է քաշում իր պաշտոնավարման օրոք քննարկվող նախագծերից մեկը։

«Իրավիճակը կարող է էականորեն շտկվել համընդհանուր հայտարարագրման միջոցով»,- կարծում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Եվ մինչ խնդրահարույց նվիրատվությունների խնդրի կարգավորման մասով առաջարկություններ են ներկայացվում, զուգահեռաբար, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում շարունակվում են ավելանալ խոշոր չափերի դրամական միջոցներից և բնամթերքներից կազմված նվիրատվությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

 

 

]]>
https://factor.am/885269.html/feed 0
Մրցույթ՝ առանց մրցակցության․ ինչպես է քաղաքապետարանն ընտրել Կասկադի կառուցապատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/879671.html https://factor.am/879671.html#respond Fri, 11 Apr 2025 17:21:12 +0000 https://factor.am/?p=879671 Հնարավո՞ր է, արդյոք, մայրաքաղաքի կենտրոնում՝ ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշի, քաղաքի այցեքարտը համարվող կառույցի շինարարական ծրագիրը վստահել մի ընկերության, որը նախկինում զբաղվել է բեռնափոխադրումներով և չունի կառուցապատման փորձ։ Իսկ հնարավո՞ր է դա անել այնպես, որ այդ ընկերությունը հաղթի մրցույթում, բայց մրցույթ, որպես այդպիսին, չլինի։ 

Իսկ հիմա՝ փաստերը հերթով։ 

Ընտրյալները

Այս տարվա փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանի Կասկադի վերնամասի անավարտ հատվածի շինարարության համար հայտարարված մրցույթում հաղթել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի ներկայացրած կոնսորցիումը։ 

Կասկադի վերնամասն անավարտ է 1988 թվականից ի վեր։ Դեռևս 2000-ականներին վերակառուցման համար հայտարարված մրցույթում հաղթեց Դեյվիդ Հադսոնի նախագիծը։ Շինարարությունն անգամ մեկնարկեց, սակայն կարճ ժամանակ անց՝ 2009 թվականին, դադարեցվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ի մայիսին հայտարարեց Կասկադն ավարտուն տեսքի բերելու մտադրության մասին։ «Համալիրի արդիականացում» վերտառությամբ 2024-ի սեպտեմբերին հանրության դատին ու քվեարկությանը ներկայացվեց 2 նախագիծ՝ Դեյվիդ Հադսոնի և Ժան-Միշել Վիլմոտի։ Ձայների փոքր տարբերությամբ վերջինը հաղթող ճանաչվեց։ 

2025 թվականի հունվարի 17-ին «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման մրցույթ հայտարարվեց։ Այս գործընթացը, սակայն, մրցույթ կոչելը դժվար է։ Factor TV-ն պարզել է, որ մասնակցել է միայն մեկ՝ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ընկերության ներկայացրած կոնսորցիումը։ Այս փաստը հաստատել են Երևանի քաղաքապետարանից։ Ընդ որում, մրցույթի մասին մեր հարցերին պաշտոնյաները կարողացան պատասխանել միայն 30 օր անց։ Մեկ ամիս տևած մրցույթին ոչ մի այլ հայտ չի ներկայացվել։ 

«Ջի Թի Բի դիվելոփմենթ»-ը ստեղծվել է ամիսներ առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերին։ Հիմնադիրը և իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ 97,5 % բաժնեմասով, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան։ Ընկերության 1,5% բաժնեմասը պատկանում է ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգհ Կանգին, 1%-ը՝ Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղին։

Գրիգոր Տեր-Ղազարյանը և Բոբբի Սինգհ Կանգը, հիշեցնենք, ադրբեջանական կողմի ինտենսիվ կրակոցների պատճառով Երասխից Արարատ տեղափոխված մետալուրգիական գործարանի սեփականատերերն են, իսկ գործարանի կառուցման համար կառավարությունը 3,5 մլրդ դրամի բյուջետային վարկ է հատկացրել։ Այսինքն՝ դա արտոնյալ վարկ է․ այն տրամադրվել է 8% տոկոսադրույքով, 4 տարի մարման ժամկետով, որի առաջին տարում տոկոսադրույք չի հաշվարկվում, իսկ մարումները սկսվում են միայն 3-րդ տարուց։ Ի դեպ, վարկի ապահովման համար գրավադրվել է նաև Տեր-Ղազարյանի ընտանիքին պատկանող Կոմիտասի փակ շուկայի տարածքը։

Որոնք են կոնսորցիումի մյուս մասնակիցները

Կոնսորցիումի անդամներից մեկը նորաստեղծ ընկերություն է։ Կոչվում է «Ռեալ Ջի» ՍՊԸ, գրանցվել է մրցույթի հայտարարումից հետո՝ 2025-ի փետրվարի 4-ին։ Միակ սեփականատերը նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։

Թե՛ «Ջի Թի Բի դիվելոփմենթ»-ի, թե՛ «Ռեալ Ջի»-ի գործունեության ոլորտը, ըստ ՊԵԿ-ի, ոչ թե շինարարությունն է, այլ՝ «Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում»։

Կոնսորցիումի մյուս 2 անդամներն ամերիկյան բեռնափոխադրող ընկերություններ են՝ «Կարգո Սըլուշն Բրոքերեյջ» և «Կարգո Էքսպրես Ջորջիա»։ Երկուսի սեփականատերն էլ Բոբբի Կանգն է, երկուսն էլ զբաղվում են միայն բեռնափոխադրումներով՝ օդային, ջրային և ցամաքային, բայց ոչ մշակութային կոթողների շինարարությամբ։ 

Գրիգոր Տեր-Ղազարյանից փորձեցինք պարզել՝ ինչպե՞ս են առանց շինարարական լուրջ փորձառություն ունենալու իրականացնելու Կասկադի նախագիծը։ Նա խնդրեց հարցը գրավոր ուղղել ընկերությանը։ Հարցումն ուղարկել ենք, պատասխան դեռևս չենք ստացել։

Ստացվում է՝ նույն անձինք տարբեր «դեմքերով» ստեղծել են կոնսորցիում և պատրաստվում են իրենց համար բոլորովին նոր գործունեություն ծավալել՝ կառուցել Կասկադ մշակութային կոթողի անավարտ մասը։

Factor TV-ն քաղաքապետարանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք խնդրահարույց չէ, որ «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն ստեղծվել է ընդամենը ամիսներ առաջ՝ 2024-ի հոկտեմբերին, ի՞նչ երաշխիք, որ այն կկարողանա պատշաճ իրականացնել նախագիծը։

Ստացել ենք այս պատասխանը․ ««Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ընկերությունը, որը հանդես է գալիս կոնսորցիումի կազմում, սահմանված կարգով ներկայացրել է մրցույթի հայտով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը՝ նախկինում կատարված աշխատանքների և մրցույթի առարկա հանդիսացող ծրագրի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների առկայության վերաբերյալ»:

Մեր հարցին, թե նախկինում ի՞նչ աշխատանքներ է կատարել մասամբ նորաստեղծ, մասամբ՝ բեռնափոխադրող այս կոնոսորցիումը, քաղաքապետարանը չի պատասխանել և հորդորել է մրցույթին առնչվող այս հարցն ուղղել «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին։

Ստացվում է՝ նախ քաղաքապետարանը հղում է անում կոնսորցիումի «նախկինում կատարած աշխատանքներին»՝ արդարացնելով մրցույթում կոնսորցիումը հաղթող ճանաչելու հանգամանքը, ապա փաստացի խոստովանում, որ այդ «նախկինում կատարված աշխատանքների» մասին տեղեկություն չունի։ 

Գերակա շահը հետապնդում է երևանցիներին

Ֆրանսիացի Ժան-Միշել Վիլմոտի էսքիզը, փաստացի, Երևանի գործող իշխանությունների պատվերն է։ Ճարտարաապետները նշում են, որ Վիլմոտն այս էսքիզն արել է առանց Երևան այցելելու։ Դրա կյանքի կոչման համար ներդրողն առաջարկել է 20 մլրդ 47 մլն դրամ կամ 51 մլն դոլարի ներդրում։ Ծրագիրը պետք է իրականացվի 5 տարում:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե «Երևանի քաղաքապետարանը ֆինանսական միջոցներ չի ծախսում առհասարակ, այլ այդ հիմնական համալիրը կառուցվում է Երևանի քաղաքապետարանի համար՝ պայմանով, որ հարակից տարածքում հետագայում տրվելու են թույլտվություններ կառուցապատման համար»։

Կասկադի համահեղինակների կարծիքը պաշտոնյաների կողմից անտեսելուն, նախագծի ճարտարապետական լուծումներին և դրա շուրջ քննադատություններին, կանաչապատման ենթակա տարածքի փոքրությանը Factor TV-ն արդեն անդրադարձել է։

Հաստատված նախագծում, ի տարբերություն նախկինի, կա խիստ էական մի տարբերություն։ 2 նախագծերով էլ Կասկադի աջակողմյան հատվածում նախատեսված է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների կառուցում, սակայն Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ընտրված տարբերակի դեպքում դրա համար շատ ավելի մեծ տարածք է հատկացվելու, ինչի հետևանքով Երևանի մի խումբ բնակիչներ զրկվելու են իրենց սեփականությունից։ Հավելյալ տարածքը, որը ներկայում բնակեցված է, մոտ 24 հազար քառակուսի մետր մակերես ունի։ Որպեսզի քաղաքապետարանն այդ տարածքը կարողանա հանձնել ներդրողին, դրա նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթաց է սկսելու։ Քանի՞ անձի սեփականության է այն առնչվելու․ քաղաքապետարանն այս հարցի պատասխանը չունի։

«Տվյալները հնարավոր կլինի հստակեցնել՝ տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացի մեկնարկից հետո»,- պատասխանել են քաղաքապետարանից: 

Տարածքի բնակիչները քաղաքապետարանի ծրագրի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն։ Factor TV-ի հետ զրույցում Վահագնը նշեց, որ 1938 թվականից բնակվում է այդ վայրում, բայց եթե նորմալ փոխհատուցում տան իրեն, դեմ չի լինի տեղափոխվել․ «Միայն չխաբեն։ Էս էն թվերը չի, որ Հյուսիսային պողոտայի տներից գցեցին դուրս, ոնց ուզեցին՝ շարժվեցին»։

«Ես չեմ ուզում դուրս գամ, իմ տունը կա, իմ տան մեջ կմնամ, դուրս չեմ գա»,- իր հերթին ասում է 60 տարուց ավելի տարածքի բնակիչ Տիգրանը։

Ստացվում է՝ քաղաքապետարանի նախագծի իրականացման դեպքում մի խումբ երևանցիներ ստիպված են լինելու թողնել իրենց տները, իսկ մասնավոր բիզնեսը հավելյալ տարածք և հավելյալ շահույթ է ստանալու։ 

Այստեղ ուշագրավ է կոնսորցիումի կենտրոնական դեմքի՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի, այսպես ասած, «մութ» անցյալը։ Ըստ Դատալեքսում առկա տեղեկատվության՝ իշխանության սրտի գործարարը 2009 թվական-ին մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), դատապարտվել է 4 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել (ԵԿԴ/0042/01/09)։

Վերջում քաղաքապետարանի պաշտոնյաներին արժե հիշեցնել՝ «Կասկադ» համալիրը Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից է, մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ, 2018 թվականին ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, և պետք է պահպանվի օրենսդրությամբ սահմանված կարգով։ 

Գայանե Խաչատրյան

 

 

]]>
https://factor.am/879671.html/feed 0
Խախտելով միջազգային պարտավորությունները․ Հռոմի ստատուտի վավերացումից 1․5 տարի անց Հայաստանը Միջազգային քրեական դատարան չի դիմել https://factor.am/876657.html https://factor.am/876657.html#respond Thu, 03 Apr 2025 08:15:41 +0000 https://factor.am/?p=876657 Հռոմի ստատուտը ՀՀ-ն վավերացրեց Պուտինին ձերբակալելու համա՞ր, թե՞ հայ ժողովրդի նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով․ ստատուտի վավերացմանը նախորդած քննարկումների ընթացքում հենց այս հարցն էր քաղաքական  օրակարգում, քանի որ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը համընկավ Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու որոշման հետ։

Մինչ ընդդիմադիրները պնդում էին, որ ստատուտը վավերացվում է քաղաքական դրդապատճառներով, իշխանությունը վստահեցնում էր, որ իրենց նպատակը երկրի անվտանգությունն ապահովելն է, ցեղասպանությունը, պատերազմական, մարդկության դեմ ուղղված  հանցագործությունները պատժելն  ու հնարավոր ապագա հանցագործությունները կանխելը։

Քաղաքական սուր բանավեճերի տեղիք տված այս փաստաթղթի վավերացումից մեկուկես տարի անց, սակայն, Հայաստանը Միջազգային քրեական դատարան հանցագործության վերաբերյալ որևէ հաղորդում չի ներկայացրել:

 

Ինչ գործեր է քննում Միջազգային քրեական դատարանը Հռոմի ստատուտի շրջանակներում

Միջազգային քրեական դատարանում Հռոմի ստատուտի շրջանակներում քննության են ենթակա ցեղասպանության, պատերազմական հանցագործություններ, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք կատարվել են ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո։ Առանձին կարգավորվում է նաև Դատարանի իրավազորությունը «ագրեսիա» հանցագործության առնչությամբ։ Այս դատարանում գործում է անհատական պատասխանատվության մեխանիզմը, այսինքն՝ այստեղ կարող են պատասխանատվության ենթարկվել անձինք և ոչ թե պետությունները։

Դատարանի իրավազորության հիմքում ընկած է կոմպլեմենտարության (փոխլրացման) սկզբունքը, համաձայն որի՝ Միջազգային քրեական դատարանը հանդես է գալիս որպես ածանցյալ օղակ և Հռոմի ստատուտով սահմանված առանձնապես ծանր հանցագործությունների հիմքով քրեական գործերի քննություն իրականանացնում է բացառապես այն պարագայում, երբ պետությունը չի կարող կամ չի ցանկանում քննել նշված հանցագործությունները, այսինքն՝ պետության ազգային իրավական համակարգը չի ապահովում գործի պատշաճ քննությունը կամ այն  ձևական բնույթ է կրում։

 

Երբ է Հայաստանը ստորագրել Հռոմի ստատուտը

Հայաստանի Հանրապետությունը Հռոմի  ստատուտը ստորագրել է 1999թ-ին, վավերացման  մեկնարկը տրվել է ավելի քան 20 տարի առաջ, սակայն փաստաթուղթը չի վավերացվել։ 2004թ․ Հայաստանի Սահմանադրական դատարանը ստատուտով սահմանված պարտականություններից մի քանիսը հակասող է ճանաչել այն ժամանակ գործող Սահմանադրության դրույթներին։ ՍԴ-ն գտել է, որ Միջազգային քրեական դատարանն այնպիսի դատարան է, որ Հայաստանի Սահմանադրությամբ նախատեսված չէ, ինչպես նաև, որ ստատուտով սահմանված որոշ լիազորություններ կամ պարտավորություններ հակասում  են ՀՀ Սահմանադրությանը, ուստի՝ հնարավոր չէ առանց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Հռոմի ստատուտը վավերացնել։

Դատարանը գտել է՝ ստատուտում ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 91 և 92 հոդվածներին, որոնցով սահմանվում է, որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Սահմանադրությամբ նաև ամրագրված է, թե որոնք են ՀՀ դատարանները։ Դրանց թվում, փաստացի, Միջազգային քրեական դատարանը չկա։Այսպիսով՝Հռոմի ստատուտի վավարեցման հարցը այդ փուլում փակվել է։

 

Ինչ իրավիճակում ակտիվացան Հռոմի ստատուտին առնչվող գործընթացները

Վավերացման հարցը կրկին օրակարգ եկավ 2022 թ․ տարեվերջին, երբ Կառավարությունը որոշեց դիմել Սահմանադրական դատարան և կրկին ստուգել ստատուտի դրույթների սահմանադրականությունը՝ նկատի ունենալով, որ 2004 թ․ ՍԴ որոշումից  հետո Հայաստանում սահմանադրական փոփոխություններ են տեղի ունեցել։

Նկատենք, որ 2015 թ-ի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում այն դրույթները, որոնք, ըստ 2004 թ․ՍԴ որոշման, հակասում էին Հռոմի ստատուտին,  որևէ փոփոխության չեն ենթարկվել։

Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանն այլ իրավական մեկնաբանություն տվեց ու ստատուտի դրույթները ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող։ ԱԺ-ն 2023 թ․ հոկտեմբերի 3-ին ընդունեց դատարանի իրավազորությունը՝ 2021 թ․ մայիսի 10-ից Հայաստանnւմ  տեղի ունեցած հանցագործությունների համար։ 2024-ի փետրվարի 1-ից արդեն ստատուտն ուժի մեջ մտավ Հայաստանի համար։

Իրավապաշտպան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը հիշեցնում է, որ ստատուտի շուրջ գործընթացներն ակտիվացան Հայաստանի վրա 2022 թ․ սեպտեմբերի հարձակումից հետո։

Հիշեցնենք, որ 2020 թ․ արցախյան պատերազմից հետո Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիա տեղի էր ունեցել 2021-ի մայիսին Վարդենիսի ուղղությամբ, այնուհետև նոյեմբերին՝ Սյունիքում  և 2022-ին արդեն՝ Ջերմուկում և Սյունիքում։ Ադրբեջանն օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածքներից հատվածներ և կատարվեցին այլ հանցագործություններ։ Այդ ագրեսիայի շրջանակներում կատարված հանցագործությունները, այդ թվում՝ նաև գերիների գնդակահարություն, խոշտանգումներ, Հռոմի ստատուտով նախատեսված հանցագործությունների շարքին են դասվում։

«Այս հարձակումների համատեքստում ՀՀ կառավարությունը սկսեց վերանայման գործընթաց՝ պնդելով,որ վավերացումն անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք այդ միջազգային իրավական գործիքն օգտագործել՝ պատասխանատվության ենթարկելու անձանց, որոնք կատարել են ստատուտով սահմանված հանցագործություններ Հայաստանի քաղաքացիների դեմ՝ ՀՀ տարածքում։ Ավելին, սա դիտարկվում էր որպես միջոց՝ կանխելու Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ագրեսիան ու համապատասխան հանցագործությունները»,- հիշեցնում է Աննա Մելիքյանը։

Նա նշում է, որ  ներկայում Հայաստանի Հանրապետությունում կան քննվող քրեական գործեր՝ պատերազմական, մարդկության դեմ ուղղված, ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելը ՀՀ իմպերատիվ պարտավորությունն է՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի համատեքստում։

Վերը նշված հանցագործություններն ընդհանուր միջազգային իրավունքի jus cogens (իմպերատիվ) նորմերով արգելված են։ Իսկ դրանց արգելումը, կանխարգելումը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պետությունների անվերապահ պարտավորությունն է։

Աննա Մելիքյանը նշում է՝ թեև Հայաստանի Հանրապետությունը  տեսականորեն փորձում է կատարել այդ պարտավորությունը՝ քննել և պատժի ենթարկել նշված հանցագործությունները կատարած անձանց, սակայն քիչ հավանական է, որ ներպետական ատյաններում այս գործերը հաջողություն ունենան։

Խնդիրն այն է, որ այդ հանցագործությունների համար ենթադրյալ մեղավորները կամ հրաման տվողները Հայաստանի տարածքում չեն հայտնվի, իսկ միջազգային հետախուզական ընթացակարգեր գործի դնելու, օրինակ՝ Ինտերպոլով  կամ ԱՊՀ երկրների տարածքում հետախուզում հայտարարելու դեպքում կա մտավախություն, որ այդ գործընթացները կարող են գնահատվել  քաղաքական և արտահանձնում տեղի չունենա։

«Սա նշանակում է, որ Ադրբեջանի բարձրաստիճան քաղաքական իշխանության ներկայացուցիչներին և զինվորականներին պատասխանատվության ենթարկելու իրական հնաավորություն չկա։ Բացի այդ՝ միջպետական հարաբերություններում գործում է  պետության ղեկավարի և համապատասխան բարձրաստիճան պաշտոնյաների անձեռնմխելիության սովորութային նորմը։ Այսինքն՝ եթե անգամ տեսականորեն Հայաստանը Ադրբեջանի նախագահի կամ Պաշտպանության նախարարի նկատմամբ գործ հարուցեր, մեղադրանք ներկայացներ, հետախուզում հայտարարեր,  և անգամ նրանց այլ պետության տարածքում  ձերբակալեին, արտահանձնում տեղի չէր ունենա։

Իսկ Միջազգային քրեական դատարանն այդ իմաստով կաշկանդված չէ։ Օրինակ՝  Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր տվեց Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ՝ հստակ արձանագրելով, որ պետությունների միջև գործող այդ սովորութային նորմը, որ պետության ղեկավարներն անձեռնմխելի են, չի գործում ՄՔԴ-ի նկատմամբ պարտավորությունների համատեքստում (թեև ոչ բոլոր պետություններն են համաձայն այդ մոտեցման հետ)։ Նույն մոտեցումը վերահաստատեց՝ Իսրայելի վարչապետի նկատմամբ օրդեր տալով»,- բացատրեց Աննա Մելիքյանը՝ նշելով, որ նման պայմաններում  կար լուրջ ակնկալիք, որ եթե Միջազգային քրեական դատարանում հիմնավորված գործ ունենանք, հնարավոր կլինի ընդհուպ Ադրբեջանի նախագահին պատասխանատվության ենթարկել։

 

Ինչ դեպքերով կարող էր Հայաստանը գործեր ուղարկել  Միջազգային քրեական դատարան

Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը տարածվում է անդամ պետության տարածքում կամ քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների վրա։ Արցախը անդամ պետություն չէ։ Այդ իսկ պատճառով 2020 թ․ արցախյան պատերազմի դաժան իրադարձությունների՝ հայերի դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը ՄՔԴ-ի իրավազորության ներքո չեն կարող հայտնվել՝ չնայած այն հանգամանքին, որ հանցագործություններ են կատարվել այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։

Սակայն դրան հաջորդած 2021- 2022 թթ․ ադրբեջանական ագրեսիան Հայասանի նկատմամբ, ինչպես նաև 2023-ի Արցախից բռնի տեղահանման դեպքերը ՄՔԴ-ի իրավազորության տիրույթում են։

Աննա Մելիքյանը պարզաբանում է, որ 2021-2022 թթ․ դեպքերը կատարվել են անդամ պետության տարածքում, այդպես է ՄՔԴ-ն ստանում իրավազորություն։ Իսկ  բռնի տեղահանումից հետո Արցախի բնակչությունը սահման է հատել ու հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում, որն արդեն անդամ պետություն է։ Արցախից բռնի տեղահանումը իր մեջ պարունակում է Հռոմի ստատուտով նախատեսված հանցակազմ՝ բռնագաղթ (դեպորտացիա), այսինքն՝ անձանց բռնի տեղահանում այն տարածքից, որտեղ նրանք օրինական հիմունքներով բնակվում են, վտարման կամ այլ հարկադրանքի միջոցով՝ միջազգային իրավունքով թույլատրելի հիմքերի բացակայության պայմաններում։

Նման նախադեպ, ըստ Մելիքյանի, արդեն իսկ առկա է ՄՔԴ-ի գործերից մեկով, երբ Մյանմայի էթնիկ խմբերից մեկը համանման պայմաններում բռնի տեղահանվել է հարևան անդամ պետության տարածք` Բանգլադեշ, և ՄՔԴ-ն այս դեպքում արձանագրել է, որ առկա է հանցակազմ և իրավազորություն։

Այսինքն՝ այս պահին, ըստ Մելիքյանի, առնվազն երկու խումբ  հանցագործությունների համար Հայաստանը ՄՔԴ-ին դիմելու լուրջ հիմքեր ունի։ Դրանցից մեկը Արցախից բռնի տեղահանման դեպքերն են, մյուսը՝ Հայաստանի տարածքում  2021-2022 թթ․ ընթացքում Ադրբեջանի կողմից հարձակման ժամանակ հայ գերիների խոշտանգման, սպանության և քաղաքացիական բնակչության  նկատմամբ հանցագործությունների դեպքերը։

 

Ինչպես է գործ հարուցվում Միջազգային քրեական դատարանում

Միջազգային քրեական դատարանում գործերը հայտնվում են մի քանի ընթացակարգով․

1․ Մեկ կամ մի խումբ պետությունների կողմից իրավիճակի ներկայացում,  այսինքն՝ այդ դեպքում մեկ կամ մի քանի անդամ պետություն դիմում է ներկայացնում Միջազգային քրեական դատարան։

2․ ՄՔԴ-ի դատախազն իր նախաձեռնությամբ է հարուցում գործ․ այս դեպքում, դիտարկելով որևէ իրավիճակ, ՄՔԴ դատախազն է գալիս եզրահանգման, որ առկա է ՄՔԴ-ի քննությանը ենթակա հանցակազմ։ Այս դեպքում դատախազը դատարանից քննություն իրականացնելու  թույլտվություն է ստանում և իրականացնում։

3․ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից իրավիճակի ներկայացման դեպքում՝ համապատասխան բանաձևի ընդունման միջոցով։

Աննա Մելիքյանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունն այս պահին նպատակահարմար չի համարում որևէ գործ նախաձեռնել՝ թեև կան բավարար ապացույցներ՝ ՄՔԴ դիմելու համար։

«Մենք անդամակցել ենք այն նախաձեռնությանը, որը 2023-2024-ին՝ Freedom House-ի գլխավորությամբ,  իրականացրել է փաստերի  հավաքագրում բռնի տեղահանման դեպքով։ Կան բավարար ապացույցներ այն մասին, որ առկա են բռնագաղթ հանցագործության հանցակազմի բոլոր տարրերը, նույնը՝ ՀՀ-ում կատարված հանցագործությունների մասով»,-վստահեցնում է Մելիքյանը։

ՄՔԴ դատախազի կողմից սեփական նախաձեռնությամբ քննություն սկսելը Աննա Մելիքյանը քիչ հավանական է համարում՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանի հետ խախաղության համաձայնագրի ստորագրման դեպքում միջազգային ատյաններում ներկայացված դատական հայցերը ետ կանչելու՝ ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը։

Այն պայմաններում, երբ Հայաստանը շահագրգռված չէ դիմելու ՄՔԴ-ին, այլ պետությունները ևս, ըստ Մելիքյանի, շահագրգռված չեն լինի դիմել։

Հավանականությունը, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարող է իրավիճակ ներկայացնել ՄՔԴ, ըստ Մելիքյանի, ավելի փոքր է՝ հաշվի առնելով, որ այնտեղ կան պետություններ, որոնք ունեն վետոյի իրավունք։

Այսպիսով՝ այս հարցերը ՄՔԴ հասցնելու բեռն ընկել է տուժողների և  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուսերին, որոնք, սակայն, բավարար գործիքակազմ չունեն։

Մելիքյանը նշում է, որ 2024-ին առնվազն երկու կոմունիկացիա եղել է ՄՔԴ դատախազին, այսինքն՝ նրան  տեղեկատվություն է տրամադրվել ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ։ Մեկը Center for Truth and Justice (Ճշմարտության և արդարության կենտրոն) ՀԿ-ի կողմից՝ Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքերի մասին, իսկ երկրորդը՝ Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանի և Գեղամ Ստեփանյանի կողմից՝ որպես Արցախից բռնի տեղահանման դեպքով տուժողներ։ Սակայն, ըստ Մելիքյանի, երկու դեպքում էլ էական տեղաշարժ չկա, իսկ որևէ այլ գործիքակազմ տուժողներն ու քաղհասարակության ներկայացուցիչները չունեն։

 

Ինչու Հայաստանը չի դիմում Միջազգային քրեական դատարան

Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացրեց քաղաքական այնպիսի իրավիճակում, երբ ՌԴ նախագահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և, ըստ էության, վավերացնելով ստատուտը, ՀՀ-ն  պարտավորություն էր ստանձնում նաև ձերբակալելու ՌԴ նախագահին, ինչն  արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանի համար ռիսկեր էր պարունակում։ Չնայած այդ հանգամաքին՝ Հայաստանը գնաց այդ քայլին։ Այս շրջանում ընդդիմադիրները պնդում էին, որ ստատուտի վավերացումը քաղաքական նպատակներ է հետապնդում, ՌԴ-ի դեմ է, Արևմուտքին գոհացնելու նպատակ ունի։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն արեց։

Իշխանությունները, սակայն, հերքում էին այս թեզերը։

Հռոմի ստատուտը կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, դա կապ ունի Հայաստանի անվտանգային խնդիրների հետ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իսկ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում էր, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված և էթնիկ զտումների հանգեցրած ագրեսիվ պատերազմների պարագայում Հայաստանը չի կարող լռել։

«Սա Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային հանրության սուբյեկտի պարտականությունն է»,- ստատուտի  վավերացման նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել էր Վլադիմիր Վարդանյանը՝ պնդելով, որ ստատուտի վավերացումը նաև Հայաստանի բարոյական պարտավորությունն է։

«Այս փաստաթղթի վավերացումն ուղղված է այն միջազգային հանցագործներին, որոնք Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիա, որոնք 21-րդ դարում Արցախում հանգեցրել են էթնիկ զտումների։ Եվ այդ անձինք պետք է պատասխանատվություն կրեն, որտեղ են գտնվում այդ անձինք, և  ինչ կարգի պատասխանատվություն կլինի, թող որոշի Միջազգային քրեական դատարանը»,- ասել էր Վարդանյանը։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, որը 2025 թ․ մարտի 5-ին հրաժարական տվեց, ասում էր, որ Հռոմի ստատուտի վավերացումը կանխարգելիչ նշանակություն կունենա Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ։

«Եթե Հայաստանի խորհրդարանը վավերացնի Հռոմի ստատուտը և դրա իրավազորությունը տարածվի ՀՀ տարածքի նկատմամբ, դա կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից կատարվելիք հանցագործությունների կոնտեքստում»,- հայտարարել էր Եղիշե Կիրակոսյանը։

Այս հայտարարություններից մեկուկես տարի անց, սակայն,  Հայաստանի իշխանությունները հայտարարում են,որ պատրաստ են Միջազգային ատյաններից ետ կանչել Ադրբեջանի դեմ դատական հայցերը՝ չխոչընդոտելու համար խաղաղության գործընթացը։

Իրավապաշտպան Աննա Մելիքյանի խոսքով՝ Հայաստանը ոչ միայն  չպետք է հետ կանչի Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը, այլև պետք է դիմի Միջազգային քրեական դատարան։

«Հայաստանը պարտավոր է հետապնդել պատերազմական հանցագործություն կատարած անձանց։ Սա իմպերատիվ պահանջ է։ Մտավախություն ունեմ, որ  անգամ ներպետական ատյաններում այլևս ջանքեր չեն գործադրվելու՝ քննելու այդ գործերը և ինչ-որ  հանգուցալուծման հասցնելու։ Դա կլինի Հայաստանի ստանձնած  պարտավորությունների խախտում։

Ի վերջո, առանց արդարության վերականգնման երկարաժամկետ խաղաղություն լինել չի կարող»,- եզրափակում է Մելիքյանը։

 

Իշխանությունները չեն մեկնաբանում, թե ինչու Հայաստանը չի դիմում ՄՔԴ

Հռոմի ստատուտը Ազգային ժողովի կողմից վավերացվել է 60 կողմ և 22 դեմ ձայներով։ Կողմ քվեարկել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, դեմ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։

Factor TV-ի հարցին, թե ինչու ստատուտի վավերացումից մեկուկես տարի անց Հայաստանը որևէ գործ չի ուղարել Միջազգային քրեական դատարան, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ։

«Ես միջազգային դատարաններ հայցեր չեմ ներկայացնում։ Ամեն դեպքում նաև որպես իշխանության ներկայացուցիչ, այդ հայցերը երբևիցե իմ քննարկման առարկա չեն հանդիսացել և չեն հանդիսանում, որովհետև ես Ազգային ժողովում օրենսդրական գործունեություն եմ իրականացնում»,- ասաց Սիմոնյանը, այնուամենայնիվ  նկատելով, որ եթե իրենք ստատուտը չվավերացնեին, Հայաստանն այսօր միանգամայն այլ իրականության մեջ կլիներ։

«Օրինակ՝ կարող էր Հայաստանի տարածք շատ ավելի շատ ներխուժած հակառակորդ ունենայինք, ՀՀ-ի ինքնիշպանության աստիճանն ասքան չլիներ»,- ներկայացրեց Սիմոնյանը։

Մեր հարցին՝ քննադատո՞ւմ է պատասխանատուներին, որոնք ստատուտի վավերացումից մեկուկես տարի անց դեռևս քայլեր չեն ձեռնարկել Միջազգային քրեական դատարան դիմելու համար, Ալեն Սիմոյանն արձագանքեց․ «Ես ոչ մեկին չեմ քննադատում»։

Ստատուտի վավերացման ժամանակ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիա սանձազերծողներին, Արցախի էթնիկ զտման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին բարձրաձայնող Վլադիմիր Վարդանյանը հրաժարվեց թեմայի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել։

 

Ստատուտի վավերացումից մեկուկես տարի անց Միջազգային քրեական դատարան դիմելու ընթացակարգ չկա

Իսկ ինչպես պետք է պետությունը դիմի Միջազգային քրեական դատարան։ Պարզվում է՝ Հռոմի ստատուտի վավերացումից մեկուկես տարի անց Հայաստանի ներպետական օրենսդրության մեջ  չեն ընդունվել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք թույլ կտան, որպեսզի պետությունը դիմի ՄՔԴ։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում ընդամենն օրեր առաջ՝ մարտի 24-ին,  շրջանառության մեջ է դրվել նախագիծ՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», որոնցով նախատեսվում են Միջազգային քրեական դատարանի հետ ՀՀ համագործակցության հիմունքներին, պատասխանատու մարմիններին և դրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին: Ըստ փոփոխությունների՝ ՄՔԴ դիմելու իրավասությունը ևս, ինչպես մյուս միջազգային դատարաններ դիմելու դեպքում, կտրվի Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին։

Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչի պաշտոնն արդեն շուրջ 1 ամիս թափուր է Եղիշե Կիրակոսյանի հրաժարականից հետո։

 

Արաքս Մամուլյան

]]>
https://factor.am/876657.html/feed 0
Նոր մենաշնորհ՝ Փաշինյանի որոշմամբ․ ում գրպանն են հոսում QR դրոշմավորման միլիարդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/871060.html https://factor.am/871060.html#respond Wed, 19 Mar 2025 16:00:16 +0000 https://factor.am/?p=871060 44-օրյա պատերազմի 4-րդ օրը, երբ իշխանությունը պետք է 24-ժամյա ռեժիմով զբաղված լիներ անվտանգային հարցերով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մի որոշում, որով երկրում նոր մենաշնորհ է ստեղծել։ Խոսքն ապրանքների դրոշմավորման մասին է։ Դրոշմավորում, որ իրականացվում է միայն ԵՏՄ տարածքում։ Դրոշմավորում, որից ստացվող միլիարդները հոսում են ոչ թե պետական բյուջե և դառնում ճանապարհ, դպրոց կամ մանկապարտեզ, այլ հարստացնում են առանձին մարդկանց։ Ընդ որում, այսուհետ սա հավելյալ՝ «թաքնված հարկ» է գործարարների համար։ 

Ո՞վ է այս փոփոխության շահառուն, ո՞ւմ գրպաններն են լցվելու QR կոդերից ստացվող փողերը։ Factor TV-ն հետաքննել է այս «բարեփոխման ստվերը»։

Պետությունը՝ հանուն և ընդդեմ մասնավորի

2025 թվականի փետրվարի 6-ի Կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է ԵՏՄ պահանջը․ «2018 թվականին ԵՏՄ նոր համաձայնագրով Հայաստանը, ինչպես նաև մյուս անդամ երկրները պարտավորվել են նույնականացման միջոցով ապրանքների դրոշմավորման նոր համակարգ ներդնել, որն արդեն մեր առօրյայում կա»։

Թղթային դրոշմապիտակներից QR կոդերի (նույնականացման միջոցներով) անցնելու ծրագրի առաջին փուլը Հայաստանում սկսվել է 2024 թվականին՝ ներառելով ծխախոտը, ալկոհոլային խմիչքները, ջուրը։ 2025-ի փետրվարին Կառավարությունը հաստատել է QR կոդերով դրոշմավորման ենթակա 74 անուն ապրանքների ցանկը, ժամկետները և դրոշմավորման կանոնները: 

Դրոշմավորման պահանջը միայն ԵՏՄ երկրների համար է, այլ երկրներ արտահանելիս Հայաստանի գործարարները նման պարտավորություն չունեն։ Դրոշմավորման միջոցով ԵՏՄ հարկային-մաքսային ծառայությունները հատիկ առ հատիկ վերահսկում են միության տարածքում ապրանքների շրջանառությունը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վաճառք։ Սպառողն էլ կարող է ծանոթանալ ապրանքի բնութագրին և ստուգել՝ կե՞ղծ է այն, թե՞ իրական։ 

2024 թվականին տնտեսվարողներին տրամադրվել է 1 մլրդ 357 մլն հատ դրոշմապիտակ։ Դրանց համար պետությունը վճարել է 5 մլրդ 130 մլն դրամ։ Քանի որ 2025-ից ավելի շատ ապրանքներ պետք է դրոշմավորվեն, նշանակում է՝ ավելի շատ QR կոդեր են անհրաժեշտ լինելու։ Հետևաբար՝ բազմապատկվելու է նաև շրջանառվող միլիարդների չափը։

Խնդիրն այն է, որ մինչ այս՝ դրոշմապիտակների համար վճարում էր պետությունը, իսկ այսուհետ QR կոդերի համար վճարելու են գործարարները։ Ստացվում է՝ որպեսզի պետությունը վերահսկի գործարարներին, դրա համար պետք է վճարեն նույն գործարարները։ 

Տարօրինակ է նաև, որ բիզնեսին պարտադրվող դրոշմապիտակները տնտեսվարողներին տրամադրելու համար Կառավարությունն ինքը դրանք ձեռք է բերել մասնավորից` այդ ընկերությանը հռչակելով «ազգային օպերատոր»։ 

Այսինքն՝ կարգն ու գները սահմանում և վերահսկում է Կառավարությունը, իսկ վաճառքն իրականացնում ու շահույթ ստանում է մասնավորը, որը փաստացի մենաշնորհ ունի։

Ե՞րբ և ինչպե՞ս է ընտրվել ազգային օպերատորը

Ինչպես նշեցինք՝ այս հարցն այնքան կարևոր է եղել իշխանավորների համար, որ 44-օրյա պատերազմի 4-րդ օրը՝ 2020-ի սեպտեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է գտել և հաստատել է ազգային օպերատորին ընտրող հանձնաժողովի կազմը։ Դրանում ներառվել են հիմնականում ՊԵԿ նախագահն ու տեղակալները:

Ազգային օպերատորի ընտրության մրցույթն անցկացվել է նոյեմբերի 12-ին՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից ընդամենը 3 օր անց, այն ժամանակ, երբ երկրում համատարած ցնցումներ էին։ Ընդ որում՝ մրցույթի պահանջներն ի սկզբանե այնպես էին սահմանված, որ Հայաստանում դրանց համապատասխանող մասնակից գտնելը դժվար կլիներ։ Օրինակ՝ «Օպերատորը պետք է վերջին 5 տարում ունենա էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակման, ներդրման և սպասարկման փորձ՝ իրականացված առնվազն 50 մլն դրամի պայմանագրերի շրջանակում։ Կոնսորցիումի դեպքում անդամներից առնվազն մեկը պետք է բավարարի սույն կետով սահմանված պահանջի իրականացմանը»։

Արդյունքում՝ դիմել է մեկ մասնակից, որն էլ դարձել է Ազգային օպերատոր։ Այսինքն՝ պատերազմի թեժ շրջանում Կառավարությունը մենաշնորհի իրավունք է տվել մի կոնսորցիումի, որի միայն մեկ անդամն է հայկական՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիան», մյուս երկուսը ռուսական ընկերություններ են՝ «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» և «ԱյՄարկ»։ 

Ովքե՞ր են այս կոնսորցիումի իրական շահառուները։ Factor TV-ն պարզել է, որ վերջին շրջանում հետաքրքիր տեղաշարժեր են եղել, ավելին՝ կոնսորցիում փաստացի այլևս գոյություն չունի։

Պետական ռեգիստրի համաձայն՝ 2023-ի դեկտեմբերին ռուսական «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» ՍՊԸ-ն իր 50% բաժնեմասը վաճառել է «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ին։ 

2024 թվականի հուլիսին Կառավարության որոշումը, որով կոնսորցիումը դարձել էր ազգային օպերատոր, ուժը կորցրած է ճանաչվել։

Իսկ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ն՝ առանց կոնսորցիումի, մրցութային նախնական պահանջներին չէր համապատասխանում՝ առնվազն չուներ էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակման, ներդրման և սպասարկման 5 տարվա փորձը, հետևաբար՝ մրցույթին միայնակ մասնակցելու դեպքում չէր կարող դառնալ ազգային օպերատոր։ Ասել է թե՝ կոնսորցիումը ստեղծվել էր հատուկ այդ մրցույթի համար։ 

ՊԵԿ-ից հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք ազգային oպերատորի փոփոխություն նախատեսվում է։ 

Պատասխանը բացասական էր․ «Օպերատորի փոփոխություն այս պահին չի նախատեսվում»։

Ռուսական ընկերության հեռանալուց 1 տարի անց՝ 2024-ի դեկտեմբերին, «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ն իրեն պատկանող իր իսկ 50% բաժնեմասը վաճառել է նույն տարում՝ 2024 թվականին ստեղծված «Վի» ՓԲԸ-ին, ապա «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ն վերանվանվել է «Ի-Մարկ» ՍՊԸ։

Ով է այս նորաստեղծ ընկերության իրական շահառուն

«Վի» ՓԲԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականատերը Միքայել Փաշայանն է, որը տասնյակ տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ՊԵԿ-ում․ 2008 թվականին՝ 26 տարեկանում, նա արդեն ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետն էր, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի հիմնադիրներից մեկը, իսկ հեղափոխությունից հետո՝ 2018-ից՝ ՊԵԿ նախագահի տեղակալ։ Փաշայանը պաշտոնից հեռացել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին, փաստացի՝ երբ արդեն ընտրվել էր ազգային օպերատորը։ Ի դեպ, ՊԵԿ-ում կարիերայի ավարտին կառույցի նախագահի կողմից նա պարգևատրվել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով, իսկ 2022 թվականին՝ մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, մաքսային համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանից ստացել է վարչապետի հուշամեդալ։ 

Ստացվում է՝ Միքայել Փաշայանը պարզապես դուրս է եկել ստվերից և ստանձնել իր կազմակերպած մրցույթում հաղթած ընկերության սեփականատիրոջ դերը։ 

Ոչ պակաս ուշագրավ է Ազգային օպերատորի մյուս 50%-ի բաժնետերը։ Պետական ռեգիստրի համաձայն՝ այն «Ֆրուկտուս» ՍՊԸ-է։ Ընկերությունը 2014 թվականին հիմնադրել է Նարեկ Եսայանը։ Այն գտնվում է Տավուշի Կողբ գյուղում։ Հետաքրքիր է, որ այն էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակման ու սպասարկման որևէ փորձառություն չունի։

«Ֆրուկտուս»-ի գործունեության տեսակը ՊԵԿ-ում նշված է «շենքերի և արդյունաբերական շինությունների մասնագիտացված մաքրում», սակայն 2020 թվականին այն ՊՆ-ին մոտ 66 մլն դրամի համակարգիչներ է մատակարարել, իսկ Ազգային ժողովին՝ 186 հազար դրամի գինիներ։ Ի դեպ, գինիների արտադրողը «Նորդերն Թերուար» ՍՊԸ-ն է, որի մոտ 5%-ի բաժնետեր է «Ֆրուկտուս»-ը (գրանցված են նույն հասցեում), իսկ իրական շահառուները Հայկ և Ալեքսանդր Եսայաններն են՝ Նարեկ Եսայանի ազգականները։

Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Թիմ թելեքոմի», «Երևան» հյուրանոցի սեփականատերերն են, տասնյակ տարիներ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների գործընկերներն են եղել։ Եսայանները «Յուքոմ» ՍՊԸ-ի համասեփականատերեր էին այն ժամանակ, երբ ընկերությունը բազմամիլիոնանոց պատվերներ էր ստանում ՊԵԿ-ից, այդ թվում՝ մշակել և սպասարկում էր հարկային հաշվետվությունների ներկայացման «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգը․ այն պետբյուջեին արժեցել է գրեթե 1 մլրդ դրամ, սակայն մինչ օրս տնտեսվարողները խնդիրներ են ունենում հաշվետվություններ ներկայացնելիս։ 

2020 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանի որդիներն արդեն հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում, «Յուքոմ»-ի բաժնետերերի միջև տարաձայնությունների պատճառով Եսայանները հեռացել են ընկերությունից, հիմնադրել «Թիմ» ՓԲԸ-ն և գնել «ՎԵՈՆ Արմենիա»-ն (ապրանքանիշը՝ «Բիլայն»)։ Այս «բաժանումից» հետո Եսայանները ՊԵԿ-ի հայտարարած մրցույթները շարունակում են հաղթել իրենց պատկանող այլ ընկերությունների միջոցով, օրինակ՝ «Թիմ Սոլյուշնս», «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ներ։ 2020-2024 թվականների ընթացքում դրանք ստացել են ավելի քան 5,3 մլրդ դրամի պետպատվեր։ Ընդ որում՝ այս ընկերությունները հիմնականում ՊԵԿ-ի մրցույթների միակ մասնակիցն են լինում, իսկ հազվադեպ, երբ 2-րդ մասնակից է լինում, որը շատ ավելի մատչելի առաջարկ է անում, միևնույն է, հաղթում է Եսայանների ընկերությունը. օրինակ՝ 2022 թվականին ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների համար ՊԵԿ էլեկտրոնային ԱԱՀ համակարգի ներդրման խորհրդատվական ծառայությունները Կոմիտեն ձեռք է բերել «Թիմ Սոլյուշնս»-ից 95 մլն դրամով, թեև «Բեստվոռկ» ընկերությունը նույն ծառայությունն առաջարկել էր 35 մլն դրամով։

Մեր հետաքննության ընթացքում Եսայաններ-ՊԵԿ համագործակցության հետ կապված ևս մեկ հետաքրքիր փաստ պարզեցինք․ Հաշվեքննիչ պալատը 2023 թվականին ՊԵԿ-ում ստուգումների ժամանակ հայտնաբերել է շուրջ 273 մլն դրամի գերածախս, սակայն դա մնացել է անհետևանք։

Մասնավորապես, 2021 թվականին Կոմիտեն, առանց շուկայական գների վերլուծության, Եսայանների «Թիմ Սիսթեմս» ընկերությունից գնել է կոմպոզիտիվ սերվերներ և տվյալների պահոցներ՝ 1 մլրդ 310 մլն դրամով։ «Թիմ Սիսթեմս»-ն իր հերթին սարքավորումները ձեռք է բերել մեկ այլ ընկերությունից` «Էլքոր Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ից, որն էլ դրանք ներմուծել է արտերկրից։ Արդյունքում՝ Հայաստան ներմուծված և ՊԵԿ-ին մատակարված ապրանքների գների տարբերությունը կազմել է առնվազն 273 մլն դրամ։ 

Այսինքն՝ ՊԵԿ-ը 273 մլն դրամ՝ շուրջ 685,000 դոլար է վճարել Եսայանների ընկերությանը՝ զուտ միջնորդության համար։

Չնայած միլիոնների փոշիացմանը՝ Հաշվեքննիչ պալատը հարկ չի համարել այդ նյութերն ուղարկել Դատախազություն։ Իրավապահներն էլ իրենց հերթին անտարբեր են գտնվել և, ինչպես պարզել ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից, դեպքի կապակցությամբ քրեական վարույթ չկա։

Ռուսական «դրոշմը»՝ հայկական դրոշմապիտակներում

Թեև ռուսական ընկերությունը դե յուրե դուրս է եկել Հայաստանի ազգային օպերատորի բաժնետերերի կազմից, դրա դերը կարևոր է փոխկապակցվածությունների շղթան և դրոշմավորման այս «բարեփոխումն» առաջ մղելու հարցում Հայաստանի իշխանությունների փութաջանությունը հասկանալու առումով։

«ԱյՄարկ»-ը ռուսական «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» (ЦРПТ ) ընկերության դուստրն է։ ЦРПТ-ն ՌԴ-ում QR կոդերի (կոչվում է «Честный знак») օպերատորն է, նույնպես մասնավոր ընկերություն է։ ՌԴ-ի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տեղեկանքի համաձայն՝ ընկերությունը ստեղծվել է 2017 թվականին։ Հիմնադիրները 2-ն են եղել՝ «Պետեր-Սերվիս» բաժնետիրական ընկերությունը (75% բաժնեմասով) և «Էլվիս-Պլյուս գրուպպ» ՓԲԸ-ն (25% բաժնեմասով)։ «Պետեր-Սերվիս»-ի հիմնադիրը Ռուսաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորներից «Մեգաֆոն»-ն է, որը ռուսաստանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովին պատկանող «USM հոլդինգի» մաս է։ Ի դեպ, այս ընկերության ղեկավարը հայ է՝ Խաչատուր Փամբուխչյան։

«Էլվիս-Պլյուս գրուպպ»-ի հիմնադիրը ՏՏ ոլորտի ռուս գործարար Ալեքսանդր Գալիցկին է՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի վաղեմի գործընկերը։ ՌԴ-ում իր մենաշնորհային դիրքը ЦРПТ-ն ստացել է նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, այն ժամանակ Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերով։ Նրանց հետ Ուսմանովի սերտ կապերի մասին ռուսական մամուլում հետաքննություններ են հրապարակվել։

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո ՌԴ պետական ռեգիստրում «Честный знак»-ի իրական սեփականատերերի մասին տեղեկությունները փակ են, և պաշտոնապես հայտնի չէ, թե ներկայում ում է պատկանում ЦРПТ-ն: 2024-ի տարեվերջին ընկերությունը հայտարարություն է տարածել, որ Ալիշեր Ուսմանովի USM հոլդինգը լքել է ЦРПТ-ն, սակայն բաց աղբյուրները պարզապես ֆիգուրների փոխատեղման մասին են վկայում։ Մասնավորապես՝ ներկայում 5 սեփականատեր կա, որոնցից 2-ի տվյալները փակ են, մյուսներն են՝ «Էլվիս-Պլյուս գրուպպ» ՓԲԸ-ն (25%), «ЦРПТ- Менеджмент»-ը (24.9%) և «Մդոմ»-ը (2.6%)։ Վերջին երկուսը փոխկապակցված են «USM հոլդինգ»-ին։

«Проект»-ի տվյալներով՝ ընկերության նոր «գաղտնի» բաժնետերեր են դարձել «Գազպրոմբանկ» և «Ռոստեխ» ընկերությունները։

Ես՝ քեզ, դու՝ ինձ

Իսկ ի՞նչ կապ ունեն ռուս պաշտոնյաներն ու օլիգարխը Հայաստանում դրոշմավորման հեղինակների հետ։ Մեր աղբյուրների համաձայն՝ ՊԵԿ ՏՏ-ի նախկին ղեկավար, ՊԵԿ նախկին փոխնախագահ Միքայել Փաշայանը սերտ հարաբերություններ ունի Միխայիլ Միշուստինի հետ` դեռ այն ժամանակվանից, երբ վերջինը ՌԴ հարկային ծառայության պետն էր։ ՊԵԿ նախկին աշխատակիցները վստահեցնում են, որ Փաշայանը նույնիսկ ուղեկցել է Միշուստինին Արցախ նրա շրջայցի ընթացքում։ 

Միքայել Փաշայանը փոխկապակցված է նաև Ալիշեր Ուսմանովի հետ։ Նրա անունը հանդիպում ենք OpenSanctions տվյալների միջազգային բազայում, որտեղ հրապարակվում են պատժամիջոցների տակ կամ «ռիսկային» գոտում գտնվողների անունները։ Պարզվում է՝ 2021 թվականի հունվարի 13-ին Փաշայանը նշանակվել է «Միջազգային Թվային Տեխնոլոգիաների Կենտրոն» ՍՊԸ-ի (International Digital Technology Centre) գլխավոր տնօրեն։ Ի դեպ, այս ընկերությունը գրանցված է եղել նույն շենքում, ինչ ЦРПТ–ն (Մոսկվա, Ռուբյովսկոյե պողոտա 28)։ 

Ընկերությունը ստեղծվել էր հայաստանյան ազգային օպերատորի ընտրությունից օրեր առաջ՝ 2020-ի նոյեմբերի 2-ին, հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ, 2023 թվականի հոկտեմբերին՝ լուծարվել։ Այն պատկանել է Ալիշեր Ուսմանովի «USM հոլդինգ»-ին։ Փաշայանն այս ընկերությունը ղեկավարել է մինչև 2023-ի ապրիլ։

Ստացվում է՝ Ուսմանովին պատկանող կոնսորցիումի՝ Հայաստանում ազգային օպերատոր դառնալուց հետո, ՊԵԿ փոխնախագահը, որ այդ մրցույթի հիմնական դերակատարներից մեկն էր, պաշտոն է ստացել ռուս օլիգարխի նորաստեղծ ընկերությունում։

Factor TV-ն փորձել է Միքայել Փաշայանից պարզել՝ ի՞նչ հիմքով է «Ի-Մարկ» ՍՊԸ-ն ազգային օպերատոր, երբ այլևս չկա կոնսորցիումը, ինչո՞ւ է օգտագործել իր պաշտոնեական դիրքը՝ մենաշնորհատեր դարձնելով մի ընկերության, որի համասեփականատեր է դարձել պաշտոնից հեռանալուց հետո։ 

Միքայել Փաշայանին ուղղված մեր գրավոր հարցմանը պատասխանել է ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Ի-Մարկ»-ը նույն «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա»-ն է և հղում է արել 2022 թվականի Կառավարության որոշմանը, որով ընկերությունն ուղիղ ձևով հայտարարվում է ազգային օպերատոր։

Հովհաննես Հովհաննիսյանը նաև նշել է․ «Միքայել Փաշայանը նույնականացման միջոցներով դրոշմավորման ազգային օպերատորի ընտրությանը չի մասնակցել, միևնույն ժամանակ, չի հանդիսացել ՀՀ ՊԵԿ պաշտոնյա»։ 

Մինչդեռ, հիշեցնենք, Միքայել Փաշայանը պաշտոնից ազատվել է 2020-ի նոյեմբերի 16-ին, իսկ օպերատորի ընտրության մրցույթը կայացել է նոյեմբերի 12-ին, այսինքն՝ նա այդ ընթացքում ոչ միայն ՊԵԿ փոխնախագահն է եղել, այլև մրցութային հանձնաժողովի անդամ։ 

Ուշագրավ է, որ պետական ծառայությունում 12-ամյա պաշտոնավարման շրջանում Միքայել Փաշայանը, ըստ իր գույքի և եկամուտների հայտարարագրերի, հարստության փոխարեն՝ պարտք է կուտակել։ Առաջին անգամ նա հայտարարագիր ներկայացրել է 2017 թվականին, վերջին անգամ՝ 2020-ի դեկտեմբերին։ Այդ տարիների ընթացքում նա գնել է TOYOTA մակնիշի ավտոմեքենա (2019թ.), վաճառել 2 բնակարաններից մեկը։ Փաշայանն ունեցել է 1 բնակարան Երևանի Կենտրոնում, 1 ամառանոց Դիլիջանում։ 2020-ին «Կոնվերսբանկ»-ից վերցրել է մոտ 6․4 մլն դրամ վարկ, թեև նույն ժամանակ ունեցել է 27 մլն դրամ, 42 հազար դոլար և 39 հազար եվրո կանխիկ միջոցներ։ Հյուսիսային պողոտայի բնակարանը Միքայել Փաշայանը չի հայտարարագրել․ այն նրա կնոջ՝ «Անելիք» բանկի նախկին ղեկավար Սամվել Ճզմաչյանի դստեր անունով է, բայց ընդհանուր բաժնային սեփականություն է։

Միքայել Փաշայանը ներկայում էլ ակտիվորեն զբաղվում է բիզնեսով և անուղղակի մասնակցում ՊԵԿ-ի կյանքին։ Նրա հետ փոխկապակցված է «Դանիամ» ՍՊԸ-ն, որը 2022-ից ՊԵԿ-ի գնումների մրցույթների հաղթող է, մինչ օրս մատուցել է 2,7 մլրդ դրամի ծառայություն։ Այս ընկերության իրական շահառուն 2024-ի մայիսից Սուրեն Ավետիսյանն է։ Նա «Մասշտաբ Քոնսալթնսի» ՓԲԸ-ի փոխտնօրենն է։ Իսկ ահա «Մասշտաբ Քոնսալթնսի»-ի համահիմնադիրը նույն Միքայել Փաշայանն է, որպես իրական շահառու ռեգիստրում նշված է Լիանա Կուսիկյանը, որը երկար տարիներ ՊԵԿ-ում աշխատել է Միքայել Փաշայանի ենթակայությամբ։ 

Ի դեպ, «Դանիամ»-ի գործընկեր է նաև Դուբայում տեղակայված «Mindwise Information Technology» LLC-ն, որը ևս պատկանում է Փաշայանին։ 

ՀՀ իրավապահ համակարգը Փաշայանից պահանջներ չունի․ նա չի անցնում որևէ գործով, միայն նախաքննության ընթացքում հարցաքննվել է Գագիկ Խաչատրյանի գործով։

Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները, ռուսական բարձր հովանու ներքո, մեր երկրում ներդրել են մի համակարգ, որից ստացվող ողջ շահույթը գնում է մի քանի մասնավոր անձանց գրպանը։

Գայանե Խաչատրյան

]]>
https://factor.am/871060.html/feed 0
Խաչատուր Սուքիասյանի վրա չի տարածվո՞ւմ Փաշինյանի պահանջը․ ասֆալտին փռվելու ժամանակներն անցա՞ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/868940.html https://factor.am/868940.html#respond Wed, 12 Mar 2025 16:00:12 +0000 https://factor.am/?p=868940 Դիմակավորված հատուկ ջոկատայինները երեկ երեկոյան Երևանի կենտրոնից ցուցադրաբար բերման էին ենթարկել մի խումբ անձանց և տեղափոխել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Քիչ ուշ պարզ դարձավ՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներն են։ Բերման ենթարկելու պահը ֆիքսել էին անցորդներն ու տեսանյութը տարածել համացանցում։

Արփինե Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունը սեփական նախաձեռնությամբ հատուկջոկատայինների գործողություններին պաշտոնապես չի անդրադարձել։ Միայն լրագրողների հարցումներին ի պատասխան՝ ՆԳՆ-ից, առանց անձանց ինքնությունը բացահայտելու, նշել են, որ բերման է ենթարկվել չորս անձ՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։

Մարտի 12-ի առավոտյան ՆԳՆ-ից Factor TV-ին փոխանցեցին, որ ձերբակալված չորս քաղաքացիներն ազատ են արձակվել՝ այդպես էլ հստակ չպատասխանելով՝ ապօրինի զենք պահելու կասկածանքը հաստատվել է, թե՝ ոչ։

Նիկոլ Փաշինյանն այս խիստ ցուցումը իրավապահ համակարգին տվել էր 2018 թվականի սեպտեմբերին։ Այդ օրերին բարձր վարկանիշ ունեցող վարչապետի համար անհանդուրժելի էր մայրաքաղաքի փողոցներում տեսնել մի քանի մեքենաներով և թիկնազորով շրջող արտոնյալների։ Երեկ հրապարակված տեսանյութում, սակայն, երևում է, որ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության պատգամավորի անվտանգության աշխատակիցներն առնվազն երկու ավտոմեքենայով են։

Փաշինյանից այլ հարցերում ավելի խիստ վերաբերմունք ակնկալող Խաչատուր Սուքիասյանից իր անվտանգության աշխատակիցների՝ խմբերով շրջելու և ենթադրյալ ապօրինի զենք պահելու վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Նա Factor TV-ի զանգերն անպատասխան թողեց։ Ինչո՞ւ Փաշինյանի թիմակիցը չի հետևում իր քաղաքական ղեկավարի կոչին․ երբ այս հարցադրումն ուղղեցինք նրա մամուլի խոսնակին, նա փոխանցեց, որ երեկ տեղի ունեցածը համարում են գործընթաց, որն իրականացվում է բոլորի հետ, և որ որևէ խնդիր չեն տեսնում։

Չնայած Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հաստատել է, որ երեկ երեկոյան բերման են ենթարկվել պատգամավորի անվտանգության աշխատակիցները եւ նշել, որ խնդիր չի տեսնում, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը չի ուզում հավատալ, ասում է՝ փաս տեր չունի, որ իր թիմակցի հետ է կապված եղել երեկ տեղի ունեցածը։

Պարոն Ալեքսանյանը, վստահաբար տեղյակ է, որ ՆԳՆ-ից անձնական տվյալներ չեն կարող տրամադրել։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի խոսքով՝ 2018 թվականից հետո արժեքային փոփոխություններ գրեթե չեն եղել։ Նախկին բարքերը պահպանվում են։

Հիշեցնենք, որ Փաշինյանի՝ ասֆալտին փռելու եւ թիկնազորով շրջելու արգելքի մասին հայտարարությունից հետո մի քանի ամիս տարբեր օլիգարխների եւ քաղաքականացված գործարարների իրավապահները ցուցադրաբար պառկեցնում էին ասֆալտին եւ այդ տեսանյութերը տարածում։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում էլ օլիգարխներ չկան, եվ այդպիսով զինված թիկնազորով երթեւկող գործարարները դարձան ընդունելի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

]]>
https://factor.am/868940.html/feed 0