Սպորտ | Factor.TV https://factor.am Sun, 25 Oct 2026 09:06:10 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.1.3 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Սպորտ | Factor.TV https://factor.am 32 32 Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար https://factor.am/1073777.html Sun, 25 Oct 2026 08:52:41 +0000 https://factor.am/?p=1073777 Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը ևս անհաջող էր Հայաստանի հավաքականի համար:

Հոկտեմբերի 25-ին պայքարի մեջ մտան Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), որոնք պարտություն են կրել:

Աշոտ Խաչատրյանի որակավորման փուլում 8:3 հաշվով հաղթել է մոլդովացի Միհայ Պետիչին, իսկ 1/8 եզրափակիչում 0:9 հաշվով պարտվել է կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, ուկրաինացի Պավրիզ Նասիբովին:

Հայկ Խլոյանը որակավորման փուլում 10:0 հաշվով ուժեղ է գտնվել մարոկկացի Համզա Բումադիենից, իսկ երկրորդ գոտեմարտում 0:8 հաշվով պարտվել է Փարիզ-2024 Օլիմպիակա խաղերի չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Սարավիին:

Ռազմիկ Քուրդյանը մեկնարկային գոտեմարտում 0:1 հաշվով պարտվել է էստոնացի Հեիկի Նաբիին: Հայ ըմբիշը վնասվածքի պատճառով հաժարվել է պայքարից:

Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ:

Հոկտեմբերի 24-ին պայքարի մեջ մտած ու պարտություն կրած Եվրոպայի գործող փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը (60 կգ) հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում 2:2 հաշվով պարտվել է չինացի Լիգու Չաոյին ու դուրս մնացել պայքարից:

Նախօրեին պարտություն էին կրել նաև Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ), Նորայր Հախոյանը (55 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Հոկտեմբերի 26-ին մրցագորգ դուրս կգան Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ):

Դավիթ Եղիազարյան

]]>
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ https://factor.am/1073725.html Sun, 25 Oct 2026 04:23:15 +0000 https://factor.am/?p=1073725 Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությյան երկրորդ օրը պայքարի դուրս կգան 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, 97 կգ քաշային Հայկ Խլոյանն ու գերծանր քաշային Ռազմիկ Քուրդյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:

]]>
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր https://factor.am/1073696.html Sat, 24 Oct 2026 16:22:02 +0000 https://factor.am/?p=1073696 Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.233 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։

Այսօր ավելի վաղ նժույգթափեր վարժությունում Համլետ Մանուկյաննը հռչակվել էր աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։

Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ԱԱ-ի հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։

]]>
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր https://factor.am/1073693.html Sat, 24 Oct 2026 14:51:09 +0000 https://factor.am/?p=1073693 Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 15,000 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը։
Ավելի վաղ Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքել է 14.633 միավոր ու դուրս եկել եզրափակիչ, որը կկայանա հոկտեմբերի 25-ին։

Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն այսօր հանդես կգա օղակների վարժության եզրափակչում։

]]>
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը https://factor.am/1073646.html Sat, 24 Oct 2026 10:42:24 +0000 https://factor.am/?p=1073646 Երևանում նոյեմբերի 27-ին կկայանա Mix Fight 59 խառը մենամարտերի մրցաշարը։

«Սպորտի կառավարման կենտրոնի» մարզադահլիճում կայանալիք մրցաշարի ընթացքում կկայանա 11 մենամարտ MMA-ի ու K1-ի կանոններով, իսկ շոոուն կեզրափակվի 4 մարզիկների մասնակցությամբ K1-ի գրան Պրի մրցաշարով, որի հաղթողը պայմանագիր կստորագրի աշխարհի առաջատար կազմակերպություններից մեկի՝ Ճապոնիայի K1-ի գրան պրիի հետ։

Mix Fight 59-ի մասնակից բոլոր մարզիկների անունները հայտնի կդառնան առաջիկայում։

]]>
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում https://factor.am/1073621.html Sat, 24 Oct 2026 10:14:06 +0000 https://factor.am/?p=1073621 Ծանրամարտի Հայաստանի հավաքականները պատրաստվում են աշխարհի առաջնությանը, որը կկայանա հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում:

ՀԾՖ մամուլի ծառայությունը ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը:

Հոկտեմբերի 28, ժամը 12:00 – 65 կգ` Գառնիկ Չոլաքյան (B խումբ)

Հոկտեմբերի 31, ժամը`15:00 – 75 կգ` Գոռ Սահակյան, Ժամը` 9:30 Տիգրան Կարապետյան (C խումբ)

Նոյեմբերի 2, ժամը` 12:00- 85 կգ` Ռաֆիկ Հարությունյան (B խումբ), ժամը` 9:30 Մարտին Պողոսյան (C խումբ)

Նոյեմբերի 4, ժամը` 12:00 – 95 կգ` Դավիթ Հովհաննիսյան (B խումբ)

Նոյեմբերի 6, ժամը` 15:00 – 110 կգ` Գարիկ Կարապետյան

Նոյեմբերի 8, ժամը` 10:00 – +110 կգ` Վարազդատ Լալայան

Հոկտեմբերի 30, ժամը` 12:00 – 57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան

Նոյեմբերի 5, ժամը` 9:30 – Ալինա Սուքիասյան (C խումբ)

Նոյեմբերի 7, ժամը` 15:00 – 86 կգ` Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան

]]>
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1073603.html Sat, 24 Oct 2026 08:44:13 +0000 https://factor.am/?p=1073603 Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը ավարտել է մրցելույթը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ATP-250 մրցաշարում:

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը քառորդ եզրափակիչում երեք սեթում պարտություն է կրել 19-րդ ռակետ Ալեքսանդր Բուբլիկից: 2 ժամ 28 րոպե տևողությամբ մրցաշարում Ղազախստանի ներկայացուցիչը հաղթել է 4:6, 7:6, 7:6 հաշվով:

Եզրափակիչի ուղեգիրը Ալեքսանդր Բուբլիկը կվիճարկի աշխարհի 5-րդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ:

Դավիթ Եղիազարյան

]]>
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1073611.html Sat, 24 Oct 2026 08:06:23 +0000 https://factor.am/?p=1073611 Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի չորս ներկայացուցիչներ, որոնք պարտություն են կրել:

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) որակավորման փուլում 1:1 հաշվով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովին, իսկ 1/8 եզրափակիչում 2:4 հաշվով սենսացիոն պարտություն է կրել ղազախ Մերեյ Մաուլիտխանովից:

Մալխաս Ամոյանը մրցավայր էր մեկնել աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում: Եթե Մերեյ Մաուլիտխանովը դուրս գա եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:

Նորայր Հախոյանը (55 կգ) մեկնարկել է 1/8 եզրափակիչից, որտեղ 1:2 հաշվով պարտվել է աշխարհի գործող չեմպիոն, վրացի Վախթանգ Լոլուային:

Եվրոպայի գործող փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը (60 կգ) որակավորման փուլում 9:6 հաշվով ուժեղ է գտնվել վրացի Դիմիտրի Խաչիձեից, իսկ 1/8 եզրափակիչում 4:12 հաշվով պարտվել է ճապոնացի Կոտո Գոմիին:

Սամվել Գրիգորյանը (82 կգ) որակավորման փուլում 1:2 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանի ներկայացուցիչ Համզատ Գաջիևից:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Հոկտեմբերի 25-ին պայքարի մեջ կմտնեն Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), իսկ հոկտեմբերի 26-ին՝ Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ):

Դավիթ Եղիազարյան

]]>
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1073596.html Sat, 24 Oct 2026 07:16:59 +0000 https://factor.am/?p=1073596 Սաուդյան Արաբիայի առաջնության 11-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Ալ Ֆեյսալիին»:

Հյուրերի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Դա 41-ամյա ֆուտբոլիստի 982-րդ գոլն էր պրոֆեսիոնալ կարիերայում:

«Ալ Նասրը» 25 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար «Ալ Հիլյալին»: Ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 9 խաղի ու խփել 5 գոլ:

Դավիթ Եղիազարյան

]]>
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1073585.html Sat, 24 Oct 2026 06:51:00 +0000 https://factor.am/?p=1073585 UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը նվաճել է RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայի միքին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը:

Լաս Վեգասում կայացած RAF 14 մրցաշարում հայ մարտիկը մրցել է ամերիկացի Դիլոն Դենիսի հետ ու ժամանակից շուտ հաղթանակի հասել 10:0 հաշվով: Մենամարտի վերջնամասում Ծառուկյանը կանգնել է հատակին գտնվող մրցակցի վրա, իսկ Դենիսը փորձել է ոտքով հարվածել հայ մարտիկին, ինչից հետո միջամտել են անվտանգության աշխատակցները:

29-ամյա Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 9 մենամարտ, տարել 8 հաղթանակ ու կրել 1 պարտություն: 7 անընդմեջ հաղթանակից հետո հայ մարտիկը նախորդ մենամարտում պարտվել էր UFC-ի նախկին մարտիկ, 38-ամյա ամերիկացի Քոլբի Քովինգթոնին։


Դավիթ Եղիազարյան

]]>