Սոցիալական | Factor.TV https://factor.am Tue, 08 Sep 2026 08:29:00 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.4 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Սոցիալական | Factor.TV https://factor.am 32 32 ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ https://factor.am/1058657.html https://factor.am/1058657.html#respond Tue, 08 Sep 2026 08:28:38 +0000 https://factor.am/?p=1058657 https://factor.am/1058657.html/feed 0 Աերացիայի բնակիչները կշարունակեն ապրել տնակներում․ քաղաքային իշխանությունն ու բնակիչները համաձայնության են եկել  https://factor.am/1056812.html https://factor.am/1056812.html#respond Tue, 01 Sep 2026 10:35:10 +0000 https://factor.am/?p=1056812 Երևանի Աերացիայի տարածքում (Շիրակի 49 հասցե) գտնվող ինքնակամ շինությունների ու տնակների ապամոնտաժման գործընթացը ժամանակավորապես կասեցվել է։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած քննարկումից հետո քաղաքային իշխանություններն ու բնակիչները եկել են փոխադարձ համաձայնության։

Հիշեցնենք, որ նախօրեին տարածքում լարված իրավիճակ էր ստեղծվել․ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ, ժամանել էին տեղանք՝ ապօրինի համարվող շինություններն ապամոնտաժելու նպատակով։ Տեղում բախումներ էին եղել, երկու անձի էին բերման ենթարկել, իսկ բնակիչներից ոմանց ինքնազգացողությունը վատացել էր։ Լարված իրավիճակից հետո քաղաքապետի որոշմամբ քանդման աշխատանքները դադարեցվել էին՝ հարցը բանակցությունների միջոցով լուծելու նպատակով։

Վարչական շրջանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Շիրակի 49 հասցեի բնակչուհի Անուշ Զաքարյանը նշեց, որ հանդիպման արդյունքում իրենց թույլատրվել է շարունակել ապրել տնակներում՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը․

«Մեզ լավ ընդունեցին ու ասացին՝ ապրեք էնքան, մինչև հասկանանք ձեզ կացարանով ապահովելու հարցը։ Հորդորեցին դիմել Միասնական սոցիալական ծառայություն, որպեսզի ամեն ընտանիք առանձին դիմում գրի և ներկայացնի իր խնդիրը։ Այս պահին հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ կամ ինչ բնակարան կարող են տրամադրել, բայց պետք է դիմումները ներկայացնենք ու սպասենք պատասխանին»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք տարածքում ապրում են արդեն շուրջ 30 տարի և այլընտրանքային բնակարան չունենալու դեպքում կհայտնվեն դրսում։

Նրա դուստրը շեշտեց, որ ընտանիքներում կան բազմաթիվ անչափահաս երեխաներ, հաշմանդամություն ունեցող և տարեց անձինք, որոնք մշտական խնամքի ու դեղորայքի կարիք ունեն։

Բնակիչները հերքեցին այն պնդումները, թե իրենք գումարի դիմաց թույլ են տվել մեքենաներին շինարարական աղբ թափել տարածքում։ Նրանք պատրաստակամություն հայտնեցին հետևել և թույլ չտալ որևէ մեքենայի մուտքը տարածք։

«Մենք համաձայնել ենք և պահելու ենք մեր խոստումը․ թույլ չենք տալու, որ որևէ մեկը մտնի ու աղբ թափի։ Եթե նման դեպք լինի, անմիջապես տեղյակ կպահենք պատկան մարմիններին»,- ասաց Շիրակի 49 հասցեի բնակիչ Լիլիթ Մանուկյանը։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ պայմաններով է դադարեցվել ապամոնտաժումը և ինչ է սպասվում առաջիկայում․

«Հանդիպումն անցել է շատ հանգիստ և նորմալ մթնոլորտում։ Մենք քննարկել ենք բոլոր խնդիրները։ Քաղաքապետարանի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է մեր պայմանները, որովհետև երեկվա դրությամբ քաղաքապետի որոշումով քանդելու գործընթացը դադարեցվեց՝ հենց հումանիտար նկատառումներից ելնելով, որ մարդկանց դուրսը չթողնենք։ Մենք պայմանը դրեցինք, որ այսուհետ ոչ մի մեքենա այդտեղ չմտնի։ Դա ամենակարևոր պայմանն էր։ Եվ երկրորդը՝ իրենք ոչ մի կառուցապատման աշխատանքներ չանեն, չշարունակեն։ Այսինքն՝ ինչ կա, ոնց կա, սենց մնում ա։ Իրենք համաձայնվեցին, խոսք տվեցին, որ երկու պայմանն էլ կկատարեն։ Եթե կատարեն էդ պայմանները, ուրեմն խնդիր չկա, թող շարունակեն ապրել»։

Թաղապետը նշել է, որ տվյալ հողատարածքը համայնքային սեփականություն է և պատկանում է Երևան քաղաքին։ Նրա խոսքով՝ բնակարանային կամ սոցիալական ապահովման հարցերը Միասնական սոցիալական ծառայության գործառույթն են։ 

«ՄՍԾ պետը պայմանավորվել է բնակիչների հետ, որ նրանք ներկայացնեն իրենց դիմումները, որոնց սահմանված կարգով ընթացք կտրվի։ Մենք նաև տեղում աշխատանքի տեղավորման հարցեր ենք լուծել ընտանիքի անդամների համար և շարունակում ենք կապի մեջ լինել նրանց հետ»,- նշեց Ռազմիկ Մխիթարյանը։

Այսպիսով՝ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ բնակիչներն առաջիկա օրերին դիմումներ կներկայացնեն Միասնական սոցիալական ծառայություն՝ սոցիալական և կացարանային կարիքների գնահատման համար։ Զուգահեռաբար, համայնքային ծառայությունները կսկսեն տարածքի մաքրումը կուտակված աղբից՝ սահմանելով շուրջօրյա վերահսկողություն։

Անի Թամրազյան

]]>
https://factor.am/1056812.html/feed 0
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1056612.html https://factor.am/1056612.html#respond Mon, 31 Aug 2026 17:47:37 +0000 https://factor.am/?p=1056612 Երեկ Երևանի Բագրատունյաց 10 հասցեում 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել էր այն պահին, երբ տան բնակիչը դուրս էր եկել լվացքը հավաքելու։ Նրա հարևանուհու խոսքով՝ ամեն ինչ այնքան հանկարծակի է տեղի ունեցել, որ կինը չի հասցրել վերադառնալ բնակարան։ 

Հարևանուհին պատմում է, որ պատշգամբում երկուսով են եղել․ մեկը գլխի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Բարեբախտաբար, վնասվածքը ծանր չի եղել։ 

Վարձակալությամբ բնակվող կինն ընկել է մեկ հարկ՝ ներքևի բնակարանի պատշգամբ։ Բնակարանում այդ պահին ոչ ոք չի եղել, դուռը բացելու հնարավորություն չեն ունեցել։ Հարևանուհու խոսքով՝ կնոջը հազիվ են կարողացել դուրս բերել։ 

Բնակիչներն ասում են՝ խնդիրը համատարած է․ տարածքում բազմաթիվ շենքերի պատշգամբներ, ճակատային հատվածներ տարիների ընթացքում քայքայվել են և վտանգ են ներկայացնում իրենց համար։ Բագրատունյաց 10 հասցեի շենքը նույնպես հին է, իսկ փլուզված պատշգամբը, բնակիչների խոսքով, երբևէ չի վերանորոգվել։ Հարակից շենքերի բնակիչներն էլ մեզ հայտնեցին, որ դիմում են Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով թույլտվություն տրամադրել պատշգամբները վերանորոգելու համար, սակայն, նրանց պնդմամբ, ո՛չ համապատասխան թույլտվությունն են ստանում, ո՛չ էլ պատշգամբների վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Բանն այն է, որ բնակիչներն առանց համապատասխան թույլտվության իրավունք չունեն ինքնուրույն վերանորոգելու շենքերի արտաքին հատվածները։ 

Քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը Factor TV-ին հայտնեց, որ տվյալ դեպքում թաղապետարանը պետք է նախագիծ ներկայացնի քաղաքապետարան, և ինքն էլ իրականացնի պատշգամբի վերականգնման աշխատանքները։ 

Բագրատունյաց 10 հասցեի շենքի բնակիչներից մեկը հիշում է նաև, որ հարևան շենքում նույնպես անցյալ տարի պատշգամբ էր փլուզվել։ Այդ դեպքում, նրա խոսքով, ոչ ոք չէր տուժել, իսկ փլուզված հատվածը հետագայում վերանորոգվել էր։ 

Այս դեպքից հետո հարևանները պահանջում են, որ պատշգամբների և բնակելի շենքերի վտանգավոր հատվածների խնդիրը չմնա միայն դժբախտ պատահարից հետո քննարկման թեմա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

 

 

]]>
https://factor.am/1056612.html/feed 0
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1056553.html https://factor.am/1056553.html#respond Mon, 31 Aug 2026 16:30:22 +0000 https://factor.am/?p=1056553 Այսօր փորձում էին քանդել Շիրակի 49 հասցեում գտնվող տնակները․ դրանք, ըստ քաղաքապետարանի աշխատակիցների, համայնքային հողի վրա են կառուցված։ Ոստիկանների ուղեկցությամբ Շենգավիթ վարչական շրջան եկած Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հանդիպեցին բնակիչների դիմադրությանը։ Տնակներից մեկի անչափահաս բնակիչն անգամ սպառնում էր ինքնավնասում անել։

Կարճ ժամանակ անց անչափահասը սկսեց անկանոն քարեր նետել․ քաղաքապետարանի աշխատակիցներն ու ոստիկանական ուժերը ստիպված էին հեռանալ։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը պարզաբանեց՝ Երևանի քաղաքապետը որոշել է դադարեցնել աշխատանքները։ Կփորձեն ևս մեկ անգամ բանակցել բնակիչների հետ։

«Բնակվելուց բացի՝ կամաց-կամաց ընդլայնում են այդ ապօրինի տարածքը, նաև վարձով են տալիս։ Չեմ ասում նաև ամենամեծ խնդրի մասին՝ գումարի դիմաց թույլ են տալիս, որ մեքենաներով այնտեղ աղբ թափեն։ Մենք վաղը նրանց հավաքելու ենք այստեղ, վերջին նախազգուշացումը տալու, զրուցելու և զգուշացնելու ենք, որ այլևս նման բան չանեն, որպեսզի ստիպված չլինենք գնալ քանդման ծայրահեղ քայլին»,- ասաց Մխիթարյանը։

Թաղապետի խոսքով՝ տարածքը համայնքային սեփականություն է, որը բնակիչների կողմից վերածվել է աղբավայրի։ Ասում է՝ տարածքում կա 7-ից 10 ապօրինի շինություն, սակայն այս փուլում համայնքը նախատեսում է մաքրել և բարեկարգել տարածքը։ Ռոմիկ Մխիթարյանի խոսքով՝ բնակիչներին տարածքից հեռացնելու հարց այս պահին չի քննարկվում։

Տնակներից մեկի բնակիչ Լիլիթ Մանուկյանը պատմում է՝ այստեղ ապրում է շուրջ 30 տարի։ Ասում է՝ 8 տարի աշխատել է քաղաքապետարանի ԵԱՍՄ հիմնարկում, և այդ ամբողջ ընթացքում տնակների քանդման մասին խոսակցություն չի եղել։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցներն առաջին անգամ ուրբաթ օրն են եկել և հայտնել, որ տնակները պետք է քանդեն։ 

Տարածքի տնակները հիմնականում անմխիթար վիճակում են, ապրելու տարրական պայմաններ անգամ չկան։

Լիլիթ Մանուկյանի խոսքով՝ թաղապետարանը տեղյակ է եղել, թե որտեղ են ապրում, ասել են՝ քարից տուն կառուցեք, որից հետո սեփականաշնորհեք։ Նրա մոր՝ Անուշ Զաքարյանի ինքնազգացողությունն այսօրվա միջադեպի ընթացքում վատացել էր։ Ասում է՝ 11 հոգանոց ընտանիքը գնալու տեղ չունի։

Բնակիչների դիմադրության ընթացքում ընտանիքի երկու անդամ բերման է ենթարկվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք քարեր են նետել ոստիկանական մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մեքենայի ապակին կոտրվել է։ Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով: 2 անձ ձերբակալվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

 

 

 

]]>
https://factor.am/1056553.html/feed 0
Ասում են՝ ապօրինի ա, ուզում են քանդեն, 30 տարի ապրում եմ էս տնակում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1056485.html https://factor.am/1056485.html#respond Mon, 31 Aug 2026 12:16:09 +0000 https://factor.am/?p=1056485 Երևանի Շիրակի 49 հասցեում լարված իրավիճակ է ստեղծվել ապօրինի շինությունների ապամոնտաժման դեպքի պատճառով։ Քաղաքապետարանի աշխատակիցները, անօրինական ճանաչելով տարածքում գտնվող տնակներն ու կառույցները, փորձել են քանդել դրանք, ինչն առաջացրել է տեղի բնակիչների դիմադրությունը։

Factor TV-ի հետ զրույցում տնակներից մեկի բնակչուհին պատմել է, որ այդ վայրում ապրում է շուրջ 30 տարի և երբեք ապրելու հետ կապված խնդիր չի առաջացել։ 

«Կամաց-կամաց «Կարմիր խաչը» ինձ օգնել ա, ես կարողացել եմ երկու հատ սենյակ սարքեմ, որպեսզի ջուր չկաթա իմ երեխեքիս վրա։ Ինչի՞ համար քանդեք։ Ես հաշմանդամ, էն երեխեն հիվանդ, էդ վիճակով, էս երեխես հիվանդ՝ բանակ չգնաց, խնդիրներով ազատվեց, էն երեխես էլ դիրքերում»,- ասաց բնակչուհին։

Քանդման աշխատանքների ընթացքում քաշքշուկ և բախում է տեղի ունեցել․ բնակիչները փորձել են խոչընդոտել իրենց կացարանների ապամոնտաժմանը, ինչի հետևանքով նրանցից երկուսը բերման են ենթարկել։ 

Բնակչի խոսքով՝ իրենց պատշաճ կերպով չեն ծանուցել, որևէ այլընտրանքային կացարան չեն առաջարկել, և այժմ սպասում է քաղաքապետարանին ուղղված իր դիմումի պաշտոնական պատասխանին։ 

Նրա պնդմամբ՝ ընտանիքների անդամների մեծ մասն ունի հաշմանդամության կարգ և առողջական լուրջ խնդիրներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

]]>
https://factor.am/1056485.html/feed 0
Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ https://factor.am/1056396.html https://factor.am/1056396.html#respond Mon, 31 Aug 2026 09:25:42 +0000 https://factor.am/?p=1056396 Քաղաքապետարանը փորձում էր քանդման աշխատանքներ իրականացնել Շիրակի 49 հասցեում՝ բնակեցված մի քանի տնակ քանդելով։
«Ես հաշմանդամ եմ, էրեխես հիվանդ, մյուսը սահմանի բերան ծառայում ա , ինչի՞ համար քանդեն տունս»,- ասում է բնակիչներից մեկը՝ հավելելով, որ քաղաքապետարանն այլընտրանքային տարբերակ չի առաջարկում, «պետությունից կտրված» ապրել են, ոչնչով իրենց չեն աջակցել․ Factor TV-ն ուղիղ եթերով տեղից ներկայացնում է իրավիճակի զարգացումը։

Անի Թամրազյան

]]>
https://factor.am/1056396.html/feed 0
Ավելի քան 4000 երեխայի համար Հայաստանում հասանելի են ցերեկային խնամքի և աջակցության ծառայություններ https://factor.am/1056273.html https://factor.am/1056273.html#respond Mon, 31 Aug 2026 07:19:22 +0000 https://factor.am/?p=1056273 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող 6 կենտրոններն ու պետության կողմից ֆինանսավորվող 15 հասարակական կազմակերպությունների 35 ցերեկային կենտրոնները կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 4000 երեխայի տրամադրում են սոցիալ-հոգեբանական, վերականգնողական, իրավաբանական և այլ ծառայություններ։ Ծրագրերը նախատեսված են 2-ից 18 տարեկան երեխաների համար և գործում են Երևանում ու մարզերում։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երեխաներին տրամադրում է ցերեկային խնամքի ծառայություններ՝ գնահատված անհատական կարիքներին համապատասխան։

Նախարարության ենթակայությամբ գործող երեխայի և ընտանիքի աջակցության 6 կենտրոնները (600 երեխայի) և պետության կողմից դրամաշնորհի ձևով պատվիրակված ծառայություններ տրամադրող 15 հասարակական կազմակերպությունները (35 ցերեկային կենտրոններ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 4000 երեխայի տրամադրում են սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական, իրավաբանական և կարիքահեն այլ ծառայություններ։

Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-ից 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։

Նշյալ ծառայությունները տրամադրվում են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Կազմակերպությունների ցանկը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում՝ https://social.gov.am/child-day-care հասցեում։

Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ հասարակական կազմակերպությանը կամ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»։

]]>
https://factor.am/1056273.html/feed 0
«Հայաստանի հանքարդյունաբերական տարածաշրջանների էկոլոգիական փոխակերպում» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ https://factor.am/1055844.html https://factor.am/1055844.html#respond Fri, 28 Aug 2026 10:30:28 +0000 https://factor.am/?p=1055844 «Հայաստանի հանքարդյունաբերական տարածաշրջանների էկոլոգիական փոխակերպում» խորագրով համաժողով է ընթանում։

Նպատակն է ներկայացնել Սյունիքի մարզի՝ հանքարդյունաբերության ազդեցության տակ գտնվող որոշ բնակավայրերում ծանր մետաղներով շրջակա միջավայրի աղտոտման ուսումնասիրության և Լոռու մարզի Արջուտ գյուղում կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) ևծանր մետաղներով աղտոտվածության հետազոտության արդյունքները։

Բանախոսներն են՝ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը և «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

 

]]>
https://factor.am/1055844.html/feed 0
Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու խոստմանը մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կհրապարակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1054179.html https://factor.am/1054179.html#respond Mon, 24 Aug 2026 14:24:59 +0000 https://factor.am/?p=1054179 Ազգային ժողովում Կառավարության 2026-2031 թթ․-ի ծրագրի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ Կառավարության նոր նախանշած 6% տնտեսական աճը վկայում է աճի տեմպերի դանդաղման մասին։

Արձագանքելով հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տնտեսական աճի դանդաղման մասին պնդումները սխալ են, քանի որ 6%-ը հաշվարկվում է արդեն իսկ էապես աճած բազայի վրա։

«2018 թվականից ի վեր՝ 2025-ի արդյունքներով, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 53%-ով։ Այդ ահռելի բազայի վրա նախանշված 6%-ը ահավոր ամբիցիոզ ցուցանիշ է։ Ամեն 7%-անոց աճը ոչ թե զրոյից է սկսվում, այլ նախորդ տարիների կուտակված աճի վրա»,- ընդգծեց վարչապետը։

Անդրադառնալով աղքատության մակարդակին և կառավարության սոցիալական խոստումներին՝ Փաշինյանը նշեց, որ վերջին տարիներին միջազգային մեթոդաբանության փոփոխության պատճառով տվյալները նախորդ տարիների հետ ուղղակիորեն համադրելի չեն, սակայն ծայրահեղ աղքատությունը վերացնելու խնդիրը գրեթե լուծված է։

«Միջազգային վերլուծությամբ մենք շատ մոտ ենք մեր կարևոր նախընտրական խոստումը կատարելուն՝ ծայրահեղ աղքատությանը վերջ դնելուն։ Մեծ է հավանականությունը, որ մենք այդ խնդիրն արդեն կատարել ենք։ Դա մենք կիմանանք թարմ հետազոտությունների և նոր հրապարակումների արդյունքում։ Որ մենք ընդհուպ մոտեցել ենք դրան, ես ոչ մի կասկած չունեմ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

]]>
https://factor.am/1054179.html/feed 0
Արցախից տեղահանվածներին վարձավճարի մասնակի փոխհատուցում կտրվի․ ո՞վքեր կարող են օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1052600.html https://factor.am/1052600.html#respond Wed, 19 Aug 2026 07:20:11 +0000 https://factor.am/?p=1052600 Հայաստանի կառավարությունը հաստատել է նոր միջոցառում, որով Արցախից բռնի տեղահանված առանձին խոցելի խմբերի ընտանիքներին կտրամադրվի վարձակալության վճարի մասնակի հատուցում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսված է այն ընտանիքների համար, ովքեր դժվարանում են բնակարան գնելու կամ կառուցելու գործընթացներն ինքնուրույն կազմակերպել և գերադասում են ստանալ կացարան պետության կողմից:


Ովքե՞ր կարող են հանդիսանալ ծրագրի շահառու 

 

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն փոքր ընտանիքները (2-3 հոգի), որոնք բաղկացած են հաշմանդամություն ունեցող անձանցից կամ 60 տարեկանը լրացած անձանցից: Սահմանված են հետևյալ չափորոշիչները.

  • 2 հոգանոց ընտանիքների դեպքում՝ անդամների տարիքային հանրագումարը պետք է լինի 115 և ավելի:
  • 3 հոգանոց ընտանիքների դեպքում՝ տարիքային հանրագումարը պետք է լինի 175 և ավելի:
  • Միայնակ անձինք ևս կարող են դիմել, եթե ունեն հաշմանդամություն կամ 60-ից բարձր տարիք:

Պետությունը յուրաքանչյուր անձի համար ամսական կհատկացնի 40,000 դրամ: Աջակցությունը տրամադրվում է 120 ամիս (10 տարի) ժամկետով: 

Փոխնախարարը նշել է, որ սա մասնակի հատուցում է. եթե Երևանում այն կարող է փակել վարձավճարի միայն մի մասը, ապա մարզերում այս գումարը հաճախ կարող է ամբողջությամբ ծածկել բնակարանի վարձը:


Ինչպե՞ս դիմել ծրագրին

 

 Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ քայլերով.

  1. Մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և գրանցվել սոցիալական բնակարանի հերթացուցակում:
  2. Լրացնել հրաժարման ձև, որով ընտանիքի բոլոր անդամները գրավոր հրաժարվում են բնակարանի ձեռքբերման հավաստագրից:
  3. Գրանցվելուց հետո դիմել housing.am թվային հարթակով:

Ծրագրի պարտադիր պայմանն է վարձակալի և վարձատուի միջև ֆորմալ պայմանագրի առկայությունը, որը պետք է գրանցված լինի Պետական եկամուտների կոմիտեում: Սա անհրաժեշտ է թե՛ հարկային պարտավորությունների, թե՛ երկու կողմերի իրավունքների պաշտպանության համար:

Ըստ փոխնախարարի՝ այս ծրագիրն ընտրելու դեպքում անձը հրաժարվում է բնակարանի հավաստագրից և սոցիալական բնակարանի հերթից:

Նշվում է, որ եթե հետագայում քաղաքացին որոշի դուրս գալ վարձակալության հատուցման ծրագրից, նա այլևս չի կարողանա վերականգնել իր իրավունքը նախկին ծրագրերում:

Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է այս տարվա հուլիսի 1-ից:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

 

]]>
https://factor.am/1052600.html/feed 0