Իրավական | Factor.TV https://factor.am Thu, 05 Nov 2026 14:37:02 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.1.4 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Իրավական | Factor.TV https://factor.am 32 32 Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել https://factor.am/1078001.html Thu, 05 Nov 2026 14:40:40 +0000 https://factor.am/?p=1078001 Արմավիրի մարզում՝ Արաքս գետի սահմանապահ գոտիներում, բնապահպանական իրավախախտումներ են հայտնաբերվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ԱԱԾ-ի և ՌԴ սահմանապահների համատեղ միջոցառումների ընթացքում։

ԲԸՏՄ-ի հաղորդմամբ՝ մի քաղաքացի ապօրինի ջրառ է իրականացրել Արաքս գետից և տուգանվել 200 հազար դրամով։ Հայտնաբերվել են նաև վայրի կենդանիների որսի համար նախատեսված չորս ինքնաշեն թակարդներ, որոնցից մեկում՝ անկած աղվես։ Ապօրինի որսի համար մեկ այլ քաղաքացի տուգանվել է 150 հազար դրամով։ Առգրավվել են նաև ապօրինի ձկնորսության սարքեր։

ԲԸՏՄ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում՝ Արաքս գետի սահմանապահ գոտիներում արձանագրվել են բնապահպանական օրենսդրության խախտումներ։

Քաղաքացի Գ.Մ.-ն Արաքս գետից ինքնակամ տեղադրված մակերևութային ջրի պոմպերի միջոցով իրականացրել է ապօրինի ջրառ՝ ոռոգման նպատակով։ Տեսուչների կողմից ապօրինի տեղադրված խողովակաշարն ու պոմպերն ապամոնտաժվել և ի պահ են հանձնվել սահմանապահ զորքերի ծառայողներին։ Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամի չափով։

Սահմանապահ ուղեկալներից 2-ի տարածքներում հայտնաբերվել է վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված ինքնաշեն 4 որսածուղակ։ Դրանցից մեկում հայտնաբերվել է անկած աղվես։ Ապօրինի որս կատարելու փաստով քաղաքացի Վ.Մ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 150․000 ՀՀ դրամի չափով։

Շրջայցերի ընթացքում Արաքս գետի ջրային ավազանից դուրս են բերվել ապօրինի ձկնորսության համար նախատեսված ինքնաշեն սարքեր, որոնք սահմանված կարգով վնասազերծվել և առգրավվել են։

Համատեղ միջոցառումները շարունակվում են։

]]>
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել https://factor.am/1077926.html Thu, 05 Nov 2026 13:27:17 +0000 https://factor.am/?p=1077926 Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազներից մեկի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ կարգապահական վարույթով հաստատվել է, որ դատախազը պատշաճ չի իրականացրել դատախազական հսկողությունը, ժամանակին չի հարուցել քրեական հետապնդում, վերաքննիչ բողոքը ներկայացրել է սահմանված ժամկետից ուշ, ինչպես նաև խախտել է դիմումների ու բողոքների ուսումնասիրության ժամկետները։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

2026 թվականի մարտի 25-ին կարգապահական վարույթ է հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ:

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 2-ին կայացած նիստում դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտման փաստերի առկայությունը:

Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ դատախազը պատշաճ չի իրականացրել դատախազական հսկողությունը, ժամանակին չի հարուցել քրեական հետապնդումը, վերաքննիչ բողոքը ներկայացրել է ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև, պարտավոր լինելով դիմումներն ու բողոքները ուսումնասիրել սահմանված ժամկետներում, այն չի կատարել:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

]]>
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ https://factor.am/1077961.html Thu, 05 Nov 2026 13:18:05 +0000 https://factor.am/?p=1077961 2026 թվականի մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզում ընթացող ավտոմեքենայից դուրս նետված և մահացած 22-ամյա հղի կնոջ՝ Մարիաննա Բ․-ի գործով նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ կնոջ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ինքնասպանության հասցնելու, առևանգման, ֆիզիկական ներգործության և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։

Ըստ նախաքննության՝ տղամարդը Ծափաթաղից Երևան ուղևորվելիս վիճաբանել է կնոջ հետ, հարվածել նրան և բռնի ուժով փորձել պահել ավտոմեքենայում։ Քննությամբ պարզվել է նաև, որ դեպքին նախորդող օրերին նա դաժան վերաբերմունք է ցուցաբերել հղի կնոջ նկատմամբ։ ՔԿ-ի տվյալներով՝ մայիսի 21-ին տղամարդը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում՝ չունենալով վարելու իրավունք։

Տղամարդը կալանավորված է։ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին։

Հիշեցնենք, որ մայիսի 21-ի երեկոյան ոստիկանությունը հաղորդում էր ստացել Սևան-Ծափաթաղ ճանապարհին մահացած կնոջ հայտնաբերման մասին։ Հետագայում պարզվել էր, որ 22-ամյա Մարիաննա Բ․-ն ամուսնու հետ վիճաբանության ընթացքում դուրս է նետվել ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից։ Մայիսի 25-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, և մեկ անձ կալանավորվել է։

Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 21-ին ավտոմեքենայով Ծափաթաղ բնակավայրից Երևան ուղևորվելու ճանապարհին ամուսինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, հարվածներ հասցրել վերջինիս, ինչի հետևանքով կինը չի ցանկացել շարունակել ճանապարհը, իսկ ամուսինը նրան ֆիզիկական ներգործության ենթարկելով, այն է՝ հարվածներ հասցնելով, մազերից և ձեռքերից քաշելու եղանակով բռնություն գործադրելով, փորձել է նրան պահել ավտոմեքենայի մեջ և այդ կերպ առևանգել է վերջինիս:

Ամուսնու վերոնշյալ գործողությունների հետևանքով կինը Ծափաթաղ-Ծովագյուղ ավտոճանապարհի հատվածում ցանկանալով վերջ տալ կյանքին, բացել է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի դուռը և դուրս նետել իրեն, ինչի հետևանքով մահացել է:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ ինքնասպանությանը նախորդող օրերին ամուսինը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել իր հղի կնոջը, ինչը դրսևորվել է դաժան վերաբերմունքով և արժանապատվությունը նվաստացնելու եղանակով:

Բացի այդ, պարզվել է նաև, որ ամուսինը չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք՝ մայիսի 21-ին ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

Ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 8-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 162-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ինքնասպանության հասցնելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը), 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մարդուն առևանգելը) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը):

Նա կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

]]>
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն https://factor.am/1077956.html Thu, 05 Nov 2026 13:07:53 +0000 https://factor.am/?p=1077956 «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ) գործընկեր կազմակերպությունների հետ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ։

Կազմակերպությունների գնահատմամբ՝ պատգամավորների միջև ֆիզիկական բախումը չի կարող դիտարկվել միայն որպես քաղաքական տարաձայնություն կամ կարգապահական խախտում։ Նրանք պահանջում են ուսումնասիրել միջադեպի տեսագրությունները, պարզել մասնակիցների գործողությունները և գնահատել հնարավոր հանցագործությունների, այդ թվում՝ խուլիգանության և առողջությանը վնաս պատճառելու հանցափորձի հատկանիշների առկայությունը։

ԹԻՀԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ԹԻՀԿ-ն գործընկեր կազմակերպությունների հետ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում արձանագրված բռնության տարբեր դրսևորումների առնչությամբ։

Ազգային ժողովի նիստերի դահլիճում պատգամավորների միջև տեղի ունեցած ֆիզիկական բախումը չի կարող դիտարկվել միայն որպես քաղաքական տարաձայնության կամ խորհրդարանական կարգապահության խախտման դրսևորում։ Միջադեպի ընթացքում արձանագրված բռնի գործողությունները կարող են պարունակել քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ և պահանջում են պատշաճ քրեաիրավական գնահատական։

Կազմակերպությունները պահանջում են նախաձեռնել քրեական վարույթ, ուսումնասիրել միջադեպի ամբողջական տեսագրությունն ու մյուս ապացույցները, պարզել բոլոր մասնակիցների գործողությունները և ապահովել դրանց անաչառ ու համակողմանի քննությունը։ Անհրաժեշտ է գնահատել հնարավոր հանցագործությունների, այդ թվում՝ խուլիգանության և առողջությանը վնաս պատճառելու հանցափորձի հատկանիշների առկայությունը և դրանց հաստատման դեպքում ապահովել մեղավոր անձանց պատասխանատվությունը՝ անկախ նրանց պաշտոնից, պատգամավորական կարգավիճակից կամ քաղաքական պատկանելությունից։

Պատգամավորական մանդատը բռնության և անպատժելիության արտոնություն չէ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում ֆիզիկական բախում էր տեղի ունեցել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Ավելի վաղ 13 հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դատապարտել էին միջադեպը՝ պահանջելով պատգամավորների գործողություններին տալ իրավական և էթիկական գնահատական։

]]>
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել https://factor.am/1077935.html Thu, 05 Nov 2026 12:44:55 +0000 https://factor.am/?p=1077935 Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկնելու հետևանքով 5-ամյա տղա է մահացել։ Այս մասին գրել է shamshyan.com-ը՝ կից նաև տարածքի տեսախցիկից տեսանյութ հրապարակելով։ Ըստ կայքի՝ նախնական տեղեկություններով երեխան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։

Քննչական կոմիտեից Factor.am-ին փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Հոդվածը վերաբերում է երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն։

Դեպքի վայրում գտնվող քաղաքացիներից մեկը, որը հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, լրատվամիջոցին ասել է․ «Ձայն լսեցինք ու հետո երեխային հայտնաբերեցինք գետնին ընկած։ Այդ պահին նշված վայրով մի կին էր անցնում, ով, հետո պարզեցինք, որ Երևանի 103 շտապօգնության բժշկուհիներից է, և նա առաջին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել։ Տեղեկացրեցինք Երևանի 103 շտապօգնություն, բավականին արագ՝ 1.5 րոպեի ընթացքում շտապօգնությունը ժամանեց, բայց արդեն մահացել էր։ 3-րդ հարկից պատուհանից է ընկել երեխան։ Տանը եղել է միայն տատիկը, նրան խնամում էին տատիկը, պապիկը և քեռին։ Երեխան հայր չունի, մայրն էլ նախորդ տարի է մահացել»։

Անի Թամրազյան

]]>
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը» https://factor.am/1077907.html Thu, 05 Nov 2026 12:30:06 +0000 https://factor.am/?p=1077907 Սնանկության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 30-ի վճռով Մհեր Անդրանիկի Մեսրոպյանը` Մհեր Արմենիան, ճանաչվել է սնանկ։ Վերջինս «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի նկատմամբ ունեցել է չկատարված պարտավորություններ, որոնց ապահովման միջոց է հանդիսացել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի 24/5 շենքի թիվ 13 բնակարանի անշարժ գույքը։

Օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում Բանկը ներկայացրել է իր պահանջը, իսկ 2022 թվականի նոյեմբերի 9-ին Սնանկության դատարանը թույլատրել է գրավադրված գույքն իրացնել աճուրդով։ Այս մասին հայտարարել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն՝ անդրադառնալով երգչի այն պնդումներին, թե Սուքիասյանների բանկը իրեն վտարում է իր բնակարանից։

«Քանի որ կազմակերպված աճուրդների ընթացքում գնորդներ չեն գտնվել, Բանկի դիմումի հիման վրա Դատարանը 2023 թվականի հունիսի 23-ի որոշմամբ թույլատրել է գույքը պարտքի մի մասի դիմաց փոխանցել Բանկի սեփականությանը։ Նույն թվականի հոկտեմբերի 18-ին գույքի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքը գրանցվել է օրենքով սահմանված կարգով, ինչի մասին պատշաճ կերպով տեղեկացվել է նաև Մհեր Մեսրոպյանը։ Կարևոր ենք համարում ընդգծել, որ Բանկի նպատակը երբևէ չի եղել ստեղծված իրավիճակը սրելը կամ այն հարկադրանքի միջոցով լուծելը։ Հակառակը՝ սնանկության գործընթացի սկզբից ի վեր Բանկը բազմիցս հնարավորություն է տվել Մհեր Մեսրոպյանին կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը։

Ավելին, նույնիսկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուց հետո Բանկը պատրաստակամություն է հայտնել այն վերադարձնելու՝ պարտավորությունների կատարման պայմանով և նշված ժամանակահատվածում հարկադրանքի որևէ գործողություն չի իրականացրել, և Մհեր Մեսրոպյանը շարունակել է բնակվել նշված բնակարանում։

Սակայն այդ հնարավորությունները չեն հանգեցրել ակնկալվող արդյունքին, և պարտավորությունները շարունակել են մնալ չկատարված։ Այսպիսով, շուրջ հինգ տարի Բանկը ցուցաբերել է համբերատար և կառուցողական մոտեցում՝ փորձելով հարցը լուծել փոխըմբռնման և պարտավորությունների կամավոր կատարման ճանապարհով։ Ցավոք, խնդրի լուծմանն ուղղված այս հնարավորությունները չեն օգտագործվել, իսկ գույքն արդեն շուրջ երեք տարի շարունակում է զբաղեցնել Մհեր Մեսրոպյանը՝ չնայած դրա նկատմամբ Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցմանը։

Ստեղծված իրավիճակում, երբ խնդրի խաղաղ և կամավոր կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը արդյունք չեն տվել, Բանկը շուրջ 3 տարի հետո ստիպված է եղել դիմել իրավապահ մարմիններին՝ իր օրինական իրավունքների պաշտպանության և սեփականության իրավունքի վերականգնման նպատակով։ Բանկը հարգում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու շահերը, սակայն միաժամանակ կարևորում է, որ պայմանավորվածությունները, ստանձնած պարտավորությունները և դատարանի օրինական ակտերը հարգվեն ու կատարվեն։ Այժմ էլ Բանկը պատրաստակամ է վերադարձնելու գույքը Մհեր Մեսրոպյանին Բանկի հանդեպ չկատարված պարտավորությունների կատարման պարագայում»,-նշված է բանկի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ երեկ Մհեր Արմենիան Factor.am-ի հետ զրույցում նշել էլ էր, որ «Հայէկոնոմբանկի» ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ փորձում են իրեն, կնոջն ու անչափահաս երեխային վտարել բնակարանից։ Երգչի պնդմամբ՝ գործընթացն իրականացվում է անօրինական ճանապարհով և խախտում է իր ընտանիքի իրավունքները։ Մհեր Արմենիայի խոսքով՝ բնակարանը ձեռք է բերել 2014 թվականին՝ հիփոթեքային վարկավորմամբ։

Մինչև 2020 թվականը վարկի վճարումները կատարել է առանց խնդիրների, սակայն 2020 թվականից՝ կորոնավիրուսի համավարակի և պատերազմական իրադարձությունների հետևանքով, մշակութային գործունեությունը դադարել է, ինչի հետևանքով ֆինանսական դժվարություններ են առաջացել։ Երգիչը վիճարկում է նաև բանկի պահանջած գումարի չափը։ Նրա պնդմամբ՝ սնանկության գործընթացում հաստատված պարտքը կազմել է 183 հազար դոլար, մինչդեռ այժմ բանկը պահանջում է 245 հազար դոլար։ Բանկի տարածած հաղորդագրությունում այս դրվագին անդրադարձ չկա։ Մհեր Արմենիան այսօր տեղեցկացրեց, որ ոստիկանության կողմից երեկ վտարվել է իր բնակարանից։

Նարեկ Կիրակոսյան

]]>
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1077897.html Thu, 05 Nov 2026 11:51:50 +0000 https://factor.am/?p=1077897 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանում հնարավոր է ստանձնել ճանապարհատրանսպորտային պատահարների լիակատար բացառման հանձնառություն։ Այս մասին նա ասել է Factor TV-ի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով ճանապարհներին տեղի ունեցող ողբերգական վթարներին և դրանց հետևանքով զոհերի մեծ թվին։

Factor TV-ն հարցրել է Ուշիի ոլորաններում, ինչպես նաև Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարների և զոհերի մեծ թվի մասին՝ նշելով, որ միայն այս տարվա առաջին 8 ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 172 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է ընդամենը 4-ով։

Փաշինյանի խոսքով՝ ավտովթարները համամարդկային խնդիր են, և դրանցից լիովին զերծ չէ որևէ երկիր։ Նա նշել է, որ կառավարությունն իրականացնում է ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ՝ գծանշումներ, զգուշացնող տարրերի տեղադրում, վթարավտանգ՝ այսպես կոչված «սև կետերի» հայտնաբերում և դրանցում համապատասխան փոփոխություններ։

Վարչապետի համոզմամբ՝ վթարների զգալի մասում որոշիչ դեր ունի մարդկային գործոնը՝ վարորդների հոգնածությունը, ղեկին քնելը, ալկոհոլի օգտագործումը և այլ հանգամանքներ։ Նրա խոսքով՝ այս խնդիրները հնարավոր չէ ամբողջությամբ կանխել միայն օրենսդրական կարգավորումներով, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանում շարունակաբար ավելանում է ավտոմեքենաների թիվը։

Որպես հնարավոր լուծում՝ Փաշինյանը նշել է ԱՄՆ-ում կիրառվող ալկոհոլի հայտնաբերման սարքերի օրինակը։ Դրանք տեղադրվում են այն վարորդների մեքենաներում, որոնք նախկինում խնդիրներ են ունեցել ալկոհոլի օգտագործման հետ, և թույլ չեն տալիս գործարկել մեքենան, եթե վարորդը սարքի միջոցով չի հաստատում, որ սթափ է։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ևս պետք է շարժվի նմանատիպ լուծումների ներդրման ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

]]>
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ https://factor.am/1077894.html Thu, 05 Nov 2026 11:37:46 +0000 https://factor.am/?p=1077894 Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի https://factor.am/1077874.html Thu, 05 Nov 2026 11:34:22 +0000 https://factor.am/?p=1077874 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի իրավասու մարմնի միջնորդությունը։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող՝ հետախուզվող անձ Յ.Պ.-ն հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին:

]]>
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան https://factor.am/1077845.html Thu, 05 Nov 2026 10:52:20 +0000 https://factor.am/?p=1077845 Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի սեփականաշնորհման և հետագա օտարման գործընթացում Դատախազությունը հնարավոր խախտումներ է հայտնաբերել։ Ըստ գերատեսչության՝ 2004 թվականին մանկապարտեզը 75,3 հազար դոլարին համարժեք դրամով վաճառվել է «Ալյումտեք» ընկերությանը, իսկ 2018 թվականին 793,4 մլն դրամ շուկայական արժեքով գնահատված գույքը գրավադրվել է բանկում՝ 50 մլն դրամի դիմաց։

Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել մանկապարտեզի նկատմամբ «Կանազ» ընկերության սեփականության իրավունքի՝ 2003 թվականի պետական գրանցումը և դրան հաջորդած գործարքներն ու գրանցումները։ Հայցն ընդունվել է վարույթ։ Միաժամանակ պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման և պաշտոնեական կեղծիքի դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում ուսումնասիրելով Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման և հետագա օտարման գործընթացը, պարզել է, որ այդ գործընթացում առկա են օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ տվյալներ։

Մասնավորապես՝ 2003 թվականի հունիսի 25-ին մանկապարտեզի նկատմամբ գրանցվել է «Կանազ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքը՝ Երևանի քաղաքապետի որոշման, հողի վարձակալության պայմանագրի և հաշվեկշռային տեղեկանքի հիման վրա։ 2004 թվականի մայիսի 25-ին «Կանազ» ԲԲ ընկերության լուծարային հանձնաժողովի կողմից մանկապարտեզն օտարվել է «Ալյումտեք» ՓԲ ընկերությանը՝ 75 հազար 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով։

Հետագայում անշարժ գույքի նկատմամբ «Ալյումտեք» ՓԲ ընկերության սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին գույքը, որի շուկայական արժեքը 2018 թվականի հոկտեմբերի 3-ին գնահատվել էր 793 միլիոն 400 հազար դրամ, 50 միլիոն դրամի դիմաց գրավադրվել է ՀՀ-ում գործող բանկերից մեկում։

Դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ ներկայացվել է հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձանց կողմից հնարավոր պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ։

Միաժամանակ, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչել մանկապարտեզի նկատմամբ «Կանազ» ԲԲ ընկերության սեփականության իրավունքի՝ 2003 թվականի հունիսի 25-ի պետական գրանցումը, ինչպես նաև դրա հիման վրա իրականացված հետագա գործարքներն ու պետական գրանցումները։

Վարչական դատարանը Դատախազությանը հայցը 2026 թվականի օգոստոսի 10-ին ընդունել է վարույթ»։

]]>