Հասարակություն | Factor.TV https://factor.am Fri, 13 Nov 2026 15:50:37 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.1.4 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Հասարակություն | Factor.TV https://factor.am 32 32 Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1080747.html Fri, 13 Nov 2026 15:45:52 +0000 https://factor.am/?p=1080747 Գալշոյան փողոցում այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Թիվ 22 համարի ավտոբոսի վարորդն ընթացքի ժամանակ մահացել է, որից հետո մեքենան բախվել է ծառին։ Ավտոբուսում այդ պահին ուղևորներ չեն եղել։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնում են, որ հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից սկզբնակետ գնալու ճանապարհին է եղել։ Շտապօգնության կայանի տնօրեն Հարություն Հարությունյանը փոխանցեց, որ ծառայության աշխատակիցները հասնելուց հետո արձանագրել են վարորդի կենսաբանական մահը։ Factor TV-ն տեղում արձանագրեց, որ ծառի բունը վնասված է, իսկ ավտոբուսից որոշ կտորներ մխրճվել են ծառի մեջ։

Ամեն օր շուրջ 230 հազար մարդ օգտվում է Երևանի ավտոբուսային տրանսպորտից։ Այս թիվը բխում է քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացրած այն տվյալից, ըստ որի՝ 2025 թվականի հունվարին ավտոբուսներով իրականացրել են 6 միլիոն 936 հազար ուղևորափոխադրում, որը 30 օրվա բաժանելու դեպքում ստանում ենք վերոնշյալ թիվը։

Ավտոբուսի վարորդի մահվան ցավալի դեպքն ակտիվացրել է հանրային քննարկումները՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե ավտոբուսն ուղևորներով լի լիներ, արդյո՞ք հանրային տրանսպորտի վարորդները պատշաճ բուժզննություն անցնում են նախքան երթուղի դուրս գալը։

«Մեզ մոտ ամեն օր պարտադիր երթուղի դուրս գալուց առաջ վարորդները բուժզննում անցնում են մեր բուժակների կողմից»,- ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Նա Factor TV-ին փոխանցեց, որ վարորդները մինչ երթուղի դուրս գալը բուժզննությունն անցնում են առավոտյան ժամը 5-ից 6-ի հատվածում։

«Եթե չեմ սխալվում՝ 5-5:30-ից, 6-ից սկսած, այդ միջակայքում, որ մեքենան վերցնեն, դուրս գան սկզբնակետեր»,- ասաց նա։

Ուշագրավ է, որ «Երևան ավտոբուս»-ը որպես թիվ 22 համարի ավտոբուսի վարորդի հետ տեղի ունեցածի ժամանակահատված նշել էր առավոտյան 6:30-ը։

Ստացվում է՝ վարորդը մահացել է բուժզննում անցնելուց հետո առավելագույնը մեկ ժամվա ընթացքում։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ բուժզննումն իրականացվել է թերի և առողջական խնդիրները հստակ չեն արձանագրվել՝ հաշվի առնելով այն, որ ընկերությունից հաստատում են՝ նախ վարորդի մահն է գրանցվել, հետո՝ վթարը։ Այս հարցերը Factor TV-ն ուղղեց «Երևան ավտոբուսի» մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանին։

«Չեմ կարող ասել, դա մի քիչ մասնագիտական հարց է, մեզ մոտ բուժզննումը պարտադիր է, խմածության և ճնշման հետ կապված, ենթադրում եմ՝ այլ մեխանիզմներով, գուցե, երևար, քանի որ ժամանակային առումով կարճ ժամանակ է անցել»,- նշեց խոսնակը։

«Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանը Factor TV-ի հետ զրույցում մտահոգություններ է հայտնում իրականացվող բուժզննության որակի առնչությամբ։

«Ես չեմ ասում, որ այդ զննումն ամեն ինչ կկանխեր, բայց այդ զննումից պետք է ինչ-որ բան երևար, որ սրտի հետ կապված խնդիր ունի կամ ճնշումը բարձր է, ինչ-որ գործողություն պետք է արվեր։ Թե ինչու չի արվել, չեմ կարող ասել»,- ասաց Տիգրան Քեյանը։

ՀՀ օրենսդրությամբ հանրային տրանսպորտի վարորդների համար սահմանված է պարտադիր ամենօրյա նախաուղերթային բժշկական զննման պահանջ։ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրող կազմակերպությունը պետք է ապահովի վարորդների առողջական վիճակի ամենօրյա ստուգումը։ Նույն օրենքի 21-րդ հոդվածով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է կազմակերպել վարորդների ամենօրյա բուժզննումը։ Մինչև երթուղի դուրս գալը վարորդի առողջական վիճակը պետք է ստուգվի, իսկ զննման փաստը պետք է համապատասխան նշագրումով արձանագրվի ճանապարհային թերթիկում։

Գեղամ Ասատրյանը Factor TV-ին փոխանցեց, որ ընկերությունը բուժակներ ունի, որոնք առավոտյան գալիս, բուժզննումն իրականացնում և գնում են։

«Բուժակները լինում են առավոտյան, երբ ավտոբուսները դուրս են գալիս երթուղի։ Օրվա մեջ մնալու իմաստ չկա»,- նշեց խոսնակը։

Տիգրան Քեյանը միայն առավոտյան անցկացվող բուժզննումը բավարար չի համարում։

«Միայն առավոտյան զննություն անցնի և դրանով թույլատրեն երթևեկել, կամ բժշկի հարցին՝ ո՞նց եք, ասի՝ լավ եմ, ու թողեն երթևեկության մեջ, սխալ է։ Պետք է ստուգումները պարբերաբար կատարվեն, որպեսզի պարզ լինի՝ մարդկանց կյանքերը վտանգի տա՞կ են, թե՞ ոչ»,-ասաց Քեյանը։

Նշենք, որ նախորդ տարիներին ևս միջադեպեր արձանագրվել են վարորդների առողջական խնդիրների պատճառով։ Այսպես՝ 2022 թվականի մարտի 28-ին Երևանի «Հաղթանակ» թաղամասում թիվ 77 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ի 63-ամյա վարորդը վատ էր զգացել և մահացել ղեկին։ Մեքենան բախվել էր կայանված Opel-ին։ Նույն թվականի մայիսի 5-ին էլ թիվ 62 ավտոբուսի 51-ամյա վարորդը հանկարծամահ էր եղել Սարկավագի փողոցում։ Նա վատ էր զգացել կանգառում, կանգնեցրել ավտոբուսն ու մահացել։

2023 թվականի հունիսի 22-ին Կոմիտասի պողոտայում երթուղային միկրոավտոբուսի վարորդը մահացել էր վարելու ընթացքում, ինչից հետո մեքենան բախվել էր կայանված ավտոմեքենաներին։ Նույն տարվա դեկտեմբերի 15-ին Կորյունի փողոցում ավտոբուսի վարորդը հանկարծամահ էր եղել ղեկին, ինչի հետևանքով ավտոբուսը կորցրել էր կառավարումը և բախվել մի քանի մեքենաների։

2026 թվականի օգոստոսին թիվ 18 ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել էր վարելու ընթացքում։ Դեպքի հետևանքով վնասվել էր 10 ավտոմեքենա, իսկ վարորդը տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս դեպքերից հետո էլ Երևանի քաղաքապետարանից ու ենթակայությամբ գործող ընկերությունից փոխանցում էին, որ վարորդները պատշաճ բուժզննում են անցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

]]>
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել https://factor.am/1080783.html Fri, 13 Nov 2026 15:38:51 +0000 https://factor.am/?p=1080783 «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ավագանու ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանի նկատմամբ երկու ամսով կալանք կիրառած դատավոր Արամ Գրիգորյանն ամբողջ քրեական գործով ինքնաբացարկ է հայտնել։

Որպես ինքնաբացարկի պատճառ՝ դատավորը նշել է, որ մահվան փաստի վերաբերյալ տարբեր անձանց և լրատվական կայքերի հրապարակումներում, այդ թվում՝ մեղադրյալի պաշտպանի հայտարարություններում, մեղադրյալի մահն անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու հանգամանքի հետ։ Այդ կապակցությամբ կասկածի տակ է դրվել նաև մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման օրինականությունը, ինչպես նաև գործը դատարան ուղարկվելուց և իր վարույթում հայտնվելուց հետո՝ դատավորի անաչառությունն ու անկողմնակալությունը։

«Թեև գտնում եմ, որ կարող եմ տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն վերը վկայակոչված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ, որ դատավորը կաշկանդված է նախնական անձնական կարծիքով ու համոզմունքով։ Այսինքն՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ նախագահողի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ։

Իմ կողմից գործը քննելու հնարավորության հարցը քննարկելով՝ գտնում եմ, որ վերոգրյալ հանգամանքներն օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նախագահող դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ։ Ըստ այդմ՝ կասկածի տակ կարող է դրվել քրեական գործի ողջ դատական քննության օբյեկտիվությունը, ինչպես նաև քրեական գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը։ Հետևաբար, արդարադատության շահերից ելնելով՝ անհրաժեշտ է հայտնել ինքնաբացարկ»,- նշվում է որոշման մեջ։

Դատավորի ներկայացրած ինքնաբացարկը բավարարվել է նոյեմբերի 11-ին, իսկ հաջորդ օրը գործը մակագրվել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց 20 օր անց, նախնական տվյալներով՝ ինֆարկտից, մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46-ամյա Արսեն Գևորգյանը։

«Հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ ինքնազգացողության վատացում անձը չի ունեցել։ Այսօր առավոտյան շուտ բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 07:55-ի շրջանում բուժակը այցելել է և զննություն է կատարել, հետո՝ կարճ չանցած, շտապօգնություն է կանչվել, որից հետո արձանագրվել է սրտի կանգ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Արսեն Գևորգյանը մեղադրյալի աթոռին էր հայտնվել և կալանավորվել Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններից չորս օր առաջ։ Ստեփանավանը միակ համայնքն էր, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեղական իշխանություն ձևավորելու հայտ էր ներկայացրել։

Հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր գաղտնի նկարահանված տեսանյութ, որում, ըստ կառույցի, պատկերված էին կուսակցության՝ Ստեփանավանի գրասենյակն ու «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուն։

Կոմիտեի հաղորդմամբ՝ Գևորգյանը ընտրություններին մասնակցելու և այդ քաղաքական ուժի օգտին քվեարկելու պայմանով մի քանի տասնյակ ընտրողների ընտրակաշառք է տվել։

Մինչ տեսանյութի տարածումը՝ վաղ առավոտից «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել, ձերբակալվել էր 14 անձ։

Այդ օրվա գործողությունները «Ուժեղ Հայաստան»-ը որակում է որպես քաղաքական հետապնդում, իսկ իրենց գործընկերոջ մահը՝ Փաշինյանի իշխանության «քաղաքական հետապնդումների» հետևանք։

Ռոզա Վարդանյան

]]>
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով https://factor.am/1080776.html Fri, 13 Nov 2026 15:28:22 +0000 https://factor.am/?p=1080776 Ինչպես տեղեկացրել էինք, 85 տարեկանում կյանքից հեռացել է հայ պարարվեստի նշանավոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բալետմայստեր, պարուսույց և մանկավարժ Նորայր Մեհրաբյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր (Նորիկ) Մեհրաբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Սովորել է պարարվեստի պետական ուսումնարանում, վաղ տարիքից որպես մենապարող հանդես է եկել Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կերտել է կերպարներ այնպիսի բեմադրություններում, ինչպիսիք են` Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն, 1959 թ.), «Սպարտակ» (Սպարտակի զինակից, 1962 թ.), Պ. Չայկովսկու «Կարապի լիճ» (Ծաղրածու, 1960 թ.), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» (Պաոլո, 1964 թ.), Ա. Սպենդիարյանի «Խանդութ» (փեսացու, 1960 թ.), Ի. Մորոզևի «Բժիշկ Այբոլիտ» (Վանեչկա, 1961 թ.), Բ. Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը» (Նուռալի, 1962 թ.), Ա. Ադանի «Ժիզել» (Պադեդե, 1963 թ.), Բ. Սակելարիի «Չոփչոփիկ» (Ստյոպա, 1963 թ.), Շ. Գունոյի «Վալպուրգյան գիշեր» (1964 թ.), Ս. Պրոկոֆևի «Մոխրոտը» (ծաղրածու, 1965 թ.), «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ, 1968 թ.), Կ. Օրբելյանի «Անմահություն» (սև ուժ, 1965 թ.), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ, 1966 թ.), Գ. Հախինյանի «Ախթամար» (Վրեժ, 1967 թ.) և այլն:

1970 թ. հրավիրվել է Լենինգրադի Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ: 1973-83 թթ. եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ: Այդ տարիներին ստեղծել է իր առաջին բեմադրությունները` Ժ. Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Ա. Խաչատրյանի «Ռուսական պար», Խ. Ավետիսյանի «Զարթոնք», Սակիլարիի «Չոփչոփիկ» և այլն: 1984-86 թթ. եղել է Երևանի օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը:

1987 թ. նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը և 38 տարի եղել է անսամբլի գեղարվեստական ղեկավարը։ Կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում: Հրավիրվել ու աշխատել է Համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարախմբերի հետ: Աշխատել է նաև Հայաստանի պարի պետական անսամբլում, որտեղ պարել է Խ. Ավետիսյանի «Կատակ պար», «Քարավան», Համբարձումյանի «Ջուր ծախող տղան», Ա. Խաչատրյանի «Վալս», «Լեռնցիներ» և այլ բեմադրություններում:

2022-2023 թթ․ եղել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարը, 2023-2024 թթ.՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի պարային մասի գեղարվեստական խորհրդականը։

Պարգևներ՝

1976 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման,2006 թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման և ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի,2011 թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալի,2020 թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչման,2024 թ․ պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով2026 թ․՝ ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

]]>
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ https://factor.am/1080676.html Fri, 13 Nov 2026 12:58:46 +0000 https://factor.am/?p=1080676 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի մահվան մասին:

Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում:

Նա հարուստ ստեղծագործական գործունեություն է ծավալել օպերայի և բալետի թատրոնում, ղեկավարելով պարարվեստի ուսումնարանը՝ նպաստել նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործին: Նորայր Մեհրաբյանի հիմնադրած «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը Հայաստանի ինքնատիպ պարախմբերից մեկն է, որը լավագույնս ներկայացնում է նրա ստեղծագործական միտքը:

ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նորայր Մեհրաբյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ պարարվեստի բոլոր երկրպագուներին»:

]]>
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է https://factor.am/1080671.html Fri, 13 Nov 2026 12:28:26 +0000 https://factor.am/?p=1080671 Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Քննչական կոմիտեից Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են, որ գործը մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է հսկող  դատախազին։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի պետական սահմանը, ներխուժել Շաքիի բնակիչներից մեկի տուն և կրակոցներ արձակել։ 39-ամյա կինը վիրավորվել էր, վնասվածք էր ստացել նաև նրա երեխաներից մեկը։ Զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել էր իրավապահների կողմից։

Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտնել է, թե ադրբեջանցին կրակելnվ սպանելnւ դիտավորություն չի ունեցել։

ՔԿ նախագահի խոսքով՝ ադրբեջանցին ցուցմունք է տվել և հայտնել, որ մառախուղի պատճառով մոլորվել է:

Արաքս Մամուլյան

]]>
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել https://factor.am/1080638.html Fri, 13 Nov 2026 11:31:40 +0000 https://factor.am/?p=1080638 ՊԵԿ-ը հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների մաքսանենգության կասկածանքով կալանավորված Իրանի քաղաքացին, որը նոյեմբերի 6-ին դիմել էր փախուստի, նոյեմբերի 11-ին հայտնաբերվել է ՊԵԿ-ի և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում և տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

ՊԵԿ-ը կարևորում է հանրությանը դեպքերի վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը: Միևնույն ժամանակ, ցավալի է, երբ առանձին լրատվամիջոցներ, դեպքի ամբողջական հանգամանքները չներկայացնելով, հանրությանն են փոխանցում միակողմանի տեղեկատվություն՝ անտեսելով նաև իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքները։

Մասնավորապես, որոշ լրատվամիջոցներում դատարանի որոշմամբ կալանավորված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու փախուստի վերաբերյալ տարածվել են ոչ ամբողջական տեղեկություններ՝ չնշելով, որ փախուստի դիմած քաղաքացին կարճ ժամանակ անց հայտնաբերվել է հենց ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողության արդյունքում։

Դեպքի` միայն առանձին դրվագների ներկայացումը կարող է թյուր պատկերացում ձևավորել տեղի ունեցածի և իրավասու մարմինների ձեռնարկած գործողությունների վերաբերյալ։

Նման իրավիճակներում լրատվամիջոցների մասնագիտական պարտականությունն է հրապարակումից առաջ ճշտել դեպքի ամբողջական հանգամանքները՝ դիմելով համապատասխան մարմիններին, և հանրությանը ներկայացնել հավաստի ու բազմակողմանի տեղեկատվություն։

Ներկայացնում ենք դեպքի ամբողջական նկարագրությունը.

2026 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, մաքսային հսկողության շրջանակում մաքսային զննման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած՝ ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան։ Բեռնատարի զննության արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինս ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, այնուհետև դատարանի համապատասխան որոշմամբ կալանավորվել։

Քրեական վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում 2026 թվականի նոյեմբերի 6-ին` ժամը 22։00-ի սահմաններում, վերջինս դիմել է փախուստի։

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում 2026 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, փախուստի դիմած կալանավորված անձը՝ ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ն, հայտնաբերվել է, տեղափոխվել ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

]]>
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել https://factor.am/1080541.html Fri, 13 Nov 2026 10:31:17 +0000 https://factor.am/?p=1080541 Նոյեմբերի 9-ին Երևանի Օղակաձև զբոսայգում ձերբակալվել է սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվող 48-ամյա տղամարդ։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 8 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։

ՆԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 9-ին մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդու։ Հոկտեմբերի 13-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։

Նախաքննությունը շարունակվում է։

]]>
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/1080528.html Fri, 13 Nov 2026 10:06:37 +0000 https://factor.am/?p=1080528 Այսօր Երևանում մենկարկեց «Ճշմարտության և արդարության կենտրոնի» (CFTJ) 5-րդ ամենամյա համաժողովը։

«Ձայներ ընդդեմ  մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովը մեկ հարթակում է միավորել  այդ ոճրագործությունները վերապրածների, զոհերի ներկայացուցիչների, իրավաբանների, հոգեբանների, քաղաքականություն մշակողների, գիտնականների  և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ 17 երկրերից։

Միջոցառման մեկնարկին Էլմիրա Օհանյանը պատմեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հոր պատմությունը։ Նա պատմեց, որ հայրը ծնվել է Թուրքիայի Բուրսա նահանգի Մեծ Նոր գյուղում։

Գյուղն ունեցել է իր դպրոցը, եկեղեցին, հայտնի է եղել շերամապահությամբ ու ձիթենու այգիներով, որտեղ հայերն ապրել են բարեկեցության մեջ։ 1914-ին թուրքական կառավարությունը զորակոչի պատրվակով հավաքել և գնդակահարել է տղամարդկանց, այդ թվում՝ Էլմիրայի պապին։ 1915-ին ամբողջ գյուղը տեղահանել են  դեպի Դեր Զոր։ Բռնի գաղթի ճանապարհին զոհվել են նրա տատն ու հորաքույրը, իսկ հորը, մի քանի տղաների հետ, հաջողվել է փախչել։ Օրերով թափառելով՝ հասել են Պոլիս, որտեղ նրանց տեղավորել են հայ մեծահարուստների ընտանիքներում, ապա տեղափոխել մանկատուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արաքս Մամուլյան

 

]]>
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը https://factor.am/1080595.html Fri, 13 Nov 2026 10:00:27 +0000 https://factor.am/?p=1080595 Այսօր կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի պարարվեստի պետական քոլեջից:

Նորայր Մեհրաբյանը ծնվել է 1941 թվականի հունվարի 4-ին Երևանում։ Նա տարիներ շարունակ աշխատել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում, ղեկավարել պարարվեստի ուսումնարանը, իսկ 1987 թվականին հիմնադրել «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը։ Մեծ ավանդ է ունեցել հայկական պարարվեստի զարգացման և արտերկրի հայ համայնքներում հայկական պարը տարածելու գործում։

]]>
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա https://factor.am/1080576.html Fri, 13 Nov 2026 09:33:21 +0000 https://factor.am/?p=1080576 Երևան քաղաքում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16- ի և 17-ի գիշերը սպասվում է անձրև։

Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16- ին , 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 4-6 աստիճանով։

]]>