Factor Tech | Factor.TV https://factor.am Fri, 14 Aug 2026 13:23:39 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.4 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Factor Tech | Factor.TV https://factor.am 32 32 Apple-ն իր սեփական ԱԲ մոդելն է ստեղծել Չինաստանի համար․ մշակմանը մասնակցում է Alibaba Group-ը https://factor.am/1051420.html https://factor.am/1051420.html#respond Fri, 14 Aug 2026 13:18:22 +0000 https://factor.am/?p=1051420 Apple-ն իր սեփական արհեստական բանականության մոդելն է ստեղծել հատուկ չինական շուկայի համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երեք տեղեկացված աղբյուրների: Ընկերությունն ԱԲ-ն մշակել և ուսուցանել է Alibaba Group-ի հետ համատեղ, փոխանցում է Meduza-ն։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ Apple-ն իր Apple Intelligence արհեստական ​​բանականության համակարգը Չինաստանում կթողարկի առաջիկա ամիսներին: Չինաստանի համար հարմարեցված այս հատուկ մոդելը թույլ կտա ընկերությանն ավելի մեծ վերահսկողություն ձեռք բերել արհեստական ​​բանականության նկատմամբ ամենամրցունակ արտաքին շուկայում:

Մինչ այս չէր հաղորդվել, որ Apple-ն իր սեփական արհեստական ​​բանականության մոդելն է մշայում: Ներքին շուկայում ընկերությունը հենվում է իր ամերիկացի գործընկերների մոդելների վրա: Չինաստանում նույնպես Apple-ը պլանավորում էր օգտագործել տեղական մշակողների՝ արդեն գոյություն ունեցող արհեստական ​​բանականությունը, քանի որ ամերիկյան ընկերությունների համակարգերը, ինչպիսիք են Anthropic-ը և OpenAI-ը, Չինաստանում հասանելի չեն:

Հուլիսի կեսերին չինական կարգավորող մարմիններն Apple-ին թույլատրեցին երկրում գործարկել Apple Intelligence-ը: Հաղորդվել էր, որ ընկերությունն իր համակարգում ներդնում է Alibaba-ի Qwen մոդելը, ինչպես նաև Baidu-ի կողմից մշակված արհեստական ​​բանականության գործիքների տարբերակը։

Սեփական արհեստական ​​բանականության մոդելի թողարկմամբ Apple-ը կդառնա առաջին օտարերկրյա ընկերությունը, որը Պեկինից թույլտվություն դա անելու կստանա։

Apple-ի և Alibaba Group-ի գործընկերության մասին հայտարարվել է 2025 թվականի փետրվարին: Այս տեղեկությունը հաստատել է չինական ընկերության նախագահ Ջոզեֆ Ցայը՝ հայտարարելով, որ Apple-ը Չինաստանում իր սմարթֆոններում կօգտագործի Alibaba Group-ի արհեստական ​​բանականության համակարգերը։

 

 

 

]]>
https://factor.am/1051420.html/feed 0
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով https://factor.am/1049676.html https://factor.am/1049676.html#respond Sat, 08 Aug 2026 11:38:27 +0000 https://factor.am/?p=1049676 NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը ուղերձ է հղել՝ կապված ՀՀ-ում Firebird-ի ԱԲ գործարանի գործարկման հետ։ «Firebird-ը Հայաստանում գործարկում է ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն AI գործարանը՝ ձևավորելով արհեստական բանականության նոր հաշվարկային կենտրոն, որը հիմնված է NVIDIA-ի արագացված հաշվարկային տեխնոլոգիաների և Dell Technologies-ի բարձր արտադրողականության AI ենթակառուցվածքի վրա։
Նախագիծը նպատակ ունի տարածաշրջան բերել AI ենթակառուցվածքների համաշխարհային պահանջարկը, ստեղծել տեղական զարգացման նոր հնարավորություններ և խթանել տնտեսական աճը»,- ասված է տեսանյութին ուղեկցող տեքստում։

 

]]>
https://factor.am/1049676.html/feed 0
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար https://factor.am/1049355.html https://factor.am/1049355.html#respond Fri, 07 Aug 2026 12:00:40 +0000 https://factor.am/?p=1049355 Նյու Մեքսիկոյի դատավորը IT հսկային տուգանել է՝ հասարակությանը վնաս հասցնելու և երեխաներին առցանց վտանգի ենթարկելու համար։ Meta-ն պատրաստվում է բողոքարկել որոշումը՝ պնդելով, որ պաշտպանում է իր հարթակների անչափահաս օգտատերերին, գրում է Euronews-ը։

Նյու Մեքսիկո նահանգի դատավորը պարտավորեցրել է Meta ընկերությանը վճարել ավելի քան կես միլիարդ դոլար՝ նահանգի հայցի հիման վրա, որի համաձայն տեխնոլոգիական հսկան «հասարակական անհարմարություն» է ստեղծել և վնաս պատճառել երեխաներին։

Ավելի վաղ՝ մարտին, Meta-ն արդեն պարտավորվել էր նահանգին վճարել 375 միլիոն դոլար փոխհատուցում այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալները ընկերությանը մեղավոր էին ճանաչել երեխաների համար վտանգավոր պայմաններ ստեղծելու մեջ, այդ թվում՝ նրանց իր հարթակներում չարամիտ անձանց նկատմամբ խոցելի դարձնելու համար։

«Մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ և մտադիր ենք այն բողոքարկել»,- ասվում է Meta-ի հայտարարության մեջ։

Ընկերությունը հավելել է, որ «անընդհատ աշխատում է օգտատերերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ և բացահայտ խոսում է չարամիտ օգտատերերի ու վնասակար բովանդակության հայտնաբերման և հեռացման հետ կապված դժվարությունների մասին»։

Նյու Մեքսիկոյի գլխավոր դատախազ Ռաուլ Տորեսը 2023 թվականին հայց էր ներկայացրել Meta-ի՝ Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի մայր ընկերության դեմ՝ պնդելով, որ այն չի պաշտպանել երեխաներին առցանց սպառնալիքներից։

Դատավարության եզրափակիչ փուլում դատախազ Լինդա Սինգերը երդվյալ ատենակալներին հայտնել էր, որ Meta-ի ալգորիթմները ակտիվորեն մեծահասակներին ուղղորդել են դեռահասների հրապարակած բովանդակությանը, իսկ ընկերությունը թաքցրել է երիտասարդների համար գոյություն ունեցող ռիսկերի վերաբերյալ ներքին տվյալները։

Մարտին երդվյալ ատենակալները եզրակացրել էին, որ Meta-ն խախտել է Նյու Մեքսիկոյի անբարեխիղճ առևտրային գործունեության մասին օրենքը՝ սպառողներին մոլորեցնելով իր հարթակների՝ երեխաների համար անվտանգ լինելու հարցում։

«Այս դատավարությունը երեխաներին պաշտպանելու, ընտանիքներին աջակցելու և աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկին թույլ չտալու մասին է, որ անպատիժ շահույթ ստանա այնպիսի գործելակերպից, որը վտանգի տակ է դնում երիտասարդներին»,- հինգշաբթի հայտարարել է Տորեսը։

«Այսօրվա որոշումը հաղթանակ է յուրաքանչյուր ծնողի համար, ով անհանգստանում է, թե սոցիալական ցանցերն ինչպես են ազդում իր երեխայի վրա, և յուրաքանչյուր երեխայի համար, ով արժանի է մեծանալու ավելի անվտանգ առցանց միջավայրում»։

567 միլիոն դոլարի շուրջ երեք քառորդը պետք է ուղղվի հոգեկան առողջության խնդիրների լուծմանը։ Այդ միջոցները պետք է բաշխվեն հինգ տարվա ընթացքում։

Մնացած գումարը կուղղվի «իրազեկման և կանխարգելման», «մոնիթորինգի և գնահատման», «ուղղորդման, համագործակցության և համակարգման», ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունավետության գնահատման ծրագրերին։

Բացի այդ, Meta-ն պարտավոր կլինի տարին երկու անգամ դատարանին ներկայացնել հաշվետվություններ՝ սահմանված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ։

]]>
https://factor.am/1049355.html/feed 0
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ https://factor.am/1048597.html https://factor.am/1048597.html#respond Wed, 05 Aug 2026 18:03:20 +0000 https://factor.am/?p=1048597 Microsoft-ը հայտարարել է, որ բացահայտել է ռուս հաքերների կողմից իրականացված  մասշտաբային արշավ, որը թիրախավորել էր հյուրանոցների, կոնֆերանս կենտրոնների և աշխարհի այլ հանրային վայրերի Wi-Fi ենթակառուցվածքները, գրում է Meduza-ն։

Արշավը թիրախավորել է հյուրանոցներն ու վայրերը՝ օգտագործելով, այսպես կոչված, captivе portals-ը, որոնք հայտնվում են հանրային Wi-Fi ցանցերին միանալիս։ Microsoft-ը կասկածում է, որ հարձակվողները կարող էին մուտք գործել մի քանի Wi-Fi ցանցի օպերատորների կողմից համատեղ օգտագործվող ծառայություններ՝ captivе portals-ի միջոցով։

«Եթե դա իսկապես այդպես է, ապա մեկ հաջողված հարձակումը կարող է հարձակվողներին հասանելիություն տալ հյուրանոցների և հանրային Wi-Fi ցանցերի մեծ թվին»,- նշվում է ընկերության զեկույցում։

Արշավի շրջանակում հարձակվողներն աննկատ վերահղել են օգտատերերին իրենց կողմից վերահսկվող ֆիշինգային ենթակառուցվածքի միջոցով և տարածել վնասակար ծրագրեր։ Նրանք այդ ծրագրերը քողարկել են որպես բրաուզերի կամ օպերացիոն համակարգի թարմացումներ։ Օգտատերերին թարմացնելու կոչ անող հաղորդագրությունները ցուցադրվել են՝ ի պատասխան ինտերնետային կապի ավտոմատ ստուգումների, որոնք բրաուզերները կատարում են նոր ցանցին միանալուց անմիջապես հետո։

Microsoft-ը պնդում է, որ հարձակման հետևում Storm-2945 խմբի հաքերներն են, որը կապված է Midnight Blizzard խմբի հետ: Ընկերությունը պարբերաբար հաղորդում է իր գործունեության մասին և խմբի անդամներին կապում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հետ: Microsoft-ի տվյալներով՝ Midnight Blizzard հաքերները կանգնած են եղել 2020 թվականին ԱՄՆ պետական գերատեսչությունների վրա SolarWinds ծրագրի միջոցով իրականացված լայնածավալ կիբերհարձակման, ինչպես նաև 2023 թվականին Outlook-ի հաքերային հարձակման հետևում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1048597.html/feed 0
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը https://factor.am/1047412.html https://factor.am/1047412.html#respond Mon, 03 Aug 2026 11:46:41 +0000 https://factor.am/?p=1047412 Եվրամիությունում ուժի մեջ է մտել արհեստական ​​բանականության (ԱԲ) միջոցով ստեղծված բովանդակությունը հստակորեն պիտակավորելու պահանջը։ Այս մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում օգոստոսի 2-ին։ Պիտակավորման պահանջները, այսպես կոչված, «ԱԲ օրենքի» (AI Act)՝ արհեստական ​​բանականությունը կարգավորող ԵՄ առաջին համապարփակ օրենքի մաս են կազմում։

Արհեստական ​​բանականության համակարգերի մատակարարներն ու մշակողները այժմ պետք է հստակ և ակնհայտորեն նշեն ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը: Սա վերաբերում է, օրինակ, իրական մարդկանց, առարկաներ, վայրեր, էակների կամ իրադարձություններ հիշեցնող պատկերներին, աուդիո և վիդեո բովանդակությանը, ինչպես նաև տեքստերին, որոնք «հրապարակվել են հանրությանը հանրային հետաքրքրության հարցերի վերաբերյալ տեղեկացնելու համար՝ առանց նախնական ստուգման կամ խմբագրական վերահսկողության»:

Բացառություններ են նախատեսված օժանդակ գործառույթներ կատարող արհեստական բանականության համակարգերի համար, ինչպիսիք են ուղղագրության համար նախատեսված ստուգող կամ լուսանկարների խմբագրման գործիքները: Բացառություն է արվում նաև «ակնհայտորեն գեղարվեստական, ստեղծագործական, երգիծական կամ  հորինված ​​բնույթի» բովանդակության համար: Նման դեպքերում օրենքը թույլ է տալիս օգտագործել հաղորդակցության այլ միջոցներ, որոնք «չեն խանգարում ստեղծագործության դիտմանը կամ ընկալմանը», գրում է KNA լրատվական գործակալությունը:

Պիտակավորման պարտավորությունները վերաբերում են ինչպես արհեստական ​​բանականության մատակարարներին, այնպես էլ այն օգտատերերին, որոնք օգտագործում են արհեստական ​​բանականության կողմից ստեղծված բովանդակություն մասնագիտական ​​կամ առևտրային նպատակներով: Դրանց թվում են ընկերությունները, լրատվամիջոցները, մասնագիտական ​​ազդեցիկ անձինք, պետական ​​​​մարմինները և հասարակական միավորումները։

Եվրոպական իշխանությունները իրավունք կունենան տուգանքներ սահմանել չկատարման համար՝ մինչև 15 միլիոն եվրո կամ տարեկան համաշխարհային շրջանառության 3%-ը ընկերությունների համար, մինչև 750,000 եվրո՝ ԵՄ հաստատությունների, մարմինների և գործակալությունների համար, իսկ փոքր և միջին ձեռնարկությունների համար՝ «համաչափության սկզբունքը հաշվի առնելով» տուգանքներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1047412.html/feed 0
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա https://factor.am/1046659.html https://factor.am/1046659.html#respond Fri, 31 Jul 2026 08:45:42 +0000 https://factor.am/?p=1046659 Anthropic-ի արհեստական ​​բանականությունը վերահսկողությունից դուրս է եկել և հարձակվել երեք ընկերությունների համակարգչային համակարգերի վրա: Շուրջ 141,000 փորձարկումների վերլուծության ընթացքում հայտնաբերվել է երեք միջադեպ, գրում է DW-ն։

Claude արհեստական ​​բանականության մոդելներին առաջադրանք էր տրվել կոտրելու միջոցով ստանալ ցանցում մեկ այլ համակարգչում թաքնված տեղեկատվությունը:  Փորձարկումները տեղի են ունեցել մեկուսացված միջավայրում, ըստ սցենարի՝ արհեստական ​​բանականությունը մուտք չունի ինտերնետին: Սակայն «թյուրիմացության» պատճառով Claude-ը նման մուտք է ստացել, հաղորդում է Anthropic-ը: Չի նշվում, թե որ ընկերություններն են տուժել։

Anthropic-ը հայտարարել է, որ այս միջադեպերից հետո մտադիր է ուժեղացնել անվտանգության և վերահսկողության միջոցառումները՝ իր գործընկեր ընկերությունների հետ արհեստական ​​բանականության մոդելները փորձարկելիս: Ամերիկյան ընկերությունն արհեստական ​​բանականության մյուս մոդելների մշակողներին կոչ է արել նույնն անել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Anthropic-ի մրցակից OpenAI-ի երկու ԱԲ մոդելներ հարձակվել էին Hugging Face հարթակի ենթակառուցվածքների վրա՝ նույնպես դրա փորձարկման միջավայրից «փախչելով» դեպի ինտերնետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

]]>
https://factor.am/1046659.html/feed 0
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը https://factor.am/1044772.html https://factor.am/1044772.html#respond Fri, 24 Jul 2026 17:25:29 +0000 https://factor.am/?p=1044772 Եվրոպական հանձնաժողովի պահանջներ է ներկայացնում TikTok-ին․ սոցիալական այս հարթակը խախտում է ԵՄ «Թվային ծառայությունների մասին» օրենքը՝ չապահովելով անչափահաս օգտատերերի հաշիվների անվտանգությունը։

Հանձնաժողովի հետաքննության համաձայն՝ TikTok-ում անչափահասներին տրված է հնարավորություն իրենց հաշիվը դարձնել հանրային, ինչի արդյունքում նրանց բովանդակությունը հասանելի է դառնում ցանկացած օգտատերի, նույնիսկ նրանց, ովքեր հաշիվ չունեն։ Ավելին, անչափահասների հրապարակած տեսանյութերը կարող են երաշխավորվել այլ օգտատերերի՝ «Ձեզ համար» լրահոսում։

Եվրոպական հանձնաժողովը նշում է, որ նույնիսկ գաղտնի հաշիվ ունեցող անչափահասների պրոֆիլները և հետևորդների ցանկերը մնում են հասանելի, ինչը, ըստ հանձնաժողովի, ստեղծում է անցանկալի կապի, կիբեռհետապնդման և շահագործման ռիսկեր։

Հանձնաժողովը կոչ է անում TikTok-ին փոխել կարգավորումները, որպեսզի անչափահասների հրապարակած բովանդակությունը տեսանելի լինի միայն նրանց հաստատած հետևորդներին, ինչպես նաև դադարեցնել այդ բովանդակության երաշխավորումը «Ձեզ համար» լրահոսի միջոցով։

«Անչափահասների համար կարգավորումներ սահմանելը «Թվային ծառայությունների մասին» օրենքի շրջանակում «գեղեցկության  մրցույթ» չէ։ Այն պետք է լինի արդյունավետ։ TikTok-ն այժմ իրավունք ունի պաշտպանվելու,
սակայն պետք է համապատասխանեցնի կարգավորումները՝ երեխաների՝ առցանց գաղտնիության, անվտանգության և պաշտպանվածության բարձր մակարդակ ապահովելու համար»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց  Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենյեն։

Այս փուլում TikTok-ը պետք է ծանոթանա հետաքննության նյութերին և գրավոր պատասխան տա։

Եթե Հանձնաժողովի եզրակացությունները հաստատվեն վերջնականապես, ընկերությանը կարող է տուգանվել՝ մինչև իր համաշխարհային տարեկան շրջանառության 6%-ի չափով։ 2025 թվականին տարեկան շրջանառությունը եղել է 33,1 միլիարդ դոլար։

Հետաքննությունը սկսվել է 2024 թվականի փետրվարին և ընդգրկում է նաև TikTok-ի հնարավոր կախվածություն առաջացնող դիզայնի, հետազոտողների համար տվյալների հասանելիության և գովազդային թափանցիկության հարցերը։ Անչափահասների տարիքի հնարավոր սխալ ներկայացման հարցերով հետաքննությունը ևս  շարունակվում է։ TikTok-ում գրանցվելու նվազագույն տարիքը 13-ն է, բայց կասկածներ կան, որ սոցհարթակից օգտվողների թվում կան ավելի փոքրեր։

Ընդհանրապես՝ սոցիալական մեդիայի բացասական ազդեցությունից երեխաներին պաշտպանելու հարցը դարձել է ԵՄ օրակարգի առաջնահերթություն: Եվրոպական Միության ինստիտուտներն ու անդամ պետությունները սկսել են  քննարկել օրենսդրական սահմանափակումներ՝ սոցիալական մեդիա հարթակներում անչափահասների հասանելիությունը կարգավորելու նպատակով։

Interface հետազոտական կենտրոնի տվյալներով՝ ԵՄ 27 անդամ երկրներից 23-ը  քննարկում է ազգային օրենսդրություն՝ սոցիալական ցանցերի հասանելիությունը որոշակի տարիքից սահմանափակելու կամ արգելելու համար։ Ֆրանսիան դարձել է   Եվրոպայում առաջին  երկիրը, որն  ամբողջովին արգելել է 15 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական ցանցերի օգտագործումը։ Սեպտեմբերի 1-ից Ֆրանսիայում TikTok-ը, Instagram-ը, Snapchat-ը և մյուս խոշոր սոցիալական հարթակները այլևս իրավունք չեն ունենա գրանցել 15 տարեկանից ցածր օգտատերերի նոր հաշիվներ։  Արդեն գործող հաշիվների փակումը նախատեսվում է սկսել 2027 թվականի հունվարից։ Նման սահմանափակում անցած տարի մտցրել էր Ավստրալիան։

Եվրոպական Խորհուրդն էլ երեկ ուշ երեկոյան ընդունել է որոշում, որը թույլ է տալիս տեխնոլոգիական ընկերություններին կամավոր կերպով հայտնաբերել ու հեռացնել երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութերն իրենց հարթակներից։ Ընկերություններն այս դեպքում չեն կարող մեղադրվել գաղտնիության խիստ կանոնները խախտելու համար։ Առցանց մատակարարների կողմից կամավոր գործունեությունը կարևոր է, քանի որ այն օգնում է հայտնաբերել, հետաքննել և դատական հետապնդման ենթարկել հանցագործներին։

Ժամանակավոր կանոնակարգը կգործի մինչև 2028 թվականի ապրիլի 3-ը։ ԵՄ-ի օրենսդիրները ներկայում բանակցում են հիմնական օրենքի շուրջ`կանխարգելելու և երեխաների սեռական շահագործման դեմ առցանց հարթակներում պայքարելու համար։

Կարինե Ասատրյան

Բրյուսել

 

 

 

]]>
https://factor.am/1044772.html/feed 0
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել https://factor.am/1043854.html https://factor.am/1043854.html#respond Wed, 22 Jul 2026 17:59:09 +0000 https://factor.am/?p=1043854 OpenAI-ը հայտարարել է, որ իր արհեստական ​​բանականության երկու մոդելներ խափանվել են ներքին փորձարկման ժամանակ և կոտրել Hugging Face հարթակի ենթակառուցվածքը, որն օգտագործվում է արհեստական ​​բանականության մոդելները փորձարկելու համար։

Hugging Face-ը հուլիսի 16-ին հայտնել է, որ իր արհեստական ​​բանականության գործակալները ստացել են ներքին տվյալների «սահմանափակ հավաքածուի» և իր ծառայությունների կողմից օգտագործող մի քանի հաշիվներին չարտոնված մուտք։ Ընկերությունը պնդում է, որ հարձակումը դադարեցրել են իր սեփական արհեստական ​​բանականության գործիքների միջոցով։ Hugging Face-ի հաղորդմամբ՝ այս դեպքի առանձնահատկությունն այն էր, որ հարձակումն իրականացվել է արհեստական ​​բանականության գործակալի կողմից աշխատող ինքնավար համակարգի կողմից։

Մեկ շաբաթ անց OpenAI-ը հայտարարել էր, որ միջադեպի հետևում կանգնած են իր մոդելները՝ GPT-5.6 Sol-ը և մեկ այլ, ավելի հզոր, դեռևս չթողարկվող մոդելը։ Ընկերությունը ներքին թեստեր է անցկացրել՝ իրենց կիբերհնարավորությունները գնահատելու համար։ Երկու մոդելներն էլ գտնվել են մեկուսացված փորձարկման միջավայրում՝ առանց ինտերնետին անմիջական մուտքի։ Այնուամենայնիվ, նրանք կարողացել են  հայտնաբերել մի քանի խոցելիություններ փորձարկման ենթակառուցվածքում և մուտք ստանալ  ցանց։

Մոդելները սկսել են առցանց որոնել մշակողների կողմից իրենց առաջադրված խնդրի լուծումը։ Նրանք կասկածում էին, որ պատասխանները կարող էին թաքնված լինել Hugging Face հարթակում։ OpenAI-ի տվյալներով՝ իրենց մոդելները կարողացել են մուտք գործել այն տեղեկատվությանը, որը կօգներ նրանց լուծել խնդիրը։ Դրա համար նրանք օգտագործել են մի քանի տարբեր հարձակման մեթոդներ, այդ թվում՝ հաշիվների առևանգումը։

Դեպքից հետո OpenAI-ը հայտարարել է, որ ուժեղացնում է իր թեստավորման ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողությունը, սահմանափակում է մուտքը և ավելացնում է լրացուցիչ անվտանգության միջոցառումներ, որոնք կկիրառվեն մոդելների ապագա թեստավորման ժամանակ։ Ընկերությունը միջադեպն անվանել է «աննախադեպ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1043854.html/feed 0
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերն արգելող օրենքը https://factor.am/1043642.html https://factor.am/1043642.html#respond Wed, 22 Jul 2026 12:12:14 +0000 https://factor.am/?p=1043642 Ֆրանսիացի օրենսդիրները հաստատել են 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը, մինչ ամբողջ աշխարհում մտահոգություններ են առաջանում անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցցանցերի ազդեցության վերաբերյալ, գրում է Reuters-ը։

Ֆրանսիան դառնում է Եվրոպայում առաջին երկիրը, որը հետևում է Ավստրալիային այս հարցում․ այստեղ անցյալ տարվա դեկտեմբերին ուժի մեջ մտավ 16 տարեկանից փոքր անձանց համար Facebook, Snapchat, TikTok և YouTube հարթակներում աշխարհում առաջին արգելքը։

Խորհրդարանի երկու պալատները՝ Սենատը և Ազգային ժողովը, երեքշաբթի ընդունել են արգելքը։

Ֆրանսիահի նախագահ Էմանուել Մակրոնը, որն ապրիլին կոչ էր արել երիտասարդներին անջատել իրենց հեռախոսները և կարդալ՝ ավելի լավ քաղաքացիներ դառնալու համար, ցանկանում է, որ օրենքն ուժի մեջ մտնի հաջորդ ուսումնական տարվա մեկնարկին։

Նոր օրենսդրության համաձայն՝ 15 տարեկանից փոքր երեխաներին սեպտեմբերի 1-ից կարգելվի բացել սոցիալական ցանցերի օգտահաշիվներ։ Սոցիալական հարթակները, իրենց հերթին, չորս ամիս ժամանակ կունենան արդեն բաց հաշիվները փակելու համար։ Հարթակները նաև պետք է օգտագործեն Ֆրանսիայի անձնական տվյալների կարգավորողի կողմից հաստատված տարիքի ստուգման մեխանիզմ։

Սոցիալական ցանցերը, որպես կանոն, դեմ են ընդհանուր արգելքներին և շեշտում են, որ արդեն իսկ ունեն երիտասարդ օգտատերերին պաշտպանելու միջոցներ, այդ թվում՝ տարիքային սահմանափակումներ:

Եվրահանձնաժողովը մշակում է իր սեփական կանոնակարգերը՝ Եվրոպայում սոցիալական ցանցերը սահմանափակելու և երիտասարդներին պաշտպանելու համար։ Այն նաև կորոշի՝ արդյո՞ք Ֆրանսիայում ընդունված օրինագիծը հարգում է գործող եվրոպական օրենսդրությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

]]>
https://factor.am/1043642.html/feed 0
VK, Max, Odnoklassniki և Дзен հավելվածները հեռացվել են Google Play-ից https://factor.am/1041982.html https://factor.am/1041982.html#respond Thu, 16 Jul 2026 17:30:55 +0000 https://factor.am/?p=1041982 VK և Max հավելվածները հեռացվել են Google Play հավելվածների խանութից։ Այս մասին հայտարարել է VK-ն։ Նշվում է, որ նախկինում տեղադրված ծառայություններն ու հավելվածները գործում են բնականոն՝ առանց սահմանափակումների։ Դրանք հասանելի են RuStore, Huawei AppGallery, Samsung Galaxy Store, Xiaomi GetApps և Android-ի համար նախատեսված այլ հավելվածների խանութներում, գրում է Current time-ը։

Ըստ Mash-ի, սակայն, VK և Max հավելվածները հասանելի չեն Huawei AppGallery-ում։

Հուլիսի սկզբին Max-ը հեռացվել էր AppStore-ից։ Ամերիկյան ընկերությունն այս որոշումը բացատրել էր պատժամիջոցների պահպանմամբ։ Հաջորդ օրը Max-ը հայտարարել էր, որ զանգերի և հաղորդագրությունների ծանուցումներն այլևս չեն ուղարկվի Apple սարքերին։ Մեսենջերի օգտատերերին խորհուրդ էր տրվել պահել հավելվածն իրենց հեռախոսներում և «ժամանակ առ ժամանակ բացել այն»՝ «կարևոր հաղորդագրությունները» բաց չթողնելու համար։

Google Play-ից անհետացել են նաև Odnoklassniki-ն, Дзен-ը և Mail.ru-ն (VK-ի արտադրանք)։

Անցյալ շաբաթ Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառել էր VK-ի և Max Messenger-ի հետևում կանգնած իրավաբանական անձի՝ Communications Platform-ի (VK-ի դուստր ձեռնարկություն) դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

]]>
https://factor.am/1041982.html/feed 0