Վկայություններ Արցախից | Factor.TV https://factor.am Thu, 15 Aug 2024 12:40:16 +0000 hy-AM hourly 1 https://wordpress.org/?v=7.0.3 https://factor.am/wp-content/uploads/2024/01/cropped-Untitled-5-32x32.png Վկայություններ Արցախից | Factor.TV https://factor.am 32 32 11 տարեկան երեխան վախից սրտի կաթված էր ստացել․ բժշկուհին հիշում է վերջին դաժան օրերն Արցախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/801197.html https://factor.am/801197.html#respond Thu, 15 Aug 2024 16:00:39 +0000 https://factor.am/?p=801197 Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հասմիկ Վերդյանը 2023 թ․ սեպտեմբերի 19-28-ն անցկացրել է Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում։

Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից 30 րոպե անց տարբեր բնակավայրերից արդեն սկսվել է վիրավորների հոսքը հիվանդանոց։

9 օրվա ընթացքում նա դարձել է մի շարք ահասարսուռ դեպքերի ականատես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոֆի Թովմասյան

]]>
https://factor.am/801197.html/feed 0
Ադրբեջանցիները պայթեցրել են գմբեթները, հետո հիմնահատակ ավերել․ Շուշիի Կանաչ ժամը կանգուն մնաց 175 տարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/794594.html https://factor.am/794594.html#respond Mon, 22 Jul 2024 16:00:35 +0000 https://factor.am/?p=794594 Արցախի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, առավել հայտնի՝ Շուշիի Կանաչ ժամը, տեսանելի էր քաղաքի գրեթե բոլոր բնակելի թաղամասերից։ Եկեղեցին Կանաչ ժամ անունը ստացել էր ժամանակին կանաչ գույնի գմբեթ ունենալու պատճառով։ Նախնական կառույցը եղել է փայտաշեն, եկեղեցին և զանգակատունը կառուցվել են 1847 թվականին՝ որպես մեկ ամբողջական համալիր: Մինչև 2020 թ․ 44-օրյա պատերազմը, Սուրբ Հովհաննես եկեղեցին եղել է ոչ միայն արցախցիների, այլև Արցախ այցելողների սիրելի վայրերից մեկը։ «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ 2020 թվականի նոյեմբերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշին բռնազավթելուց հետո Կանաչ ժամն առաջին հուշարձաններից էր, որը ենթարկվեց վանդալիզմի և պատմաճարտարապետական տեսքի աղավաղման։

]]>
https://factor.am/794594.html/feed 0
Դաժան ու մահացու վիրավորումներ էին․ Մարտունու հիվանդանոցը պայքարում էր առանց ռեսուրսների. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/794516.html https://factor.am/794516.html#respond Sun, 21 Jul 2024 16:00:24 +0000 https://factor.am/?p=794516 Արցախի Մարտունու հիվանդանոցը, լինելով սահմանին շատ մոտ, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ լայնածավալ հարձակումից րոպեներ անց արդեն սկսել է ընդունել քաղաքացիական ու զինվորական առաջին վիրավորներին։ Երկարատև բլոկադայի հետևանքով հիվանդանոցում արդեն դեղորայքի պակաս կար, քիչ էին նաև մասնագետները, որպեսզի կարողանային մեծածավալ վիրահատություններ իրականացնել։ Բայց տեղի բժիշկների ուժերով ու Ստեփանակերտից եկած անեսթեզիոլոգի միջոցով բուժանձնակազմը կարողացել է կյանքեր փրկել ու նաև ծնունդներ ընդունել։ Գոհար Տոնյանը, լինելով մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ, գործընկերների հետ սկսել է օգնություն ցուցաբերել հիվանդանոց բերված վիրավորներին և ծնունդներ ընդունել։ Նա կիսվում է իր դաժան հիշողություններով ու ապրումներով։

 

]]>
https://factor.am/794516.html/feed 0
Հուշարձանի պղծումը կանխել փորձող Արմենին ադրբեջանցիները սպանել են հենց գյուղի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/794518.html https://factor.am/794518.html#respond Sat, 20 Jul 2024 16:00:33 +0000 https://factor.am/?p=794518 2023թ-ին երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություն սկսեց, Գետավանի մի խումբ բնակիչներ ևս միացան գյուղի ինքնապաշտպանության մարտերին։ Նրանց շարքերում էր նաև Հարութ Մարտիրոսյանը, ով պատմում է, որ եղբայրը՝ Արմենը, այդ օրը տանն է եղել և երբ գյուղի բնակիչներին տարհանել են, նա հրաժարվել է ընտանիքի մյուս անդամների հետ լքել գյուղը։ Երբ Արմենը տեսել է, որ ադրբեջանցիները փորձում են պղծել գյուղի ինքնապաշտպանության համար զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանը, որտեղ նաև իր զոհված եղբոր նկարն է եղել, փորձել է միջամտել ու ադրբեջանցիները նրան սպանել են հենց գյուղի մեջ։ Հարությը և մյուս եղբայրը՝ Սամվելը, արդեն սեպտեմբերի 20-ին գյուղ չեն կարողացել մտնել և ավելի ուշ տեղեկացել են, որ զոհված Արմենի մարմինը ռուս խաղաղապահները թաղել են հենակետի մոտակայքում։ Մինչ այսօր եղբոր գերեզմանին այցելել չեն կարողացել։

]]>
https://factor.am/794518.html/feed 0
Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին ադրբեջանցիները նախ փորձեցին մզկիթի վերածել, ապա հիմնահատակ քանդեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/793529.html https://factor.am/793529.html#respond Fri, 19 Jul 2024 16:00:10 +0000 https://factor.am/?p=793529 Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու կառուցումն ավարտվել է 1998 թվականին, իսկ գմբեթի խաչը օծվել նույն տարվա մայիսի 31-ին:

Եկեղեցու կառուցման նախաձեռնությունը պատկանում է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանին։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը Հադրութ քաղաք այցի ընթացքում հայտարարել էր, որ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին պետք է դարձնել մզկիթ, սակայն 2024 թվականին արբանյակային քարտեզի միջոցով հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները եկեղեցին հիմնահատակ ավերել են։

ԼՂ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության տվյալներով Արցախում հիմնահատակ ավերվել է 3 եկեղեցի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ալեքսանդր Մարտիրոսյան

]]>
https://factor.am/793529.html/feed 0
Պապիկի համար բժիշկ փնտրող 11-ամյա Կառլենը վիրավորվել է ադրբեջանցու կրակոցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/792078.html https://factor.am/792078.html#respond Sun, 14 Jul 2024 17:30:31 +0000 https://factor.am/?p=792078 11-ամյա Կառլենը մայրիկի ու պապիկի հետ բնակվում էր Արցախի Աղաբեկալանջ գյուղում։ 2023թ-ի սեպտեմբերի 19-ին համագյուղացիների հետ իրենք էլ մեծ դժվարությամբ տեղափոխվում են Ստեփանակերտ, մի քանի օր մնում նախ օդանավակայանում, հետո Արմենիա հյուրանոցի շենքում։ Կատարվածից սթրեսի մեջ հայտնված 78-ամյա պապիկի՝ Կառլեն Աղաբեկյանի ինքնազգացողությունը վատանում է։ Բժշկական օգնության բացակայության պատժառով նրա կյանքը փրկել չի հաջողվում։

Մինչ այդ Կառլենը, տեսնելով, որ պապիկի վիճակը վատ է, որոշում է հեծանվով գնալ Կարմիր խաչի մեքենայի հետևից ու օգնություն կանչել։ Հասնելով «Տատիկ-պապիկի» արձանի մոտ՝ նկատում է ադրբեջանական համարներով մեքենաներ ու որոշում է հետ վերադառնալ, սակայն ադրբեջանցիները կրակում են նրա ոտքին ու վիրավորում։ Այդ վիճակում Կառլենը հասնում է մինչև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ նրան արդեն տեղի մարդիկ օգնություն են ցուցաբերում։ Կառլենի ոտքը վիրահատում ու փամփուշտը հեռացնում են արդեն Երևանում՝ 3 օր անց։

Հիմա Կառլենը մայրիկի հետ բնակվում է Արզնիում վարձակալած բնակարանում։ Շարունակում է ուսումը տեղի դպրոցում, նոր հեծանիվ է նվեր ստացել, իսկ մայրը՝ Իրինան, փորձում է աշխատանք գտնել՝ նվազագույն կարիքները հոգալու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ալեքսանդր Մարտիրոսյան

]]>
https://factor.am/792078.html/feed 0
«Ավելի լավ էր մեռնեի, քան էսքան տանջվեի»․ 6 դաժան օր՝ ադրբեջանական գերության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/792080.html https://factor.am/792080.html#respond Sat, 13 Jul 2024 16:00:37 +0000 https://factor.am/?p=792080 Մարիետա Սարգսյանը աշխատում էր ԼՂ Չլդրան և Ճանկաթաղ գյուղերի միջակայքում գտնվող անասնաֆերմայում։ Երբ 2023թ-ի սեպտեմբերի 19-ին սկսվում է պատերազմը, Մարիետան իրավիճակից անտեղյակ որոշում է հասնել Չլդրան գյուղ՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ կրակոցների ու պայթյունների ձայներ են։ Ճանապարհին նրան շրջափակում են ադրբեջանցիներն ու տանում Ակնա։ 6 օր պահում են գերիների համար նախատեսված վրանում՝ մի քանի այլ արցախցի գերիների հետ։

6 օրերի ընթացքում Մարիետան ականատես է լինում դաժան վերաբերմունքի։ Սեպտեմբերի 29-ին Մարիետային 8 հայ գերիների հետ վերադարձնում են Կարմիր խաչին։

Հիմա Մարիեատան բնակվում է Մասիս քաղաքում, որդու ընտանիքի հետ։ Աշխատանք չունի։ Գերության ծանր օրերի հիշողությունները նրան մեծ ցավ են պատճառում։ Չնայած հոգեբանական տեւական աջակցությանը՝ Մարիետան մինչ օրս չի վերականգնվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ալեքսանդր Մարտիրոսյան

 

]]>
https://factor.am/792080.html/feed 0
Սպանել և անճանաչելիորեն խոշտանգել են․ նույն ընտանիքից 3 զոհ` մեկ օրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/790410.html https://factor.am/790410.html#respond Wed, 10 Jul 2024 15:00:42 +0000 https://factor.am/?p=790410 Սարուշեն գյուղում բնակվող Իսրայելյանների ընտանիքը 2023թ-ի սեպտեմբերի 19-ին 3 զոհ է ունեցել։ 6 օր անց, բենզալցակայանի պայթյունի ժամանակ զոհվել է նաև ընտանիքի չորրորդ անդամը։

Սարուշենը Ադրբեջանին սահմանակից էր դարձել 44-օրյա պատերազմից հետո։ Երբ Ադրբեջանը հերթական ռազմական գործողություններն է սկսել, պատմության ուսուցիչ Արտակը, նրա հորեղբայրը՝ Անդրեյը և փեսան՝ Վալերին, զենք են վերցրել ու մյուս համագյուղացիների հետ մասնակցել գյուղի ինքնապաշտպանությանը։

Երբ 36-ամյա Արտակը վիրավորում է ստացել, հորեղբայրը նրան իր մեքենայով փորձել է հոսպիտալ հասցնել, սակայն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ճանապարհին մեքենան կանգնեցրել են և նրանց սպանել։

Քանի որ դիերը խոշտանգված են եղել, մայրը՝ Հրանույշը, ստիպված է եղել ԴՆԹ անալիզ հանձնել՝ որդուն նույնականացնելու համար։

Փեսան՝ Վալերին էլ զոհվել է ընկերոջը օգնության գնալու ճանապարհին։ Հիմա ընտանիքում 6 երեխա մեծանում է առանց հայր։ Ընտանիքը Օշականի տներից մեկում վարձով է բնակվում՝ դժվարին սոցիալական պայմաններում եւ անորոշ ապագայով։

Ալեքսանդր Մարտիրոսյան

]]>
https://factor.am/790410.html/feed 0
Ադրբեջանցիները քաշքշելով, հայհոյելով, սարուձորով տարան իրենց պոստ. Գայանե Գաբրիելյանը՝ գերության օրերի մասին https://factor.am/790028.html https://factor.am/790028.html#respond Sun, 07 Jul 2024 16:00:33 +0000 https://factor.am/?p=790028 Գայանե Գաբրիելյանը 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ԶՈՒ լայնածավալ հարձակման հենց առաջին օրը ականապայթյունային վիրավորում է ստացել, և ինքնուրույն ու արագ տեղաշարժվելը դարձել է գրեթե անհնարին:

Նա Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից է, այդ օրը գյուղից դուրս գալ չէր ստացվել. ադրբեջանցիները մոտ էին, իսկ օգնության որևէ մեկը չէր հասել:

Երկու օր 3 համագյուղացիների հետ թաքնվել է գյուղապետի տանը՝ սպասելով օգնության, սակայն ադրբեջանցիներն արդեն հասել էին Սառնաղբյուր, տակնուվրա արել ողջ գյուղն ու հասել նաև գյուղապետի տանը, ներխուժել ու դուրս հանել բոլորին:

Ադրբեջանցիները Գայանեին ու համագյուղացիներին ներկայացել էին որպես «Յաշմա» հատուկ նշանակության ջոկատի անդամներ:

«Կեսօրից հետո եկան լցվեցին գյուղը՝ թալանելով փող, ոսկի, նոթբուք, կոնյակ, ում տնից ինչ պատահել է»,- պատմում է Գայանեն:

Հարձակման օրը գյուղում, հետո նաև` գերության օրերին կատարվածը Գայանեն հիմա սարսափով է հիշում, ասում է՝ եթե միայն օգնություն ուղարկեին, շատերը կփրկվեին, իրենք էլ գերության մեջ չէին հայտնվի:

 

Ալեքսանդր Մարտիրոսյան

]]>
https://factor.am/790028.html/feed 0
8 օր վիրավոր թևով, առանց բուժօգնության․ դիպուկահարի կրակոցից տատն ու 7-ամյա թոռը վիրավորվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ https://factor.am/788097.html https://factor.am/788097.html#respond Sat, 29 Jun 2024 16:00:24 +0000 https://factor.am/?p=788097 Ռիմա Մովսիսյանը ընտանիքի հետ ապրում էր Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում։

2023 թ-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական հարձակման ժամանակ, չդադարող ռմբակոծումից փրկվելու համար, տասնյակ համագյուղացիների հետ՝ «Ֆորդ» մակնիշի մեքենայով որոշում են տեղափոխվել մոտակա ռուսական բազա, որտեղ տեղակայված էին խաղաղապահները։

Ճանապարհին դիպուկահարները կրակում են մեքենայի վրա և 67-ամյա Ռիման ու նրա 7-ամյա թոռը վիրավորվում են։ Ռիման ձեռքով պաշտպանում է թոռանը՝ փրկելով ավելի լուրջ վնասվածք ստանալուց։ Մի քանի օր տարեց կինն անցկացնում է ցավերի մեջ,  առանց պատշաճ բուժօգնության՝ ռուսական բազայում,։

Դժվարությամբ Երևան տեղափոխվելուց հետո ենթարկվում է բարդ վիրահատության, որը տևում է մի քանի ժամ։ Նրա թևը «հավաքում են» մետաղական կոնստրուկցիաներով։ Որոշ ժամանակ ստիպված է լինում ապրել անշարժ թևով։

Հիմա տիկին Ռիման երանությամբ է հիշում, թե ինչ ակտիվ կյանքով էր ապրում Արցախում, իսկ ներկայիս անկարող վիճակից վատ է զգում իրեն։ Նա հույսեր է փայփայում, որ մի օր վերադառնալու է Արցախ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ալեքսանդր Մարտիրոսյան

]]>
https://factor.am/788097.html/feed 0